Քաղաքի տեղում 4-րդ դարում տեղակայված է եղել Անդերբա (լատին․՝ Castrum Anderba) ռազմական ճամբարը, որը համարվել է ռազմա-ստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհ։ Նույն դարի 459 թվականին օստրոգոտները սկսեցին կառուցել ամրոց, որն էլ ստացավ Անագոստում անվանումը։
Հետագայում այս շրջան եկան սլավոններն, ովքեր քաղաքն անվանեցին Օնոգոշտ։ Օսմանյան կայսրության նվաճումից հետո՝ Նիկշիչը դարձավ թուրքական կարևորագույն ամրոց։
1877 թվականին՝ Նիկոլա I Պետրովիչ-Նեգոշի իշխանության օրոք, թուրքերը վտարվեցին և Նիկշիչն ազատագրվեց նրանց լծից։ Սա մեծ ազդակ եղավ քաղաքի հետագա զարգացման և վերաբնակեցման համար։
1883 թվականին մշակվեց քաղաքի ճարտարապետական հատակագիծը, որը սկսեց իրականացնել այն ժամանակների հայտնի ճարտարապետ Իոսիպ ՍլադըՏրոգիրից։ Քաղաքը ծաղկում ապրեց, մեծ թափ առան արդյունաբերությունն ու առևտուրը, քաղաքում հիմնվեցին կրթական և մշակութային օջախներ։ 1900 թվականին քաղաքում կառուցվեցին կարևորագույն շինություններ` Սուրբ Վասիլի Օստրոժսկու եկեղեցին, Թագավորական կամուրջը, թագավորական պալատը, քաղաքի գլխավոր հրապարակը, որը միավորում էր վեց գլխավոր ճանապարհները, ինչպես նաև մի քանի զբոսայգիներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմն իր տխուր հետևանքները թողեց քաղաքի վրա. ավերվեց և ռմբակոծությունների ենթարկվեց քաղաքը, կաթվածահար եղավ արդյունաբերությունը։ Սակայն պատերազմից հետո ավելի մեծ թափով սկսվեցին վերանորոգման աշխատանքները, որոնց արդյունքում քաղաքը շատ ավելի գեղեցկացավ ու հզորացավ՝ դառնալով Չեռնոգորիայի կարևորագույն արդյունաբերական կենտրոններից մեկը։