Էդուարդ Գրեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Գրեյ
 
Կուսակցություն՝ Լիբերալ կուսակցություն
Կրթություն՝ Բալիոլ քոլեջ, Ուինչեսթեր քոլեջ և Temple Grove School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, թռչնաբան, real tennis player և ազնվական
Ծննդյան օր ապրիլի 25, 1862(1862-04-25)[1][2][3]
Ծննդավայր Ֆալլոդոն, Newton-by-the-Sea, Նորթամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանի օր սեպտեմբերի 7, 1933(1933-09-07)[4][5][2][…] (71 տարեկան)
Վախճանի վայր Ֆալլոդոն, Newton-by-the-Sea, Նորթամբերլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
Հայր George Henry Grey?[2][6]
Մայր Harriet Jane Pearson?[2][6]
Ամուսին Pamela Wyndham?[6] և Dorothy Widdrington?[6]
 
Պարգևներ

Էդուարդ Գրեյ (Grey of Fallodon, ապրիլի 25, 1862(1862-04-25)[1][2][3], Ֆալլոդոն, Newton-by-the-Sea, Նորթամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 7, 1933(1933-09-07)[4][5][2][…], Ֆալլոդոն, Newton-by-the-Sea, Նորթամբերլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պետական գործիչ, դիվանագետ։ Դերկոմս։ 1885 թ-ից՝ պառլամենտի անդամ լիբերալ կուսակցությունից, 1905-16 թթ.` արտաքին գործերի նախարար։ Անտանտի (1907) կազմակերպիչներից։ 1914-18 թթ. առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին հայկական հարցի նոր արծարծման ժամանակ վարել է երկդիմի քաղաքականություն՝ ի վնաս հայերի պաշտպանելով Թուրքիային ընդդեմ Ռուսաստանի և փաստորեն ձախողելով հայկական բարենորոգումների ռուսական ծրագիրը։ Պատերազմի ժամանակ Անտանտի ղեկավարներից Գրեյն առաջինն էր, որ բարձրացրեց Օսմանյան կայսրության անդամահատման հարցը՝ հայտարարելով, որ եթե Թուրքիան հանդես գա Գերմանիայի կողմում, ապա «պետք է դադարի գոյություն ունենալուց»։ Գրեյի ժամանակ և նրա անմիջական մասնակցությամբ են կնքվել Օսմանյան կայսրության, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի բաժանման վերաբերյալ գաղտնի համաձայնագրերը։ Օժանդակել է «Կապույտ գրքի» (1916) հրատարակմանը, Ջեյմս Բրայսին գրած նամակում այն բնութագրել որպես «սարսափելի վկայությունների մի հավաքածու», որը, սակայն, պետք է հրատարակվի և հետազոտվի բոլոր նրանց կողմից, ովքեր «մարդասիրական կարեկցանք ունեն իրենց սրտերում»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Գրեյ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 208