Աբդուլքերիմ փաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբդուլքերիմ փաշա
Abdlkerim Pasha.jpg
1872 - հունվարի 16, 1923(1923-01-16)
ԾննդավայրՍալոնիկ
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
ԶորատեսակՕսմանյան բանակ
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Իտալա-թուրքական պատերազմ, Բալկանյան պատերազմներ և Առաջին համաշխարհային պատերազմ
ԿրթությունՕսմանյան ռազմական քոլեջ

Աբդուլքերիմ փաշա (թուրք.՝ Abdülkerim Paşa, 1872, Սալոնիկ - հունվարի 16, 1923(1923-01-16), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայտնի է նաև, որպես Աբդուլքերիմ Օպելիմի (թուրք.՝ Abdülkerim Öpelimi, 1872հունվարի 16, 1923, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), օսմանյան ռազմական գործիչ, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։ Ղեկավարել է թուրքական բանակը Առաջին համաշխարհային պատերազմի կովկասյան ճակատում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1872 թվականին Օսմանյան կայսրությունում։ Փաշան 1914 թվականին նշանակվել է Առաջին համաշխարհային պատերազմի կովկասյան ճակատի ռազմահրամանատար։

Աբդուլքերիմ փաշայի ղեկավարությամբ առաջին ճակատամարտը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 1915 թվականին ռուս գեներալ Օհանովսկին հարձակվեց Մանազկերտ քաղաքի վրա։

Աբդուլքերիմի ձեռնարկած հակագրոհի արդյունքում ռուսները պարտություն կրեցին, սակայն Օհանովսկուն փոխարինած Նիկոլայ Յուդենիչը Մանազկերտի ճակատամարտում հաղթանակ տարավ Աբդուլքերիմի բանակի նկատմամբ։

Աբդուլքերիմիբանակը պարտության է մատնվեր նաև Ալաշկերտի ճակատամարտում։ Աբդուլքերիմ փաշան վերջնականապես լքեց Մանազկերտը։

1916 թվականին Աբդուլքերիմ փաշան վճռական դարձած Էրզրումի ճակատամարտում պարտության մատնվեց ևազատվեց հրամանատարությունից։ Պատերազմից հետո Աբդուլքերիմը նշանակվեց Վրաստանում Օսմանյան կայսրության դեսպան։

Մուդրոսի զինադադարից հետո վերադարձել է Ստամբուլ և մի կարճ ժամանակ դարձել ռազմական նավատորմի անդամ։ Մահացել է 1923 թվականին Ստամբուլում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hülya Toker, Nurcan Fidan, Birinci Dünya Savaşı'na katılan Alay ve Daha Üst Kademedeki Komutanların Biyografileri, Genelkurmay Basım Evi, 2009, ISBN 978-975-409-493-0, p. 137