Լովեչ
Լովեչ | |
---|---|
![]() | |
Տեսակ | oblast seat?, քաղաքապետարանի տեղակայման վայր և Բուլղարիայի քաղաք |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Լովեչ |
ԲԾՄ | 200 ± 1 մետր |
Մակերես | 70,001 կմ² |
Ջրլիցի ափին | Osam? |
![]() | |
![]() | |
![]() |
Լովեչ (բուլղար․՝ Ловеч), քաղաք Բուլղարիայի հյուսիս-կենտրոնական մասում, ընկած է երկրի մայրաքաղաք Սոֆիայից 150 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Նույնանուն մարզի և համայնքի կենտրոնն է։ Մերձակայքում են գտնվում Պլևեն, Տրոյան և Տետևեն քաղաքները։
Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի անվանումն ամենայն հավանականությամբ առաջացել է սլավոնական լով- (որս) արմատի և նույնպես սլավոնական -եչ ածանցի միացումով։
Լովեչի ամենաբարձրադիր վայրում՝ Ստրատեշ պարկում, գարնանը հասմիկի բազմաթիվ թփեր են ծաղկում՝ առանձնահատուկ գեղեցկություն հաղորդելով քաղաքին, որին հենց այդ պատճառով հաճախ անվանում են հասմիկների քաղաք։
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի փետրվարին անցկացված մարդահամարի տվյալների համաձայն՝ Լովեչ քաղաքի բնակչության թվաքանակը կազմել է մոտավորապես 36,600։ 1880-ական թվականներին այս բնակավայրն ունեցել է ընդամենը շուրջ 7,000 բնակիչ[1]։ Դրանից հետո բնակչության թիվը, գլխավորապես մերձակա գյուղերից ու փոքր քաղաքներից տեղափոխվածների հաշվին, տարեցտարի աճել է՝ 1987-1991 թվականներին հասնելով աճի առավելագույնին և հատելով 50,000-ի սահմանագիծը[1][2][2] [3] [4] [5] : Այդուհետև սկսել է արագ տեմպերով նվազել, որի պատճառը Բուլղարիայի մարզերի տնտեսական վիճակի վատթարացումն էր և դեպի մայրաքաղաք Սոֆիա ու արտասահման արտագաղթը։
Ազգային կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Լովեչ քաղաքի բնակչության ազգային կազմն ունեցել է հետևյալ պատկերը[6][7].
- բուլղարներ- 32,706 (95.2%)
- թուրքեր- 919 (2.7%)
- գնչուներ- 411 (1.2%)
- Others: 120 (0.3%)
- ազգային պատկանելությունը չորոշակիացրածներ- 2,243 (6.1%)
ընդամենը՝ 36,600
Լովեչի համայնքի բնակչության ազգային կազմի պատկերը հետևյալն էր. 43,223 բուլղարներ, 2,321 թուրքեր և 665 գնչուներ ու այլք։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լովեչը Բուլղարիայի հնագույն քաղաքներից է։ Առաջին բնակավայրերը նրա մերձակա քարանձավներում հիմնվել են դեռևս մեր թվականությունից առաջ 4-3-րդ դարերում, թրակիական մելդի ցեղի անդամների կողմից։ Հետագայում հին հռոմեացիները Պրեզիդիում անունով ռազմակայան են ստեղծել ներկայիս քաղաքի մերձակայքում։ Նրանց կառուցած Հիսարիա բերդում էլ 1187 թվականին հաշտության պայմանագիր է կնքվել բուլղարական առաջին թագավորության և բյուզանդական կայսրության միջև:12-րդ դարում Լովեչն արդեն դարձել էր Բուլղարիայի խոշոր առևտրական կենտրոններից և ամենանշանավոր բնակավայրերից մեկը։
14-րդ դարի կեսերին, երբ թուրքերը ներխուժել են, լովեչցիները ամենահամառ դիմադրությունն են ցույց տվել նվաճողներին. Հիսարիա բերդը ամենավերջինն է հանձնվել ՝ 1446 թվականին։ Դրանից հետո տևական ժամանակ քաղաքը որոշակի արտոնություններից է օգտվել. թուրքերն իրավունք չեն ունեցել բնակություն հաստատելու Լովեչում, իրավունք չեն ունեցել նաև լովեչցի տղաներին ենիչերի դարձնել։
17-րդ դարում Լովեչը կրկին վերածվել է առևտրական աշխույժ կենտրոնի, դարձել Բուլղարիայի ամենահարուստ քաղաքներից մեկը, արժանացել Altın Lofça (Ոսկե Լովեչ) մականունի։
Օսմանյան լծի դեմ պայքարի ակտիվացման շրջանում Լովեչը դարձել է ազատագրական պայքարի անվանի կազմակերպիչ Վասիլ Լևսկու հիմնադրած ու ղեկավարած «Հեղափոխական գաղտնի կոմիտեի» ձեռնարկած գործողությունների կենտրոնը։ Բազմաթիվ կորուստներ կրած թուրքերն այստեղ են նրան կալանավորել, տեղափոխել Սոֆիա և կախել։ Վասիլ Լևսկու լովեչյան թանգարանը ամենամեծն է Բուլղարիայում և ունի նրա անձնական իրերի ամենամեծ հավաքածուն՝ նոթատետրեր, զգեստներ, զենքեր...
1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի կարևորագույն ճակատամարտերից մեկը տեղի է ունեցել հենց Լովեչի մերձակայում և պատմության մեջ է մտել Լովեչի ճակատամարտ անվանումով։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լովեչ (2000-2014)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 4.8 (40.6) |
7.5 (45.5) |
13.4 (56.1) |
18.6 (65.5) |
24.1 (75.4) |
27.9 (82.2) |
30.6 (87.1) |
30.9 (87.6) |
25.4 (77.7) |
18.8 (65.8) |
12.9 (55.2) |
5.7 (42.3) |
18.4 (65.1) |
Միջին օրական °C (°F) | 1.0 (33.8) |
3.0 (37.4) |
8.0 (46.4) |
12.8 (55) |
18.4 (65.1) |
22.1 (71.8) |
24.7 (76.5) |
24.7 (76.5) |
19.5 (67.1) |
13.5 (56.3) |
8.4 (47.1) |
2.0 (35.6) |
13.3 (55.9) |
Միջին ցածր °C (°F) | −2.9 (26.8) |
−1.5 (29.3) |
2.5 (36.5) |
7.0 (44.6) |
11.7 (53.1) |
15.2 (59.4) |
17.6 (63.7) |
17.5 (63.5) |
13.0 (55.4) |
8.2 (46.8) |
3.8 (38.8) |
−1.7 (28.9) |
7.6 (45.7) |
Տեղումներ մմ (դյույմ) | 43.3 (1.705) |
42.4 (1.669) |
40.7 (1.602) |
25.1 (0.988) |
28.7 (1.13) |
27.2 (1.071) |
30.4 (1.197) |
16.6 (0.654) |
60.4 (2.378) |
71.9 (2.831) |
53.4 (2.102) |
78.2 (3.079) |
561.6 (22.11) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) | 11.3 | 11.1 | 9.7 | 4.1 | 3.7 | 4.7 | 2.8 | 2.7 | 4.9 | 6.6 | 5.0 | 9.4 | 67.9 |
Միջին ամսական արևային ժամ | 93 | 133 | 160 | 210 | 244 | 282 | 320 | 302 | 219 | 165 | 105 | 89 | 2437 |
աղբյուր: Stringmeteo.org |
Գործընկեր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրֆուրտ, Գերմանիա
Ռյազան, Ռուսաստան
Լոտոշինո, Ռուսաստան
Սիկտիվկար, Ռուսաստան
Իզյասլավ, Ուկրաինա
Վալյադոլիդ, Իսպանիա
Լավալ, Ֆրանսիա
Բերատ, Ալբանիա
Ուշագրավ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտարկտիդայի Գրեհեմ երկրամասի բարձունքները կոչվում են Լովեչի անունով[8], իսկ Հարավշետլանդական կղզեխմբի Լիվիգստոն կղզում էլ սարերից մեկը կոչվել է Լովեչ քաղաքի տեղում անտիկ ժամանակներում հիմնված թրակիական Մելտա բնակավայրի անունով[9]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bulgarian Academy of Sciences Archived 2011-07-06 at the Wayback Machine.
- ↑ 2,0 2,1 «National Statistical Institute - Towns population 1956-1992»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-19-ին։ Վերցված է 2021-12-20
- ↑ (անգլերեն) Bulgarian National Statistical Institute - towns in 2009 Archived 2010-11-13 at the Wayback Machine.
- ↑ (անգլերեն) CityPopulation.de
- ↑ (անգլերեն) Pop-Stat.Mashke.org
- ↑ Population on 01.02.2011 by provinces, municipalities, settlements and age; National Statistical Institute Archived 2013-09-08 at the Wayback Machine.
- ↑ «Population by province, municipality, settlement and ethnic identification, by 01.02.2011; Bulgarian National Statistical Institute»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-22-ին։ Վերցված է 2019-05-06
- ↑ Lovech Heights. SCAR Composite Antarctic Gazetteer
- ↑ Melta Point. SCAR Composite Antarctic Gazetteer.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Լովեչ Վիքիպահեստում |
---|
- Site about Lovech in Bulgarian, English and Spanish Archived 2011-02-01 at the Wayback Machine.
- Lovech Today News
- Lovech News - News from Lovech
- Lovech Party Fest Fan Site
- Tourist information and accommodation
- Guide to Lovech district — cities, villages, resorts
- All about the town and the municipality of Lovech Archived 2011-07-09 at the Wayback Machine.
- Article at Visit to Bulgaria
- A large article about Lovech with many pictures at BulgarianProperties.com Archived 2013-05-25 at the Wayback Machine.
- Pictures from Lovech
- Ezikovata — the oldest foreign language school in Bulgaria, unofficial web site
- Unofficial website of Lovech
- News and information from Lovech and area, business navigator, pictures from Lovech
|