Սմոլյան
Սմոլյան | |
---|---|
![]() | |
Տեսակ | քաղաք, oblast seat? և քաղաքապետարանի տեղակայման վայր |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Smolyan Municipality? |
ԲԾՄ | 1002±1 մետր |
Մակերես | 134,59 կմ² |
Կոորդինատներ: 41°34′31.000000100794″ հս․ լ. 24°42′46.000000100804″ ավ. ե. / 41.57527777780577338° հս․. լ. 24.71277777780577978° ավ. ե. | |
Սմոլյան (բուլղար․՝ Смолян), քաղաք և ձմեռային հանգստավայր Բուլղարիայի ծայր հարավում, Հունաստանի հետ սահմանին կից, Չեռնա (Սև) և Բյալա (Սպիտակ) գետերի հովտում, Ռոդոպի լեռների ամենաբարձր՝ կենտրոնական հատվածի ստորոտին, համբավավոր Պամպորովո և Չեպելարե ձմեռային հանգստավայրերից հարավ: Նույնանուն մարզի և համայնքի կենտրոնն է: 2011 թվականի փետրվարի տվյալների համաձայն՝ ունեցել է 30,283 բնակիչ:
Բովանդակություն
Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքն կոչվել է տեղի սլավոնական սմոլյան ցեղի անունով, որն ըստ ամենայնի շաղկապվում է սլավոներեն սմոլա (խեժ, ձյութ) բառի հետ[1]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ Սմոլյանի տեղում և շրջակայքում առաջին բնակավայրերնը հիմնվել են դեռևս մեր թվականությունից առաջ երկրորդ հազարամյակի վերջերին-առաջին հազարամյակի սկզբներին: Միջին դարերում բնակավայրը, ձեռք բերելով իր պատմական ու ներկայիս անվանումը՝ դեռևս 7-րդ դարից այդտեղ բնակություն հաստատած սլավոնական ցեղի անունից, կառավարվել է մասամբ բյուզանդական կայսրության, մասամբ էլ բուլղարական առաջին թագավորության կողմից: 14-րդ դարում մի որոշ ժամանակ գտնվել է բուլղար ֆեոդալ Մոմչիլի ենթակայության տակ, ապա նվաճվել թուրքերի կողմից: Հինգ դար մնացել է օսմանյան լծի տակ, 1867-ից 1912 թվականներին՝ Ադրիանապոլսի վիլայեթի Գյումուլչինե սանջակի կազմում՝ Փաշմակլի կամ Ահիչելեբի անվանումով:
Ազատագրվել է բալկանյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1912 թվականին, Վլադիմիր Սերաֆիմովի 21-րդ Sredna Gora գնդի ջանքերով: Ներկայիս Սմոլյանը կազմավորվել է Ուստովո /Ustovo/, Ռայկովո /Raykovo/ և Եզերովո /Ezerovo/ գյուղերի միացումով, 1960 թվականին:
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սմոլյանի բնակչության թվաքանակը եղել է մոտավորապես 5,000[2]: Այդուհետ տարեցտարի աճել է (գլխավորապես շրջակա գյուղերից ու քաղաքներից տեղափոխվածների հաշվին)՝ 1990-ական թվականների սկզբին հասնելով իր գագաթնակետին և անցնելով 34 հազարի սահմանագիծը[3]:
Էթնիկ խմբերը[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի վերջերին անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության ազգային կազմն ունեցել է հետևյալ պատկերը[4][5].
- բուլղարներ: 25,045 (97.0%)
- գնչուներ: 258 (1.0%)
- թուրքեր: 153 (0.6%)
- այլք 120 (0.5%)
- ազգային պատկանելությունը չորոշակիացրածներ: 4,818 (15.7%)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «гр. Смолян» (Bulgarian)։ BGGLOBE։ Վերցված է 2008-09-14
- ↑ „pop-stat.mashke.org“
- ↑ (անգլերեն) „WorldCityPopulation“
- ↑ Population on 01.02.2011 by provinces, municipalities, settlements and age; National Statistical Institute
- ↑ Population by province, municipality, settlement and ethnic identification, by 01.02.2011; Bulgarian National Statistical Institute Կաղապար:Bg icon
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Սմոլյան Վիքիպահեստում |
---|
- Smolyan municipality website
- Smolyan municipality at Domino.bg
- Planetarium Smolyan
- National Astronomical Observatory "Rozhen"
- Official website of village of "Kutela"
- Община Смолян
- Сайт на смолянска област
- Статия «Историческият музей в град Смолян — пътешествие през вековете»
- Смолян — град на мечтателните
- Смолян — удивителен град
- Времето в Смолян
- Статистика населения {{ref-bg}
|