Jump to content

Զուրաբ Ավալիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զուրաբ Ավալիշվիլի
ზურაბ დავითის ძე ავალიშვილი
Դիմանկար
Ծնվել է1876[1][2][3] կամ 1874[4]
ԾննդավայրՉումլաղ
Մահացել էմայիսի 21, 1944(1944-05-21)[4]
Մահվան վայրՄյունխեն, Նացիստական Գերմանիա
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Քաղաքացիություն Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունդիվանագետ, պատմաբան, համալսարանի դասախոս, փաստաբան, հրապարակախոս, իրավաբան և քաղաքական գործիչ
ԱշխատատուԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Թբիլիսիի պետական համալսարան
 Zurab Avalishvili Վիքիպահեստում

Զուրաբ Դավիդի Ավալիշվիլի (վրաց.՝ ზურაბ დავითის ძე ავალიშვილი , 1876, Թիֆլիս21 մայիսի, 1944, Շվարցենֆելդ, Գերմանիա), վրացի պատմաբան, դիվանագետ ու իրավաբան։ Աշխատել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունում[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուրաբ Ավալիշվիլին ծնվել է 1876 թվականին Թիֆլիսում։ Սերում է Ավալիշվիլիների իշխանական տնից[5]։

1900 թվականին ոսկե մեդալով ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը՝ ստանալով իրավաբանական կրթություն։ Հետագայում կրթությունը շարունակել է Սորբոնի համալսարանում, որտեղ սովորել է 1901—1903 թվականներին[5]։ 1917 թվականին Զուրաբ Ավալիշվիլին ընտրվել է սահմանադիր ժողովի անդամ, սակայն ցանկություն է հայտնել ծառայել Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությանը[5]։ Վրաստան վերադառնալուց հետո՝ 1918 թվականին, Ավալիշվիլին դարձել է գլխավոր խորհրդական արտաքին գործերի գծով[5]։

Զուրաբ Ավալիշվիլին մասնակցել է Թիֆլիսի պետական համալսարանի հիմնադրմանը, որտեղ դասավանդել է 1918—1921 թվականներին[5]։

Ստացած լինելով իրավաբանական կրթություն՝ Զուրաբ Ավալիշվիլին մեծ ներդրում է ունեցել Վրաստանի Սահմանադրության ստեղծման գործում[5]։ Որպես Վրաստանի գլխավոր դիվանագետ՝ Ավալիշվիլին հասել է Գերմանիայի հետ Վրաստանի հարաբերությունների լավացմանը, ինչի շնորհիվ Գերմանիան ճանաչում է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության ինքնիշխանությունը[5]։ Զուրաբ Ավալիշվիլին 1919 թվականին Վրաստանը ներկայացրել է Փարիզի խաղաղության վեհաժողովում, որտեղ պնդել է Արևմտյան Վրաստանի հողերի՝ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությանը պատկանելու հարցը և դեմ է հանդես եկել Բաթումի մարզը երեք մասի բաժանելուն ու Բաթումը անկախ քաղաք հռչակելուն, ինչից կարող էին օգտվել Ազգերի լիգայի ենթակայության տակ գտնվող երկրները[5]։ Վրաստանի ու ԽՍՀՄ միջև տեղի ունեցած պատերազմից հետո Ավալիշվիլին մեկնել է Գերմանիա[5]։ Այստեղ նա դարձել է Գերմանիայում Վրացական միության հիմնադիրներից մեկը, աշխատել է «Գեորգիկա» և «Բիզանտիոն» ամսագրերի խմբագրություններում[5]։ Գրել է բազմաթիվ հոդվածներ Կովկասի, Վրաստանի պատմության ու գրականության, դիվանագիտության ու այլ հարցերի վերաբերյալ[5]։

Իշխան Զուրաբ Ավալիշվիլին մահացել է 1944 թվականին Գերմանիայի Շվարցենֆելդ քաղաքում[5]։ 1993 թվականի մայիսին նրա աճյունը տեղափոխվել է Վրաստան և թաղվել Թիֆլիսում՝ պետական ու հասարակական գործիչների Դիդուբեի պանթեոնում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
  2. NUKAT — 2002.
  3. MAK (польск.)
  4. 1 2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
  5. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 Alexander Mikaberidze Historical Dictionary of Georgia. — Lanham, Maryland • Toronto • Plymouth, UK: he Scarecrow Press, Inc., 2007. — 734 с. — (Historical Dictionaries of Europe, No. 50). ISBN 978-0-8108-5580-9

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Авалов З. Д. Присоединение Грузии к России. — СПб.: Тип. А. С. Суворина, 1901. на сайте Руниверс (Repr. New York: Chalidze Publications, 1981)
  • Авалов Зураб. Областные сеймы (федерализм. Отт. из кн. «Конституционное государство». Сб. ст. Изд. I. СПБ. 1905, с. 273—312
  • Авалов Зураб. Независимость Грузии в международной политике 1918—1921 гг.: Воспоминания. Очерки. — Париж, 1924
  • ზ. ავალიშვილი, ჯვაროსანთა დროიდან (ოთხი საისტორიო ნარკვევი), პარიზი, 1929 (მე-2 გამ. თბ., 1989)
  • ზურაბ ავალიშვილი, სოციალისტური პროპაგანდის წარმატება საქართველოში / ზურაბ ავალიშვილი ; თარგმნ. დ. აბაშიძემ // ჩვენი მწერლობა. — თბილისი, 2008. — აგვისტო. — N16(68). — გვ.2—4
  • ზურაბ ავალიშვილი, «საქართველოს დამოუკიდებლობის» წინასიტყვაობა: ერი და ბედისწერა; ინგლ. თარგმნა დ. აბაშიძემ // ჩვენი მწერლობა. — თბილისი, 2009. — ISSN: 1987-7730

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զուրաբ Ավալիշվիլի» հոդվածին։