Վելիկո Տիռնովո
| Վելիկո Տիռնովո | |||||
| Велико Търново | |||||
| |||||
Վերևից ներքև, ձախից աջ՝ Ցարևեցի ամրոց, Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցի, Սուրբ Դեմետրիոս եկեղեցի, Բորիս Դենևի անվան արվեստի պատկերասրահ, Սուրբ Քառասուն նահատակաց եկեղեցի, Ասենսի հուշակոթող | |||||
| 43°05′00″N 25°39′00″E / 43.08333°N 25.65000°E | |||||
| Երկիր | |||||
|---|---|---|---|---|---|
| Տարածաշրջան | Հյուսիսկենտրոնական | ||||
| Մարզ | Վելիկո Տիռնովոյի մարզ | ||||
| Համայնք | Վելիկո Տիրնովոյի համայնք | ||||
| Քաղաքապետ | Դանիել Պանով | ||||
| Այլ անվանումներ | Տիռնովո (մ. 1965) | ||||
| Մակերես | 30,379 կմ² | ||||
| ԲԾՄ | 220 մ | ||||
| Պաշտոնական լեզու | բուլղարերեն | ||||
| Բնակչություն | 200 292 մարդ (2011) | ||||
| Խտություն | 1500 մարդ/կմ² | ||||
| Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
| Հեռախոսային կոդ | (+359) 62 | ||||
| Փոստային ինդեքս | 5000 | ||||
| Փոստային դասիչ | 5000 | ||||
| Ավտոմոբիլային կոդ | BT | ||||
| Պաշտոնական կայք | velikoturnovo.info | ||||
|
| |||||
Վելիկո Տիռնովո (բուլղ.՝ Велико Търново), քաղաք Բուլղարիայի Հանրապետության հյուսիսում, Հյուսիսկենտրոնական տարածաշրջանի և Վելիկո Տիռնովոյի մարզի վարչական, արդյունաբերական և կրթական կենտրոնը։
Տեղակայված է Ստորին դանուբյան հարթավայրի և Բալկանյան լեռների միջև՝ Յանտրա գետի ափին և միջնադարում հայտնի է եղել որպես Բուլղարական երկրորդ կայսրության մայրաքաղաք՝ կրելով «Ցարերի քաղաք» տիտղոսը։
Մինչև 1965 թվականը կոչվել է Տիռնովո։ «Վելիկո» (մեծ) մակդիրն ավելացվել է ի պատիվ քաղաքի երբեմնի փառքի։
Բնակչության թվաքանակով համարվում է երկրի 16-րդ խոշոր քաղաքը։
Քաղաքում են գտնվում մի շարք կրթական հաստատություններ, ինչպիսիք են Վասիլի Լևսկու անվան ռազմական ինստիտուտը, Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան համալսարանը և այլն։ Ընդհանուր առմամբ՝ Տիռնովոյում են գտնվում պատմամշակութային 1613 կոթողներ[1]։
Բնակչության մեծամասնությունը կազմում են բուլղարացիները (95,5%), կան նաև թուրքեր (3,6%), գնչուներ (0,2%) և այլն։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունները[2][3][4]
| Տարի | 1887 | 1910 | 1934 | 1946 | 1956 | 1965 | 1975 | 1985 | 1990 | 1992 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 11 314 | 12 469 | 13 963 | 16 223 | 24 648 | 37 337 | 56 664 | 69 173 | 80 783 | 67 644 | 62 897 | 69 783 |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոլտավա, Ուկրաինա (1963 թ.-ից)
Նիշ, Սերբիա (1973 թ.-ից)
Կրակով, Լեհաստան (1975 թ.-ից)
Տոլեդո, Իսպանիա (1983 թ.-ից)
Սերե, Հունաստան (1988 թ.-ից)
Աստի, Իտալիա (1989 թ.-ից)
Կոլոնիա Տովար, Վենեսուելա (1992 թ.-ից)
Տվեր, Ռուսաստան (1997 թ.-ից)
Օխրիդ, Մակեդոնիա (1998 թ.-ից)
Գոլդեն, Կոլորադո, ԱՄՆ (2000 թ.-ից)
Մենարա Գելիզ, Մարոկկո (2001 թ.-ից)
Շոպրոն, Հունգարիա (2002 թ.-ից)
Բայոննե, Ֆրանսիա (2005 թ.-ից)
Բիտոլա, Մակեդոնիա (2006 թ.-ից)
Յաշ, Ռումինիա (2006 թ.-ից)
Սիան, ՉԺՀ (2006 թ.-ից)
Տարշին, Մալթա (2007 թ.-ից)
Ցետինե, Չեռնոգորիա (2007 թ.-ից)
Զադար, Խորվաթիա (2008 թ.-ից)
Էլ Քարաք, Հորդանան (2008 թ.-ից)
Վաղարշապատ, Հայաստան (2013 թ.-ից)[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Աշխարհի քաղաքային բնակչությունը(անգլ.)
- ↑ „pop-stat.mashke.org“
- ↑ Բուլղարիայի գիտությունների ակադեմիա Արխիվացված 2011-07-06 Wayback Machine(բուլղ.)
- ↑ Էջմիածնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(բուլղ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վելիկո Տիռնովո» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
