Կոլյու Ֆիչետո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլյու Ֆիչետո
Никола Фичев
Ծնվել է1800[1][2][3]
ԾննդավայրԴրյանովո, Գաբրովոյի մարզ, Բուլղարիա[4]
Մահացել է1881[1][2][3]
Մահվան վայրՎելիկո Տիռնովո
ԳերեզմանՎելիկո Տիռնովո
Քաղաքացիություն Բուլղարիա և  Օսմանյան կայսրություն
Ազգությունբուլղարացի
Մայրենի լեզուբուլղարերեն
ԵրկերBelenski most?
Մասնագիտությունճարտարապետ, շինարար, քանդակագործ և ճարտարագետ
 Kolyu Ficheto Վիքիպահեստում

Նիկոլա Իվանով Ֆիչև (բուլղար․՝ Никола Иванов Фичев, հայտնի է որպես Կոլյու Ֆիչետո (Кольо Фичето) կամ Ուստա Կոլյու Ֆիչետո (Уста Колю Фичето), 1800, Դրյանովո - 1881, Վելիկո Տիռնովո), բուլղարացի ճարտարապետ, 19-րդ դարի Բուլղարական վերածննդի նշանավոր ներկայացուցիչ, շինարար և քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլա Ֆիչևը ծՆվել է 1800 թվականին Բուլղարիայի Դրյանովո քաղաքում Երեք տարեկան հասակում կորցնելով հորը՝ մնացել է որբ։ 10 տարեկան հասակում սկսել է սովորել Տրյավնայում։ 17 տարեկանում նա քարտաշի արհեստ է սովորել արևմտյան Բուլղարիայի վարպետների մոտ՝ Գորիցա քաղաքի (Կորչա, ժամանակակից Ալբանիայում) շինարարական դպրոցում։ Դրանից հետո նա աշխատել է Բրացիգովոյում՝ մասնակցելով եկեղեցիների, զանգակատների ու կամուրջների շինարարությանը։ Նիկոլա Ֆիչևը 23 տարեկան հասակում դարձել է ենթավարպետ, իսկ 36 տարեկան հասակում եղել է շինարարական գիլդիայի լիիրավ անդամ։

Մայրենի բուլղարերենից բացի Կոլյու Ֆիչետոն տիրապետել է թուրքերենին և որոշակի չափով իմացել է հունարեն ու ռումիներեն, սակայն գրագետ չի եղել, չի կարողացել կարդալ ու գրել։

Ըստ լեգենդի՝ Կոլյու Ֆիչետոն հանձն է առել կամուրջ կառուցել Յանտրա գետի վրա՝ թուրք փաշային խոստանալով, որ շինարարության վրա կծախսի միայն նրա հատկացրած գումարը, որ երեք անգամ ավելի քիչ էր, քան մյուս վարպետների պահանջածը, հակառակ դեպքում փաշան կարող է գլխատել իրեն։ Նրա այս խոսքերը քանդակված են իր հուշարձանի վրա, որ տեղադրված է Վելիկո Տիռնովոյում։ Մի անգամ Կոլյու Ֆիչետոն կամրջի փորձարկման ժամանակ պառկել է նրա տակ՝ ցույց տալու համար, որ վստահ է իր սարքած կամրջի ամրության մեջ։

Կոլյու Ֆիչետոն մահացել է 1881 թվականին Վելիկո Տիռնովոյում, որտեղ էլ թաղված է։

Կալյու Ֆիչետոյի անունով է կոչվել Անտարկտիկայի հյուսիսարևելյան կողմում գտնվող սառույցով չծածկված վայրը[5]։

Կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բելենսկի կամուրջ Յանտրա գետի վրա (1865-1867)
  • ծածկած կամուրջ Լովեչում՝ Օսիմ գետի վրա (1872-1874)
  • կամուրջ Ռոսիցա գետի վրա՝ Սևլիևոյի մոտ
  • Հաջի Նիկոլին խան (իջևանատուն կրպակներով) Վելիկո Տիռնովոյի Սամովոդսկա փողոցում
  • թուրքական կոնակ (վարչության շենք) Վելիկո Տիռնովոյում
  • Աստվածամոր ծննդյան տաճար Վելիկո Տիռնովոյում
  • Սուրբ Կոնստանտինի և Ելենայի եկեղեցի Վելիկո Տիռնովոյում
  • եկեղեցիներ հայրենի Դրյանովոյում
  • Սուրբ Երրորդության եկեղեցին Սվիշտովում, 1867

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլյու Ֆիչետո» հոդվածին։