Սարիղամիշի ճակատամարտ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարիղամիշի ճակատամարտ (այլ կիրառումներ)
Եղեգնիկի ճակատամարտ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Առաջին համաշխարհային պատերազմ | |||||||
| |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
![]() ![]() |
![]() | ||||||
Հրամանատարներ | |||||||
![]() ![]() ![]() ![]() |
![]() | ||||||
Կողմերի ուժեր | |||||||
63.000 | 90.000 |
Եղեգնիկի ճակատամարտը (ռուս.՝ Сражение при Сарыкамыше; թուրքերեն՝ Sarıkamış Muharebesi կամ Sarıkamış Savaşı) Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ռուսական և Օսմանյան կայսրությունների ամենամեծ ռազմական բախումներից է։ Ընթացել է 1914 թ. դեկտեմբերի 22-ից մինչև 1915 թվականի հունվարի 17-ը, որպես Կովկասյան արշավանքի մի մաս։ Ավարտվել է ռուսների հաղթանակով։ Ռուսերը ընտրել էին մի ռազմավարություն, որ զորքերից պահանջում էր լինել շատ շարժուն և ճիշտ պահին լինել ճիշտ տեղում։ Այս մոտեցումը տարածված էր գերմանական և ֆրանսիական մարտավարություններում[2] Օսմանյան զորքերը, որ պատրաստ չէին ձմեռային պայմաններին Ալլահուէկբեր լեռների (Allahüekber Dağları|Allahüekber mountains) մոտ ջախջախվեցին[2]։
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանը Կովկասյան ճակատը դիտարկում էր Արևելյան ճակատի նկատմամբ երկրորդական և Արևելյան ճակատը ստանում էր ռուսական ռեսուրսների մեծ մասը։
Ռուսաստանը Կարսի բերդը Թուրքիայից գրավեց Ռուս–Թուրքական պատերազմի ընթացքում 1877 թ. և վախենում էր Կովկասյան արշավանքից, որ ուղղված էր Կարսն ու Բաթումի նավահանգիստը հետ վերցնելուն։ Օսմանյան գեներալական կազմը չնչին էր ռուսականի համեմատ[3]։
Կովկասյան արշավանքը Ռուսական ուժերին ջլատող նպատակ ուներ։ Պլանը համաձայնեցված էր Գերմանացի խորհրդատուների հետ, քանի որ հաջողությունը այս տարածաշրջանում, կնշանակեր Ռուսական ուժերի դուրս բերումը Լեհական և Գալիցյան ճակատներից[4]։ Գերմանիան աջակցում էր ռեսուրսներով և Օսմանյան 3-րդ բանակը օգտագործվում էր ճակատամարտում[3]։ Կովկասյան արշավանքի անմիջական նպատակն էր հետ վերցնել Արդվինը, Արդահանը, Ղարսը և Բաթումի նավահանգիստը։ Որպես հեռահար նպատակ, Օսմանյան ռազմական նախարար Իսմաիլ Էնվերը հույս ուներ, որ հաջողությունը կհեշտացներ բացել ճանապարհը դեպի Թիֆլիս և Կովկասյան մուսուլմանների ապստամբությունների շնորհիվ[4]։ Մեկ այլ թուրք ավելի շուտ գերմանական ռազմավարական նպատակ էր՝ կտրել ռուսական հատվածը և միացնել իրենց ածխաջրածնային պաշարներին Կասպից ծովի շրջակայքում[5]։ Անգլո-Պարսկական Նավթային միավորումը նավթի իրացման բացառիկ իրավունքներ ուներ Պարսկական կայսրության տարածքում, բացառությամբ Ադրբեջանի, Գիլանի, Մազենդարանի, Ազդարաբադի և Խորասանի մարզերի[5]։ 1914 թ, մինչ պատերազմը, Բրիտանական կառավարությունը միավորման հետ պայմանագրեր էր կապել, որով նրանք ապահովում էին նավատորմը նավթով[5]։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսմանյան կայսրության զինված ուժերի 3-րդ բանակի շտաբը տեղակայված էր Էրզրումում՝ Հասան Իզեթի հրամանատարության ներքո։
Հայերը պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերի և Օսմանյան կայսրության միջև հարաբերությունները 1890-ականների բազմաթիվ կոտորածներից հետո արդեն սկսել էին վատանալ[6][7][8]։ 1914 թ բանակցություններ էին ընթանում Էրզրումի հայկական կոնգրեսում բանակցություններ էին ընթանում Միության և Առաջադիմության Կոմիտե և հայ մտավորականության միջև։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Garegin Pasdermadjian, "Why Armenia Should be Free" p. 21.
- ↑ 2,0 2,1 The Encyclopedia Americana, 1920, v.28, p.404
- ↑ 3,0 3,1 A. F. Pollard. A Short History Of The Great War. chapter VI: The first winter of the war.
- ↑ 4,0 4,1 Hinterhoff, Marshall Cavendish Illustrated Encyclopedia, pp.499-503
- ↑ 5,0 5,1 5,2 The Encyclopedia Americana, 1920, v.28, p.403
- ↑ Fromkin, David, A Peace to End All Peace, p.211. Henry Holt & Co., 1989. ISBN 0805068848
- ↑ Suny, Ronald, Looking Toward Ararat:Armenia in Modern History, p.46. Indiana University Press, 1993. ISBN 0253207738
- ↑ Charny, Israel W., Encyclopedia of Genocide, p.287. ABC-CLIO, 1999. ISBN 0874369282
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուբեն Սահակյան, Մարտական գործողությունները Կովկասյան ռազմաճակատում. Սարիղամիշյան օպերացիան, Հայկական բանակ, 1996, թիվ 3-4, էջ 13-29։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավարտվեց Սարիղամիշի ճակատամարտը Archived 2016-09-06 at the Wayback Machine.
- Արգելված թեմա. Սարիղամիշի ճակատամարտի իրական կադրերը
- Ճակատամարտեր այբբենական կարգով
- Հայոց ցեղասպանություն
- Ճակատամարտեր Հայաստանում
- 1914 հակամարտություններ
- Հայկական դիմադրություն
- Առաջին համաշխարհային պատերազմ
- Առաջին համաշխարհային պատերազմի ճակատամարտեր
- Թուրքիայի պատմություն
- 1915 թվականն Օսմանյան կայսրությունում
- Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության ճակատամարտեր
- Կովկասյան արշավանքի ճակատամարտեր
- 1915 թվականը Հայաստանում
- Առաջին համաշխարհային պատերազմում Ռուսաստանի ճակատամարտեր
- Կարսի մարզ
- Օսմանյան կայսրության պատմություն
- Թուրքիայի ճակատամարտեր
- Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմում