Jump to content

Սվիշտով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սվիշտով
բուլղար․՝ Свищов[1]
անգլ.՝ Svishtov[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՀամայնքՍվիշտով[1]
Մակերես110 կմ²
ԲԾՄ88±1 մետր
Բնակչություն22 584 մարդ (մարտի 15, 2024)[2]
Ժամային գոտիDAZD?
Հեռախոսային կոդ631
Փոստային դասիչ5250
Ավտոմոբիլային կոդВТ
Պաշտոնական կայքsvishtov.bg
Սվիշտով (Բուլղարիա)##
Սվիշտով (Բուլղարիա)
Փորագրություն Սիստովո, 1824 թվական
Սվիշտովը քարտեզի վրա

Սվիշտով (բուլղար․՝ Свищов, ավելի վաղ հայտնի էր նաև որպես Սիստովո[3]), քաղաք և նավահանգիստ Բուլղարիայում[4][5], Սվիշտով համայնքի վարչական կենտրոնը։ Գտնվում է Վելիկո Տիռնովոյի մարզում։

1790 թվականի դեկտեմբերին Սիստովոն դարձել է ավստրո-թուրքական բանակցությունների վայր, որոնց արդյունքում 1791 թվականի օգոստոսի 4-ին այստեղ կնքվել է խաղաղության պայմանագիր, որը վերջ է դրել 1787-1791 թվականների ավստրո-թուրքական պատերազմին[3]։

1810-ի սեպտեմբերին քաղաքը դարձել է ռուս-թուրքական զորքերի միջև ռազմական գործողությունների վայր և խիստ ավերվել թուրքական հրետանային գնդակոծությունների և հրդեհների հետևանքով, արդյունքում շատ բնակիչներ լքել են քաղաքը, որի նշանակությունը ժամանակավորապես նվազել է[3]։

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ընթացքում հենց այստեղ 1877 թվականի հունիսի 15-ին ռուսական բանակը կռվանցել է Դանուբը[3]։

1893 թվականին քաղաքը հայտնի էր որպես առևտրի, գինեգործության, բամբակյա և կաշվե արտադրության կենտրոն[3]։

1973 թվականին Սվիշտովում շահագործման է հանձնվել «Սվիլոզա» քիմիական կոմբինատը[6]՝ դառնալով քաղաքի խոշորագույն ձեռնարկությունը[4][5]։

1975 թվականի դրությամբ քաղաքի տնտեսության հիմքն էր հանդիսանում քիմիական և սննդի (պահածոյի, մսի և գինեգործության ) արդյունաբերությունը[4]։

1977 թվականի մարտի 4-ին Կարպատի երկրաշարժի ժամանակ քաղաքում ավերվել է երեք բարձրահարկ շենք, ինչի արդյունքում զոհվել է 100 մարդ։

Սվիշտով, Բուլղարիա (2000-2014)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 2.6
(36.7)
5.3
(41.5)
12.8
(55)
19.1
(66.4)
25.7
(78.3)
28.9
(84)
31.4
(88.5)
31.3
(88.3)
25.5
(77.9)
18.5
(65.3)
10.9
(51.6)
4.3
(39.7)
18.0
(64.4)
Միջին օրական °C (°F) 0.2
(32.4)
1.7
(35.1)
7.9
(46.2)
13.7
(56.7)
20.3
(68.5)
24.0
(75.2)
26.3
(79.3)
26.3
(79.3)
21.3
(70.3)
13.8
(56.8)
7.7
(45.9)
1.6
(34.9)
13.8
(56.8)
Միջին ցածր °C (°F) −2.4
(27.7)
−1.9
(28.6)
3.0
(37.4)
8.3
(46.9)
14.2
(57.6)
18.0
(64.4)
20.1
(68.2)
20.2
(68.4)
16.1
(61)
9.1
(48.4)
4.4
(39.9)
−1.2
(29.8)
9.0
(48.2)
աղբյուր: Stringmeteo.com[7]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը՝ 22 584 մարդ (մարտի 15, 2024)[2]։

Տարի Բնակչություն
1972 25 հազար[4]
1985 30 574
1992 30 404
2000 29 766
2005 33 197
2010 35 923
Դ․Ա․ Ցենովի անվան գյուղատնտեսական ակադեմիա

Այստեղ է գտնվում երկրի ամենահին բարձրագույն հաստատություններից մեկը՝ Դ․Ա․ Ցենովի անվան գյուղատնտեսական ակադեմիան, որը հիմնադրվել է 1936 թվականին։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Սուրբ Երրորդություն» ուղղափառ եկեղեցի

Հայտնի բնիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սեմիոն Վանկով (1858—1937)՝ ռուսական բանակի գեներալ-մայոր, Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի գիտնական և հասարակական գործիչ
  • Էմիլ Ջակով (1908—1978)՝ ֆիզիկոս
  • Թեոդոսի Իկանոմով (1836—1871)՝ բուլղար դրամատուրգ, գրող, հրապարակախոս, մանկավարժ
  • Ալեքո Կոնստանտինով (1863-1897)՝ բուլղար գրող և բանաստեղծ, լրագրող, հասարակական գործիչ, իրավաբան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 НСИ Националният регистър на населените места (բուլղ.)
  2. 2,0 2,1 https://www.grao.bg/tna/t41nm-15-03-2024_2.txt
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Свиштово». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Свиштов // Большая Советская Энциклопедия. / под ред. А. М. Прохорова. 3-е изд. том 23. М., «Советская энциклопедия», 1976. стр.84
  5. 5,0 5,1 Свиштов // Большой энциклопедический словарь (в 2-х тт.). / редколл., гл. ред. А. М. Прохоров. том 2. М., «Советская энциклопедия», 1991. стр.320
  6. Болгария (Народная Республика Болгария, НРБ) // Страны мира: краткий политико-экономический справочник. М., Политиздат, 1974. стр.19-22
  7. Николов, Иван. «Климатични данни » България». www.Stringmeteo.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվիշտով» հոդվածին։