Վասիլ Լևսկիի անվան ազգային ռազմական համալսարան
Վասիլ Լևսկիի անվան ազգային ռազմական համալսարան Национален военен университет "Васил Левски" | |
|---|---|
| Տեսակ | ռազմական ակադեմիա, դպրոց և national defense university? |
| Նախկին անվանումներ | Ռազմական ուսումնարան, Վասիլ Լևսկիի անվան ժողովրդական ռամզական ուսումնարան, Բարձրագույն ռազմական համազորային ուսումնարան |
| Հիմնադրված է | նոյեմբերի 26, 1878 և 1878[1] |
| Անվանված է | Վասիլ Լևսկի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Վելիկո Տիռնովո |
| Կայք | nvu.bg |
| Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'. | |
Վասիլ Լևսկիի անվան ազգային ռազմական համալսարան, Բուլղարիա | |
Վասիլ Լևսկիի անվան ազգային ռազմական համալսարան (բուլղար․՝ Национален военен университет "Васил Левски"), բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություն Բուլղարիայում, որը տեղակայված է Վելիկո Տիռնովոյում։ Թեև բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակը ստացել է 1924 թվականին, համալսարանը 1878 թվականին հիմնադրված Ռազմական ուսումնարանի ժառանգորդն է, որը դարձնում է իրեն Բուլղարիայի ամենահին ԲՈՒՀը։ Համալսարանը կրում է բուլղարացի քաղաքական գործիչ, հեղափոխական, Բուլղարիայի ազգային-ազատագրական շարժման մասնակից և Բուլղարիայի ազգային հերոս Վասիլ Լևսկիի անունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռ 1878 թվականի ամռանը Բուլղարիայի ռուսական ժամանակավոր կառավարությունը Պլովդիվում սկսել է ռազմական ուսումնարանի ստեղծման նախապատրաստումը[2]։ 1878 թվականի սեպտեմբերի 6-ին ռուսական գվարդիայի կապինակ Նիկոլայ Նիկոլաևիչ Ֆլեյշեր հրապարակյել է ուսումնարանի № 1 հրամանը։ Բեռլնինյան տրակտատի ստորագրումից հետո նոյեմբերի 19-ին ուսումնարանը տեղափոխվել է Սոֆիա, որտեղ 1878 թվականի նոյեմբերի 26-ին կայացել է ռազմական ուսումնական հաստատության օծումը և պաշտոնական բացումը։ Այսօր այդ ամսաթիվը համալսարանի պաշտոնական տոնն է։ Սկզբնապես ուսումնարանը տեղակայվել է նախկին թուրքական հիվանդանոցում, որտեղ այժմ գտնվում է Կենտրոնական ռազմական ակումբը։ 1892 թվականին այն տեղափոխվում է քաղաքի հարավարևելյան հատվածում գտնվող հատուկ կառուցված շենք, որում այսօր տեղակայված է Ռակովսկու անվան ռազմական ակադեմիան։ Ռազմական ուսումնարանը Բուլղարիայի բանակի կյանքում կարևոր դեր է խաղացել, քանի որ նրանում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին բանակում ծառայող գրեթե բոլոր սպաները պատրաստվել են այնտեղ։
1924 թվականին ուսումնարանը ստացել է մասնագիտացված համալսարանի կարգավիճակ։ 1945 թվականին այն անվանափոխվել է Վասիլ Լևսկիի անվան ժողովրդական ռամզական ուսումնարան։ 1946 թվականին նրանից առանձնացել է Գեորգի Բենկովսկիի անվան ժողովրդական ռազմա-օդային ուսումնարանը, իսկ 1948 թվականին՝ Գեորգի Դիմիտրովի անվան ժողովրդական ռազմա-հրետանային ուսումնարանը։ 1958 թվականին Ժողովրդական ռամզական ուսումնարանը Սոֆիայից տեղափոխվել է Վելիկո Տիռնովո։ 2002 թվականին այդ երեք հիմնական ռազմական ուսումնարանները կրկին միավորվել են Վասիլ Լևսկիի անվան ազգային ռազմական համալսարանի մեջ։
Սոֆիայի ռազմական ուսումնարանի պետեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոչումները համապատասխանում են զբաղեցրած պաշտոնի շրջանին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ ДВИА, ф. 1521 (Народно военно училище „Васил Левски“), История на фондообразувателя(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (բուլղ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլ Լևսկիի անվան ազգային ռազմական համալսարան» հոդվածին։ |
