Մանազկերտի ճակատամարտ (1915)
Մանազկերտի ճակատամարտ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Առաջին համաշխարհային պատերազմ | |||||||
| |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
Օսմանյան կայսրություն | Ռուսական կայսրություն | ||||||
Հրամանատարներ | |||||||
Աբդուլքերիմ փաշա | Նիկոլայ Յուդենիչ, Պյոտր Օգանովսկի | ||||||
Կողմերի ուժեր | |||||||
40.000 | 22.000 | ||||||
Կորուստներ | |||||||
6.000 գերի | 7.000-10.000 սպանված |
Մանազկերտի ճակատամարտ, Կովկասյան ճակատի մարտերից մեկը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Ռազմական գործողությունների թատերաբեմը Արևմտյան Հայաստանում (ներկայիս Թուրքիայի արևելյան մասում) է եղել: Չնայած ծանր կորուստներին, որոնք եղել են ինչպես ռուսական, այնպես էլ թուրքական կողմից, ճակատամարտից հետո ռազմական իրավիճակի առումով գրեթե ոչինչ չի փոխվել. Ռուսաստանը ձեռք է բերել տակտիկական մի փոքր առավելություն:
1915 թվականի հուլիսի 10-ին կովկասյան բանակային 4-րդ կորպուսը գեներալ Պ. Օգանովսկու գլխավորությամբ սկսում է հարձակումը Մանազկերտից արևմուտք ընկած բարձունքները գրավելու համար: Սակայն նրանց դիմագրավում է թուրքական մի քանի դիվիզիա` մոտ 40.000 մարդ, որոնց մասին ի սկզբանե տեղեկություն չկար: Հուլիսի 16-ին օսմանական բանակը Աբդուլքերիմ փաշայի գլխավորությամբ հակահարձակման է անցնում: Հակամարտող կողմերից թուրքական կողմի զինվորների քանակը մոտ երեք անգամ գերազանցում էր հակառակորդի ուժերին: Օգանովսկու ջոկատները ստիպված էին նահանջել Մանազկերտից` կորցնելով զինամթերքով գնացքը: Հուլիսի 20-ին թուրքերը հետ են վերցնում Մանազկերտը, իսկ հուլիսի 27-ին ռուսական զորքերին դուրս են մղում Մուշից[1]: Ռուսական հաղորդակցության վատ պայմանների պատճառով Նիկոլայ Յուդենիչը, ով Կովկասյան ռազմաճակատի գլխավոր հրամանատարն էր, չէր իմանում, որ ռուսական բանակը հարաբերական կայունություն է ձեռք բերել ճակատում մինչև հուլիսի 22-ը. Յուդենիչը թուրքերի հարձակման մասին իմացել է միայն հուլիսի 22-ին:
Հասկանալով, որ եթե օսմանցիները շարունակեն հարձակումը, իր բանակը կոչնչանա, Յուդենիչը հրամայում է նահանջել: Ռուսական զորքերը նահանջում են Մանազկերտից` լքելով Վանի վիլայեթը:
Նահանջից հետո ռուսական զորքերը արագ վերախմբավորվում են և անցնում հակահարձակման, որին մասնակցում էին 22.000 հետևակ և հեծելազոր: Նահանջի ժամանակ կազակական հեծելագունդը գերի է վերցնում 6.000 թուրք: Ռուսական կողմի կորուստը կազմում էր 7.000-10.000 մարդ, թուրքական կողմի կորուստն անհայտ է: Մանազկերտը գրավվում է, սակայն Յուդենիչը ժամանակ չուներ հաջողությունը զարգացնելու:
Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1915 թվականին Կովկասյան ճակատում համեմատաբար հանգիստ էր: Ռուսաստանն այն դիտարկում էր որպես երկրորդական ճակատ` նախընտրություն տալով լեհական ճակատին: Մանազկերտի գրավումը գրեթե ոչինչ չի փոխել ռազմական իրավիճակում, սակայն գերմանական ճակատում շարունակվող կորուստների ֆոնին բարոյական դրական նշանակություն ուներ:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Battle of Manzikert (1915)(անգլ.) // Wikipedia, the free encyclopedia. — 2016-06-11.
- Ճակատամարտեր այբբենական կարգով
- Ռուսաստանի ճակատամարտեր
- Օսմանյան կայսրության ճակատամարտեր
- Թուրքիայի ճակատամարտեր
- Հայաստանի ճակատամարտեր
- Առաջին համաշխարհային պատերազմի ճակատամարտեր
- 1915 թվականն Օսմանյան կայսրությունում
- Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության ճակատամարտեր
- Կովկասյան արշավանքի ճակատամարտեր
- Առաջին համաշխարհային պատերազմում Ռուսաստանի ճակատամարտեր
- Բիթլիսի վիլայեթ