Կումանովո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կումանովո
մակեդ.՝ Куманово
Դրոշ Զինանշան
Flag of Kumanovo Municipality.svg Coat of arms of Kumanovo Municipality.svg

The square of Kumanovo (2).JPG
Կումանովոյի գլխավոր հրապարակ
Կոորդինատներ: 42°05′0″ հս․ լ. 21°40′0″ ավ. ե. / 42.08333° հս․. լ. 21.66667° ավ. ե. / 42.08333; 21.66667
Երկիր Մակեդոնիայի Հանրապետություն Մակեդոնիա
Շրջան Հյուսիսարևելյան շրջան
Համայնք Կումանովոյի համայնք
Հիմնադրված է 1519 թ.
Մակերես 509.48 կմ²
ԲԾՄ 330 մ
Խոսվող լեզուներ մակեդոներեն
Բնակչություն 70․842 մարդ (2002)
Խտություն 207.04 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ +389 (0)31
Փոստային ինդեքս 1300
Փոստային ինդեքսներ 1300
Ավտոմոբիլային կոդ KU
Պաշտոնական կայք kumanovo.gov.mk
##Կումանովո (Մակեդոնիա)
Red pog.png

Կումանովո[1] (մակեդ.՝ Куманово), քաղաք Մակեդոնիայի Հանրապետության հյուսիս-արևմուտքում։ Ըստ բնակչության թվի՝ Մակեդոնիայի երրորդ ամենամեծ քաղաքն է։ Համանուն համայնքի վարչական կենտրոնն է։ 2002 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 70 842 մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անունը, ըստ ենթադրության, գալիս է թյուրքական կուման ցեղի անունից։ Հայտնի է, որ 1241 թվականին՝ մոնղոլների՝ Հունգարիա ներխուժելու նախօրյակին, դավադիրները սպանում են Պեշտում բնակվող կումանների Կոտյան Տերտեր խանին ու նրա որդիներին (կասկած ունենալով, թե խանը կարող է անցնել թշնամու կողմը)[2]։ Առաջնորդի մահից հետո կումանների մի մասը լքում է Հունգարիան և անցնում Բուլղարիայի երիտասարդ թագավոր Կոլոման I-ի տիրապետության տակ[3]։

Սակայն Կումանովո քաղաքը առաջին անգամ հիշատակվում է միայն 1519 թվականին թուրքական փաստաթղթերից մեկում։ Կումանովոն եղել է Կապոշի ապստամբության կենտրոն և կատարել է մայրաքաղաքի դեր։

Կումանովոյից ոչ հեռու 1912 հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել Կումանովոյի ճակատամարտը, որում սերբերը հաղթանակ տարան թուրքական զորքերի նկատմամբ ու փախուստի մատնեցի նրանց։ Դա եղել է Բալկանյան առաջին պատերազմ ճակատամարտերից մեկը։

1944 թվականի սեպտեմբերին կոմունիստ Սվետոզար Վուկվանովիչ-Տեմպոյի հրամանով Կումանովոյում առանց դատի ու քննության սպանվել են Մակեդոնիայի ազգային հերոսներ Կրիստյու Լազարովը, Թոդոր Սոպոտսկին ու Իգնատ Մանգիրովը (Մանգրով), և նրանց հետ էլ 44 մակեդոնացիներ ու բուլղարացիներ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կումանովո քաղաքը տեղակայված է Մակեդոնիայի Հանրապետության հյուսիս-արևելքում՝ ծովի մակարդակից 350 մ բարձրության վրա։ Քաղաքի միջով են հոսում Լապովկա ու Կոյնարկա գետերը։

Ազգային կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2002 թվականի մարդահամարի տվյալների՝ Կումանովոյի բնակչությունն ունի հետևյալ ազգային կամզը՝

Կումանովո քաղաքի բնակչության ազգային կազմը (1948-2002)[4]
Ազգություն 1948 1953 1961 1971 1981 1994 2002
Թվաքանակ % Թվաքանակ % Թվաքանակ % Թվաքանակ % Թվաքանակ % Թվաքանակ % Թվաքանակ %
Մակեդոնացիներ .. .. 14,351 61.5 20,323 66.1 28,789 62.1 36,812 60.5 40,634 62.3 42,840 60.5
Ալբանացիներ .. .. 951 4.0 1,893 6.2 7,827 16.9 12,997 21.4 15,612 23.9 18,277 25.8
թուրքեր .. .. 3,858 16.5 2,512 8.2 1,791 3.9 936 1.5 241 0.4 256 0.4
Գնչուներ .. .. 1,861 8.0 .. .. 3,013 6.5 4,415 7.3 2,987 4.6 4,042 5.7
Առումիններ .. .. 12 0.1 .. .. .. .. 44 0.1 85 0.1 108 0.2
Սերբեր .. .. 1,790 7.7 2,808 9.1 3,759 8.1 4,252 7.0 5,097 7.8 4,727 6.7
Բոսնիացիներ .. .. 0 0.0 0 0.0 0 0.0 0 0.0 0 0.0 14 0.0
Այլ .. .. 516 2.2 3,226 10.5 1,184 2.6 1,386 2.3 577 0.9 578 0.8
Ընդհանուր 20,242 23,339 30,762 46,363 60,842 65,233 70,842

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղափոխության հուշարձան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Словарь географических названий, с. 181.
  2. Այդ սպանությունը պատկերված է Վասիլի Յանի «Батый» վեպի «Կոտյան խանի մահը» (ռուս.՝ «Конец хана Котяна») գլխում
  3. Ավելի ուշ՝ 1280—1322 թվականներին, Տերտերի ժառանքները թագավորել են Բուլղարիայում։
  4. Censuses of population 1948 - 2002
  5. «Община Габрово. Города-побратимы» (բուլղարերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-23-ին։ Վերցված է 03.06.2009 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]