Իռլանդական ապստամբություն (1916)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դուբլինի Օ'Քոնել փողոցն ապստամբությունից հետո

Իռլանդական ապստամբություն, զատկի ապստամբություն (իռլանդերեն՝ Éirí Amach na Cásca) զինված ապստամբություն Իռլանդիայում Զատկի շաբաթվա ընթացքում (ապրիլի 24-30, 1916)։ Ապստամբության մեջ առավել ակտիվ դեր էին խաղում իռլանդական հանրապետականները` Պատրիկ Փիրսի գլխավորությամբ, իռլանդական քաղաքացիական բանակը՝ Ջեյմս Քոննոլիի գլխավորությամբ, ինչպես նաև Իռլանդացի կանանց խորհուրդն իր 200 կին կամավորականներով։

Ապստամբության հիմնական թատերաբեմը Դուբլինն էր, որտեղ ապրիլի 24-ին ապստամբները հռչակեցին Իռլանդական Հանրապետություն և կազմեցին ժամանակավոր կառավարություն։ Տեղական բռնկումներ եղան նաև հարևան կոմսություններում։ Վեցօրյա մարտերից հետո ապստամբությունը ճնշվեց։ Ապստամբության գրեթե բոլոր ղեկավարները, այդ թվում ծանր վիրավոր Քոննոլին, գնդակահարվեցին, շարքային մասնակիցներն աքսորվեցին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 384 CC-BY-SA-icon-80x15.png