Վրացա
Բնակավայր | |||
---|---|---|---|
Վրացա | |||
բուլղար․՝ Враца bace | |||
| |||
![]() | |||
Կոորդինատներ: 43°12′0″ հս․ լ. 23°33′0″ ավ. ե. / 43.20000° հս․. լ. 23.55000° ավ. ե. | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 212 կմ² | ||
ԲԾՄ | 344±1 մետր | ||
Բնակչություն | 60 877 մարդ (մարտի 15, 2015) | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+03:00 | ||
Հեռախոսային կոդ | 092 | ||
Փոստային ինդեքսներ | 3000 | ||
Պաշտոնական կայք | vratza.com | ||
| |||
Վրացա (բուլղար․՝ Враца), քաղաք Բուլղարիայի հյուսիս-արևմուտքում` Ստարա Պլանինա լեռնազանգվածի մոտ: Վրաչայի մարզի վարչական կենտրոնն է:
Գտնվում է մայրաքաղաք Սոֆիայից 112 կմ հեռավորության վրա: Քաղաքի նշանաբանն է «Վրացա քաղաք` հին և երիտասարդ»:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավանդաբար ընդունված է համարել, որ քաղաքը միջնադարում հիմնադրել են թրակիացիները: Այն սկզբնական շրջանում եղել է ընդամենը ամրոց` շրջապատված աշտարակներով:
1794-1797 թվականներին քաղաքի եպիսկոպոսը եղել է Սոֆրոն Վրացացին: 1876 թվականին քաղաքից 18 կմ հեռավորության վրա թուրքական զորքերի դեմ կռվի ժամանակ մահացել է բուլղար բանաստեղծ, հեղափոխական գործիչ Խրիստո Բոտևը:
1877 թվականին` Պլևենի պաշարումից հետո, Նիկոլայ Լեոնովի գլխավորությամբ հյուսիսարևմտյան Բուլղարիա է ուղարկվում հեծելագունդ, որը բաղկացած էր լեյբ-դրագուններից և լեյբ-ուլաններից: 1877 թվականի նոյեմբերի 8-ին`կարճ հրաձգությունից հետո, քաղաքն ազատագրվում է: Մի քանի օր անց դրագունյան ոչ մեծ հեծելազոր և երկու ջոկատներ են ուղարկվում Օրխանիե: Ռավնա տեղանքում ջոկատն ընկնում է շրջափակման մեջ, իսկ երեք պրապորշչիկները` Միխայիլ Դանիլևսկին, Նիկոլայ Վելինսկին և Դիմիտրի Մազիմովը, մահանում են: Հեծյալները ստիպված հանձնում են զենքերը, որպեսզի դուրս բերեն զոհված ընկերների դիակները:
Պրապորշչիկները հանդիսավոր հուղարկավորվում են եկեղեցու բակում: Դա առանձնահատուկ պատիվ էր, քանի որ եկեղեցու բակում կարող էին թաղվել միայն հոգևոր և աշխարհիկ այն մարդիկ, ովքեր բացառիկ ծառայություններ էին մատուցել:
Ներկայումս, ի նշանավորումն Բուլղարիայի ազատագրման, բազմաթիվ փողոցներ, հրապարակներ, տարբեր հաստատություններ կրում են Նիկոլայ Ավագի, բանակի հրամանատար իշխան Վլադիմիր Չերկասկու, գեներալներ Գուրկոյի և Սկոբելևի, Վրացայի ազատագրողներ Նիկոլայ Լեոնովի և Միխայիլ Լուկաշովի, ռուս Ալեքսանդր II արքայի անունները:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության քանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
1990-91 թվականներին քաղաքի բնակչությունը կազմել է 85.000 մարդ[1]: 2011 թվականի տվյալներով այն 60.692 բնակիչ ունի[2]:
|
Բնակչության կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականիտվյալներով քաղաքի բնակչության կազմն ունի հետևյալ պատկերը.
- Բուլղարացիներ - 53,275 (97.3%)
- Գնչուներ - 1,045 (1.9%)
- Թուրքեր - 54 (0.1%)
- Այլ ազգություններ - 185 (0.3%)
- Անորոշ - 216 (0.4%)
- Գրանցում չունեցող - 5.937 (9.8%)
- Ընդամենը - 60.692
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի կենտրոնում տեղադրված է Խրիստո Բոտևի արձանը: Այնտեղ են գտնվում նաև Կուրպաշովի և Մեժչիևի պաշտպանական աշտարակները:
Բուլղարական ազգային վերածնունդն են խորհրդանշում Խաջիտոշևների, Իվան Զամբինի,Նիկոլա Վոեվոդայի Գրիգորի Նայդենովի, Վրաչանսկու տները և Հարության եկեղեցին (ХVІІІ դար):
Քաղաքում գործում է գեղարվեստական պատկերասրահ:
Կալե բարձունքին գտնվում է Խրիստո Բոտևի անվան` 1926-1931 թվականներին կառուցված տունը և Ազատության ավետաբերի արձանը: Որոշ հեռավորության վրա կա կոթող, որի վրա գրված են Վրացան ազատագրողների անունները[3]:
Պատմության քաղաքային թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում թանգարանում ցուցադրված թրակիական գտածոները և տեղի ոսկերչական դպրոցի կողմից ստեղծված ցուցանմուշները:
Թանգարանում երկայացված են նաև Խրիստո Բոտևին վերաբերող տեղեկատվություն և ցուցանմուշներ:
Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է լեռների ստորոտին. որոշ տեղերում ժայռերն ուղղակի կախված են տների վրա: Քաղաքի միջով հոսում է Լևա գետը:
Քաղաքից 16 կմ հեռու գտնվում է Բուլղարիայում ամենից շատ այցելություններ ունեցող քարանձաներից մեկը` Լեդենիկան:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վրացայի կլիման չափավոր ցամաքային է:
Վրացայի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 3.2 (37.8) |
5.8 (42.4) |
11.0 (51.8) |
17.5 (63.5) |
23.1 (73.6) |
26.8 (80.2) |
29.5 (85.1) |
29.7 (85.5) |
25.3 (77.5) |
18.4 (65.1) |
11.6 (52.9) |
5.3 (41.5) |
17.3 (63.1) |
Միջին օրական °C (°F) | −0.6 (30.9) |
1.6 (34.9) |
6.4 (43.5) |
12.5 (54.5) |
18.1 (64.6) |
21.8 (71.2) |
24.1 (75.4) |
24.1 (75.4) |
20.0 (68) |
13.5 (56.3) |
7.9 (46.2) |
1.8 (35.2) |
12.6 (54.7) |
Միջին ցածր °C (°F) | −4.3 (24.3) |
−2.7 (27.1) |
1.8 (35.2) |
7.5 (45.5) |
12.1 (53.8) |
15.8 (60.4) |
17.7 (63.9) |
17.5 (63.5) |
13.6 (56.5) |
8.5 (47.3) |
3.7 (38.7) |
−1.4 (29.5) |
7.5 (45.5) |
Տեղումներ մմ (դյույմ) | 48 (1.89) |
41 (1.61) |
52 (2.05) |
71 (2.8) |
112 (4.41) |
106 (4.17) |
78 (3.07) |
61 (2.4) |
59 (2.32) |
65 (2.56) |
62 (2.44) |
54 (2.13) |
809 (31.85) |
աղբյուր: Stringmeteo.org |
Քաղաքական իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վրացա քաղաքի քաղաքապետը Նիկոլայ Իվանովն է:
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վրացայի քույր քաղաքներն են[4].
Նշանավոր անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անաստաս Յովանովիչ (1817—1899) - սերբ լուսանկարիչ
- Միտո Օրոզով (1859—1923) - բուլղարացի ձեռնարկատեր, քաղաքական գործիչ
- Անդրեյ Նիկոլով (1878—1959) - քանդակագործ, ստեղծել է Բուլղարիայի արվեստի գործիչների դիմանկարներ:
- Դիմիտր Սավով (1887—1951) - բուլղարացի ձեռնարկատեր, քաղաքական գործիչ
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ (Bulgarian)National Statistical Institute - Towns population 1956-1992
- ↑ (Bulgarian)National Statistical Institute - Main Towns Census 2011
- ↑ Освобождението на Враца — 28 октомври 1877 г. Весела Пелова, гл. експерт при Териториална дирекция на архивите — гр. Враца
- ↑ «Официален сайт на Община Враца»։ www.vratza.bg։ Վերցված է 2016-03-21
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վրացա կատեգորիայում։ |
|