Ջեյմս Բրայս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Բրայս
James Bryce, 1st Viscount Bryce
James Bryce, 1st Viscount Bryce cph.3b16400.jpg
Ծնվել է մայիսի 10, 1838({{padleft:1838|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:10|2|0}})[1]
Ծննդավայր Բելֆասթ
Մահացել է հունվարի 22, 1922({{padleft:1922|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:22|2|0}}) (83 տարեկանում)
Մահվան վայր Sidmouth
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կրթություն Գլազգոյի համալսարան և Երրորդության քոլեջ
Մասնագիտություն համալսարանի պրոֆեսոր, իրավաբան-խորհրդատու, քաղաքական գործիչ[2], դիվանագետ[2] և պատմաբան[2]
Զբաղեցրած պաշտոններ Իռլանդիայի գլխավոր քարտուղար, Chancellor of the Duchy of Lancaster, Մեծ Բրիտանիայի Ազգային ժողովի անդամ, Privy Council of the United Kingdom, Secretary of State for Business, Energy and Industrial Strategy, Under-Secretary of State for Foreign Affairs, նախագահ[3], Member of the Privy Council of Ireland և Member of the Privy Council of the United Kingdom
Քաղաքական կուսակցություն Լիբերալ կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Վաստակի շքանշան, Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան և Արժանիքների շքանշան
Անդամություն Լոնդոնի թագավորական ընկերություն, Privy Council of the United Kingdom, British Science Association, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Միացյալ Թագավորության 22-րդ Խորհրդարան, Միացյալ Թագավորության 23-րդ Խորհրդարան, Միացյալ Թագավորության 24-րդ Խորհրդարան, Միացյալ Թագավորության 25-րդ Խորհրդարան, Միացյալ Թագավորության 26-րդ Խորհրդարան, Միացյալ Թագավորության 27-րդ Խորհրդարան, Միացյալ Թագավորության 28-րդ Խորհրդարան, Բրիտանական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և American Antiquarian Society
Ստորագրություն
Signature of James Bryce, 1st Viscount Bryce.jpg
James Bryce, 1st Viscount Bryce Վիքիպահեստում

Ջեյմս Վիսկոնտ Բրայս (անգլ.՝ Bryce James) (1838-1922), դերկոմս, անգլիական պետական, հասարակական-քաղաքական գործիչ, Բրիտանիայի ակադեմիայի անդամ, իրավաբան, պատմաբան։


Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր (1914)։ Լիբերալ կուսակցությունից բազմիցս ընտրվել է պառլամենտի անդամ և պատասխանատու պաշտոններ վարել տարբեր կառավարություններում. արտգործնախարարի տեղակալ, առևտրի նախարար, Իռլանդիայի գործերով քարտուղար, ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան։ 1876 թվականին հիմնել է Անգլո-հայկական ընկերությունը և որպես նրա նախագահ նույն թվականի աշնանը ճանապարհորդել է Ռուսաստանով Կովկաս ու Հայաստան, , ապա եղել Օսմանյան կայսրությունում (բարձրացել է Արարատի գագաթը)։ Տպավորություններն ամփոփել է «Անդրկովկասն ու Արարատը» գրքում (1877)։ Նա ի սկզբանե նպատակ չի ունեցել գրքի վերածելու իր նոթագրությունները, սակայն հետագայում երկու հիմնական պատճառ է մատնանշում, որորնցից ելնելով տպագրել է գիրքը։ Առաջինը 1877-1878 թվականներին պատերազմն էր այն երկրների միջև, որտեղ եղել էր ճամփորդելիս, և երկրորդը՝ Արարատ լեռն էր, որի մասին լսել էին բոլորը, սակայն շատ քիչ էր գրված[4]։ 1880 թվականին նոր ճամփորդություն է կատարել Հայաստան, այցելել Զմյուռնիա և Կոստանդնուպոլիս (հանդիպումներ ունեցել Մաթևոս Մամուրյանի, Ներսես Վարժապետյանի հետ), 1893 թվականին Լոնդոնում հիմնադրել է Անգլո-հայկական ասոցիացիան։ 1894 թվականի հայկական ջարդերի ժամանակ հանդես է եկել հայանպաստ հոդվածներով անգլիական և ամերիկյան մամուլում։ Բրայսը առաջիններից էր Անգլիայում, որ արձագանքել է հայ ժողովրդի 1915 թվականի ողբերգությանը, ակտիվորեն մասնակցել բրիտանա-հայկական Կարմիր խաչի և Փախստականների ֆոնդի ստեղծմանը։ 1916 թվականին Բրայսի խմբագրությամբ և ընդարձակ աոաջաբանով Լոնդոնում լույս է տեսել «Հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում 1915-1916 թթ.» փաստաթղթերի ժողովածուն («Կապույտ գիրք»), որտեղ զետեղված են բազմաթիվ հաղորդագրություններ և վկայություններ հայկական կոտորածների ու տեղահանությունների վերաբերյալ, որոնք մերկացնում են երիտթուրքերի ազգայնամոլ, հայասպան քաղաքականությունը։ Հայերի պաշտպանությամբ Բ. հաճախ հանդես է եկել հրապարակային ելույթներով։ Մասնավորապես 1920 թվականի փետրվարին Լորդերի պալատում արտասանած ճառում Բրայսը մեղադրել է քեմալականներին Կիլիկիայի հայերին հետապնդելու համար, քննադատել Բրիտանիայի հետպատերազմյան քաղաքականությունը հայկական հարցում։ Սերտ հարաբերությունների մեջ է եղել հայ հասարակական քաղաքական գործիչների՝ մասնավորապես Արշակ Չոպանյանի և Պողոս Նուբար փաշայի հետ։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Երևանի Մարշալ Բաղրամյան փող. 2-րդ նրբանցքը անվանակոչվել է Ջեյմս Բրայս փողոց[5][6]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Flora of the Island of Aran, 1859
  • The Holy Roman Empire, 1864
  • Report on the Condition of Education in Lancashire, 1867
  • The Trade Marks Registration Act, with Introduction and Notes on Trade Mark Law, 1877
  • Transcaucasia and Ararat, 1877
  • The American Commonwealth, 1888
  • Impressions of South Africa, 1897
  • Studies in History and Jurisprudence, 1901
  • Studies in Contemporary Biography, 1903
  • The Hindrances to Good Citizenship, 1909
  • South America: Observations and Impressions, 1912
  • University and Historical Addresses, 1913
  • Essays and Addresses on War, June 1918
  • Modern Democracies, 1921

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

1rightarrow.png  Տե՛ս նաև Անգլո-հայկական միություններ 
Ջեյմս Բրայս, 1893