Վելես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վելես
մակեդոներեն՝ Велес
Զինանշան
Coat of arms of Veles Municipality.png

Veles panoram.JPG
ԵրկիրՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
ՇրջանՎարդարի շրջան
ՀամայնքՎելեսի համայնք
Հիմնադրված էմ.թ.ա. 168 թ.
Այլ անվանումներՎիլա Զորա, Կյոպրյուլյու, Տիտով-Վելես
ԲԾՄ206 մ
Խոսվող լեզուներմակեդոներեն
Բնակչություն43 716 մարդ (2002)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+389 043
Փոստային ինդեքս1400
Փոստային ինդեքսներ1400
Ավտոմոբիլային կոդVE
Պաշտոնական կայքveles.gov.mk
##Վելես (Հյուսիսային Մակեդոնիա)
Red pog.png

Վելես (հունարեն Ελεούσα — Էլեուսա, մակեդոներեն՝ Велес, թուրքերեն՝ Köprülü, Վելես - սլավոնների իմաստության աստծու անունն է), քաղաք Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության կենտրոնական մասում։ Տեղակայված է Վարդար գետի ափին։ Վելես քաղաքը հանդիսանում է համանուն համայնքի վարչական կենտրոնը։ Հին թուրքական անվանումը՝ Կյոպրյուլյու (Köprülü) նշանակում էր «քաղաք կամրջի մոտ»։ 1946 թվականից մինչ 1996 թվականը քաղաքը կրում էր Տիտով-Վելես անվանումը Յոսիպ Բրոզ Տիտոյի (1892-1980, երկրի նախագահը 1953-1980 թվականներին) պատվին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վելես քաղաքի մոտով հոսում է Բրեգալնիցա գետը, որ թափվում է Վարդարի մեջ։ Վելեսը տեղակայված է Սկոպյեն ու Աթենքը միացնող մայրուղու մոտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 168 թվականին և կոչվել է Վիլա Զորա (Բիլազորա)։

Ազգային թանգարան Վելեսում

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքում բնակվում էր 44 149 մարդ, իսկ 2002 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 43 716 մարդ[1]։

Ազգություն Թվաքանակ
Մակեդոնացիներ 40 269
Ալբանացիներ 91
թուրքեր 1694
Գնչուներ 799
Առումիններ 340
Սերբեր 297
Բոսնիացիներ 36
Այլ 190

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոլե Նեդելկովսկի (1912—1941), մակեդոնացի բանաստեղծ, մակեդոնական նոր գրականության սկզբնավորողներից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]