Գաբրովո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրովո
բուլղար․՝ Габрово
Դրոշ Զինանշան
BG Gabrovo flag.svg BG Gabrovo coa.svg

Dormition of the Most Holy Mother of God Church Gabrovo TB1.jpg
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ԵրկրամասԳաբրովո
Շրջանհյուսիս-կենտրոնական
ԿմետՆիկոլայ Սիրակով[1]
Հիմնադրված է1477 թ.
Մակերես233 817 000 քառակուսի մետր
ԲԾՄ392±1 մետր
Բնակչություն58․367 (2012) մարդ
Տեղաբնականունга́бровец, га́бровка,
га́бровцы; габровча́нин,
габровча́нка, габровча́не
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ(+359) 66
Փոստային ինդեքս5300
Փոստային ինդեքսներ5300
Պաշտոնական կայքgabrovo.bg
##Գաբրովո (Բուլղարիա)
Red pog.png

Գաբրովո (բուլղար․՝ Габрово), քաղաք կենտրոնական Բուլղարիայում՝ երկրի աշխարհագրական կենտրոնին մոտ։ Գաբրովոյի մարզի վարչական կենտրոնն է և ամենախոշոր բնակավայրը։ Տեղակայված է Ստարա Պլանինա լեռան հյուսիսային լանջին՝ Շիպկա լեռնանցքի մոտ՝ Յանտրա գետի երկու ափերին։

Քաղաքի բնակչությունը 58.4 հազար մարդ է (2012

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրովոն տնտեսական նշանակություն ձեռք բերեց Բուլղարական երկրորդ թագավորության շրջանում (1187-1393), որի մայրաքաղաքը Վելիկո Տիռնովոյից մի փոքր էր հեռու։

Բալկանյան թերակղզու օսմանյան բռնազավթումից հետո Գաբրովոյի բնակչությունն աճում է նախկին մայրաքաղաքից և գրավված այլ ամրոցներից բնակչության հոսքից։ 1860 թվականին Գաբրովան ստանում է քաղաքի կարգավիճակ։ Բուլղարիայի ազատագրումից հետո (1878) Գաբրովոն զարգանում է իբրև արդյունաբերական կենտրոն և նույնիսկ ստանում է «բուլղարական Մանչեստր» մականունը։ Այժմ քաղաքում զարգացած են թեթև արդյունաբերությունն ու մեքենաշինությունը։

Գաբրովոյի պատվին է անվանվել ապրիլի 1-ին հայտնաբերված աստերոիդ 2206-ը։Պաշտոնական հաղորդագրությունում ասվում է.

Այս փոքրիկ մոլորակը, հայտնաբերված լինելով Ծիծաղի օրը, անվանվում է բուլղարական Գաբրովո քաղաքի պատվին, որը հայտնի է իր հումորով և ուրախ ոգով։

Գաբրովոյի՝ Հումորի և սատիրայի տան ցուցանմուշներում պահվում է 2206-րդ աստերոիդի անվանակոչման պաշտոնական տեղեկագիրը, որը տրված է ԽՍՀՄ Թեորետիկ աստղագիտության ինստիտուտի կողմից։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև բերվում է քաղաքի բնակչության քանակի վիճակագրությունը.

Տարի Բնակչություն
1985 81 250
1992 76 522
2000 70 071
2005 63 864
2010 60 281

Գաբրովյան հումոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը Օդեսայի նման հումորի մայրաքաղաք է։ Ամեն տարի այնտեղ անց է կացվում հումորի փառատոն։ Գաբրովցիները հաճախ հանդես են գալիս իբրև անեկդոտների կերպարներ (այսպես կոչված՝ գաբրովյան հումոր), որտեղ սովորաբար ներկայացվում են իբրև չափազանց ժլատ, ամեն ինչ տնտեսելու ձգտող մարդիկ։ Գաբրովոյում է գտնվում իր տեսակի մեջ յուրօրինակ Հումորի ու սատիրայի տունը (բուլղար․՝  Дом на хумора и сатирата), որը պարբերաբար կազմակերպում է հումորային մրցույթներ։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրովոյի քույր քաղաքներն են[2].

Քաղաքական իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրովոյի կմետը (քաղաքապետ) Տանյա Խրիստովան է[5]։

Հանրահայտ մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականին Գաբրովոյում է ծնվել Պյոտր Ստեֆանով Ռուսևը՝ Բրազիլիայի առաջին կին նախագահ Դիլմա Ռուսևի հայրը։

Գաբրովոյում է ծնվել բուլղար բանաստեղծ և հրապարակախոս Կրասիմիր Եդրևը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կենսագրական տեղեկագիր Գաբրովո համայնք (բուլղ.)(անգլ.)
  2. «Գաբրովո համայնք. քույր քաղքներ» (բուլղարերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին։ Վերցված է 03.06.2009 
  3. «Նովիյ Սոնչի քույր քաղաքները»։ Արխիվացված օրիգինալից 2011-08-22-ին։ Վերցված է 03.06.2009 
  4. «Ադրբեջանական Շեքի քաղաքը դարձել է բուլղարական Գաբրովոյի քույր քաղաքը»։ REGNUM։ 07.10.2004։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-12-ին։ Վերցված է 2013-02-11 
  5. Габровският кмет почва с ремонт за 7 млн. Archived 2010-06-26 at the Wayback Machine. «Стандарт» (բուլղ.)

Քարտեզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 636 CC BY-SA icon 80x15.png