Շոպրոն
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Շոպրոն | |||||
| հունգ.՝ Sopron | |||||
| |||||
| 47°41′0″N 16°35′0″E / 47.68333°N 16.58333°E | |||||
| Երկիր | |||||
| Համայնք | Sopron District? | ||||
| Մակերես | 169,01 կմ² | ||||
| ԲԾՄ | 217 մետր | ||||
| Պաշտոնական լեզու | հունգարերեն | ||||
| Բնակչություն | ▼60 820 մարդ (հունվարի 1, 2025)[1] | ||||
| Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2 | ||||
| Հեռախոսային կոդ | 99 | ||||
| Փոստային դասիչ | 9400 | ||||
| Պաշտոնական կայք | sopron.hu | ||||
|
| |||||

Շոպրոն (հունգ.՝ Sopron, գերմ.՝ Ödenburg), քաղաք Հունգարիայի հյուսիս-արևմուտքում, Ավստրիայի հետ նրա պետական սահմանի և Նոյզիդլեր Զեե (Ֆերտյո) լճի մերձակայքում, Դյոր-Մոշոն-Շոպրոն մեդյեում (մարզում), որտեղ մեծությամբ երկրորդ բնակավայրն է։ Բնակչության թվաքանակը 2014 թվականի հունվարի 1-ի տվյալներով եղել է 61 249[2]։ Ընկած է երկրի մայրաքաղաք Բուդապեշտից մոտավորապես 220, մարզկենտրոն Դյորից՝ 80 կիլոմետր դեպի արևմուտք, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայից՝ 60 կիլոմետր դեպի հարավ-արևելք։ Ավտոմայրուղիներով և երկաթգծով կապված է Վիեննայի, Դյորի և մերձբալատոնյան տարածաշրջանի քաղաքների հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի ներկայիս տարածքում մարդիկ բնակություն են հաստատել վաղնջական ժամանակներից։ Հինհռոմեական տիրապետության շրջանում այդտեղ է գտնվել Սկարբանտիա քաղաքը, որն ընկած է եղել Մերձբալթիկան Հարավային Եվրոպայի հետ կապող Սաթի առևտրային ճանապարհի վրա։ Հռոմեական կայսրության անկումից հետո քաղաքը հիմնովին թալանվել ու ավերվել է և վերակառուցվել է միայն հունգարների գալուց հետո։ XI դարում կառուցվել են քաղաքային պարիսպները և լավ ամրացված բերդը, որի տերերից մեկի անունով էլ կոչվել է բնակավայրը։ Պատմական փաստաթղթերում Շոպրոն անունով բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1153 թվականին։ 1273 թվականին Շոպրոնին շնորհվել է թագավորական ազատ քաղաքի կարգավիճակ[3]։ 16-րդ դարի սկզբներին Հունգարիա ներխուժած թուրքերը 1529 թվականին ավարի ու ավերի են մատնել Շոպրոնը, բայց չեն կարողացել տևական ժամանակով իրենց տիրապետությունը հաստատել։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից և Ավստրո-Հունգարիայի տրոհումից հետո, սենժերմենյան և տրիանոնյան պայմանագրերի համաձայն, հունգարական շատ տարածքների պես Շոպրոնն ու մերձակա բնակավայրերն էլ պիտի անցնեին հարևաններին, սակայն Հունգարիայի կառավարությունը հրաժարվել է զիջել։ Վեճին վերջնական լուծում տալու նպատակով 1921 թվականի դեկտեմբերին անց է կացվել հանրաքվե, որի արդյունքներով Շոպրոնը մնացել է Հունգարիայի կազմում։ Ավստրիան 1922 թվականի փետրվարի 20-ին վերջապես ընդունել է հանրաքվեի արդյունքները[4]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքը զգալի չափով ավերվել է, նրա բազմամարդ հրեական համայնքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է մահվան ճամբարներում։ Խորհրդային զորքերը 1945 թվականի ապրիլի 1-ին ազատագրել են քաղաքը։
1989 թվականի օգոստոսի 19-ին Շոպրոնի մերձակայքում՝ պետական սահմանի մոտ տեղի է ունեցել այսպես կոչված՝ համաեվրոպական պիկնիկ, որի արդյունքում վեց հարյուրից ավել արևելագերմանացիներ կարողացել են հատել սահմանը և տեղափոխվել Արևմուտք[5]։ Եվրոպական այդ զբոսախնջույքը դարձել է «երկաթե վարագույրի» քայքայման խորհրդանիշերից մեկը։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Բնակ. | ±% |
|---|---|---|
| 1870 | 23 102 | — |
| 1880 | 25 513 | +10.4% |
| 1890 | 29 788 | +16.8% |
| 1900 | 35 703 | +19.9% |
| 1910 | 36 721 | +2.9% |
| 1920 | 38 243 | +4.1% |
| 1930 | 39 436 | +3.1% |
| 1941 | 46 120 | +16.9% |
| 1949 | 35 617 | −22.8% |
| 1960 | 41 110 | +15.4% |
| 1970 | 47 111 | +14.6% |
| 1980 | 53 945 | +14.5% |
| 1990 | 55 083 | +2.1% |
| 2001 | 56 175 | +2.0% |
| 2011 | 60 548 | +7.8% |
| 2020 | 63 065 | +4.2% |
1910 թվականին Շոպրոնն ունեցել է 33.931 բնակիչ (51% -ը գերմանացիներ, 44.3%-ը հունգարացիներ, 4.7%-ը՝ այլ ազգությունների ներկայացուցիչներ)։ Ըստ դավանանքի՝ 64.1%-ը՝ հռոմեադավան կաթոլիկներ, 27.8%-ը՝ լյութերականներ, 6.6%-ը՝ հուդայականություն դավանողներ, 1.2%-ը՝ կալվինականներ, 0.3%-ը՝ այլ դավանանքների հետևորդներ[6]։ 2001 թվականին քաղաքն ունեցել է 56.125 բնակիչ (92.8%-ը հունգարացիներ, 3.5%-ը գերմանացիներ, 3.7%-ը այլ ազգությունների ներկայացուցիչներ)[7]։ Ըստ դավանանքի՝ 69%-ը հռոմեադավան կաթոլիկներ, 7%-ը լյութերականներ, 3%-ը կալվինականներ, 8.1%-ը աթեիստներ, 11.9%-ը դավանանքը չեն նշել, 1%-ը՝ այլ դավանանքների հետևորդներ[8][9]։
Խոսակցական լեզուն
[խմբագրել | խմբագրել կոդը]1900 և 1910 թվականներին անցկացված մարդահամարների տվյալների համաձայն՝ Շոպրոնի բնակչությունը ըստ խոսակցական լեզվի ունեցել է այսպիսի կազմ[10].
| Լեզուն | Թվաքանակը 1900 |
% 1900 | Թվաքանակը 1910 |
% 1910 |
|---|---|---|---|---|
| Բնակչ. ընդհ թիվը | 33 478 | 100,0 % | 33 932 | 100,0 % |
| գերմաներեն | 17 924 | 53,5 % | 17 318 | 51,0 % |
| հունգարերեն | 13 540 | 40,4 % | 91 305 | 44,3 % |
| խորվաթերեն | 946 | 2,8 % | 781 | 2,3 % |
| սլովակերեն | 279 | 0,8 % | 184 | 0,5 % |
| ռումիներեն | 13 | 0,0 % | 13 | 0,0 % |
| սերբերեն | 9 | 0,0 % | 8 | 0,1 % |
| ռուսիներեն (ուկրաիներեն) | 2 | 0,0 % | 0 | 0,0 % |
| այլ | 765 | 2,3 % | 606 | 1,8 % |
Դավանանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1900 և 1910 թվականներին անցկացված մարդահամարների տվյալների համաձայն՝ Շոպրոնի բնակչությունը ըստ դավանանքի ունեցել է այսպիսի կազմ[11].
| Դավանանքը | Թվաքանակը 1900 |
% 1900 | Թվաքանակը 1910 |
% 1910 |
|---|---|---|---|---|
| Բնակչ. ընդհ թիվը | 33 478 | 100,0 % | 33 932 | 100,0 % |
| կաթոլիկ (հռոմ.) | 21 406 | 63,9 % | 21 752 | 64,1 % |
| լյութերական | 9 249 | 27,6 % | 9 427 | 27,8 % |
| հուդայական. | 2 440 | 7,3 % | 2 255 | 6,6 % |
| կալվինական. | 313 | 0,9 % | 403 | 1,2 % |
| կաթոլիկ (արևելյան) | 40 | 0,1 % | 41 | 0,1 % |
| ուղղափառ | 17 | 0,1 % | 32 | 0,1 % |
| ունիտարիզմ | 10 | 0,0 % | 19 | 0,1 % |
| այլ | 3 | 0,0 % | 3 | 0,0 % |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոցիալիստական կարգերի օրոք Շոպրոնում շահագործման են հանձնվել արդյունաբերական մի շարք ձեռնարկություններ։ Հետսոցիալիստական շրջանում քաղաքը դարձել է Ավստրիայի հետ տնտեսական կապեր ապահովող կենտրոն։ Արագ թափով զարգացել է զբոսաշրջային ոլորտը։ Աճել է սննդի արդյունաբերության, այդ թվում՝ գինեգործության ու գարեջրագործության տեսակարար կշիռը։ Blue Frankish (= Kékfrankos, Blaufränkisch), Traminer, և Green Veltliner (= Zöld Veltelini, Grüner Veltliner) գինետեսակները, «Շոպրոնի» գարեջուրը քաջածանոթ ու սիրված են շատերի կողմից։ Իսկ Blue Frankish և Pinot Noir գինիները հաճախակի մրցանակներ են շահում միջազգային մրցույթներում[12]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եկեղեցին և Սուրբ Երրորդության սյունը
- Սուրբ Միքայել եկեղեցին
- Մարզային վարչակազմի շենքը
- Հրշեջների աշտարակը
- քաղաքապետարանը
- Շանդոր Պետեֆիի անվան թատրոնը
- Էշտերհազիի անվան պալատը
- Օրշոլյա հրապարակը
- Նոր փողոցը
- Գոթիկ ոճի շենք Նոր փողոցում
- Էլոկապու հրապարակը
- Շենք Կոլոշտոր փողոցում
- Կամուրջ Իկվա գետի վրա
- Իշտվան Սեչենյիի արձանը
- Երկլեզվյա ճանապարհացույց
- Քաղաքի կենտրոնը թռչնաթռիչքի բարձրությունից
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շոպրոնը բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[13].
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆերենց Լիստ - կոմպոզիտոր
- Դյուլա Ֆենյի - աստղագետ
- Լյուդվիգ Ավգուստ ֆոն Բենեդեկ - ռազմական գործիչ
- Մարգարետ Մալեր - գիտնական հոգեբույժ, հոգեվերլուծաբան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Magyarország helységnévtára, Detailed Gazetteer of Hungary (հունգ.) — KSH, 2025.
- ↑ Ежегодное издание «Административная Венгрия», Центральное Статистическое Бюро, 2014.
- ↑ Portal.sopron.hu På engelska, läst 15 september 2015
- ↑ Hungarianhistory.com: A Case Study on Trianon På engelska, läst 15 september 2015
- ↑ Dagens Nyheter, 18 augusti 2009: 20 år sedan ”paneuropeiska picknicken” Läst 15 september 2015
- ↑ «1910 census (English)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
- ↑ 2001 census - Nationalities
- ↑ 2001 census - Religions
- ↑ Historical population of Győr-Moson-Sopron (Hungarian Central Statistical Office)
- ↑ Kt.lib.pte.hu (På ungerska), läst 15 september 2015
- ↑ Kt.lib.pte.hu Արխիվացված 2014-02-21 Wayback Machine (På ungerska), läst 15 september 2015
- ↑ «Wine Regions Sopron». www.winetime.hu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Testvérvárosaink». sopron.hu (հունգարերեն). Sopron. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիճամփորդն ունի Sopronին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- Պաշտոնական կայք in Hungarian, English and German
- University of West Hungary (University of Sopron) (անգլերեն)
- ImageTownsIndex - Virtual Tour of Sopron
- Aerial photography: Sopron
- Accommodation in Sopron Արխիվացված 2021-05-13 Wayback Machine
- (անգլերեն) Sopron at funiq.hu
- Официальный сайт Шопрона(հունգարերեն)(անգլ.)(գերմ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոպրոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
