Բրազիլիան Առաջին համաշխարհային պատերազմում

Բրազիլիան Առաջին համաշխարհային պատերազմում (պորտ.՝ O Brasil é a primeira guerra mundial), նորանկախ Բրազիլիայի մասնակցությունը 1914 թվականի հուլիսի 28-ին բռնկված Առաջին համաշխարհային պատերազմին:
Բրազիլիան ներքաշծվել է պատերազմի մեջ 1917 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Անտանտի (հիմնական երկրներ՝ Ֆրանսիա, Բրիտանական կայսրություն, Ռուսական կայսրություն) դաշինքի կողմում[1][2]: Սկզբնական շրջանում՝ 1914 թվականի օգոստոսի 4-ին Բրազիլիան հռչակեց իր չեզոքությունը:
Սակայն այս ամենից հետո պատերազմի ընթացքում որոշ գերմանական նավեր հայտնվեցին Բրազիլիայի ափերի մոտ: Բրազիլիան ցույց դիմադրություն ցույց տալով գերմանական ռազմախուժմանը ինքնըստինքյան հայտնվեց պատերազմի մեջ:
Բրազիլիայի ներդրումը դաշնակիցները հաղթանակի մեջ այնքան էլ մեծ չէր: Ռազմական տեսանկյունից՝ Բրազիլիայի մասնակցությունը պատերազմին կրում էր գրեթե ձևական բնույթ: Բրազիլիայի նավերը Ատլանտյան օվկիանոսում մասնակցում էին պատերազմական գործողություններին, իսկ ցամաքային զորքերը ուղարկվում էին ցամաքային ճակատ, որտեղ կռվում էին Բրիտանական կայսրությունը և Ֆրանսիան:
Բրազիլիան Գերմանիային պատերազմ է հայտարարել 1917 թվականի հոկտեմբերի 26-ին: Երկիրը առաջինն էր Հարավային Ամերիկայում, որ մասնակցում էր պատերազմին: Պատերազմի ընթացքում գերմանական 49 նավերը ռազմակալել էին երկրի նավահանգիստները: Սակայն երկրի ներսում ևս կային խռովություններ: Բրազիլացի գեներալները հրաժարվում էին զորքեր ուղարկել Եվրոպա՝ Անտանտի խմբավորման ուժերին աջակցելու նպատակով: Պատերազմի մեջ ներքաշվելուց հետո Բրազիլիայի նախաձեռնությամբ հիմնվել է ռազմածովային ստորաբաժանում՝ ծովակալ Պեդրո Մաքս Ֆեռնանդո Ֆրոնտինայի ղեկավարությամբ: Այսպիսով՝ բրազիլական նավերը վերահսկողություն էին սահմանում Ատլանտյան օվկիանոսում:
Արևմտյան ճակատում բրազիլացի օդաչուները և դեսանտավորները կռվում էին բրիտանական թագավորական օդուժի կազմում՝ արևմտյան ճակատում: 1918 թվականի օգոստոսի 18-ին բժշկական առաքելությամբ անձնակազմ է ուղարկվել դեպի Եվրոպա: Պատերազմից հետո լուծարվում է ծովային բոլոր ստորաբաժանումները և կազմավորումները: Երկիրը տարածքային կորուստներ կամ ձեռքբերումներ չի ունենում:
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ջեյմս Պ.Ա. «Քաղաքականության կենտրոններ. Սան Պաուլո, Բրազիլիա՝ Հանրապետականությունից մինչև ռեգիոնալիստական ապստամբություն» համալսարանային հրատարակչություն, 2009, «Առաջին համաշխարհային պատերազմի երկրի առողջության հարցում» էջ 77, 81 էջերից Կրկնօրինակը Գուգլի գրքերում
- ↑ Միխայել Քոնիֆ Լ. և Ֆրանկ Դ. «Ժամանակակից Բրազիլիա, Էլիտան և մասսան պատմության ասպարեզում» Համալսարանական հրատարակչություն, 1991 ISBN 0803263481 page 168 Գուգլի գրքերում
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տեղեկատվություն Բրազիլիայի առաջին աշխարհամարտի հակամարտության մասնակցության մասին
- Բրազիլիան Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին
- Բրազիլիան՝ Անտանտի դաշինքի անդամ (պորտ.)
- Պատերազմին առնչվող ժամանակագրական տախտակ