Պեռնիկ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
բուլղար․՝ Перник | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | {{Դրոշավորում/Բուլղարիա, Օսմանյան կայսրություն, Բուլղարիայի իշխանություն, Բուլղարիայի թագավորություն, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
| Դրոշավորում/դրոշավորում | variant = | չափ = }} | ||||
Մակերես | 72 289 000 քառակուսի մետր | ||||
ԲԾՄ | 710±1 մետր | ||||
Բնակչություն | ▼74 066 մարդ (սեպտեմբերի 15, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 076 | ||||
Փոստային դասիչ | 2300 | ||||
Պաշտոնական կայք | pernik.bg | ||||
| |||||
Պեռնիկ (բուլղար․՝ Перник), քաղաք Բուլղարիայում։ Գտնվում է Ստրումա գետի ափին։ Բնակչությունը 84.827 մարդ է (2008)[2]։ Պեռնիկի մարզի վարչական կենտրոնն է։
Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի անունը` Պեռնիկ (Պերունիկ, Պերինիկ), ծագում է սլավոնական Պերուն աստծո անունից։ Հնագետ Վասիլ Միխովը, ստուգաբանելով «Պեռնիկ» բառը, կարծում էր, որ այն առաջացել է «Պերու» բառից` -իկ ածանցով։ Քաղաքը 1949 թվականի հուլիսի 20-ից մինչև 1962 թվականի հունվարի 19-ը կոչվել է «Դիմիտրովո»` ի պատիվ մահացած վարչապետ Գեորգի Դիմիտրովի, սակայն 1962 թվականից վերականգնվել է քաղաքի նախկին անվանումը։
Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Պեռնիկը գտնվում է Բուլղարիայի հարավարևմտյան մասում։ Այն մայրաքաղաք Սոֆիայից հետո երկրորդ խոշորագույն քաղաքն է Արևմտյան Բուլղարիայում։ Պեռնիկի մարզի վարչական կենտրոնն է։ Արևմուտքում սահմանակցում է Սերբիայի Հանրապետությանը, հարավ-արևմուտքում` Կյուստենդիլին, հյուսիսում` Սոֆիայի շրջանին և մայրաքաղաք Սոֆիային։ Քաղաքը տեղակայված է Վիտոշա, Գոլո Բյրդո և Լյուլին լեռների ստորոտին։ Բարձրությունը ծովի մակարդակից 700-850 մ է։ Քաղաքի միջով հոսում է Ստրումա գետը, որ Բուլղարիայի ամենամեծ գետերից մեկն է։
20-րդ դարում քաղաքը խոշոր արդյունաբերական կենտրոն էր Բուլղարիայում, նրա ամենածաղկուն քաղաքներից մեկը։
Քաղաքում կազմակերպվում է միջազգային ամենամեծ փառատոնը Եվրոպայում` «Սուրվան»։ Պաշտոնապես այն առաջին անգամ կազմակերպվել է 1966 թվականին, սակայն դիմակահանդեսային ավանդույթները քաղաքում պահպանվել են հնուց։ «Սուրվա» տոնը քաղաքի մշակութային կյանքի բացառիկ երևույթ է, որտեղ դիմակները գրեթե նույնությամբ պահպանվել են հնագույն ժամանակներից։ Պեռնիկը աշխարհի ամենահայտնի դիմակահանդեսային քաղաքներից է։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման Պեռնիկում չափավոր ցամաքային է։ Քաղաքով է անցնում առևտրական հնագույն ճանապարհներից մեկը Բալկաններում, որը Կենտրոնական Եվրոպան միացնում է Հունաստանին։
Պեռնիկի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 15.2 (59.4) |
19.1 (66.4) |
29 (84) |
30 (86) |
33.1 (91.6) |
34.7 (94.5) |
38.2 (100.8) |
37.5 (99.5) |
34.5 (94.1) |
32.2 (90) |
23.2 (73.8) |
17.4 (63.3) |
38.1 (100.6) |
Միջին բարձր °C (°F) | 4.0 (39.2) |
5.6 (42.1) |
11.1 (52) |
17.2 (63) |
22.5 (72.5) |
26.5 (79.7) |
29.3 (84.7) |
29.5 (85.1) |
24.0 (75.2) |
18.3 (64.9) |
11.8 (53.2) |
4.7 (40.5) |
17.2 (63) |
Միջին օրական °C (°F) | −0.8 (30.6) |
1.0 (33.8) |
5.4 (41.7) |
11.2 (52.2) |
16.0 (60.8) |
20.0 (68) |
22.5 (72.5) |
22.5 (72.5) |
17.8 (64) |
12.0 (53.6) |
6.9 (44.4) |
0.7 (33.3) |
11.3 (52.3) |
Միջին ցածր °C (°F) | −4.5 (23.9) |
−3.5 (25.7) |
0.8 (33.4) |
5.1 (41.2) |
9.5 (49.1) |
12.6 (54.7) |
14.5 (58.1) |
14.5 (58.1) |
10.5 (50.9) |
5.6 (42.1) |
2.0 (35.6) |
−2.3 (27.9) |
5.4 (41.7) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −26.8 (−16.2) |
−26.5 (−15.7) |
−21.5 (−6.7) |
−6.4 (20.5) |
−3.6 (25.5) |
1.7 (35.1) |
3.5 (38.3) |
3.5 (38.3) |
−3 (27) |
−4.9 (23.2) |
−14.6 (5.7) |
−18.7 (−1.7) |
−26.8 (−16.2) |
Տեղումներ մմ (դյույմ) | 43 (1.69) |
37 (1.46) |
37 (1.46) |
53 (2.09) |
71 (2.8) |
77 (3.03) |
48 (1.89) |
39 (1.54) |
43 (1.69) |
52 (2.05) |
56 (2.2) |
48 (1.89) |
604 (23.78) |
աղբյուր: Stringmeteo[3] |
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության քանակը[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Բնակչության կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի տվյալներով բնակչության կազմը հետևյալ տեսքն ունի[4][5].
- Բուլղարացիներ - 73,063 (97.1%)
- Գնչուներ - 1,709 (2.3%)
- Թուրքեր - 78 (0.1%)
- Այլ ազգություններ - 183 (0.2%)
- Անորոշ - 218 (0.3%)
- Գրանցում չունեցող - 4.940 (6.2%)
- Ընդամենը - 80.191
Նշանավոր բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իվան Կոնստանդինով - բուլղար կոմունիստ
- Գեորգի Դիմիտրով - բուլղարական և միջազգային կոմունիստական շարժման ներկայացուցիչ
- Գեորգի Պիրվանով - քաղաքական գործիչ, Բուլղարիայի նախագահ (2002-2006, 2006-2012)
- Բրիգո Ասպարուխով - բուլղար հետախույզ և քաղաքական գործիչ
- Զդրավկա Եվտիմովա - գրող, թարգմանչուհի
- Բոյան Ռադև - մարզիկ (հունա-հռոմեական ըմբշամարտ), արվեստի գործերի հավաքորդ, մեկենաս
- Անտոնիա Պետրովա - Միսս Բուլղարիա 2009
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պեռնիկի քույր քաղաքներն են[6].
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քարտեզներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դիրքը էլեկտրոնային քարտեզում, bgmaps.com Archived 2017-08-19 at the Wayback Machine.
- Դիրքը էլեկտրոնային քարտեզում, Google
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.grao.bg/tna/t41nm-15-09-2022_2.txt
- ↑ Статистика населения
- ↑ «Stringmeteo - Pernik Climate»։ Stringmeteo։ 2012 Retrieved on July 9, 2012.
- ↑ (Bulgarian) Population on 01.02.2011 by provinces, municipalities, settlements and age; National Statistical Institute
- ↑ Population by province, municipality, settlement and ethnic identification, by 01.02.2011; Bulgarian National Statistical Institute (Bulgarian)
- ↑ Twin cities list on the official municipality website - www.pernik.bg
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|