Պերնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Պերնիկ
բուլղար․՝ Перник
Դրոշ Զինանշան
Pernik flag.png Pernik-coat-of-arms.svg

Перник.jpg
Կոորդինատներ: 42°36′35″ հս․ լ. 23°1′51″ ավ. ե. / 42.60972° հս․. լ. 23.03083° ավ. ե. / 42.60972; 23.03083
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
Մակերես72 289 000 քառակուսի մետր
ԲԾՄ710±1 մետր
Բնակչություն75 191 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2 և UTC+03:00
Հեռախոսային կոդ076
Փոստային ինդեքսներ2300
Պաշտոնական կայքpernik.bg
##Պերնիկ (Բուլղարիա)
Red pog.png

Պերնիկ (բուլղար․՝ Перник), քաղաք Բուլղարիայում: Գտնվում է Ստրումա գետի ափին: Բնակչությունը 84.827 մարդ է (2008)[1]: Պերնիկի մարզի վարչական կենտրոնն է:

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անունը` Պերնիկ (Պերունիկ, Պերինիկ), ծագում է սլավոնական Պերուն աստծո անունից: Հնագետ Վասիլ Միխովը, ստուգաբանելով «Պերնիկ» բառը, կարծում էր, որ այն առաջացել է «Պերու» բառից` -իկ ածանցով: Քաղաքը 1949 թվականի հուլիսի 20-ից մինչև 1962 թվականի հունվարի 19-ը կոչվել է «Դիմիտրովո»` ի պատիվ մահացած վարչապետ Գեորգի Դիմիտրովի, սակայն 1962 թվականից վերականգնվել է քաղաքի նախկին անվանումը:

Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրվա փառատոնի տոնակատարության ժամանակ, 2013

Պերնիկը գտնվում է Բուլղարիայի հարավարևմտյան մասում: Այն մայրաքաղաք Սոֆիայից հետո երկրորդ խոշորագույն քաղաքն է Արևմտյան Բուլղարիայում: Պերնիկի մարզի վարչական կենտրոնն է: Արևմուտքում սահմանակցում է Սերբիայի Հանրապետությանը, հարավ-արևմուտքում` Կյուստենդիլին, հյուսիսում` Սոֆիայի շրջանին և մայրաքաղաք Սոֆիային: Քաղաքը տեղակայված է Վիտոշա, Գոլո Բյրդո և Լյուլին լեռների ստորոտին: Բարձրությունը ծովի մակարդակից 700-850 մ է: Քաղաքի միջով հոսում է Ստրումա գետը, որ Բուլղարիայի ամենամեծ գետերից մեկն է:

20-րդ դարում քաղաքը խոշոր արդյունաբերական կենտրոն էր Բուլղարիայում, նրա ամենածաղկուն քաղաքներից մեկը:

Քաղաքում կազմակերպվում է միջազգային ամենամեծ փառատոնը Եվրոպայում` «Սուրվան»: Պաշտոնապես այն առաջին անգամ կազմակերպվել է 1966 թվականին, սակայն դիմակահանդեսային ավանդույթները քաղաքում պահպանվել են հնուց: «Սուրվա» տոնը քաղաքի մշակութային կյանքի բացառիկ երևույթ է, որտեղ դիմակները գրեթե նույնությամբ պահպանվել են հնագույն ժամանակներից: Պերնիկը աշխարհի ամենահայտնի դիմակահանդեսային քաղաքներից է:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման Պերնիկում չափավոր ցամաքային է: Քաղաքով է անցնում առևտրական հնագույն ճանապարհներից մեկը Բալկաններում, որը Կենտրոնական Եվրոպան միացնում է Հունաստանին:

Պերնիկի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 15.2
(59.4)
19.1
(66.4)
29
(84)
30
(86)
33.1
(91.6)
34.7
(94.5)
38.2
(100.8)
37.5
(99.5)
34.5
(94.1)
32.2
(90)
23.2
(73.8)
17.4
(63.3)
38.1
(100.6)
Միջին բարձր °C (°F) 4.0
(39.2)
5.6
(42.1)
11.1
(52)
17.2
(63)
22.5
(72.5)
26.5
(79.7)
29.3
(84.7)
29.5
(85.1)
24.0
(75.2)
18.3
(64.9)
11.8
(53.2)
4.7
(40.5)
17.2
(63)
Միջին օրական °C (°F) −0.8
(30.6)
1.0
(33.8)
5.4
(41.7)
11.2
(52.2)
16.0
(60.8)
20.0
(68)
22.5
(72.5)
22.5
(72.5)
17.8
(64)
12.0
(53.6)
6.9
(44.4)
0.7
(33.3)
11.3
(52.3)
Միջին ցածր °C (°F) −4.5
(23.9)
−3.5
(25.7)
0.8
(33.4)
5.1
(41.2)
9.5
(49.1)
12.6
(54.7)
14.5
(58.1)
14.5
(58.1)
10.5
(50.9)
5.6
(42.1)
2.0
(35.6)
−2.3
(27.9)
5.4
(41.7)
Ռեկորդային ցածր °C (°F) −26.8
(−16.2)
−26.5
(−15.7)
−21.5
(−6.7)
−6.4
(20.5)
−3.6
(25.5)
1.7
(35.1)
3.5
(38.3)
3.5
(38.3)
−3
(27)
−4.9
(23.2)
−14.6
(5.7)
−18.7
(−1.7)
−26.8
(−16.2)
Տեղումներ մմ (դյույմ) 43
(1.69)
37
(1.46)
37
(1.46)
53
(2.09)
71
(2.8)
77
(3.03)
48
(1.89)
39
(1.54)
43
(1.69)
52
(2.05)
56
(2.2)
48
(1.89)
604
(23.78)
աղբյուր: Stringmeteo[2]

http://www.stringmeteo.com

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության քանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն
1985 94 155
1992 90 549
2000 86 112
2005 81 674
2010 78 920

Բնակչության կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի տվյալներով բնակչության կազմը հետևյալ տեսքն ունի[3][4].

Նշանավոր բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր փոստատունը
  • Իվան Կոնստանդինով - բուլղար կոմունիստ
  • Գեորգի Դիմիտրով - բուլղարական և միջազգային կոմունիստական շարժման ներկայացուցիչ
  • Գեորգի Պիրվանով - քաղաքական գործիչ, Բուլղարիայի նախագահ (2002-2006, 2006-2012)
  • Բրիգո Ասպարուխով - բուլղար հետախույզ և քաղաքական գործիչ
  • Զդրավկա Եվտիմովա - գրող, թարգմանչուհի
  • Բոյան Ռադև - մարզիկ (հունա-հռոմեական ըմբշամարտ), արվեստի գործերի հավաքորդ, մեկենաս
  • Անտոնիա Պետրովա - Միսս Բուլղարիա 2009

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերնիկի քույր քաղաքներն են[5].

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարտեզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Статистика населения
  2. «Stringmeteo - Pernik Climate»։ Stringmeteo։ 2012  Retrieved on July 9, 2012.
  3. (Bulgarian) Population on 01.02.2011 by provinces, municipalities, settlements and age; National Statistical Institute
  4. Population by province, municipality, settlement and ethnic identification, by 01.02.2011; Bulgarian National Statistical Institute (Bulgarian)
  5. Twin cities list on the official municipality website - www.pernik.bg

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]