Մուդրոսի զինադադար
Մուդրոսի զինադադար, կնքվել է 1918 թվականի հոկտեմբերի 30-ին, Հունաստանի Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում, Անտանտի ներկայացուցիչների և Թուրքիայի միջև։
Էություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի շահերն անմիջականորեն շոշափող հոդվածներում ասվում էր, որ ռազմագերի և ներկալված հայերին պետք է հավաքել Կոստանդնուպոլսում՝ նրանց առանց խոչընդոտների դաշնակիցներին հանձնելու համար (հոդված 4)։
Հոդված 11-ով նախատեսվում էր թուրքական զորքերի էվակուացիան Անդրկովկասից. ըստ որում՝ մնացած զորքերը պետք է հեռացվեին, «եթե դաշնակիցները պահանջեն դա՝ տեղերում իրավիճակը ուսումնասիրելուց հետո»։
Հոդված 16-ով նախատեսվում էր թուրքական զորքերի դուրսբերումը Կիլիկիայից։
Հոդված 24-ում ասված էր, որ «Հայկական նահանգներից որևէ մեկում անկարգությունների դեպքում դաշնակիցներն իրենց իրավունք են վերապահում գրավելու դրա մի մասը»։
Իրագործումը՝ փաստացի[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուդրոսի զինադադարի պայմանները դաշնակիցների անունից Թուրքիային թելադրել էր անգլիացի ծովակալ Քալթորպը՝ առանց համաձայնեցնելու Անտանտի մյուս անդամների հետ։ Այդ պայմանները քննարկման առարկա դարձան 1919 թ. հունվարի 18-ին Փարիզում բացված հաշտության կոնֆերանսում։ Հունվարի վերջին Անտանտի գերագույն խորհուրդը որոշում ընդունեց Օսմանյան կայսրությունից Հայաստանի, Սիրիայի, Պաղեստինի, Արաբիայի և Միջագետքի անջատման մասին։ Սակայն հետագայում Անտանտի պետությունները ոչ մի լուրջ քայլ չձեռնարկեցին իրագործելու Մուդրոսի զինադադարի այն պայմանները, որոնք կնպաստեին հայկական հարցի արդարացի լուծմանը։ Անկարայում կազմված թուրքական կառավարությունը մերժեց Մուդրոսի զինադադարը և հասավ դրա փաստական վերացմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
- Առաջին համաշխարհային պատերազմ
- Օսմանյան կայսրության պատմություն
- Հայկական հարց
- Առաջին համաշխարհային պատերազմի պայմանագրեր
- Ֆրանսիայի խաղաղության համաձայնագրեր
- Օսմանյան կայսրության խաղաղության համաձայնագրեր
- Թուրքիայի պատմություն
- 1918 թվականն Օսմանյան կայսրությունում
- Հույն-թուրքական պատերազմ (1919-1922)
- ԱՄՆ-ի համաձայնագրեր