Օրնիթոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օրնիթոլոգիա, թռչնաբանություն, գիտություն թռչունների սաղմնաբանության, մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի, էկոլոգիայի, կարգաբանության և աշխարհագրական տարածման մասին։ Կենդանաբանության ամենամշակված բաժիններից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օրնիթոլոգիա» տերմինն առաջարկել է իտալացի բնագետ Ու․ Ալդրովանդին, 16-րդ դարի վերջերին։ Օրնիթոլոգիաի վերաբերյալ առաջին աշխատանքը պատկանում է Արիստոտելին (մ․թ․ա․ 4-րդ դար), որի «Կենդանիների պատմություն» աշխատությունում խոսվում է 170 տեսակ թռչունների մասին։ Այնուհետև (16-րդ դարի վերջին, 17-րդ դարի սկզբներին), ֆրանսիացի բնագետ Պ․ Բելոն, շվեյցարացի Կ․ Դեսները, իտալացի Ու․ Ալդրովանդին ի մի են բերել օրնիթոլոգիաի մասին տեղեկությունները։ Թըռչունների ժամանակակից դասակարգման հիմունքները մշակել է Կ․ Լիննեյը (1735)։ Ժ․ Բյուֆոնն առաջինն է հրատարակել աշխարհի թռչունների տարածվածության ընդհանուր տեսությունը (10 հ․, 1770–178619-րդ դարի կեսերից նկարագրական աշխատանքներին զուգընթաց սկսում են հրատարակվել թռչունների համեմատական մորֆոլոգիայի և ֆիլոգենիայի վերաբերյալ տեղեկություններ (անգլիացի Թ․ Հեքսլի, ռուս Ա․ Մենզբիր, գերմանացի Մ․ Ֆյուրբրինգեր և ուրիշներ)։ Ցամաքի ժամանակակից կենդանաաշխարհագրական բաժանումը հիմնվում է հիմնականում թռչունների տարածման տվյալների վրա։ Հետազոտությունների ժամանակակից մեթոդների (ռադիոիզոտոպային, կենսաքիմ․, ռադարներ ևն) հետ մեկտեղ կարևոր է օրնիթոլոգիական հավաքածուների դերը կարգաբանության, մորֆոլոգիայի և տարածվածության բնագավառներում։ Ստեղծվում են օրնիթոլոգիական արգելոցներ, «Կարմիր գիրք»։ Զարգանում է օրնիթոլոգիաի նոր ճյուղը՝ թռչունների վարքի կառավարումը, որի նպատակն է այն մարդու պահանջներին ծառայեցնելը։ Օրնիթոլոգիան սերտորեն կապված է կենսաբանական մյուս գիտությունների հետ։

Ամսագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհում հրատարակվում է հարյուրից ավել ամսագրեր օրնիթոլոգիայի մասին՝

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Второв П. П., Дроздов Н. Н. Определитель птиц фауны СССР. М.: Просвещение, 1980. 254 с.
  • Даревский И. С., Лоскот В. М. Лаборатория орнитологии и герпетологии. В кн.: Зоологический институт. 150 лет. — Л., «Наука». 1982. С. 68-83.
  • Дементьев Г. П., Птицы, М. — Л., 1940 (Руководство по зоологии, т. 6)
  • Дементьев Г. П., Орнитология, в сборнике: Развитие биологии в СССР, — М., 1967
  • Ильичев В. Д., Н. Н. Карташов, И. А. Шилов. Общая орнитология. — М., Высшая школа, 1982. 464 с.
  • Ильичев В. Д. (ред.). Фауна мира. Птицы. — М., Агропромиздат. 1991. 311 с.
  • Карташев Н. Н. Систематика птиц. — М., Высшая школа. 1974. 368 с.
  • Михеев А. В. Биология птиц. — М.: «Цитадель». 1996. 256 с.
  • Паевский В. А. Птицеловы от науки. — СПб. 2001. 147 с.
  • Рахилин В. К. Орнитогеография России. М., 1997
  • Птицы СССР. Библиографический указатель, 1881—1917, в. 1, Л., 1972
  • Чельцов-Бебутов А. М. Экология птиц. — М.: Изд-во МГУ. 1982. 128 с.
  • Шульпин Л. М., Орнитология. — Л.: Изд-во ЛГУ. 1940. 555 с.
  • Gill F.B. Ornithology. — N.Y.: W.H. Freeman and Company. 1990. 661 p.
  • Stresemann E., Die Entwicklung der Ornithologie. Von Aristoteles bis zur Gegenwart, Aachen, 1951.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 215