Պանչևո
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Պանչևո | |||||
սերբ.՝ Панчево | |||||
| |||||
![]() Պանչևո քաղաքը | |||||
Երկիր | ![]() | ||||
Մարզ | Վոյեվոդինա | ||||
Քաղաքապետ | Սաշա Պավլով | ||||
Մակերես | 148,8 կմ² | ||||
ԲԾՄ | 80 մ | ||||
Խոսվող լեզուներ | Սերբերեն | ||||
Բնակչություն | 76,203 մարդ (2011) | ||||
Խտություն | 512 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 013 | ||||
Փոստային ինդեքս | 26000 | ||||
Փոստային ինդեքսներ | 26000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | PA | ||||
Պաշտոնական կայք | pancevo.rs | ||||
| |||||
Պանչևո (սերբ.՝ Панчево, արտասանություն: [pâːnt͡ʃe̞v̞ɔ̝], սլովակ.՝ Pánčevo), քաղաք Սերբիայի Հանրապետության Վոյեվոդինայի ինքնավար մարզում:
Քաղաքի տարածքով հոսում են Արևելյան Եվրոպայի խոշորագույն Դանուբ և Տիմիշ ջրառատ գետերը: Պանչևոն գտնվում է Սերբիայի, Ռումինիայի և Հունգարիայի միջև «բաժանարար գիծ» հանդիսացող Բանատ պատմական շրջանում և համարվում է Սերբիայի Հարավային Բանատի շրջանի վարչական կենտրոնը:
Պանչևոն բնակչության թվով Վոյեվոդինայի ինքնավար մարզի չորրորդ ամենամեծ քաղաքն է: Ըստ 2011 թվականի նախնական տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում էր 76,203 մարդ: Նույն թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը հասնում էր 123 414-ի:
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի տեղաբնիկները՝ սերբերը, քաղաքը անվանում են Պանչևո (սերբ.՝ Панчево), իսկ հունգարները՝ Պանցսովո: Թուրքերեն լեզվով քաղաքի անունը հնչում է որպես Պանչովա (թուրք.՝ Pançova): Գերմանացիները քաղաքը կոչում են Պանշյովա (գերմ.՝ Pantschowa):
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պանչևո քաղաքը տեղակայված է Սերբիայի հյուսիսային հատվածում՝ Բանատ պատմա-աշխարհագրական մարզում: Պանչևոն մտնում է Վոյեվոդինայի ինքնավար մարզի կազմի մեջ:
Կլիման մեղմ ցամաքային է: Տարվա ամենատաք եղանակը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը:
Սերբական այս քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 80 մետր բարձրության վրա և տարածքը հիմնականում հարթավայրա-դաշտավայրային է:
Կենդանական աշխարհում գերակշռում են սմբակավորները: Ունի հարուստ բուսական աշխարհ: Ներքին ջրերը հարուստ են տարբեր ձկնատեսակներով:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի տարածքում հայտնաբերված և մ.թ.ա. 8-րդ դարի թվագրվող մամլիչը հավաստում է, որ ներկայիս Պանչևոյի տարածքում մարդը բնակություն է հաստատել դեռևս հնագույն ժամանակների[1]:
Քաղաքի մասին առաջին հիշատակումները եղել են 1153 թվականին՝ «Իդրիսիա» գրքում, երբ Պանչևոն հիշատակվում է որպես առևտրական նավահանգիստ: Քաղաքը բնակեցված է եղել սերբերով, իսկ 9-րդ դարում կառավարվել Բուլղարիայի կայսրության կողմից: 11-րդ դարում այն բաժին է հասել Հունգարիայի թագավորությանը, իսկ 16-րդ դարում կազմել է Օսմանյան կայսրության մաս:
Օսմանյան կայսրության տիրապետության ներքո քաղաքը միավորվել է թուրքական Տեմեսվեր նահանգի մեջ և եղել է խոշոր սերբաբնակ բնակավայրերից մեկը Օսմանյան կայսրության կազմում:
1716 թվականին քաղաքը անցել է Հաբսբուրգյան իշխանության տակ: Այն միավորվել է հաբսբուրգյան Բանատ գավառի մեջ: 1751 թվականին քաղաքի հյուսիսային մասը անցել է քաղաքացիական վարչակազմի ենթակայության տակ: Հաբսբուրգյան վարչակազմի տարիներին ավստրո-գերմանական կառավարությունը խրախուսեց քաղաքում գերմանացիների վերաբնակեցումը: Շուտով՝ Պանչևո քաղաքը բաժանվեց երկու հատվածների՝ սերբական և գերմանական: Ըստ 1767 թվականի տվյալների՝ Պանչևոյի ապրում էր 424 սերբ և 132 գերմանական ընտանիք:
Ըստ 1787 թվականի տվյալների՝ քաղաքի բնակիչներից 3,506-ը ուղղափառ քրիստոնյաներ էին իսկ մնացած 2005-ը՝ կաթոլիկ: 18-րդ դարի երկրորդ կեսին քաղաքի սերբական հատվածը կցվեց Օսմանյան կայսրությանը, իսկ գերմանականը՝ Ավստրիական կայսրությանը:
1918 թվականին Պանչևոն (ինչպես նաև Արևմտյան Բանատի մյուս քաղաքները) դարձան սերբերի, խորվաթների և սլովենացիների թագավորության մասը (այդ թագավորությունը հետագայում վերանվանվեց Հարավսլավիա): Ըստ 1921 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում էր 19 362 մարդ, որոնցից 9,422 սերբեր էին, 7,237-ը՝ գերմանացիներ, իսկ 887-ը՝ հունգարներ:
1941 թվականին Հարավսլավիան ենթերկվել է Նացիստական Գերմանիայի ռազմախուժմանը[2]: Այս տարիներին քաղաքի գերեզմանատանը կատարվել է հանցագործություն, որի ընթացքում քաղաքում զոհված չորս գերմանացի զինվորների փոխարեն նացիստները սպանել են 35 տղամարդ և մեկ կին: Պանչևոն Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում բազմիցս եղել է գերմանական և հունգարական վայրագությունների զոհ:
1941-1944 թվականներին Պանչևոյի տարածքը՝ Սերբիայի հետ մեկտեղ բռնազավթվել է առանցքի երկրների կողից: Հոլոքոսթի տարիներին Սերբիայի և Հունգարիայի Վոյեվոդինա շրջանի տարածքներում սպանվել են 6-7,000 հրեաներ[3]:
1999 թվականին քաղաքը ռմբակոծվել է Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի կողմից: Թիրախակետերը եղել են քաղաքի նավթազտարանը, ավիացիոն գործարանը և մի շարք քիմիական գործարաններ:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերջին տարիներին քաղաքի բնակչությունը կրտրուկ ավելացել է: Ըստ 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալների՝ սերբական այս քաղաքի բնակչությունը կազմում է 123,414 մարդ:
Բնակչության ճնշող մեծամասնությունը զբաղեցնում են սերբերը, ովքեր խոսում են սերբերենով: 2011 թվականի տվյալներով խոշոր էթնիկական մեծամասնություններ են նաև մակեդոնացիները (4,558), ռումինացիները (3,173), ռումինացիները (3,422) և սլովակները (1,411):
Հիմնական կրոնը քրիստոնեության ուղղափառ ճյուղն է:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սերբական Վոյեվոդինա, Պանչևո սերբական քաղաքի պատմություն
- ↑ Յուրգեն Մարտշուկատ, Նորագույն պատմություն, էջ 182, Սերբիան սպասում է Աքսիսի հարձակմանը
- ↑ Հրեաների Հոլոքոսթ, Հատորներ 11-12, Աշխարհի հրեաների կոնգրես, 1981.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Պանչևո Վիքիպահեստում |
---|
- Քաղաքի տեղագրության պաշտոնական կաք Archived 2016-05-04 at the Wayback Machine.
- Հանրային ռադիայի կայք
- Քաղաքի կառավարության պաշտոնական կայք
|