Աստի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Աստի
Asti
Դրոշ Զինանշան
Asti bandiera.svg Asti-Stemma.svg

Asti collage.xcf
Կոորդինատներ: 44°54′0″ հս․ լ. 8°12′0″ ավ. ե. / 44.90000° հս․. լ. 8.20000° ավ. ե. / 44.90000; 8.20000
Երկիր Իտալիա Իտալիա
Մարզ Պիեմոնտ
Գավառ Աստի
Մակերես 151,31 կմ²
ԲԾՄ 123 մ
Բնակչություն 73 434 մարդ (2010)
Խտություն 54 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ +39 0141
Փոստային ինդեքս 14100
Փոստային ինդեքսներ 14100
Ավտոմոբիլային կոդ AT
Պաշտոնական կայք comune.asti.it
##Աստի (Իտալիա)
Red pog.png
##Աստի (Պիեմոնտ)
Red pog.png

Աստի (իտալ.՝ Asti, լատիներեն՝ Hasta Pompeia), քաղաք իտալական Պիեմոնտ մարզում[1], Տանարո գետի վրա, Տուրինից 55 կմ արևելք։ Վարչական կենտրոն Աստին, ամենամյա պալիոյի (ձիավազք) անցկացման վայր է։ Սեքունդ Աստիացին համարվում է քաղաքը հովանավորող սուրբը։ Քաղաքի տոնը նշվում է մայիսի առաջին երեքշաբթին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հռոմեացիները մ.թ.ա. 127 թվականին Լիգուրիական բնակավայրում հիմնադրում են ռազմական ճամբար՝ Colonia, որին նաև ասում էին Hasta, որը պետք է պաշտմաներ Հռոմից Գալլիա տանող ճանապարհը։ Ազգերի մեծ տեղափոխության ժամանակ քաղաքը մի անգամ չէ, որ առաջինն է ընդունել օտարերկրացիների ռազմական հարվածները։ Լոմբարդները բաժանեցին Իտալիայի հարավը 36 մասերի, որոնց կենտրոնը դարձրին Աստին։

Կարոլինգների օրոք իշխանությունն անցել էր տեղի եպիսկոպոսների ձեռքը։ 11-րդ դարում զինված կռիվ սկսվեց Օտտոն եպիսկոպոսի և Ադելաիդա Սուզսկա թագուհու միջև։ 1155 թվականին նրանց թշմանի Ֆրիդրիխ Բարբարոսսան վառեց քաղաքը, որը միացել էր լոմբարդներին։ Այդ ժամանակներից սկսած Աստիի բնակիչները, որոնք ղեկավարում էին քաղաքը ինքնուրույն, հմտորեն հավասարակշռություն էին պահում կայսեր, Հռոմի Պապի և գենուեզսցիների միջև։

13-րդ դարում քաղաքը կռվի դուր եկավ Միլանի, Ալբայի, Ալլեսանդրիայի, Սավոյսկական դինաստիայի դեմ Պիեմոնտի առևտրում առաջատար լինելու համար։ Այդ դարի կեսերին Ալբան ընկավ Աստիի քաղաքական ազդեցության տակ, իսկ Տուրինն ու Կյերին՝ առևտրական։ Կառլ Անժույացին սավոյսկական իշխանի կողմնակիցն էր։

1314 թվականին քաղաքի Սոլարոյի բանկիրները հանձնեցին քաղաքի իշխանությունը նեապոլիտանական թագին։ 1139-1342 թվականներին իշխանությունը կարճ ժամանակով վերականգնվեց, որից հետո աստինցիները ընկան միլանական Վիսկոնտիների ձեռքի տակ։ Մինչև իտալական պատերազմները քաղաքը մնում էր ֆրանսիական անկլավը Իտալիայում։

Կամբրեական հաշտության պայմանագրով (1530) ֆրանսիացիները զիճեցին Աստիի իշխանությունը Կարլ V, որը թողեց կառավարումը Շարլ դե Լաննուային։ Վերջինի մահից հետո Աստին դարձավ Բեատրիսա Պորտուգալսկայի օժիտը, որը հետագայում դարձավ Կարլ Սավոյսկի կինը։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության աճը

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարիամ Աստվածածանի վերափոխման տաճարը (1309—1348)- Իտալիայի հարավում գտնվող ամենամեծ գոթիական շինություններից մեկը։
  • Բազմաթիվ միջնադարյան լամբորդների հուշարձաններ, այդ թվում Տրայանի աշտարակը (XIII դար), Սան-Պյետրոն (X դար), գոթիական Սան-Սեկոնդո եկեղեցին, որն ունի ավելի մեշ զանգակատուն։
  • Վերածննդի պալատներ և եկեղեցիներ, այդ թվում՝ պալացցո Ալֆյերին, որտեղ ծնվել է դրամատուրգ Վիտտորիո Ալֆյերին։
Աստի քաղաքի համայնապատկերը
Աստի քաղաքի համայնապատկերը


Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]