Իվան Ֆիչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվան Ֆիչև
BASA-1301K-2-325-1-Ivan Fichev.jpeg
ապրիլի 15, 1860(1860-04-15) - նոյեմբերի 18, 1931(1931-11-18)[1] (71 տարեկանում)
ԾննդավայրՎելիկո Տիռնովո, Օսմանյան կայսրություն
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
Զորատեսակհետևազոր
Կոչումգեներալ-լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Serbo-Bulgarian War?, Առաջին Բալկանյան պատերազմ, Battle of Kirk Kilisse?, Battle of Lule Burgas?, Առաջին համաշխարհային պատերազմ և Երկրորդ Բալկանյան պատերազմ
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ, Ռումինիայի Աստշի շքանշան և commander of the Order of the Crown of Italy‎?

Իվան Ֆիչև (բուլղար․՝ Иван Фичев) (ապրիլի 15, 1860(1860-04-15), Վելիկո Տիռնովո, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 18, 1931(1931-11-18)[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի գեներալ, պաշտպանության նախարար, զինվորական պատմաբան և գիտական գործիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Ֆիչևը ծնվել է 1860 թվականին Տիրնավայում (ներկայիս Վելիկո Տիռնովո), որը այդ ժամանակ մտնում էր Օսմանյան կայսրության կազմի մեջ: Նա ազգային վերածննդի նշանավոր ճարտարապետ Կոլյու Ֆիչետո թոռն է: Ֆիչևը սովորել է Տարնովոյում, Գաբրովոյում և Ստամբուլի Ռոբերտ քոլեջում:

1877-78 թվականների Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ նա անդամակցել է Բուլղարական կամավորական կորպուսին և հետագայում աշխատել է որպես թարգմանիչ ռուսական Գաբրովո և Տառնովո մարզերում: 1880 թվականից մինչև 1882 թվականները սովորել է Սոֆիայի Ռազմական դպրոցում, ավարտելուց հետո ստացել լեյտենանտի կոչում և սկսել է ծառայել Վառնայի 20-րդ հետևակային գումարտակում: 1885 թվականի օգոստոսին նրան տրվել է Առաջին լեյտենանտի կոչում:

Սերբ-բուլղարական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1885 թվականին Սերբ-բուլղարական պատերազմում նա Դանուբի 5-րդ ստորաբաժանման հրամանատարն էր և մասնակցեց նոյեմբերի 12-ից 16-ը Վիդինի պաշտպանոթյանը:

1886–1911[խմբագրել | խմբագրել կոդը]

1887 թվականին նրան շնորհվել է Կապիտանի զինվորական կոչումը և 1898 թվականին նա ավարտել է Թուրինի ռազմական ակադեմիան Իտալիայում: 1892 թվականի հունվարի մեկին նա դարձել է մայոր, իսկ 1903 թվականի հունվարի մեկին` գնդապետ: 1907 թվականի սկզբից նա նշանակվել է Երկրորդ թրակիան հետևակային դիվիզիայի հրամանատար, որի գտնվելու վայրն էր Պլովդիվը և 1908 թվականի հունվարի մեկին նրան տրվեց գեներալ մայորի կոչում: 1910-ից 1914 թվականներին նա Բուլղարիայի բանակի գլխավոր շտաբի պետն էր, որի ընթացքում տեղի ունեցան երկու Բալկանյան պատերազմները և այսպիսով նրա պլանների հիման վրա կազմակերպվեց պատերազմը Օսմանյան կայսրության դեմ:

Բալկանյան պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ (1912–1913) նա գլխավորում էր ռազմագործողությունները Թրակիայում և մասնակեցել է հաջող ճակատամարտերին Լոզենգրադում և Լուլե Բուգասում, սական բուլղարական գրոհը կասեցվեց Չատալժայում, որն ընդամենը 20 կմ էր հեռու օսմանյան մայրաքաղաքից: Նա բուլղարացիների պատվիրակության մեջ էր, երբ սկսվեցին Չատալժայի զինադադարի քննարկումները: 1913 թվականի մայիսին Ֆիչևը հրաժարական տվեց իր պաշտոնից որպես բողոքի ակցիա, սակայն նրա հրաժարականը չընդունվեց և նա մնաց գլխավոր շտաբի պետ Երկրորդ Բալկանյան պատերազմի ընթացքում: Նա նաև ստորագրեց Բուխարեստի հաշտության պայմանագիրը որպես բուլղարական պատվիրակության անդամ քննարկումների ժամանակ:

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալկանյան պատերազմներից հետո նա շարունակեց մնալ բանակի գլխավոր շտաբի պետ: 1914 թվականի հունվարի մեկին նրան շնորհվեց գեներալ լեյտենանտի կոչում և երկու շաբաթ անց նա նշանակվեց 3-րդ ռազմական շրջանի հրամանատար: Նույն թվականի սեպտեմբերի 14-ին նա նշանակվեց Պատերազմի նախարար մինչև 1915 թվականի օգոստոսը, որ նա զորացրվեց պահեստային ուժեր: Առաջին համաշխարհային պատերազմից հետո նա եղել է Դեսպանորդ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում:

Իվան Ֆիչևը մահացել է 1931 թվականի նոյեմբերի 13-ին Սոֆիայում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Недев, С., Командването на българската войска през войните за национално обединение, София, 1993, Военноиздателски комплекс „Св. Георги Победоносец“
  • Симеон Радев:“Конференцията в Букурещ и Букурещския мир от 1913 г.
  • Вълков, Г., Генерал Иван Фичев. Избрани произведения, София, 1988, Военно издателство

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]