Վիտոշա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վիտոշա | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Sofia City Province? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2292 մետր |
Հարաբերական բարձրություն | 1275 մետր |
Երկարություն | 19 կիլոմետր |
Լայնություն | 17 կիլոմետր |
Մակերես | 311,28 կմ² |
Բարձրագույն գագաթ | Cherni Vrah? |
Վիտոշա (բուլղար․՝ Витоша), լեռ Բուլղարիայում:
Գտնվում է Բուլղարիայի կենտրոնական մասի արևմուտքում։ Վիտոշայի ուրվագիծը հսկա գմբեթ է հիշեցնում։ Երկարությունը 19 կմ է, լայնությունը՝ 17 կմ։ Վիտոշայի ծայրամասին է գտնվում մայրաքաղաք Սոֆիան: Զբոսաշրջային հանրաճանաչ օբյեկտ է։ Լեռան տարածքում ձևավորվել է ազգային պարկ, որն ընդգրկում է ամենից հայտնի և հաճախակի այցելություններ ունեցող տեղերը։
Լեռան ամենաբարձր գագաթը Չերնի վրիխն է (բուլղար․՝ Черни връх, բառացի՝ Սև գագաթ)` 2290 մ բարձրությամբ: Կա տասը գագաթ, որոնք ունեն 2000 մ և ավելի բարձրություն:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեռան անունը ծագում է արական «Վիտոշա» անունից։ Լեռնազանգվածի մասին առաջին տեղեկությունը վերաբերում է 11-րդ դարին: Առաջին զբոսաշրջիկներն այստեղ են այցելել 1895 թվականի օգոստոսի 26-ին. այդ ժամանակ մոտ 300 լեռնագնացներ բարձրացան Չերնի վրիխ գագաթը։ Ամեն տարի հազարավոր մարդիկ բարձրանում են լեռան այդ գագաթը։
Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարձրության փոփոխման հետ փոխվում է նաև բնությունը։ Լեռան համեմատաբար ոչ մեծ տարածքում հանդիպում են 1500 տեսակ բարձրակարգ բույսերի, 500 տեսակ սունկ, 500 տեսակ ջրիմուռ, 326 տեսակ մամուռ, 200 տեսակ քարաքոս: Դրանցից 31-ը էնդեմիկ են, 52-ը ներառված են Բուլղարիայի Կարմիր գրքում։ Լեռան վրա հանդիպում են տարբեր ծառատեսակներ՝ նորվեգական և բուլղարական եղևնի, սոճի, հաճարենի, կեչի, կաղամախի, լաստենի:
Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամռանը կարելի է այցելել լեռան տարածքում գտնվող ազգային պարկ։ Կա մոտ հիսուն արահետ, որից տասը ձգվում են 2000 մ և ավելի բարձրության վրա։ Ձմռանը մեծ տարածում ունի լեռնադահուկային սպորտը: Լեռան լանջերը տարվա մեջ ձյունով են պատված մոտ 150 օր։ Դահուկային սեզոնը ավարտվում է ապրիլին։ Ուղիների ընդհանուր երկարությունը կազմում է 29 կմ. դրանցից 11-ը հարթավայրային են։ Ամեն ժամ լեռն ընդունում է մոտ 3.150 դահուկորդի։ Ուղիների 53%-ը նախատեսված է սկսնակների, 36%-ը՝ արհեստավարժ մարզիկների և 12%-ը էքստրեմալ մարզաձևերի սիրահարների համար։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիտոշա լեռ. Պատկերասրահ
- Վիտոշա ազգային պարկ
- Վիտոշա լեռ: Վիրտուալ երթ
- Արշավագնացությունը Վիտոշա լեռան վրա
|