Բուլղարիան Առաջին համաշխարհային պատերազմում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուլղարիայի արշավանքները Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, սահմանները ներառում են նվաճված տարածքները

Բուլղարիայի թագավորությունը մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմին Կենտրոնական ուժերի կողմից 1915 թվականի հոկտեմբերի 14-ից, երբ երկիրը պատերազմ հայտարարեց Սերբիային և մնաց պատերազմի մեջ մինչև 1918 թվականի սեպտեմբերի 30-ը, երբ ստորագրվեց Սալոնիկի զինադադարը։

1912 և 1913 թվականների Բալկանյան պատերազմներից հետո Բուլղարիան միջազգային հարթակում մնաց մեկուսացված, շրջապատված թշնամի երկրներով։ Հակաբուլղարական տրամադրությունները աճեցին հատկապես Ֆրանսիայում և Ռուսաստանում, որոնք դեմ էին Բալկանյան լիգայի կազմալուծմանը, որը դաշինք էր, ուղղված Օսմանյան կայսրության դեմ։ Բուլղարիայի արտաքին քաղաքականության անկումը բերեց ռևանշիզմի զարգացմանը։

Երբս սկսվեց Առաջին աշխարհամարտը 1914 թվականի հուլիսին, Բուլղարիան դեռևս վերականգնում էր իր տնտեսությունը, որը տուժել էր վերջին պատերազմների արդյունքում և նոր պատերազմում ներքաշվելու պատրաստ չէր[1]։ Բուլղարիայի կարևոր ռազմավարական դիրքը և հզոր ռամզական ներուժը շատ կօգնեին հակամարտող կողմերից յուրաքանչյուրին, սակայն Բուլղարիան տարածքային վեճեր ուներ բոլոր չորս Բալկանյան երկրների հետ։ Քանի որ պատերազմը գնալով խորանում էր, Կենտրոնական ուժերը սկսեցին համուզել Բուլղարիային ներքաշվել պատերազմին իրենց կողմից` խոստանալով ավելի լավ պայմաններ հաղթանակի դեպքում։

Չնայած Բուլղարիան Կենտրոնական ուժերի մեջ ամենափոքրն էր տարածքով և բնակչությամբ, սակայն Բուլղարիան կարևոր դեր խաղաց պատերազմում ներքաշվելով։ Առաջին հերթին պարտություն կրեց Սերբիան, խոչընդոտելով Ռումինիայի արտաքին քաղաքականությանը[2] և կարողացավ անվտանգ ուղի ապահովել գերմանական օգնությանը դեպի Ստամբուլ[3]։

Չնայած Բալկանյան ռազմաճակատում գործողությունները հաջող էին ընթանում 1915 և 1916 թվականներին, հակամարտությունը աստիճանաբար վերածվեց դիրքային պատերազմի հյուսիսային և հարավային բուլղարական ռազմաճակատներում, սակայն Բուլղարիայի բոլոր տարածքային խնդիրները արդեն լուծված էին[4]։ Այս ժամանակաշրջանում անկում ապրեց Բուլղարիայի տնտեսությունը, կային մատակարարման խնդիրներ, իսկ զինվորների մարտական ոգին ընկած էր։ Այս հանգամանքների հետ մեկտեղ Դաշնակիցները իջևանեցին Հունաստանում և Մակեդոնական ճակատից սկսեցին Վարդարի գրոհ (սեպտեմբեր) և ջախջախեցին Բուլղարական բանակի մի մասին։ Դրանից հետո բանակում սկսվեց ռազմական ապստամբությունը, որի կենտրոնն էր Ռադոմիր քաղաքը[1]։ Բուլղարիան ստիպված էր խաղաղություն փնտրել և համաձայնվեց զինադադար կնքել Դաշնակիցների հետ 1918 թվականի սեպտեմբերի 30-ին։ Այս տասնամյակում արդեն երկրորդ անգամ երկիրը աղետալի վիճակում հայտնվեց։ Ցար Ֆերդինանդ I-ը հրաժարվեց գահից և 1918 թվականի հոկտեմբերի 3-ին նրան փոխարինեց նրա որդին` Բորիս III[5]։

Նյոինի պայամանագրով (1919) Բուլղարիան զիջեց բոլոր գրավված տարածքները, ինչպես նաև վճարեց ծանր ռազմատուգանք։

Նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալկանյան պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքային փոփոխությունները Բալկանյան պատերազմներից հետո

Երբ Բուլղարիան անկախացավ Օսմանյան կայսրությունից 1908 թվականի սեպտեմբերի 22-ին, այն ստացավ թագավորության կարգավիճակ և արքայազն Ֆերդինանդը հռչակվեց ցար։ Երկիրը այժմ իր ուշադրությունը կենտրոնացրեց բուլղարաբնակ տարածքների միավորման վրա, որոնց մի մասը մնացել էին օսմանյան տիրապետության տակ։

Այս նպատակին հասնելու համար Բուլղարիայի կառավարությունը վարչապետ Իվան Գեշովի գլխավորությամբ սկսեց բանակցություններ վարել Բալկանյան այլ երկրների հետ Օսմանյան կայսրության դեմ դաշինք կազմելու ուղղությամբ։ Արդյունքում 1912 թվականին կնքվեց բազմակողմ դաշինք, որը կոչվեց Բալկանյան լիգա։ Նույն տարվա ամռանը օսմանյան վերահսկողության ներքո գտնվող Ալբանիայում և Մակեդոնիայում սկսվեցին ապստամբություններ[6][7]։ Դաշնակիցները որոշեցին օգտագործել պահը և 1912 թվականի հոկտեմբերին պատերազմ հայտարարեցին Օսմանյան կայսրությանը։

Առաջին Բալկանյան պատերազմի սկզբնական փուլում Դաշնակիցները հաղթանակներ տարան Թրակիայում և Մակեդոնիայում։ Մեկ ամսվա ընթացքում բուլղարացիները ստիպեցին թուրքերին նահանջել Կոստանդնուպոլսից ընդամենը 40 կիլոմետր հեռավորության վրա, օսմանցիները միաժամանակ պարտություն կրեցին սերբերից և հույներից[8]։ Կարճ հրադադարը ոչինչ չտվեց և ռազմական գործողությունները վերսկսվեցին 1913 թվականի հունվարին։ Օսմանյան բանակի հիմնական հակագրոհը տեղի ունեցավ բուլղարացիների ուղղույամբ դեպի Ադրիանապոլիս, սակայն նորից բուլղարացիների կողմից պարտություն կրելով, օսմանցիները վերադարձան հաշտության սեղանին։ Մինչդեռ բուլղարական բանակը շարունակում էր հաղթարշավը, նոր վտանգ առաջացավ հյուսիսից։ Ռումինիան տարածքային պահանջներ ներկայացրեց Բուլղարիային, որպեսզի չեզոք մնա այս պատերազմում[9]։ Սանկտ Պետերբուրգում կայացած կոնֆերանսի ընթացքում փորձվեց հարթել Բուլղարիայի և Ռումինիայի հարաբերությունները` Ռումինիային զիջելով բուլղարական քաղաք Սիլիստրան, սակայն այս որոշումը չգոհացրեց երկու կողմերին, արդյունքում հարաբերությունները գնալով թշնամացան[10]։

Պատերազմը պաշտոնապես ավարտվեց 1913 թվականի Լոնդոնի պայմանագրով, որով Միդիա-Էնոս գծից արևմուտք բոլոր օսմանյան տարածները բացառությամբ Ալբանիայի անցան դաշնակիցներին[11][12]։

Նախկին օսմանյան տարածների բաժանումը դաշնակիցների միջև վեճերի առիթ հանդիսացան և արդյունքում Բալկանյան լիգան կազմալուծվեց։ Գեշով չհասնելով իր հիմնական նպատակին, որը Բուլղարիան նպատակադրել էր մինչև պատերազմը տարածքային առումով հրաժարական տվեց։ Նրան փոխարինեց Ստոյան Դանևը[13]։ Նոր կառավարությունը չէր ցանկանում զիջել բուլղարաբնակ տարածները Մակեդոնիայում, նույնը չէին անում սերբերը և հույները։ Ռուսաստանը, որը հանդիսանում էր Բալկանյան լիգայի հովանավորը, անկարող էր վերահսկել հարաբերությունները նախկին դաշնակիցների միջև։ Ռուսական դիվանագիտության անհաջողությունը հաղթանակ էր Ավստրո-Հունգարիայի համար, ում ձեռք էր տալիս Բալկանյան երկրների միջև պատերազմը։ Հունիսին Բուլղարիայի կառավարությունը խնդրեց Գլխավոր շտաբին սկսել ագրեսիվ գործողություն կամ զորահավաք կազմակերպել 10 օրվա ընթացքում։ Բուլղարիայի գլխավոր հրամանատարությունը մտահոգված էր Սերբիայի և Հունաստանի նոր դաշինքի կառուցման հարցում, ինչպես նաև բանակում տիրող դժգոհություններից, որը սկսվել էր դեռ 1912 թվականի սեպտեմբերից։ Դանևը պատրաստվում էր մեկնել Ռուսաստան, որտեղ պետք է քննարկեր Ցար Ֆերդինանդի և գեներալ ՄիԽայիլ Սավովի որոշումները հարձակվել Սերբիայի և Հունաստանի վրա և հետ բերել տարածքները Մակեդոնիայում[14]։ Դանևը հրամայեց Սավովին չսկսել ռազմական գործողություններ, և նա համաձայնվեց, չնայած մինչ այդ Ցարը հրամայել էր հակառակը։ Սերբերը և հույները այնուամենայնիվ չկորցրեցին պահը և պատերազմ հայտարարեցին Բուլղարիային[14]։ Ունենալով տարածքային պահանջներ Հարավային Դոբրուդիայի հարցում` Ռումինան նույնպես պատերազմ հայտարարեց Բուլղարիային։ Ռումինիային միացավ նաև Օսմանյան կայսրությունը, որը ցանկանում էր վերադարձնել Արևելյան Թրակիան[15]։

Երկրորդ Բալկանյան պատերազմի բռնկումից հետո վատթարացան Բուլղարիայի և Ռուսաստանի հարաբերությունները, իսկ Դանևի կառավարությունը հրաժարական տվեց մի քանի ճակատամարտերում պարտությունից հետո։ Նոր լիբերալ կոալիցիոն կառավարությունը Վասիլ Ռադոսլավովի գլխավորությամբ անմիջապես սկսեց խնդրի լուծման դիվանագիտական ճանապարհը և օգնություն խնդրեց Ավստրո-Հունգարիայից[16]։ Սերբերի և հույների հետ հարաբերություններ հաստատել չհաջողվեց, սակայն Ռումինային Հարավային Դոբրուդիայի զիջումը համուզեց նրանց նստել խաղաղության սեղանի շուրջ։ Միևնույն ժամանակ Բուլղարական բանակը հակագրոհի անցավ սերբական և բուլղարական ճակատներով։ Բուլղարական զորքերը գրեթե կազմալուծել էին հունական բանակը, սակայն քանի որ ռումինացիները մայրաքաղաք Սոֆիայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էին, իսկ թուրքերը հարմար դիրք ունեին նվաճելու ամբողջ հարավ արևմտյան Բուլղարիան, բուլղարացիները ստիպված հաշտություն խնդրեցին 1913 թվականի հուլիսին[17]։

Ռազմական գործողությունների ավարտից հետո Բուխարեստում սկսվեցին հաշտության քննարկումները։ Բուլղարիան մնացել էր լքված իրավիճակում մասնակի Ռուսաստանի և Ավստրո-Հունգարիայի աջակցությամբ, որոնք ստիպեցին ստորագրել Բուխարեստի պայմանագիրը 1913 թվականին[18]։ Պայմանագրով Բուլղարիան կորցրեց Հարավային Դոբրուդիան և Մակեդոնիայի մեծ մասը, որը նախապես Լոնդոնի պայմանագրով անցել էր Բուլղարիային, ինչպես նաև Կավալա քաղաքը։

Օսմանյան կայսրության հետ խաղաղությունը պետք է կնքվեր երկողմ պայմանագրով։ Բուլղարացի դիվանագետները գտնում էին, որ Ադրիանապոլսի և Արևելյան Թրակիայի հարցը կարգավորված էր միջազգային պայմանագրերով համաձայն Լոնդոնի պայմանագրի, սակայն այս տեսակետը աջակցություն չստացավ Մեծ տերությունների կողմից, որոնք չէին ցանկանում ճնշում գործադրել Օսմանյան կայսրության վրա։ Արդյունքում կնքվեց Կոստանդինուպոլսի պայմանագիրը 1913 թվականին, որով Օսմանյան կայսսրությանը վերադարձվեց Առաջին Բալկանյան պատերազմի ընթացքում Բուլղարիայի կողմից նվաճված տարածքների մեծ մասը։

Բուլղարիան Բալկանյան պատերազմների արդյունքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլ Ռադոսլավով: Բուլղարիայի վարչապետը 1913-ից 1918 թվականներին:

Երկրորդ Բալկանյան պատերազմի արդյունքում Բուլղարիան կորցրեց գրեթե բոլոր տարածքները, որոնք ձեռք էր բերել Առաջին Բալկանյան պատերազմում։ Ի չիքս դարձան Բուլղարիայի հույսերը միավորել բոլոր բուլղարակբնակ տարածքները, բացի այդ 120.000 բուլղարացի դարձան փախստական Արևելյան Թրակիայից և Մակեդոնիայից, վերջինս մնաց սերբերի և հույների տիրապետության ներքո[19]։ Ռադոսլավովի կառավարության առջև խնդիր դրվեց տեղավորել փախստականներին, ինչպես նաև վերականգնել փլուզված տնտեսությունը և բանակը։

Ազգային լիբերալ կուսակցության մեջ երկպառակտումը բերեց մեծամասնության կորստին, ինչի արդյունքում ցրվեց խորհրդարանը և 1913 թվականի նոյեմբերին տեղի ունեցան նոր ընտրություններ։ Նոր ընտրություններով հին կառավարությանը անցավ 97 նստատեղ, իսկ ընդդիմադիրներին` 107, ինչի արդյունքում ձևավորվեց նոր կառավարություն 1913 թվականի դեկտեմբերին[20]։ Ցար Ֆերդինանդը քննարկումներ անցկացրեց մի քանի քաղաքական առաջնորդների հետ և նորից գերադասեց Ռադոսլավովին նշանակել վարչապետ, իսկ նոր խորհրդարանը նորից ցրեց։ Երբ կայացան նոր ընտրությունները 1914 թվականի մարտին, թույլատրվեց ընտրություններին մասնակցել նաև փախստականներին, որոնք չունեին քաղաքացիություն։ Այս ընտրարշավի ժամանակ ընդդիմադիրները պարզապես զրկված էին այս բնակչության շրջանում ագիտացիա անելու, քանի որ վտանգավոր էին համարում նրանց հետ հանդիպումները։ Այսպիսով լիբերալ կուսակցությունները ստացան 116 նստատեղ և ունեցան մեծամասնություն[20]։ Այսպիսով կառավարությունը կարողացավ վերջապես ուշադրությունը կենտրոնացնել արտաքին և ներքին խնդիրների վրա։

Տնտեսական վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալկանյան պատերազմները շատ թանկ արժեցան Բուլղարիայի տնտեսության վրա, միայն Օսմանյան կայսրության դեմ պատերազմը արժեցավ մոտ 1,3 միլիարդ ֆրանկ[21]։

Գյուղատնտեսությունը, որը տնտեսության հիմնական ճյուղն էի, ամենաշատը տուժեց և 1911 թվականի հետ համեմատ նվազեց 9%-ով։ Երկիրը ուեր մեծ սննդի ճգնաժամ[22]։ Գյուղատնտեսության մեջ հազարավոր աշխատավորներ դարձան պատերազմի զոհ։ Մեծ թվով ձիեր, ոչխարներ, տավարներ մորթվեցին, և նրանց թվաքանակը նվազեց 20%-ից 40%-ով։ Ամենամեծ կորուստը Հարավայի Դանուբիայի կորուստն էր, որտեղ մշակվում էր Բուլղարիայի ցորենի արտադրույան 20%-ը, և որտեղ ֆերմերային տնտեսությունները ամենազարգացվածն էին[23]։ Այս ամենը ուղեկցվեց վատ եղանակային պայմաններով, ինչի արդյուքում ցորենի արտադրությունը 1914 թվականին նախապատերազմյան տարիների համեմատ նվազեց 79%-ով[23]։

Բուլղարիայի արդյունաբերությունը ավելի քիչ տուժեց գյուղատնտեսության համեմատ։

Արտաքին առևտուրը կտրուկ նվազեց 1913 թվականին, արտահանումը նվազեց 40%-ով, իսկ ներմուծումը` 11%-ով։ Առևտրային ճեղքվածքը 1914 թվականին կազմեց մոտ 87 միլիոն բուլղարական լև[24][25]։ Մինչև պատերազմը ցորենը Բուլղարիայի արտահանման հիմնական ապրանքն էր։ Ցորենի արտադրության նվազման հետ նվազել էր նաև արտահանումը։

Արտաքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիային միջազգային մեկուսացումից հանելը դարձավ Ռադոսլավովի կառավարության գլխավոր նպատակը։ Այն ներառում էր դիվանագիտական հարաբերությունների վերահաստատումը հարևան երկների հետ, առաջինը Օսմանյան կայսրության հետ 1913 թվականի սեպտեմբերին, այնուհետև Սերբիայի հետ` նույն թվականի դեկտեմբերին և Հունաստանի հետ` 1914 թվականի մարտին։ Այնուամենայնիվ Բալկանյան երկրների հետ հարաբեությունները մնում էին լարված` վախենալով բուլղարական ռևանշիզմից և բնակչության բացասական երաբերմունքից։ Հարաբերություններ վերահաստատվեցին նաև Անտանտի երկրների հետ և Լոնդոնում, Փարիզում ու Սանկտ Պետերբուրգում Բուլղարիան վերաբացեց իր դեպանատները[26]։ Մյուս կողմից Կենտրոնական ուժերը դեռևս չէին ցանկանում քայլ ձեռնարկել Բուլղարիայի հետ դաշնություն կնքելու հարցում` Բալկաններում առաջնությունը տալով Ռումինիային և Հունաստանին[27]։

Անտանտից Բալկաններում ամենաակտիվը Ռուսաստանն էր, որը ցանկանում էր Ավտրո-Հունգարիայի դեմ ստեղծել նոր Բալկանյան լիգա, որում կներառվեին Սերբիան, Չեռնոգորիան և հնարավոր է Ռումինիան և Բուլղարիան։ Սակայն այս պլանները չիրականացան։ Ռուսաստանը ավել շատ ջանք և ժամանակ գործադրեց Ռումինիային համուզելու հարցում, որում ունեցավ բավականին քիչ հաջողութուն, քան Բուլղարիային[28]։ Սերբիան նույնպես դեմ չէր նոր լիգայի ստեղծմանը, միայն Բուլղարիան դեմ կանգնեց այդ լիգային։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Սազանովը որոշեց, որ Բուլղարիայի վրա միակ ճնշման եղանակը, որը չէր վնասի հարևանների շահերը, դա տնտեսական ճնշումն էր[29]։

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ցանկանում էին թողնել Ռուսաստանին միջամտել Բուլղարիայի գործերին` գերադասելով ուղղակիորեն միջամտել։ Մյուս կողմից վարչապետ Ռադոսլավովը հույս ուներ, որ Մեծ Բրիտանիան դեմ կլինի Բուլղարիայի դեմ պատժամջոցներին։ Գեներալ Դիմիտրիևը խնդրեց Բրիտանիայի դեսպանին քայլեր ձեռնարկել Բուլղարիայի և Ռուսաստանի հարաբերությունների բարելավման հարցում։ Բրիտանիայի դեսպան Ջորջ Բուչանանը մերժեց Ֆիմիտրիևին` ասելով որ Բրիտանիան երբեք վտանգի չ ենթարկի ռուս-բրիտանական հարաբերությունները Բուլղարիայի համար[30]։

Ռադոսլավովի կառավարության գերխնդիրն էր ստանալ վարկեր, որպեսզի ծածկեն Բալկանյան պատերազմների ծախսերը, նոր տարածքները զարգացնեն և կարողանան սպասարկել պետական պարտքը, որը կազմում էր ավելի քան 700 միլիոն բուլղարական լև[31][32]։ Բուլղարիան վարկի պահանջով դիմեց Ֆրանսիային, սակայն Ֆրանսիան Ռուսաստանի ճնշմամբ մերժեց վարկ տրամադրել Բուլղարիային` գերադասելով վարկավորել Բալկանյան մյուս երկրներին[31][32]։ Բուլղարիան կարողացավ կարճաժամկետ վարկ վերցնել Ավստրիական բանկերից մոտ 30 միլիոն լև, սակայն դա շատ քիչ էր, այնուհետև Բուլղարիան նորից դիմաց Ֆրանսիային, սակայն նորից մերժում ստացավ։

Այս ամենից հետո Բուլղարիան որոշեց վարկավորում խնդրել Ավստրո-Հունգարիայից և Գերմանիայից։ Ռուսաստանը և Ֆրանսիան իմանալով այս մասին որոշեցին չթողնել Բուլղարիային անցնել Կենտրոնական ուժերի կողմը։ Սոֆիայիում Ռուսաստանի դեսպանը հանդիպեց Ցար Ֆերդինանդին և առաջարկեց ֆրանսիական վարկը, եթե Ցարը համաձայնվի պաշտոնանկ անել Ռադոսլավովին[33]։ Վարկի առաջարկ եղավ ֆրանսիական բանկից, սակայն Անտանտը արդեն ուշացել էր, Բուլղարիան համաձայնության էր հասել Կենտրոնական ուժերի հետ։

1914 թվականի հուլիսին գերմանական բանկերը համաձայնեցին 500 միլիոն լև վարկ տրամադրել Բուլղարիային խիստ պայմաններով։ Գումարը կտրամադրվեր երկու տրանշով, 250 միլիոն յուրաքանչյուրը 50 տարով և 5% տարեկան տոկոսադրույքով։ Բուլղարացիները նաև պարտավորվում էին գերմանացիներին տրամադրել նոր Լագոս նավահանգստի շինարարության պայմանագիրը, ինչպես նաև Պերնիկ և Բոբով Դոլ հանքավայրերի շահագործման իրավունքը[31]։ Կառավարությունը կարողացավ վարկը համաձայնեցնել խորհրդարանում, չնայած ընդդիմության դեմ լինելուն։ Քննարկումները անցան ձեռնամարտերի առկայությամբ։ Վիճաբանությունը հարթելու համար վարչապետը ստիպված էր պահել ատրճանակը գլխավերևում[34]։

Վարկը մեծ հարված էր ռուսական և ֆրանսիական դիվանագիտությանը, որոնց ուշադրություն կենտրոնացած էր Հուլիսյան ճգնաժամի վրա, որը ծագել էր Ֆրանց Ֆերդինանդի սպանությունից հետո։

Բուլղարիան Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականի հունսիսն Գավրիլո Պրինցիպը, ով սերբ ուսանող էր և Երիտասարդ Բոսնիա կազմակերպության անդամ, սպանեց Ավստրո-Հունգարիայի գահի ժառանգորդ Ֆրանց Ֆերդինանդին Սարաևոյում[35]։ Սրանից հետո սկսվեց Մեծ տերությունների միջև դիվանագիտական հարաբերությունների լարումը, որը կոչվեց Հուլիսյան ճգնաժամ։ Ավստրո-Հունգարիան սպանության մեջ մեղադրելով Սերբիային վերջնագիր ներկայացրեց նրան, ինչի արդյունքում սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը[36]։ Մի քանի օրում պատերազմը տարածվեց ամբողջ Եվրոպայով և ներքաշեց բոլոր Մեծ տերություններին։ Շատ այլ եվրոպական երկներ այնուամենայնից, ներառյալ Իտալիան և Ռումինիան, որոնք նախապես սատարում էին մեկ դաշինքի, գերադասեցին մնալ չեզոք։

Չեզոքություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական գործողությունների սկսումից անմիջապես հետո Բուլղարիայի ցարը և վարչապետը որոշեցին ընդունել «խիստ և հավատարիմ» չեզոքության քաղաքականություն, որոշում, որը ստացավ իշխանամետ և ընդդիմադիր ուժերի աջակցությունը[37]։ Ռադոսլավովը նաև հասկացել էր, որ Մեծ տերությունների կողմից դիվանագիտական աջակցությունն էր 1913 թվականի պարտության գլխավոր պատճառը և նա որոշեց այլև չկրկնել այդ սխալը։ Նոր պատերազմին ներքաշվելու հավանականությունը հաշվի առնելով կառավարությունը նոր 50 միլիոն լև վարկ վերցրեց բանակի կարիքների համար։

Բուլղարիայի չեզոքությունը Անտանտի երկրները լավ ընդունեցին, անգամ նրանց մոտեցումները Բուլղարիայի հանդեպ տարբեր էին։ Սկզբնական շրջանում այս տերությունները մտածում էին, որ պատերազմը կարճ կտևի։ Բուլղարիային իրենց ծրագրերում կարևոր դեր չէին հատկացրել, նրա դիվանագիտական մեկուսացման և թույլ լինելու տպավորության պատճառով։ Ռումինիան իր մեծ բնակչությամբ և մարտավարական դիրքով ավելի լավ դաշնակից էր երևում Ավստրո-Հունգարիայի դեմ[38]։ Ռումինիային համուզելու խնդիրը հատկապես կատարում էր Ֆրանսիան, որի դեսպանը Բուխարեստում պայքարում էր գերմանացի և ավստրիացի դիվանագետների դեմ։ Մեծ Բրիտանիան նույնպես հույս ուներ, որ Ռումինիան կմտնի պատերազմ, իսկ Բուլղարիան և անգամ Օսմանյան կայսրությունը կմնան չեզոք, իսկ Հունաստանը բացահայտ կպաշտպանի սերբերին։ Ռուսները քիչ լավատես էին, նրանք գտնում էին, որ Ռումինիայի մուտքը կնշանակի Բեսարաբիայի կորուստ[38]։

Կենտրոնական ուժերի արձագանքը Բուլղարիայի չեզոքությանը նման էր Անտանտին։ Գերմանիան և Ավստրո-Հունգարիան հավանական էին համարում Բուլղարիային ներգրավել Սերբիայի դեմ արշավանքին, քանի որ Իտալիայի և Ռումինիայի չեզոքությունը համարում էին իրենց դիվանագիտական պարտությունը, քանի որ այս երկրները նախկինում նրանց դաշնակիցներն էին։ 1914 թվականի հուլիսին Ռադոսլավովը հանդիպեց Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի դեպաններին և հաստատեց Բուլղարիայի չեզոքությունը։ 1914 թվականի օգոստոսի 6-ին Բուլղարիան և Օսմանյան կայսրությունը գաղտնի պայմանագիր ստորագրեցին[39]։ Սա կոլեկտիվ պաշտպանության պայմանագիր էր, համաձայն որի կողմերից մեկը պետք է պաշտպանի մյուսին, եթե նրա վրա հարձակվի Բալկանյան երկրներից որևէ մեկը։ Նրանք նաև համաձայնվեցին չհարձակվել Բալկանյան երկրների վրա, առանց մյուս կողմի հետ խորհրդակցելու։ Բուլղարիան նաև համաձայնվեց տեղեկացնել Օսմանյան կայսությանը ցանկացած զորահավաքի դեպքում։ Այս պայմանագիրը հույժ գաղտնի էր և Մեծ տերությունները չգիտեին դրա գոյության մասին։ Գերմանիան իմացավ պայմանագրի մասին 1914 թվականի դեկտեմբերին[39]։ Երբ Օսմանյան կայսրությունը միացավ Կենտրոնական ուժերին և ներքաշվեց պատերազմի մեջ 1914 թվականի հոկտեմբերին, Բուլղարիան շարունակեց մնալ չեզոք։

Դիվանագիտական ակտիվացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի չեզոքության հայտրարարությունից անմեիջապես հետո Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի դիվանագետները սկսեցին Բուլղարիայի համուզման գործընթացը։ Երկուսն էլ Ցար Ֆերդինանդին ներկայացրեցին ռազմական համագործակցության առաջարկ Բուլղարիայի և Կենտրոնական ուժերի միջև[40]։ Գերմանացի դեսպանը նույն առաջարկը նաև արեց վարչապետ Ռադոսլավովին 1914 թվականի օգոստոսին։ Այս առաջարկները մնացին անարձագանք Բուլղարիայի կառավարության կողմից, որը գտնում էր, որ Բուլղարիան դեռևս պատրաստ չէ պատերազմին։ Ավստրիայի պարտությունը Ցերի ճակատամարտում նույնպես տապալեցին Ավստրո-Հունգարիայի ջանքերը Բուլղարիային բերել պատերազմի հարթակ։ 1914 թվականի սեպտեմբերին Բուլղարիա ժամանեց Կայզեր Վիլհելմ II-ի ներկայացուցիչ Դուքս Յոհան Ալբերտ Մեկլենբուրգը, ով նույնպես չկարողացավ համուզել Բուլղարիայի կառավարությանը։

Անտանտի դիվանագիտությունը նույնպես անգործ նստած չէր։ Ռուսաստանի կառավարությունը դեռևս ցանկանում էր ստեղծել նո Բալկանյան լիգա, որի մեջ կլինեին Սերբիան, Չեռնոգորիան և Բուլղարիան[38]։ Հուլիսի 31-ին Սազանով հարցրեց սերբական կառավարությանը, թե որ տարածքից են նրանք պատրաստ հրաժարվել Բուլղարիայի չեզոքության կամ ռազմական դաշինքի փոխարեն, սակայն արձագանք չստացավ Սերբիայի վարչապետից[38]։ Մի քանի օր անց, Սազանով առաջարկեց Սերբիային զիջել Բուլղարիային վիճելի տարածքների մի մասը, որի փոխաերն Բուլղարիան դուրս կգա Ավստրո-Հունգարիայի դեմ, իսկ պատերազմի վերջում, եթե այն ավարտվի Անտանտի հաղթանակով, ապա պետք է զիջի վիճելի ամբողջ տարածքը[41]։ Չնայած սերբերը չէին ուզում դեմ գնալ իրենց ռազմական դաշնակցի առաջարկին, այնուամենայնիցվ չզիջեցին։ Սերբերի այս քաղաքականության դրդապատճառը ոչ թե ազգագրական էին, այլ հիմնված էին աշխարհաքաղաքական դրդապատճառների վրա, համաձայն որի Սերբիան պետք է պահմաներ առաջատար դիրք Բալկանյան թերակղզում և պետք է վերահսկեր այնպիսի ռազմաբվարական կարևոր տարածքներ ինչպիսիք էին Մորավա և Վարդար գետերի ավազանները[42]։ Այսպիսով սերբերը նախընտրեցին դեմ հանդիման դուրս գալ Ավստրո-Հունգարիայի դեմ, քան Բուլղարիային զիջեն ռազմավարական տեսանկյունից կարևոր տարածքներ։ Սակայն Սազանով հույսը չկորցրեց համուզել սերբերին և բուլղարացիներին ընդհանուր հայտարարի գալ։

Ռուսները նաև սահմանափակ էին իրենց գործողություններում իր դաշնակիցների պատճառով, հատկապես Ֆրանսիայի, որը գերադասում էր Ռումինան Բուլղարիայից։ Ֆրանսիան թարմ դիվանագիտական առաջարկներով 1914 թվականի օգոստոսի 26-ից հանդես եկավ Թեոֆիլ Դելկասեն, ով զբաղվում էր Բալկանյան հարցերով, որպես Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար։ Ֆրանսիան ռուսների նման ցանկանում էր ստեղծել նոր Բալկանյան լիգա, այս անգամ Օսմանյան կայսրության դեմ, որի ժամանակ Բուլղարիան կարող էր հավակնել Արևելյան Թրակիային[43]։ Սակայն Ֆրանսիայի հեղինակությունը Բուլղարիայում մնում էր ցածր, կապված Ֆրանսիայի դիրքորոշման հետ Բալկանյան պատերազմներում։ Այս ամենը ստիպեց Բուլղարիայի հարցը թողնել Ռուսաստանին` աջակցելով ռուսների որոշումները։

Բրիտանական կառավարությունը մտածում էր, որ ավելի լավ կլինի խուափել Բալկաններում իրավիճակի սրումից։ Տպավորություն էր, որ Բալկանյան որոշ երկրների չեզոքությունը ավելի ձեռնտու է Մեծ Բրիտանիային, քան եթե Բուլղարիան մտներ պատերազմի մեջ Անտանտի կողմից[44]։ Մեծ Բրիտանիան չէր ուզում նեղացնել Բուլղարիայի հարևաններին, տարածքներ խոստանալով Բուլղարիային։ Բալկանյան նոր լիգայի ստեղծման նկատառումներով Բրիտանիայի կառավարությունը Բուլղարիա ուղարկեց խորհրդարանի անդամներ Նոել և Չառլս Բաքսթոն եղբայրենին[45]։ Երբ նրանք ժամանեցին Բուլղարիա, նրանց դիմավորեցին շատ ջեր և նրանց հետ հանդիպեցին Ցար Ֆերդինանդը, վարչապեդ Ռադոսլավովը և նախարար Տոնչևը և հավաստիացրեցին, որ Բուլղարիան խստագույնս կպահպանի իր չեզոքությունը։ Դրանից հետո նրանք նաև հանդիպեցին նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Իրենց հանդիպումների արդյունքում, նրանք եկան եզրահանգման, որ Բուլղարիային որպես դաշնակից ընտրելու դեպքում պետք է լինել չափազանց զգույշ։ Եղբայրենը այնուամենայնիվ մնացին Բուլղարիայում առաջարկելով Անտանտին զիջել Բուլղարիային Մակեդոնիայի վիճելի տարածքները չեզոքության փոխարեն։ Չնայած Անտանտի մյուս երկրները համաձայն էին զիջումներին, սակայն Բրիտանիայի վարչապետ Հերբերտ Հենրի Ասկվիտը դեմ էր, որպեսզի Սերբիան հող զիջի։ Քիչ ժամանակ անց, երբ Նոել Բաքսթոնը ծանր վրավորվեց թուրք մարդասպանի կողմից Բուխարեստում, եղբայրենրը որոշեցին դադարեցնել իրենց դիվանագիտական առաքելությունը Բալկաններում[46]։

1914 թվականի հոկտեմբերին, երբ Օսմանյան կայսրությունը միացավ պատերազմին Կենտրոնական ուժերի կողմից, քաղաքական և ռազմական իրավիճակը Բալկաններում կտրուկ փոխվեց։ Ռադոսլավովը հասկացավ, որ Բուլղարիայի դերը արդի ռազմաքաղաքական իրավիճակում ավելի է մեծանում կապված իր աշխարհագրական դիրքից և ռազմական պոտենցիալից։ Նոր ստատուս քվոն մեծացրեց Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի հետաքրքրությունը չեզոք Բալկանյան երկրների հանդեպ, իսկ Անտանտը նոր առաջարկներով հանդես չեկավ[47]։ Բուլղարիան սպասում էր, որ Անտանտը նոր տարածքներ կխոստանա իր չեզոքության փոխարեն, սակայն ապարդյուն[48]։ Բուլղարիայի վարչապետը նաև համուզված էր, որ Սերբիան չի զիջի վիճելի տարածքները Բուլղարիային, անգամ եթե դաշնակիցնը նրան պարտադրեն։ Դեկտեմբերի 9-ին, դաշնակիցները հասկանալով իրենց սխալը, Բուլղարիային առաջարկեցին Արևելյան Թրակիան և Բուլղարիայի հավակնությունները Մակեդոնիայի վիճելի տարածքների հանդեպ հավակնությունները կհամարեն արդարացի, եթե Բուլղարիան պահպանի չեզոքություն[49][50]։ Ռադոսլավովը նորից մերժեց առաջարկները և որոշեց պահպանել արդեն հաստատված ուղղությունը։

Չեզոքության ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականը ավարտվեց և Բուլղարիան մնաց չեզոք։ Ազգաբնակչության մեծ մասը աջակցում էր չեզոքության պահպանումը։ Վարչապետ Ռադոսլավովը ընտրեց «սպասենք և կտեսնենք» քաղաքականությունը, սպասելով պատերազմող կողմերից ավելի լավ առաջարկների կապված տարածքային զիջումների հետ։ Բուլղարիան վերջնական որոշում կնդուներ, եթե կողմերից մեկը ստանար բացահայ ռազմական առավելություն և կսատարեր Բուլղարիայի ազգային գաղափարախոսությանը։

Բուլղարիայից շատ հեռու ճակատում պատերազմը թևակոխեց երկարատև դիրքային պատերազմի փուլ։ Արևմտյան ճակատում 1915 թվականի փետրվարին Ֆրանսիան անհաջող փորձեց կոտրել գերմանացիների պաշտպանական գոտին Շամպայնի առաջին ճակատամարտում, մյուս փորձը Արտուայի երկրորդ ճակատամարտում նույնպես անհաջող էր[51]։ Գերմանացիները որոշեցին իրենց ուշադրությունը կենտրոնացնել Արևելյան ճակատի վրա, որտեղ հաջողության հասան ռուսների նկատմամբ 1915 թվականի փետրվարի Մասուրյան լճի երկրորդ ճակատամարտում, սակայն նրանց ձեռքբերումները ի չիքս դարձան Պրզեմիսի պաշարումից հետո մարտին[51]։ Գերմանացիները և ավստրիացիները այնուհետև նոր հակագրոհների անցան, որպեսզի վերադարձնեն իրենց կորուստները։ Վերջապես 1915 թվականի մայիսին Իտալիան միացավ պատերազմին Անտանտի կողմից։ Այս բոլոր գործոնների ներքո չեզոք Բալկանյան երկրներին համուզելու գործընթացը կարևորվեց։

Պատերազմող կողմերից յուրաքանչյուրի ռազմական հաջողությունը դիվանագիտական առավելություն էր տալիս Բուլղարիային համուզելու գործում։ Այսպիսով երբ ընկավ Պրզեմիսլը և անգլո-ֆրանսիական զորքերը իջևանեցին Դարդանելիում, Ռադոսլավովը ավելի նպատակադրված էր բանակցել Անտանտի հետ[52]։ Գալիպոլիի ճակատամարտում Բրիտանիայի հիմնական նպատակներից էր Բուլղարիայի համուզել միանալ պատերազմին Անտանտի կողմից[53]։ Բրիտանացիները որոշեցին, որ Բուլղարիային համուզելու հիմնական գործոնը Վարդար Մակեդոնիան էր, որը նրանք կհամուզեին սերբերին զիջել Ավստրիական որոշ հողերի փոխարեն։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը որոշեց սատարել այս տեսակետը, չնայած այն համարում էր անիրագործելի։ Սերբիան այուամենայնիվ մնաց իր տեսակետին, անգամ թագաժառանգ արքայազն Գեորգը հայտարարել է, որ ավելի շուտ նրանք կզիջեն Բոսնիան, քան բուլղարացիներին կտան Վարդար Մակեդոնիան[54]։

Նույն ժամանակ Գերմանիան սկսեց օգտագործել իր տրամադրված 150 միլիոն վարկը Բուլղարիայի կառավարության վրա ճնշում գործադրելու համար, իսկ Ռադոսլավովը սևեռեց իր ուշադրությունը անսպասելի ուղղությամբ և Գենադիևին ուղարկեց Հռոմ։ Ռադոսլավովի այս քայլը անհասկանալի էր շատ օտարերկրյա դիվանագետների համար, որոնցից շատերը կարծում էին, որ այս քայլով Ռադոսլավովը հեռացրեց իր պաշտոնի համար մի հզոր թեկնածուի[55]։ Ինչևէ, Գենադիևը, երկու ամիս մնալով Հռումում, հասկացավ, որ Իտալիան ցանկանում է պատերազմ մտնել Անտանտի կողմից[55]։ Ռադոսլավովը գոհ չէր այս նորություններից, և հտածում էր, որ եթե Գենադիևի հաշվետվությունը ներկայացնի իշխող կոալիցիային, ապա կարող է երկպառակություն մտցնել նրա շարքերում[56]։ Բացի ոյդ, վարչապետը համուզվեց, որ Գենադիևը չի կարողանա ցուցադրել իր առաքելության արդյունքները իր գործընկերներին և որոշեց նախարարների մեծ մասին տեղյակ չպահել արդյունքների մասին։ Արտաքին գործերի նախարարի կանխատեսումները իրականություն դարձան 1915 թվականի մայիսին, երբ Իտալիան միացավ պատերազմին Անտանտի կողմից, ինչը անտրամաբանական էր թվում, քանի որ Իտալիան և Սերբիան հավակնում էին Դալմաթիային, ինչը հետագայում ավելի անզիջող կդարձնի Սերբիային։

Մայիսի 29-ին, Իտալիայի պատերազմին միանալուց ոչ ուշ, Անտանտի ներկայացուցիչները Սոֆիայում առաջարկ արեցին Բուլղարիային միանալ դաշնակիցներին և անմիջապես հարձակվել Օսմանյան կայսրության վրա։ Փոխարենը Բուլղարիան կստանար Արևելյան Թրակիան և Մակեդոնիայի վիճելի տարածքները։ Բուլղարիան կարող էր նվաճել Թրակիան, բացի այդ սերբերը Մակեդոնիայի փոխարեն տարածքներ կստանային Բոսնիայում և ելք դեպի Ադրիատիկ ծով։ Անտանտի ներկայացուցիչները նաև ֆինանսական աջակցություն խոստացան, բացի այդ Ռունինիային կհամուզեին վերադարձնել Հարավային Դոբրուժան[57]։ Այս բոլոր առաջարկներով Բուլղարիան և Անտանտը մոտ էին դաշնության կնքմանը, քանի որ առաջարկները պետք է գոհացնեին Բուլղարիային։ Սակայն Անտանտը այս առաջարկները անելուց չէր հարցրել Սերբիայի կամ Հունաստանի կարծիքը, որոնք դեմ էին դեպքերի այսպիսի զարգացմանը։ Իրականում բուլղարացիները մեծ կասկած ունեին այս առաջարկնեի հանդեպ։ Ռադոսլավովի պատասխանը եղավ միայն հունիսի 15-ին, որում նա բարեկամաբար մերժեց այս առաջարկները[57]։ Բուլղարիայի մերժմանը նպաստեց նաև ռազմական իրավիճակի փոփոխությունը, այդ թվում իտալացիների անհաջողությունները Ավստրո-Հունգարիայի դեմ, ռուսները անհաջողությունները Գալիսիայում և Անտանտի անհաջողությունները Դարդանելի նեղուցում։

Կենտրոնական ուժերը իմացան Անտանտի առաջարկների մասին մի քանի օր անց և արագորեն Բուլղարիային ներկայացրեցին սեփական առաջարկները։ Ավստրիացիները և գերմանացիները խոստացան Մակեդոնիայի վիճելի տարածքները չեզոքության դեպքում, իսկ եթե Բուլղարիան միանար պատերազմին իրենց կողմից, այդ դեպքում բոլոր այն տարածքները, որոնք Բուլղարիան կորցրել էր 1913 թվականին[57]։ Ցար Ֆերդինանդը արագորեն պատասխանեց, որ ներկա փուլում երկիրը պատրաստ չէ պատերազմի։

Անտանտը ձգտում էր, որպեսզի Ռադոսլավովը վերջնական պատասխան տա, քանի որ առաջարկը ժամանակավոր է։ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդուարդ Գրեյը կասկածներ ուներ, որ Բուլղարիան երբեք չի համաձայնվի և ցանկանում էր ետ կանչել առաջարկները։

1915 թվականի «Բուլղարական ամառը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցար Ֆերդինանդը գեներալի հագուստով:

1915 թվականի ամռանը Անտանտի և Կենտրոնական ուժերի դիվանագետները նորից ձախողվեցին։ Մարսել Դունանը, ով երիտասարդ ֆրանսիացի պատմաբան էր և ֆրանսիական մամուլում լրագրող էր, Բուլղարիայի կողմից պատերազմին միանալու դիրքորոշման վերաբերյալ 1915 թվականի ամառը կոչեց «Բուլղարական ամառ»[58]։ Բուլղարիայի մարտավարական աշխարհագրական դիրքը և ուժեղ բանակը այժմ ավելի շատ քան երբէ կարող էր օգնել կողմերից մեկին հաղթանակի հասնելու համար։ Անտանտի համար, Բուլղարիան կարող էր օգնել օգնություն տենչող Սերբիային և չեզոքացնել Օսմանյան կայսրությանը և ճանապարհ բացեր Կոստանդնուպոլիս և հաղթանակի հասներ Օսմանյան կայսրության նկատմամբ[59]։ Երկու կողմերն էլ խոստացան Բուլղարիային կորցրած տարածքների վերադարձ։

Այս ընթացքում Անտանտը և Կենտրոնական ուժերը Սոֆիա ուղարկեցին մեծ թվով դիվանագետների Բուլղարիային սիրաշահելու համար։ Անտանտի ներկայացուցիչները հանդիպեցին բուլղարական ընդիմության հետ, խոստացան ֆինանսավորել ընդդիմական ամսագրերը, անգամ փորձեցին կաշառել կառավարության անդամների[60]։ Գերմանիան և Ավստրո-Հունգարիան անմասն չմնացին, նրանք Բուլղարիա ուղարկեցին Դուքս Ջոն Ալբերտ Մակելենբուրգցուն, ով Օսմանյան կայսրության նախկին դեսպանն էր և արքայազն Հոհոնլոհին, ով բաց հայտարարեց, որ Սերբիայի պարտության դեպքում Բուլղարիան կլինի Բալկանների հզորագույն երկիրը[61]։ Այնուամենայնիվ Բուլղարիան հետևում էր պատերազմի ընթացքին, որպեսզի ընտրի ուժեղագույն կողմին։ Այս ընթացքում Եվրոպական ճակատի մեծ մասում ավելի հաջող էին Կենտրոնական ուժերը, Գալիպոլիի ճակատամարտում առավելությունը թուրքերինն էր, ռուսները լքում էին Գալիսիան և Լեհաստանը։ Այս հանգամանքները հաշվի առնելով Կենտրոնական ուժերին միանալը Բուլղարիային ավելի գայթակղիչ էր թվում։

Այս անգամ նույնպես Ռադոսլավովը Անտանտի պատասխանը ձգձգեց մոտ մեկ ամիս, իսկ պատասխանը հեռու էր բավարար լինելուց։ Իրականում Անտանտի առաջարկները քիչ էին տարբերվում մայիսի առաջարկներից։ Նորից նրանք խոստացան Սերբիայից վերցնել և Բուլղարիային կցել Մակեդոնիայի վիճելի տարածքները, բացի այդ չկար որևէ անդրադարձ Հարավային Դանուբժային։ Բուլղարացիների աչքերով Անտանտը չէր կարողանում ճնշում գործադրել իր Բալկանյան փոքր դաշնակիցների վրա։ Կենտրոնական ուժերի դիվանագիտական դիրքը Սոֆիայում գնալով ուժեղացավ և ստիպեց Ցարի և վարչապետին բռնել Կենտրոնական ուժերին հարման քաղաքականություն։ Օգոստոսին բուլղարական ռազմական պատվիրակություն ուղարկվեց Բեռլին գնդապետ Պետեր Գանչևի գլխավորությամբ, ով պետք է քննարկել ռամզական համագործակցության վերաբերյալ հարցեր[62][63]։ Գրեթե նույն ժամանակահատվածում պատերազմի նախարար Գեներալ լեյտենանտ Իվան Ֆիչևը պաշտոնանկ արվեց և նրան փոխարինեց գերմանամետ Գեներալ մայոր Նիկոլա Ժեկովը[61][62]։ Ռադոսլավովը քննարկումներ սկսեց նաև Օսմանյան կայսրության հետ` ձգտելով հասնել համաձայնության բուլղարիայի չեզոքության դիմաց։ Այս իրավիճակում, Գերմանիային, ի տարբերություն Անտանտի, հաջողվեց համուզել իր դաշնակցին զիջել հողեր Բուլղարիային, որպեսզի հասնեն Բուլղարիայի աջակցությանը։ Այնուամենայնիվ օսմանցիները պատրաստ էին կնքել պայմանագիր Բուլղարիայի հետ այն բանից հետո միայն, երբ վերջինս պայմանագիր կնքի Կենտրոնական ուժերի հետ[63]։

Օգոստոս ամսվա ընթացքում Անտանտի դիվանագիտական գործունեությունը դարձավ ավելի խառնիճաղանջ։ Բրիտանացի և ֆրանսիացի դիվանագետները հասկացան, որ Սերբիայի և Հունաստանի մերժողական քաղաքանության արդյունքում, նրանք Բուլղարիայից լավագույն դեպքում կստանան չեզոքություն։ Բացի այդ Անտանտի դիվանագետները սկսեցին ավելի անսովոր քայլեր ձեռնարկել Բուլղարիային պահելու համար։ Անտանտը և Բուլղարիայում նրանց համակրող քաղաքական ուժերը, որձեցին գնել Բուլղարիայի ամբողջ սննդամթերքը` փորձելով ստեղծել սննդամթերքի ճգնաժամ։ Անտանտի դիվանագետները շարունակեցին ճնշումներ գործադրել Սերբիայի կառավարության վրա, վերջապես հասնելով որոշ զիջումների։ 1915 թվականի սեպտեմբերի 1-ին Սերբիայի վարչապետը համաձայնվեց զիջել վիճելի տարածքի կեսը, սակայն Սերբիային պետք է մնար Վարդարից արևմուտք ընկած տարածքների մեծ մասը` ներառյալ Պրիլեպ, Օհրիդ և Վելես քաղաքները[64]։ Փոխարենը Անտանտը ստիպված էր զիջել Սերբիային Խորվաթիան և Սլովենիան և առաջարկել Բուլղարիային հարձակվել Օսմանյան կայսրության վրա[64][65]։ Բուլղարացիները մերժեցին սերբերի առաջարկները։ Միևնույն ժամանակ Անտանտը անտեղյակ էր, որ Բուլղարիայի և Կենտրոնական ուժերի հարաբերությունները հասել էին վերջնական փուլին։

Բուլղարական բանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանակի կազմ և մարտունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ Բալկանյան պատերազմից հետո Բուլղարական բանակը զորացրվեց վատ պայմաններում, որը ստեղծվել էր օսմանյան ռազմական ագրեսիայի և Ռումինիայի կողմից Հյուսիսային Բուլղարիայի օկուպացիայով։ Շատ զորախմբավորումներ պետք է բերվեին իրենց սովորական ձևի և բաշխվեին Օսմանյան կայսրության սահմանի երկայնքով։ Միայն Կոստանդնուպոլսի պայմանագրի կնքումից հետո Բուլղարիայի բանակը ավարտեց զորացրման գործընթացը և բանակը բերվեց խաղաղ պայմանների համար նախատեսված քանակի։ Ինը հին ցամաքային դիվիզիոնները վերադարձան իրենց հին տեղակայման վայրերը, 10-րդ Էգեյան դիվիզիոնը, որը ստեղծվել էր Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ տեղակայվեց Ռոդոպներում և Արևմտյան Թրակիայում, 11-րդ ցամաքային դիվիան բերվեց իր նվազագույն կազմին և վերակազմավորվեց որպես կադրային դիվիզիոն, նորակոչիկներին ուսուցանելու համար[66]։ 1913 թվականի դեկտեմբերի 8-ին զորացրումը ավարտվեց, և բանակի թվաքանակը կազմեց 66,887 մարդ[66]։

Խաղաղ ժամանակ Բուլղարական ցամաքային զորքերը բաղկացած էին երեք բանակներից, տաս ցամաքային դիվիզիա, քառասուն ցամաքային ստորաբաժանում, տասնինը հրետանային ստորաբաժանում, տասնմեկ հեծելազորային ստորաբաժանում, հինգ գումարտակ ինժեներներ, մեկ երկաթգծային գումարտակ, մեկ կապի գումարտակ և մեկ տեխնիկական գումարտակ[67]։ Այս զորքերը պաշտպանում էին Առաջին Բալկանյան պատերազմի համար նախատեսված տարածքները։ Երկիրը բաժանված էր երեք բանակային կորպուսներից, տասը դիվիզոններից և քառասուն գնդերից։ Պատերազմի ժամանակ ամեն ստորաբաժանման ղեկավորություն ձևավորում էր իր հրամանատարական կետը։ Բոլոր տղամարդիկ, ովքեր ի վիճակի էին ծառայության, պետք է ծառայեին բանակում 20 տարին լրանալուց հետո։ Ծառայության ժամկետը երկու տարի էր ցամաքային զորքերում և երեք տարի այլ ստորաբաժանումներում։ Ծառայությունից հետո 18 տարի անձը մնում էր պահեստազորայինում, եթե նա ցամաքային զորքերում էր ծառայել և 16 տարի` այլ ստորաբաժանումներում։ Պահեստազորը բանակի սիրտն էր, որը հասավ 374.613 մարդու 1914 թվականի վերջին[68]։ Վերջապես 40-ից 48 տարեկան անձանցից կազմվում էր ազգային ինքնապաշտպանական զորքեր, որոնք բաժանվում էին երկու խմբի` 41-ից 44 տարեկանների և 45—ից 48 տարեկանների։ 1915 թվականի սկզբի դրությամբ Բուլղարական բանակը կարող էր հավաքագրել 20-48 տարեկան վարժեցված 577,625 զինվոր[68]։ Բացի այդ կային 231,572 մարդ, ովքեր ենթակա էին ծառայության, սակայն անհրաժեշտ պատրաստվածություն չունեին։ Դրանցից շատերը կանչվեցին զորահավաքների 1915 թվականին։

Բուլղարիայի բանակում 19-րդ դարի վերջից օգտագործվում էին հիմնականում Mannlicher ինքնաձիգի M95 հայտնի մոդելը, որը ուներ նաև 1888 և 1890 մոդելները։ Մյուս ինքնաձիգերից էին Մոսին ինքնաձիգի 1891 մոդելը, Berdan II-ը և Մաուզերները, որոնք առգրավվել էին Օսմանյան բանակից Առաջին Բալկանյան պատերազմի ընթացքում։ Սպաները հիմնականում զինված էին տարբեր տեսակի ատրճանակներով։ 1908 թվականից բանակը զինվեց նաև ծանր Մաքսիմ գնդացիրով։

Բուլղարական հեծելազորը զինված էր սուրով և Mannlicher M.1890 կարաբինով։ Բալկանյան պատերազմները ցույց տվեցին, որ Բուլղարիայում ձիաբուծությունը զարգացած չէ և չի բավարարում պատերազմի պահանջներին և 1915 թվականին պահանջ դրվեց ձևավորել ուժեղ հեծելազոր, ներմուծվեցին մոտ 300 կենդանիներ[68]։

Ցամաքային զորքերի զենքերը 1915 թվականի սեպտեմբերի դրությամբ[69].
Զենք Քանակ Գնդակներ Մեկ զենքին ընկնող գնդակ
Mannlicher ինքնաձիգ 251,713 150,810,600 600
Mannlicher կարաբին 9,513 1,781,800 187
Մոսին ինքնաձիգ 46,056 42,750,000 928
Բերդան ինքնաձիգ 54,912 27,757,340 500
Մաուզեր ինքնաձիգ 12,918 11,188,000 860
Մարտինի-Մաուզեր ինքնաձիգ 3,614 900,000 250
Առգրավված սերբական ինքնաձիգ 995 86,000 86
Կրնկա ինքնաձիգ 12,800 1,224,000 95
Parabellum 1908 ատրճանակ 3,957 273,000 69
Smith & Wesson ատրճանակ 1,112 105,320 94
Մաքսիմ գնդացիր 248 10,667,763 43,000
Սուր 19,000 - -

Հրետանին բաղկացած էր մի քանի տեսակից` լեռնային և դաշտային թնդանոթներ, որոնցից շատերը արտադրվել էին այդ ժամանակվա համաշխարհային լավագույն արտադրողներ Schneider-ի և Krupp-ի կողմից։ Երկրորդ Բալկանյան պատերազմի ընթացքում Բուլղարական բանակը կորցրել էր իր հրետանու մեծ մասը, սակայն 1915 թվականին երկիրը որոշեց ծածկել կորուստները և անգամ ձեռք բերել ավելին քան կար մինչև Երկրորդ բալկանյան պատերազմը։ Այսպիսով 1915 թվականի հոկտեմբերի դրությամբ հրետանին հաշվվում էր 1,211 կտոր, որոնցից 418 արագ գնդակոծման թնդանոթներ չէին[70]։ Սակայն թնդանոթների արկերը բավական չէին երկարատև մարտերի համար և քանի որ դրանք ներմուծվում էին արտերկրից բանակը ուներ ամեն թնդանոթին ընդամենը 500 ակտ, ինչը պատերազմի դեպքում կբավականացներ միայն երկու ամիս։

Բուլղարիան ուներ փոքր նավատորմ, որը բաղկացած էր տորպեդո թնդանոթային նավակներից և հսկիչ նավերից, որոնք տեղակայված էին հիմնականում Սև ծովի ափամերձ գոտում և Դանուբ գետի երկայնքով։ Երկրորդ Բալկանյան պատերազմից հետո երկիրը ելք ունեցավ դեպի Էգեյան ծով և 1915 թվականի հունվարին Բուլղարիան այստեղ տեղակայեց փոքր 78 հոգանոց ստորաբաժանում, որը տեղադրում էի միայն ծովային ականներ[71]

Բուլղարիայի ռազմաօդային ուժերը որոշակի փորձ էին ձեռք բերել Առաջին Բալկանյան պատերազմի ընթացքում, սակայն հիմնական մասը ոչնչացվել էր Երկրորդ Բալկանյան պատերազմի ժամանակ։ Օդանավերը սպասարկում էին երկու կազմակերպություն և բանակին կցված ինժեներական մեկ խումբ։ Նրանց զինանոցում կաին 5 գործող օդանավ և 124 հոգանոց (ներառյալ 8 օդաչու) անձնակազմ, որոնք տեղակայված էին Սոֆիայում։ Այս աղքատ վիճակից դուրս գալու համար հրամանատարությունը ստանձնեց անձնակազմի վերապատրաստման դասընթացներ, ստեղծվեցին նոր անձնակազմի կրթման դպրոցներ[72]։ Քանի որ Բուլղարիան շրջափակված էր հարևանների կողմից, նոր օդանավերի ձեռք բերում դժվար էր։ Այս հանգամանքները հաշվի առնելով` Բուլղարիայի կառավարությունը հանձնարարեց ներքին արտադրողներին արտադել ժամանակակից ռազմական օդանավեր։ 1915 թվականի ամռանը Ասսեն Ժորդանով կազմակերպությունը առաջինը արտադեց բուլղարական ռազմական օդանավ, որը կոչեցին Diplane Yordanov-1[72]:

1915 թվականին ծնունդ առան Բուլղարիայի հակաօդային ուժերը, որպես Բուլղարիայի զինված ուժերի մաս։

Զորահավաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարացի զինվորների զորահավաքի կենտրոն:

Բուլղարական բանակի զորահավաքը կառավարության կողմից համաձայնեցվեց 1915 թվականի սեպտեմբերի 22-ին ուշ երեկոյան, իսկ հրամանը հասավ հրամանատարությանը մյուս օրը։ Այս ժամանակ թագավորության տարածքը 114.424 քառակուսի կիլոմետր էր, իսկ բնակչությունը՝ 4.930.151, որից տղամարդիկ 2.484.122[73]:

Զորահավաքը կազմակերպվեց նախապես հաստատված կարգով, քանի որ Գեներալ Գանչևի առաքելությունը Գերմանիայում հույժ գաղտնի էր պահվում, անգամ Բուլղարիայի գլխավոր հրամանատարությունից։ Զորահավաքի ամբողջ ընթացում, որը տևեց 17 կամ 18 օր, ուղեկցվեց որոշակի դժվարություններով, կապված համազգեստի, ձիերի և քարշակների անբավարարության հետ։ Չնայած մարդկային ուժի պակասություն չկար, սակայն զգացվում էր մարդկանց եռանդի պակաս ի տարբերություն Առաջին Բալկանյան պատերազմի զորահավաքի։ Հոկտեմբերի սկզբին զորահավաքի արդյունքով անձնակազմի թիվը հասավ 616,680 մարդու[74], որը բնակչության 12 տոկոսն էր և տղամարկանց քառորդ մասը։ Արդեն գործող 5 դիվիզիային միացան 11 ցամաքային դիվզիա և մեկ հեծելազորային դիվիզիա և բազմաթիվ մանր ստորաբաժանումներ։ Զորքի մեծ մասը բաժանվեց երեք դաշտային բանակի, որոնցից երկուսը կենտրոնացան Սերբիայի սահմանին, մեկը` Ռումինիայի սահմանին[75][76]։

Բուլղարիայի սահմանադրության համաձայն Բուլղարիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը խաղաղ և պատերազմական ժամանակ միապետն էր։ Գործանականում ցարը ի վիճակի չէր վերահսկել ամբողջ բանակը, այդ պատճառով հրամանատարությունը տրվեց այլ անձի[77]։ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ ցար Ֆերդինանդը համարվում էր զորքի գլխավոր հրամանատարը, սակայն նրա ռազմական կրթության բացակայության պատճառով այդ պարտականությունը կատարում էր գեներալ Լեյտենանտ Միհաիլ Սավովը։

Բուլղարիայի բանակի գլխավոր հրամանատար Նիկոլա Ժեկով:

Բալկանյան պատերազմների փորձից ելնելով ցարը հրամանատարությունը հանձնեց այլ անձի։ Մի քանի թեկնածուների մեջ Ֆերդինանդը ընտրեց գերմանամետ պատերազմի նախարար Գեներալ մայոր Նիկոլա Ժեկովին։ Սակայն օրենքով չէր կարելի նման իրավասություն տալ այլ անձի, ինչը կրեց ֆորմալ բնույթ։ Նոր դերում Ժեկովը ուղղակի վերահսկողություն ձեռք բերեց ամբողջ զորքի նկատմամբ բացառությամբ նրանց ովքեր մնացել էին երկրից դուրս[78]։ Միևնույն ժամանակ Գեներալ մայոր Կոնստանտին Ժոստովը փոխարինեց Գեներալ լեյտենանռ Կլեմենտ Բոյաջիևին, ով գլխավոր շտաբի պետն էր և Առաջին բանակի հրամանատարը։

Կենտրոնական ուժերի և Բուլղարիայի ռազմական համագործակցության գլխավոր նախագիծն էր սերբերի դեմ արշավանքնէր։ Բուլղարիայի առաջին բանակի հրամանատարությունը անցավ գերմանա-ավստրիա-բուլղարական ընդհանուր զորքի հրամանատար դաշտային մարշալ Ավգուստ ֆոն Մակենզենին։ Նա մի ջայդ ունեցել էր մի քանի հաջող հաղթանակներ ռուսների դեմ Արևելյան ճակատում։ Նրա բանակների խմբի գլխավոր խնդիրն էր ներխուժել Սերբիա և ցամաքային սահման ստեղծել Բուլղարիայի և Հունգարիայի միջև։ Որպես հրամանատար, Մակենզենը գործում էր անկախ և հրամաններ էր ստանում միայն Գերմանիայի բարձր հրամանատարությունից։ Սակայն Մակենզները Բուլղարական առաջին բանակին հրամայեց հետևել բուլղարացի հրամանատարների հրամաններին և պատրաստ լինել հետագա կարգադրությունների։ Համաձայն համագործակցության հուշագրի, Բուլղարական երկրորդ բանակը ամբողջությամբ մնում էր Բուլղարիայի վերահսկողության ներքո և պատրաստվում էր ներխուժել Վարդար Մակեդոնիա։

Բուլղարիան պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի Ցար Ֆերդինանդ I-ի մոնիֆեստ, որով պատերազմ է հայտարարում Սերբիային:

Սերբիայի նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի բանակի գլխավոր զորահավաքը մեծ անհանգստություն պատճառեց Սերբիային, որի ռազմական առաջնորդները արագորեն պլանավորեցին իրնց հետագա գործունեությունը, որպեսզի Բուլղարիան մուտք չգործի պատերազմ։ Նրանք 1915 թվականի հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Բուլղարիայի սահմանին դասավորեցին իրենց զորքերը, որոնք կազմված էին 145 գումարտակից, 25 ջոկատ և 316 թնդանոթ[79]։ Այս զորքը Սերբիայի բանակի կեսն էր, որը կազմում էր 288 գումարտակ, 40 ջոկատ և 678 թնդանոթ[80]։ Սերբերը նաև օգնություն էին սպասում դաշնակիցներին մոտ 150.000 զինվոր, որպեսզի կարողանային պաշտպանել Վարդար Մակեդոնիան։ Սերբիայի կառավարությունը դիմեց Անտանտի առաջնորդներին օգնության խնդրանքով, սակայն ի վիճակի չէր փոխարենը որևէ բանկ առաջարկել։ Ֆրանսիան, Բրիտանիան և Ռուսաստանը չէին ցանկանում մեծ թվով զորք ուղարկել և սերբերին հորդորեցին դիմել Հունաստանի օգնությանը, որի հետ ունեին համատեղ պաշտպանության պայմանագիր։

Անտանտի պասիվությունը թույլ տվեց Կենտրոնական ուժերին ավելի ինտենսիվ պատրաստվել գրոհի։ Այնուամենայնիվ հոկտեմբերի սկզբին ավստրո-հունգարացիները ի վիճակի չէին ապահովել նվազագույնը 6 դիվիզիա գրոհի համար, այդ պատճառով գերմանացիները ստիպված էին լրացուցիչ զորք տրամադրել։ Դաշտային մարշալ Մակենզենի հրամանատարությամբ զորքը բաղկացած էր Գերմանիայի 11-րդ բանակից իր 7 դիվիզիայով Գեներալ Մաքս ֆոն Գալվիցի հրամանատարությամբ և Ավստորա-Հունգարիայի 3-րդ բանակից, 4 ավստրոհունգարական և 3 գերմանական դիվիզիաներով Գեներալ Հերման Կովես ֆոն Կովեսհազայի գլխավորությամբ։ 1915 թվականի հոկտեմբերի 6-ին Մակենզենը սկսեց գրոհը, հզոր հրետակոցությամբ Սավա–Դանուբի ուղղությամբ և մյուս օրը զորքի մեծ մասը անցավ գետերը։

Համաձայն պայմանավորվածության, Բուլղարիան պարտավոր էր շարժվել Սերբիայի վրա Կենտրոնական ուժերի գրոհից հինգ օրվա ընթացքում, սակայն զորքի խմբավորման ուշացման և կենտրոնացվածության պակասի պատճառով ժամանակացույցը խախտվեց։ Սերբերը զարմացած էին բուլղարացիների անգործությունից և Բուլղարիայի սահմանին տեղակայված զորքի մի մասին տեղափոխեցին հյուսիս, դիմակայելու գերմանացիներին և ավստրո-հունգարացիներին։ Բուլղարացիները կազմել էին երկու դաշտային բանակը, որոնց ընդհանուր թիվը կազմում էր 300.000 զինվոր[81]։ Երկու բանակները պետք է գործեին Հին Սերբիայի և Վարդար Մակեդոնիայի դեմ, իսկ ճակատային գիծը կազմում էր 300 կիլոմետր[82]։

Հոկտեմբերի 14-ին Բուլղարիան վերջապես ավարտեց զորքի կազմավորումը և պատերազմ հայտարարելով Սերբիային, պաշտոնապես մուտք գործեց պատերազմ։ Այս ժամանակ գերմանացիները և ավստրո-հունգարացիները ներխուժել էին Սերբիայի տարածք 140 կմ երկայնքով և 15 կմ խորությամբ։ Բուլղարիայի առաջին բանակի և Գերմանիայի 11-րդ բանակի միջև տարածությունը կազմում էր 90 կմ։ Այնուհետև Մակենզենը հրամայեց շարժվել Մորավա գետի երկայնքով և նվաճել Նիշը և Ալեկսինաց։ Համաձայն հրամանի, բուլղարացիները հարձակվեցին ճակատի երկայնքով և նրանց 1-ին բանակը շարքից հանեց սերբական ստորաբաժանումները և վերահսկողության տակ վերցրեց սահմանամերձ գոտին։

Առաջին համաշխարհային պատերազմի նամականիշ, որտեղ հանդիպում են հունգարացի և բուլղարացի զինվորները Կլադովոյում:

Այս հեշտ հաղթանակից հետո, առաջ խաղացման արագությունը ընկավ վատ եղանակային պայմանների պատճառով, ինչի արդյունքում դժվարանցանելի դարձան ճանապարհները, իսկ տեսանելիությունը նվազեց թանձր մառախուղի պատճառով։ Բացի այդ տեղանքը դժվարանցանելի էր, անտառների և լեռնարի պատճառով։ Այնուամենայնից, ճակատի միջնամասում սերբերը ստիպված էին նահանջել և հոկտեմբերի 26-ին բուլղարացիները նվաճեցին ևս երկու քաղաք[83]։

Չնայած համեմատաբար փոքր լինելուն, բուլղարական 2-րդ բանակը ավելի շատ հաջողություններ ունեցավ, և հոկտեմբերի 16 դրությամբ նրանք նվաճեցին Վրանյե քաղաքը և իրենց վերահսկողության տակ առան բոլոր երկաթգծային ուղղությունները Սերբիայի և Վարդար Մակեդոնիայի միջև։ Բանակի մի փոքր մաս շարժվեց Նիշի ուղղությամբ, որպեսզի օգնի 1-ին բանակին, փակելու սերբերի փախուստի ճանապարհը։ Մնացած ստորաբաժանումները շարժվեցին արևմուտք` հոկտեմբերի 20-ին հասնելով Վելես և Կումանովո։ Վելեսի մոտ մարտերի ժամանակ, մյուս բուլղարական զորքերը տեղակայված Կրիվոլակի և Ստրումիստայի մոտ առաջին անգամ հանդիպեցին ֆրանսիական զորքերը, որոնք հյուսիսից շարժվելով օգնության էին շտապում սերբերին։ Այս նորությունը լսելով բուլղարական գլխավոր հրամանատարությունը որոշեց 2-րդ բանակը բաժանել երկու մասի, հյուսիսայի խումբը պետք է կռվեր սերբերի դեմ և հարավային խումբը` Անտանտի դեմ[84]։ Հոկտեմբերի 22-ին փոքրաթիվ մարտերից հետո բուլղարացիները նվաճեցին Սկոպյեն և շարժվեցին դեպի Կաչանիկ և փակեցին սերբերի նահանջի ճանապարհը։ Նույնատիպ հաջողություներ 2-րդ բանակը նաև գրանցեց Հին Սերբիայում սերբերի բանակի դեմ։ Այնուհետև բուլղարիական զորքի հրամանատարությունը որոշեց կենտրոնանալ Անտանտի զորքերի դեմ և պաշտպանողական դիրք ընդունեց[85]։

Բուլղարիայի պատերազմական հանցագործություններ Սերբիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 1915 թվականի նոյեմբերից, երբ օկուպացվեց Սերբիան, Բուլղարիայի բանակն իրականացրեց հանցագործություններ խաղաղ բնակչության նկատմամբ։ Արգելվեց սերբերենը և սերբերենով գրքերն այրվեցին Նիշում ու Լասկովացում։ Դրանից հետո բուլղարացի զինվորականները սկսեցին հրապարակայնորեն մահապատժի ենթարկել նրանց, ովքեր իրենց համարում էին սերբ, ամենաշատը՝ Սուրդուլիցայում, որտեղ երկու տարում մահապատժի ենթարկվեցին 2,000–3,000 սերբ։ Սերբերն այլևս չէին կարողանում դիմանալ բուլղարացիների հալածանքներին և 1917 թվականին սկսվեց Տոպլիցայի ապստամբությունը։ Այնուամենայնիվ բուլղարացիներն արագորեն ճնշեցին ապստամբությունները։ Արդյունքում սպանվեցին 20,000 խաղաղ բնակիչ և պարտիզան։ Մինչ այդ օրը բուլղարացիները դատապարտում էին ավստրոհունգարացիներին զանգվածային սպանություններին մեջ, սակայն վստահելի աղբյուրները հավաստում են նրանց մասնակցությունը։ Բուլղարացիների հանցագործություններն ավարտվեցին, երբ Դաշնակիցները կոտրեցին Մակեդոնական ճակատը։ Դրանից հետո սերբերը, բրիտանացիները և ֆրանսիացիները ազատագրեցին Սերբիան բուլղարական օկուպացիայից։ Սերբերը ցանկացան հարձակում իրականացնել Բուլղարիայի սեմ, սակայն բրիտանացիները թույլ չտվեցին՝ վախենալով, որ սերբերը վրեժ կլուծեն բուլղարացիներից պատերազմական հանցագործությունների համար[86][87]։

Սուրդուլիցայի կոտորած, 1915

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Tucker (1996), p. 151.
  2. (Erickson 2001, էջեր 20)
  3. (Erickson 2001, էջեր 91)
  4. Crampton, pg.139
  5. Crampton, pg.143
  6. Crampton, pg.132
  7. Hall, The Balkan Wars... pg.132
  8. Hall, The Balkan Wars... pp.43,66–67
  9. Crampton, pg.133
  10. Hall, The Balkan Wars... pp.97
  11. Crampton, pg.134
  12. Hall, The Balkan Wars... pp.111
  13. Hall, The Balkan Wars... pp.102
  14. 14,0 14,1 Stavrinos pg.539
  15. Hall, The Balkan Wars... pp.117–119
  16. Hall, The Balkan Wars... pp.118–119
  17. Hall, The Balkan Wars... pp.120–122
  18. Hall, The Balkan Wars... pp.123–125
  19. Michael Robert Marrus. The unwanted: European refugees from the First World War through the Cold War. Temple University Press, 2002, pg. 46.
  20. 20,0 20,1 Crampton. Bulgaria, Oxford history of modern Europe. Oxford University Press, 2007, pg.205.
  21. Hall, The Balkan Wars... pp.138
  22. «Bulgarian Economy during the wars 1912–1918». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
  23. 23,0 23,1 Lampre, pp.42–43
  24. Панайотов, pg.355
  25. Ганчев p. 369
  26. Илчев, pp.37-38
  27. Илчев, pp.37–38
  28. Hamilton, pp.401
  29. Илчев, pp.44
  30. Илчев, pp.45
  31. 31,0 31,1 31,2 Crampton, A concise history of Bulgaria pg.137
  32. 32,0 32,1 Илчев, pp.46
  33. Илчев, pp.52
  34. Crampton. Bulgaria, Oxford history of modern Europe. Oxford University Press, 2007, pp.205–206.
  35. Willmott 2003, էջ. 26
  36. Willmott 2003, էջ. 27
  37. Crampton. Bulgaria, Oxford history of modern Europe. Oxford University Press, 2007, pg.206.
  38. 38,0 38,1 38,2 38,3 Илчев, pp.64
  39. 39,0 39,1 (Erickson 2001, էջեր 31)
  40. Lalkov, Балканската политика на Австро-Унгария, 1983. Sofia pp.175
  41. Дерменджиева, pp.235
  42. Илчев, pg,71–72
  43. Илчев, pg,76
  44. Илчев, pg,79
  45. Roberts, pg,222
  46. Roberts, pg,223
  47. Илчев, pg,94
  48. Дерменджиева, pp.237
  49. Roberts, pg,225
  50. Илчев, pg,103
  51. 51,0 51,1 Ганчев, pg,362
  52. Hamilton, pp.398
  53. Илчев, pg,125
  54. Илчев, pg,127
  55. 55,0 55,1 Илчев, pg,146
  56. Илчев, pg,147
  57. 57,0 57,1 57,2 Roberts, pg,230
  58. Dunan. L'été bulgare, notes d'un témoin- juil-let-Octobre 1915 (1917)
  59. Yokell, pg,61
  60. Илчев, pg.194
  61. 61,0 61,1 Roberts, pg,233
  62. 62,0 62,1 Илчев, pg.210
  63. 63,0 63,1 Yokell, pg,87
  64. 64,0 64,1 Илчев, pg.205
  65. Yokell, pg,82
  66. 66,0 66,1 Крапчански, pp,94–95
  67. Крапчански, pg,104
  68. 68,0 68,1 68,2 Крапчански, pg 108
  69. Крапчански, pg 202
  70. Крапчански, pg 109
  71. Prokopiev, pg,109
  72. 72,0 72,1 Nedyalkov, pg,40
  73. Ганчев, p.370
  74. Крапчански p. 112
  75. Нойков p. 48
  76. Ганчев, pp,374–375
  77. Нойков p. 31
  78. Ганчев, pg 379
  79. Българската армия в Световната война, vol. II , pg. 14; Държавна печатница,София 1938
  80. Българската армия в Световната война, vol. II (1936), pg. 14
  81. Българската армия в Световната война, vol. II (1936), pg. 904.
  82. Ганчев, pg,380
  83. Ганчев, pg,388
  84. Нойков p. 60
  85. Българската армия в Световната война 1915 – 1918, Vol. III (1938), pg. 652
  86. «Сурдулица 1915-1918 - www.zlocininadsrbima.com». www.zlocininadsrbima.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
  87. Mitrović, Andrej (1993). Топлички устанак: место у српској историји (սերբերեն). САНУ.