Հուլիսյան ճգնաժամ
Ֆրանս-պրուսական պատերազմ | 1870–1871 |
---|---|
Բեռլինի վեհաժողով | 1878 |
Երկակի դաշինք | 1879 |
Եռյակ դաշինք | 1882 |
Ֆրանս-ռուսական դաշինք | 1894 |
Անգլո-գերմանական ռազմածովային սպառազինությունների մրցավազք | 1898–1912 |
Անգլո-ֆրանսիական համաձայնագիր | 1904 |
Ռուս-ճապոնական պատերազմ | 1904–1905 |
Տանջիրյան ճգնաժամ | 1905–1906 |
Խոզի պատերազմ | 1906–1908 |
Անգլո-ռուսական համաձայնագիր | 1907 |
Բոսնիական ճգնաժամ | 1908–1909 |
Ագադիրյան ճգնաժամ | 1911 |
Իտալա-թուրքական պատերազմ | 1911–1912 |
Բալկանյան պատերազմներ | 1912–1913 |
Սարաևոյի սպանություն | 1914 |
Հուլիսյան ճգնաժամ | 1914 |
Հուլիսյան ճգնաժամ (1914), եվրոպական խոշոր տերությունների դիվանագիտական բախում 1914 թվականի ամռանը, որը հանգեցրեց Առաջին համաշխարհային պատերազմին։
1914 թվականի հունիսի 28-ին «Երիտասարդ Բոսնիա» ազգայնական խմբավորման անդամ Գավրիլո Պրինցիպը հրացանահարեց ավստրիացի Էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդին, ով հանդիսանում է ավստրո-հունգարական գահի ժառանգորդը ու նրա կնոջը, ովքեր այց էին կատարել Բոսնիա, որը միացած էր Ավստրո-Հունգարիային 1908 թվականին Բոսնիական ճգնաժամի արդյունքում։ Ավստրո-Հունգարիայի կառավարությունը Սերբիային վերջնագիր ներկայացրեց, պահանջելով պատժել մեղավորներին ու թույլատրել իր ներկայացուցիչներին հետաքննությանը։ Ավստրո-Հունգարիայի դիվանագիտական նպատակը կայանում էր Սերբիայի թուլացումը ինչպես այլընտրանքային ուժի Բալկաններում (ավելի կոնկրետ Բոսնիայում, որտեղ սերբերը կազմում էին էթնիկ մեծամասնություն) և հաբսբուրգյան կայսրության՝ Կրայնեի հարավային մարզերում։ Ենթադրվում էր, որ Ավստրո-Հունգարիան կհասնի իր նպատակին դիվանագիտության կամ վերջնագրի մերժման դեպքում տեղական պատերազմների միջոցով[1]։
Ճգնաժամի ակունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի սկզբում Ավստրո-Հունգարիայում ակտիվացել էր սլավոնական ժողովուրդների ազգային շարժում, որի ոգեկոչողը անկախ Սերբիական թագավորությունն էր Բալկաններում։ Հարավային սլավոնների միավորման գաղափարը Սերբիայի շուրջ նշանակալի ազդեցություն էր ունեցել Ավստրո-Հունգարիայի սլավոնների վրա։ Առանձին հետևորդների համար այս գաղափարը ձևավորում էր արմատական հայացքներ, ինչի արդյյունքում նրանք կանգնեցին տեռորի ճանապարհին։
Սերբիայի ազգայնականները ավստրիական գահաժառանգի հայտնվելը Բալկաններում դիտարկեցին որպես բոլոր հարավային սլավոնների թշնամու։ Սպանությունից անմիջապես հետո հետաքննությունը բացահայտեց, որ բոլոր ահաբեկիչները Հաբսբուրգյան կայսրության հետնորդներն էին և Ֆրանց Ֆերդինանտի դեմ մահափորձից առաջ հասցրել էին Սերբիայից զենք ստանալ։ Ավստրիական քննիչները սխալմամբ սահմանեցին, որ ակցիայի նախաձեռնողը սեբիական «Ժողովրդական պաշտպանություն» կազմակերպությունն էր։ Իրականում գործողությունների վերահսկումը իրականացրել էր սերբիական հետախուզության պետ Դրագուտին Դիմիտրիևիչը։ Քանի որ ահաբեկիչները խոստովանեցին, որ սահմանն անցել են սերբիական սահմանապահների օգնությամբ, ավստրիացիների մոտ պատճառներ առաջացան մեղադրել Սերբիային ահաբեկչության մեջ։ Ավստրո-հունգարացի քաղաքականների ու զինվորականների մի մասը կարծում էր, որ այդ խնդիրը պետք է լուծել ուժով, քանզի սերբիական իշխանությունը, իրենց կարծիքով անում էր ամեն ինչ, որպեսզի թուլացներ միապտության դիրքերը Բալկանյան թերակղզում։
Ավստրո-Հունգարիայի դիրքորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրո քաղաքական շրջաններին հուզում էր այն ազդեցությունը, որը Սերբիան չէր կարողանում չունենալ կայսրությունում ապրող սլավոնացիների վրա։ Սերբերի ցանկացած փորձերը չնչին ժողովրդական անջատողականության, կայսերական իշխանության կողմից դիտվում էր որպես ուղիղ սպառնալիք ավստրո-հունգարական պետության գոյությանը։ Էրցհերցոգի սպանությունը Ավստրիայի համար դարձավ Սերբիայի դեմ ագրեսիվ գործողությունների արդարացման միջոց, որոնք կարող էին վերացնել այդպիսի սպառնալիքը։ Բացի այդ, միապետությունը այլևս չէր կարող դիմակայել Սերբիային Բալկանյան պատերազմների հետևանքով խոշոր տարածքների օկուպացման գործում։
Ցանկացած գործողության հաջողությունը Սերբիայի դեմ կախված էր նրանից, թե Ռուսական կայսրությունը կաջակցի Սերբիային, թե ոչ։ Ավստրո-Հունգարիայի կառավարությունը վախենում էր դրանից, բայց դեռևս Բոսնիական ճգնաժամի ժամանակներից հույս ուներ Գերմանիայի աջակցության վրա։
Շուտով Ավստրո-Հունգարիայի արտաքին գործերի նախարար գրաֆ Բերխթոլդը և Քոնրադ ֆոն Գյոտցենդորֆը որոշեցին աջակցություն խնդրել Գերմանիայից։ Կայսրը. վստահեցրեց ավստրիացիներին, որ Ավստրիան լիովին կարող է հույս դնել Գերմանիայի վրա, նույնիսկ Ռուսաստանի միջամտության դեպքում։
Սերբիայի Ավստրիական վերջնագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրո-Հունգարիայի նախարարական խորհրդի հանդիպմանը, հուլիսի 7-ին Հունգարիայի վարչապետ գրաֆ Իշտվան Տիսան հայտարարեց, որ որոշված է ընդդիմանալ Սերբիային։ Հուլիսի 14-ին Ավստրիայի կառավարությունը համաձայնվեց հունգարական վերջնագրի ծրագրին, իսկ հուլիսի 19-ին վերջնականապես հաստատեց նրա տեքստը[2]։ Վերջնագիրը պետք էր փոխանցվեր սերբիական կառավարությանը հուլիսի 23-ին։ Այդ փաստաթղթի համաձայն, Սերբիան պետք է համաձայնի պետության համար անընդունելի մի շարք պայմաններին։
- Արգելել հրատարակումները, որոնք ատելություն էին սերմանում Ավստրո-Հունգարիայի ու տարածքային ամբողջականության դեմ։
- Փակել «Ժողովրդական Պաշտպանության» ընկերությունը և մյուս բոլոր միություններն ու կազմակերպությունները, որոնք քարոզչություն էին անցկացնում Ավստրո-Հունգարիայի դեմ։
- Հանել հակաավտրիական քարոզչությունը հանրային կրթությունից։
- Ազատել զինվորական ու քաղաքացիական ծառայությունից բոլոր սպաներին ու պաշտոնյաներին, ովքեր զբաղվում են հակաավստրիական քարոզչությամբ։
- Համագործակցել ավստրիական իշխանության հետ, Ավստրո-Հունգարիայի ամբողջականության դեմ շարժումը ճնշելու համար։
- Հետաքննություն սկսել Սարաևոյի սպանության յուրաքանչյուր մասնակցի դեմ, ավստրիական կառավարության մասնակցությամբ։
- Ձերբակալել մայոր Վոիսլավ Տակոսիչին և Միլան Ցիգանովիչին, քվոեր ներգրավված են Սարաևոյի սպանությանը։
- Արդյունավետ գործողություններ ձեռնարկել կանխելու զենքի մաքսանենգությունը ու պայթուցիկները Ավստրիայում, ձերբակալել սահմանապահներին, ովքեր օգնել են մարդասպաններին անցնել սահմանը։
- Բացատրություններ տալ թշնամական սերբ պաշտոնյաների հայտարարությունները Ավստրո-Հունգարիայի հասցեին սպանությունից հետո։
- Առանց հապաղելու տեղեկացնել ավստրիական կառավարությանը միջոցառումների մասին,ընդունված նախորդ պարբերությունների համաձայն։
Ավստրիան կարծում էր, որ, հենց այդ պահն է ավելի բարենպաստ պատերազմը սկսելու, նույնիսկ Ռուսաստանի միջամտութան դեպքում, հաշվի առնելով այն փաստը, որ վերջինս դեռևս պատրաստ չէ պատերազմի։ Այս դեպքում մի քանի տարի սպասելը սպառնալի կլիներ, քանի որ Ռուսական կայսրությունը այդ ընթացքում կարող էր ամրապնդել իր իշխանությունը։ Գերմանիան բազմիցս հայտարարել է, որ մտադիր է աջակցել ավստրիացիներին, հույս ունենալով, որ ռուս պաշտոնյաները կվախենան։
Ֆրանց Ֆերդինանտի սպանությունից հետո երեք շաբաթվա ընթացքում չկար մի ապացույց, որ կմատնանշեր միջազգային ճգնաժամը, սերբական բանակի հրամանատարը այդ ժամանակ հանգստանում էր ավստրիական առողջարանում։ Ավստրո-Հունգարիան երկարաձգում էր վերջնագրի ուղարկումը Սերբիա, քանի որ ցանկանում էր ավելի շատ ժամանակ տալ պարենային գնումների համար, մինչ կայսրության տնտեսությունը կորուստ կունենա։
Մինչ հուլիսի 23-ը աշխատանքային այցով դիվանագիտական բանակցությունների նպատակով Սանկտ-Պետերբուրգում էր գտնվում Ֆրանսիայի նախագահ Ռայմոն Պուանկարեն։ Թեև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Սազոնովը արձակուրդում էր, ռուսական կառավարությունը արդեն գիտեր, որ Ավստրիան պատրատվում է ռազմական գործողությունների Սերբիայի դեմ։ Երբ հուլիսի 20-ին Պուանկարեն ժամանեց Ռուսաստան, ինչպես գերմանացիները, այնպես էլ ավստրիացիները անհանգստացան այն փաստից, որ ռուսական կառավարության որոշման վրա կարող է ազդել Գերմանիայի դեմ տրամադրված Նիկոլայ II-ը և Ֆրանսիայի դեսպանը։ Չնայած ոչ մի կոնկրետ բան բանակցություններում դեռևս չէր որոշվել, այցը վկայում էր Ռուսաստանի և Ֆրանսիայի դաշինքի անխախտելիության մասին։
Հուլիսի 23-ին ավստրո-Հունգարական վերջնագիրը հանձնվել էր սերբ նախարարներին։ Պատասխանի համար տրվում էր 48 ժամ։ Ռուս նախարար Սազոնովը հայտարարեց, որ դա դարձավ եվրոպական պատերազմի սկիզբ։ Սերբիային վերջնագիրը անակնկալի բերեց։ Պետությունը թուլացել էր երկու պատերազմների հետևանքով և նեքաղաքական ճգնաժամի մեջ էր։ Սերբիական կառավարությունը փորձում թր ժամանակ ձգել այն հույսով, որ կկարողանա համագործակցել արքայազն Ալեքսանդր արքայազնի, իտալացի թագավորի հետ։ Բայց ավստրիացիները բավականին խիստ ձևով սահմանափակեցին մտածելու ժամանակը և որոշում կայացնել պետք էր շատ արագ։
Սերբիական կողմի պատասխան
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերբիայի թագավորական կառավարությունը Ավստրո-Հունգարիայի կայսերական-թագավորական կառավարությանը տված իր պատասխանում նշել էր հետևյալը։
Թագավորական կառավարությունը պարտավորվում է. ≠ Վեհաժողովի հաջորդ հերթական նիստի ժամանակ իրագործել հոդվածի հրատարակման օրենքը, որը խստորեն պատժել ատելության հրահրումը Ավստրո-հունգարական միապետության դեմ,այդ թվում ցանկացած հրատարակում, որի ընդհանուր իտումը ուղղված է Ավստրո-Հունգարիայի տարածքի ամբողջականության դեմ։ Այն պարտավորվում է վերանայել սահմանադրությունը, որպեսզի փոփոխություններ մտցնի Օրենսդրության XXII հոդվածի մեջ, որը թույլ է տալիս նման հրապարակումների բռնագրավումը, որը ներկայիս ժամանակում հնարավոր չէ, հստակ սահմանված Օրենսդրության XII հոդվածի համաձայն։ ≠ Կառավարությունը ապացույցներ չունի և կասերական-թագավորական կառավարության տեղեկությունները նույնպես չեն պարունակում այն, որ «Ազգային պաշտպանություն» և նույնանման մյուս հասարակական ընկերությունները կատարել են, ներկայիս ժամանակով ինչ-որ հանցանքներ իր անդամներից մեկի կողմից։ Չնայած Թագավորական կառավարությունը ենթակա է Կայսերական-թագավորական կառավարության պահանջին կլուծարի «Ազգային պաշտպանություն» և ցանկացած ուրիշ հասարակական ընկերություն, որը կգործի Ավստրո-Հունգարիայի դեմ։ ≠ Սերբիայի Թագավորական կառավարությունը պարտավորվում է անմիջապես բացառել Սերբիայի հանրային կրթությունից այն ամենը, ինչը ծառայում է, կամ կարող է ծառայել որպես քարոզչություն Ավստրո-Հունգարիայի դեմ այն պայմանով, որ Կայսերական թագավորական կառավարությունը այդ քարոզչության դեմ կտա փաստացի ապացույցներ։ ≠ Թագավորական կառավարությունը պատրաստ է զինվորական ծառայությունից ազատել և սպաներին ու վաչակազմի պաշտոնյաներին այն դեպքում, եթե դատական քննությունը կվկայի, որ նրանք մեղավոր են եղել Ավստրո-Հունգարիայի միապետության տարածքային ամբողջականության դեմ կատարված գործողություններով և այն ակկալում է, որ Կայսերական-թագավորական կառավարությունը կհայտնի այդ սպաների և պաշտոնյաների անուններն ու փաստերը, որի հետ միասին ներկայացված կլինեն մեղադրանքները։ ≠ Թագավորական կառավարությունը խոստովանում է, որ նրան հասկանալի չեն Կայսերական-թագավորական կառավարության պահանջների իմաստն ու պարունակությունը, որով սերբիական թագավորական կառավարությունը պարտավոր է ընդունել իր տարածք Կայսերական-թագավորական կառավարության համագործակութան մարմիններին, բայց այն հայտնում է, որ պատրաստ է ընդունել ցանկացած համագործակցություն, որը չի հակասում միջազգային դատական իրավունքի նորմերին, նաև բարեկամական ու բարեդրացիական հարաբերութուններին։ ≠ Թագավորական կառավարությունը, իր պարտքն է համարում հետաքննություն սկսել բոլոր անձանց, ովքեր մասնակցել են 15/28 հուլիսի դավադրությանը և հայտնվել են թագավորության տարածքում։ Ինչը վերաբերվում է այս հետաքննությանն Կայսերական-թագավորական կառավարության կողմից հատուկ ուղարկված ծառայության աշխատակիցներին, ապա Թագավորական կառավարությունը չի կարող դա ընդունել, քանի որ այն հանդիսանում է Օրենսդրության և քրեական-դատավորական օրենքի խախտում։ Այդ թվում, որոշ դեպքերում հետաքննության արդյունքները կարող են փոխանցվել ավստրո-հունգարական իշխանություններին։ ≠ Թագավորական կառավարությունը հրամայել է երեկոյան տալ մայոր Վոիսլավ Տանկոսիչի ձերբակալման հրամանը, բայց ինչ վերաբերվում է Միլան Ցիգանովիչին, ով հանդիսանում է Ավստրո-Հունգարիայի միապետության հպատակը, և ով աշխատել է մինչ 15/28-ը հունիսի երկագծային վարչակազմում, մինչ հիմա հնարավոր չէ որոշել նրա գտնվելու վայրը, չնայած տված օրդերին։ Կայսերական-թագավորական կառավարությանը խնդրանք էր ուարկվել ինչքան հնարավոր է արագ տեղեկացնել հետաքննության անցկացման նպատակով, կասկածի համար գոյություն ունեցող հիմքերը և մեղքի ապացույցները ստացված հետաքննության ժամանակ Սարաևոյում։ ≠ Սերբիայի կառավարությունը կուժեղացնի զենքի և պայթուցիկ նյութերի մաքսանենգության դեմ միջոցները։ Իհարկե, այն կհանձնարարի հետաքննություն անցկացնել և կպատժի Շաբաց-Լոժնիցա գծում սահմանային ծառայության պաշտոնյաներին, ովքեր խախտել են իրենց պարտականությունները և սահման են թողել Սարաևոյում հանցագործություն կատարողներին։ ≠ Թագավորական կառավարությունը պատրաստ է բացատրություններ տալ հայտարարությունների համար, որոնք իր պածտոնյաները Սերբիայում և արտասահմանում արել են հարցազրույցում սպանությունից հետո, և որոնք Կայսերական-թագավորական կառավարության համոզմամբ թշնամաբար են տրամադրված միապետության դեմ։ Երբ միայն Կայսերական-թագավորական կառավարությունը կհայտնի, թե որտեղ են այդ արտահայտությունները կատարվել, և կապացուցի, որ դրանք իսկապես արվել են պաշտոնյաների կողմից, Թագավորական կառավարությունն անձամբ կհոգա ապացույցների հետագա հավաքագրման մասին։ ≠ Թագավորական կառավարությունը կտեղեկացնի Կայսերական-թագավորական կառավարությանը, եթե դա դեռ չի արվել, վերը նշված միջոցառումների իրականացման վերաբերյալ։
Այս կերպ, Սերբիան ընդունեց վերջնագրի բոլոր պայմանները, բացառությամբ 6-րդ կետի՝ ավստրիացիների մասնակցությանը Ֆրանց Ֆերդինանտի սպանության հետաքքնությանը, քանզի դա դիպչում էր երկրի ինքնիշխանությանը։ Դա բավական էր վերջնագիրը ուժեղացնելու համար. եթե սերբերը չեն վերջնագրի բոլոր կետերը, ապա այն առիթ է դառնում երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների ամբողջական քայքայմանը։
Սերբիայի բացասական պատասխանը հուլիսի 25-ին ավստրիացիների կողմից դիտվել էր որպես անբավարա։ Որոշ կառավարություններ հարմար գտան, որ Սերբիան այդպես հաստատակամ մերժեց պահանջները, քանզի հոյս թր դրել աջակցության վրա, որ այդ ժամանակ կարող էր առաջարկել Ռուսաստանը։ Այնուամենայնիվ Սերբիայի կառավարիչը անձնական դիմում ուղարկեց ռուսական կայսրին միայն հուլիսի2-ին։ Նրանում նա դժգոհում էր, որ ավստրիացիների պահանջները նվաստացուցիչ են, իսկ ժամանակը դրանց ընդունման համար շատ քիչ էր։ Ռուսաստանի պատասխանը կանխատեսելի էր. Ավստրիան մեղադրվում էր պատերազմի միտումնավոր սադրանքի համար, իսկ սերբերին հավաստիացրե էին ռուսական զորքերի մասնակի զորահավաքի մասին։
Ամբողջ ճգնաժամի ընթացքում ավստրիական և գերմանական կառավարությունները վախենում էին, որ ավստրիական պահանջները Սերբիային, հրահրում էր Ռուսաստանի միջամտությանը պատերազմին, ինչը իր հերթին կարող էր հանգեցնել եվրոպական պատերազմին, այնուամենայնիվ նրանք հավատում էին, որ Ավստրիայի հաստատակամ գործողությունները, որոնց աջակցում է Գերմանիան, կդարձնի այն քիչ հնարավոր։
Սերբիային պատերազմ հայտարարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուլիսի 26-ին Ավստրո-Հունգարիան սկսեց մասնակի զորահավաք։ Գերմանական կառավարությունը պնդում էր, որպեսզի Ավստրիայի ռազմական գործողությունները Սերբիայի դեմ արագ սկսվեին, քանի որ ցանկացած գործողությունների երկարաձգում դիտվում էր որպես մեծ վտանգ ուրիշ պետությունների միջամտության ռիսկի հետևանքով։ Հաջորդ օրը Ավստրո-Հունագրիարիայի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Կոնրադ ֆոն Գյոտցենդորֆը ստիպված էր խոստովանել, որ զորահավաքի ծրագրերը թույլ չեն տա հարձակվել Սերբիայի վրա ավելի վաղ քան օգոստոսի 12-ին։ Այնուամենայնիվ պատերազմ սկսելու որոշումն արդեն ընդունված էր, մանավանդ, որ սերբերի պատասխանը ավստրիական կողմին չէր բավարարել։ Հուլիսի 27-ին ավստրիական դիվանագիտական առաքելությունը լքեց Բելգրադը։ Հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարական կայսրությունը Սերբիային պատերազմ հայտարարեց ինչի առիթը դարձավ ավստրո-հունգարական զորամասի հարձակումը սերբիական ջոկատների կողմից Բոսնիայի տարածքում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տես դիվանագիտական փաստաթղթերը այստեղ Արխիվացված 2014-07-28 Wayback Machine
- ↑ Austro-Hungarian Ultimatum to Serbia, 23 July 1914, Primary Documents, FirstWorldWar.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուլիսյան ճգնաժամ» հոդվածին։ |
|