Թեոֆիլ Դելկասե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոֆիլ Դելկասե
ֆր.՝ Théophile Delcassé
Théophile Delcassé Vanity Fair 9 February 1899.jpg
Ծնվել է մարտի 1, 1852({{padleft:1852|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:1|2|0}})[1][2][3][4][5]
Ծննդավայր Պամիե[6]
Մահացել է փետրվարի 22, 1923({{padleft:1923|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:22|2|0}})[6][1][4][5] (70 տարեկանում)
Մահվան վայր Նիս[6]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզու ֆրանսերեն
Մասնագիտություն քաղաքական գործիչ, դիվանագետ և լրագրող
Զբաղեցրած պաշտոններ Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր և գերագույն խորհրդական
Պարգևներ և
մրցանակներ
Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ և Անդրեաս առաքյալի շքանշան
Théophile Delcassé Վիքիպահեստում

Թեոֆիլ Դելկասե (ֆր.՝ Théophile Delcassé, մարտի 1, 1852({{padleft:1852|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:1|2|0}})[1][2][3][4][5], Պամիե[6] - փետրվարի 22, 1923({{padleft:1923|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:22|2|0}})[6][1][4][5], Նիս[6]), ֆրանսիացի պետական գործիչ, դիվանագետ։ 1894—1896 թվականներին եղել է գաղութների նախարար, նպաստել ֆրանսիական գաղութային էքսպանսիային Աֆրիկայում, 1898—1905 թվականներին՝ արտաքին գործերի նախարար։ Նկատի ունենալով Գերմանիայի հետ բախվելու հնարավորությունը՝ ձգտել է ամրապնդել ֆրանս-ռուսական դաշինքը։ Նպաստել է 1904 թվականի անգլո-ֆրանսիական համաձայնագրի կնքմանը։ 1911—1913 թվականներին եղել է ծովային նախարար, 1913 թվականին՝ դեսպան Պետերբուրգում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դարձյալ զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը (1914—1915)։

Պատերազմավարության հարցերում քաղաքական և ռազմական ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հրաժարական է տվել և հեռացել քաղաքական ասպարեզից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 327 CC-BY-SA-icon-80x15.png