Սավա (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սավա (այլ կիրառումներ)
Սավա
սերբ.՝ Сава, սլովեն.՝ Sava, խորվ.՝ Sava, հունգ.՝ Száva
Most za bosnu.jpg
Բնութագիր
Երկարություն 945 կմ
Ավազան 95 719 կմ²
Ջրի ծախս 1722 մ³/վ մ3
Ջրահոսք
Ակունք Սավա Դոլինկա
Սավա Բոհինկա
 · Բարձրություն 1222 մ
Գետաբերան Դանուբ
 · Գետաբերանի տեղակայում Բելգրադ, Սերբիա
 · Բարձրություն 67 մ
Տեղակայում
Հոսող հոսքեր Savinja, Sutla, Ljubljanica, Krka, Kupa, Una, Vrbas, Q824299?, Բոսնա, Tinja, Դրինա և Կոլուբարա
Երկիր Սլովենիա/Խորվաթիա/Բոսնիա և Հերցեգովինա/Սերբիա

Սավա (սերբ.՝ Сава, սլովեն.՝ Sava, խորվ.՝ Sava, հունգ.՝ Száva), գետ Եվրոպայի հարավ-արևելքում, Դանուբ գետի աջ վտակը։ Գետի երկարությունը 945 կմ է, ավազանի մակերեսը՝ 95 719 կմ²: Զագրեբի շրջանում ջրի ծախսը՝ 255 մ³/վ[1], գետաբերանում՝ 1722 մ³/վ։

Հոսում է Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի և Սերբիայի տարածքով (ձևավորել նրա հյուսիսային սահմանը)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սավա գետ

Սավա գետը սկիզբ է առնում Սլովենիայի լեռներում, Լյուբլյանայից հյուսիս-արևմուտք, որտեղ միախառնվում են երկու գետեր՝ Սավա Դոլինկան (Sava Dolinka) և Սավա Բոհինկան (Sava Bohinjka), թափվում է Դանուբ գետը Բելգրադի տարածքում։

Նավարկելի է Խորվաթիայի Սիսակ քաղաքից 593 կմ, մինչև գետաբերանը։ Ջրի տարեկան միջին ծախսը գետաբերանում 1760 մ³/վրկ է, առավելագույնը՝ 5000 մ³/վրկ։ Ջրառատ է ձմռան և գարնան ամիսներին[1]։

Խոշոր վտակներն են՝

Ամենախոշոր վտակը Դրինա գետն է։

Գետի ափերին տեղակայված են բազմաթիվ քաղաքներ՝

Սավա գետի այն հատվածում, որտեղ նա սահման է համարվում Խորվաթիայի և Բոսնիա և Հերցեգովինայի միջև, գետի երկու ափերին տեղակայված են մի քանի «զույգ» քաղաքներ.

  • Խորվաթիա/ Բոսնիա և Հերցեգովինա – Ստարա Գրադիշկա/ Բոսանսկա Գրադիշկա, Դավոր/ Սրբաց, Սլավոնսկի Բրոդ/ Բրոդ (նախկինում՝ Բոսանսկի Բրոդ և Սերբսկի Բրոդ), Ժուպանյա/ Օրաշյե (Orašje), Գունյա/ Բրչկո։
  • Սերբիա – Սրեմսկա – Միտրովիցա, Բելգրադ։

Չնայած, որ Լյուբլյանան հիմնադրվել է Սավայի վտակ Լյուբլյանիցայի ափերին, քաղաքի նոր թաղամասերը մոտենում են Սավային, ինչը թույլ է տալիս ասել, որ Սավան միացնում է երեք մայրաքաղաքներ՝ Լյուբլյանան, Զագրեբը և Բելգրադը։ Գետն ունի կարևոր տրանսպորտային նշանակություն։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի անվանումն առաջին անգամ որպես Savus հիշատակում է Պլինիոս Ավագը: Վլադիմիր Գեորգիևի կարծիքով, գետի անվանումն ունի իլլիրիական ծագում sowo-s և հունարեն՝ ΰει «անձրև է տեղում» բառերից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Orešić Danijel (2004-04-04)։ «Zagreb – grad na Savi»։ Geografija.hr (хорватский)։ Hrvatsko geografsko društvo [Хорватское географическое общество]։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-05-ին։ Վերցված է 2013-01-04 
  2. «Босна». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907. 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Сава». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907. 
  • Mala Prosvetina Enciklopedija, Третье издание (1985), Том. I (Балканский полуостров) и III (Сава); Prosveta; ISBN 86-07-00001-2
  • Сава // Словарь современных географических названий / Рус. геогр. о-во. Моск. центр; Под общ. ред. акад. В. М. Котлякова.Институт географии РАН. — Екатеринбург: У-Фактория, 2006.