Վրանե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վրանե
Զինանշան
Grb Vranje.jpg

Vranje.jpg
Կոորդինատներ: 42°33′15″ հս․ լ. 21°53′50″ ավ. ե. / 42.55417° հս․. լ. 21.89722° ավ. ե. / 42.55417; 21.89722
Երկիր Սերբիա Սերբիա
Հիմնադրված է 1093 թ.
Մակերես 860±0 կմ²
ԲԾՄ 173 մետր
Ժամային գոտի UTC+1
Փոստային ինդեքսներ 17500
Պաշտոնական կայք vranje.org.rs
##Վրանե (Սերբիա)
Red pog.png

Վրանե (սերբ.՝ Врање), քաղաք Սերբիայի հարավում, Պչինսկի շրջանի վարչական կենտրոնն է: 2002 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 55.052 մարդ:

Վրանեն գտնվում է Վրանե գետին հարող հովտում` Հարավային Մորավա գետի թափման մոտ: առաջին անգամ հիշատակվել է 1093 թվականին, սակայն սերբական պետության կազմի մեջ մտել է 1207 թվականին: Թուրքերը նվաճել են քաղաքը 1455 թվականին: Օսմանյան տիրապետության շրջանում քաղաքը գտնվել է Սերբիայի, Մակեդոնիայի և Բուլղարիայի առևտրական ճանապարհների խաչմերուկում: Այդ ժամանակ քաղաքը հռչակված էր իր զենքով և բարձրորակ կանեփով: Քաղաքը թուրքերից ազատագրվել է 1878 թվականին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն դարձել է արդյունաբերական կենտրոն` կոշիկի, կահույքի և տեքստիլ ֆաբրիկաներով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաստի տեղեկություններ չկան, թե բնակավայրը երբ է հիմնադրվել: Ենթադրվում է, որ Բյուզանդական կայսրության շրջանում այն հիմնադրել են հույներն ու սլավոնները, որոնք այս շրջանում հաստատվել են 6-7-րդ դարերում: Ամեն դեպքում, մի բան հստակ է. քաղաքը ռազմավարական կարևոր դիրք է ունեցել, քանի որ անհիշելի ժամանակներից այստեղով անցել են առևտրական ուղիներ:

Վրանեի մասին գրավոր առաջին հիշատակությունը 11-րդ դարում թողել է Աննա Կոմնենեն` Բյուզանդիայի կայսրուհին` նկարագրելով հոր` կայսր Ալեքսիոս Ա Կոմնենոս-ի նվաճումները[1]:

Երկրորդ հիշատակումը վերաբերում է 1193 թվականին, երբ մեծ ժուպան Ստեֆան Նեմանյան հռչակել է Սեբիայի անկախությունը Բյուզանդիայից` Վրանեն ներառելով իր տիրապետության տակ: Սակայն Սերբական պետության կազմի մեջ քաղաքը պաշտոնապես մտել է 1207 թվականին, երբ արքա Ստեֆան Նեմանիչը իր իշխանության տակ է վերցրել այդ շրջանը:

14-րդ դարի առաջին կեսին, Վրանեի եպիսկոպոսությունից դուրս գալով, Վրանեն մտնում է Մարամուրեշի վոևոդության մեջ, որի իշխան Նիկոլայի որդիներից մեկը` Բոգդան I-ը, իր զարմիկ Ստեֆանի հոտ 1359 թվականին նվաճել է Հունգարական պետությանը պատկանող Մոլդովական պետությունը: Բոգդան I-ը դարձել է ինքնիշխան Մոլդովական պետության առաջին ղեկավարը:

Այս պետության կազմալուծումից հետո 1445 թվականի հունիսի 14-ին թուրքերը նվաճել են Վրանեն` այն իր իշխանության տակ պահելով ընդհուպ 1878 թվականի հունվարի 31-ը, երբ այն զավթել են սերբական զորքերը Յովան Բելիմարկովիչի գլխավորությամբ[2]: 20-րդ դարի սկզբներին քաղաքի բնակչությունը հաշվվում էր մոտ 12.000 մարդ:

Սպիտակ կամ Սիրահարների կամուրջ

Բալկանյան և հետագա երկու համաշխարհային պատերազմների արդյունքում Վրանեն կրկին տարածքային վեճի առարկա է եղել: Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ` 1912 թվականին, այստեղ Պյոտր I Կարագեորգիևիչի անմիջական ղեկավարությամբ անցկացվել է ռազմական գործողություն` ընդդեմ օսմանյան բանակի: Բուլղարները 1918 թվականի հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը զավթել են Վրանեն: Քաղաքը ճակատամարտում կորցրել է 514 մարդ, ևս 335-ը գերի ընկնելով գլխատվել են:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները մտել են Վրանե 1941 թվականի ապրիլի 9-ին, ապրիլի 22-ին քաղաքը հանձնվել է բուլղար ֆաշիստների տիրապետմանը: Բռնազավթման չորս տարիների ընթացքում քաղաքում գնդակահարվել է մոտ 700 մարդ: Քաղաքի ազատագրման մարտերին մասնակցել է 12.000 մարդ: Բուլղարացիները քաղաքն ազատագրել են 1944 թվականի սեպտեմբերի 7-ին:

Բարբառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակիչների մեծ մասը խոսում է սերբերենի հատուկ բարբառով, որը կրում է բուլղարերենի և մակեդոներենի զգալի ազդեցությունը` ունենալով նաև սեփական առանձնահատկությունները: Սերբերենով խոսողները Վրանեի բարբառը հասկանում են մեծ դժվարությամբ կամ չեն հասկանում ընդհանրապես:

Նշանավոր բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միրոլյուբ Եվտիչ (ծնվ.` 1955) - սերբ քաղաքագետ
  • Բորիսլավ Ստանկովիչ (1876-1927) - սերբ գրող

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Comnena, Anna. "Book IX". The Alexiad. Retrieved 8 September 2013.
  2. Godišnjak grada Beograda. Museum of Belgrade. 1977. p. 116. Retrieved 11 July 2011.