Թովմաս Նազարբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նազարբեկյան Թովմաս Հովհաննեսի
Назарбекян Товмас Ованесович
Tovmas Hovhannesi Nazarbekyan.jpg
1855 ապրիլի 4 - փետրվարի 13, 1931(1931-02-13) (տարիքը 75)
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահվան վայր Թիֆլիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն,
Հայաստան ՀԴՀ
Ծառայության տարիներ 18771928
Կոչում գեներալ-լեյտենանտ
Հրամանատարն էր 2-րդ Կովկասյան հրաձգային կորպուս
Մարտեր/պատերազմներ Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878),
Ռուս-ճապոնական պատերազմ,
Առաջին համաշխարհային պատերազմ (Կովկասյան ճակատ)
Պարգևներ
Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան, Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան, Արիության ոսկե թուր և Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան
Tovmas Nazarbekian Վիքիպահեստում

Թովմաս Հովհաննեսի Նազարբեկյան (ապրիլի 4, 1855({{padleft:1855|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:4|2|0}}), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - փետրվարի 19, 1931({{padleft:1931|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:19|2|0}}), Թիֆլիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր, Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության գեներալ-լեյտենանտ, զորատեսակի գեներալ (բանակի գեներալ), սպարապետ։ 1918 թ-ի Մայիսյան հերոսամարտերը տեղի են ունեցել նրա ընդհանուր հրամանատարությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1855 թվականին։ Ավարտել է ռազմական գիմնազիան։ 1877-1878 թվականներին մասնակցել է ռուս-թուրքական, իսկ 1904-1905 թվականներին ռուս-ճապոնական պատերազմներին։ 1907-1914 թթ. պաշտոնաթող է գեներալ-մայորի աստիճանով։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Կովկասյան ճակատում, 1914 թվականի հոկտեմբերի 22-ից եղել է Կովկասյան 2-րդ հրաձգային բրիգադի, իսկ 1916 թվականի նոյեմբերի 18-ից Կովկասյան 2-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1915 թվականի ապրիլի 16-18-ին Դիլմանի մոտ պարտության է մատնել Խալիլ բեյի դիվիզիային, որի համար արժանացել է Գեորգիևյան խաչի 4-րդ աստիճանի շքանշանի։

1917 թ. նշանակվել է նոր կազմավորված Հայկական բանակային կորպուսի հրամանատար։ Թովմաս Նազարբեկյանի ընդհանուր հրամանատարությամբ հայկական զորքերը 1918 թ-ի մայիսի երրորդ տասնօրյակում կասեցրել են թուրքերի հետագա առաջխաղացումը Վանաձորի (Ղարաքիլիսա) ուղղությամբ։ Հետագայում շարունակել է ծառայությունը Հայաստանի Հանրապետության բանակում։

1919 թվականի մարտի 25-ից ՀՀ-ն Զինվորական խորհրդի նախագահ և զորքերի հրամանատար։ 1919 թվականի հուլիսի 15-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1921 թ. հունվարին մի խումբ հայ և ռուս սպաների հետ աքսորվել է սկզբում Մոսկվա, ապա Ռյազանի համակենտրոնացման ճամբար։ Վերադարձել է 1921 թվականին։ Ապրել է ծայրահեղ աղքատության մեջ։ Գրել է հուշեր։ Մահացել է 1931 թվականին Թիֆլիսում։ ՀՀ-ում զորավարի անունով կոչվել է թաղամաս, իսկ պաշտպանության նախարարությունը սահմանել է մեդալ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1877 թ. Ս. Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանով
  • 1878 թ. Ս. Աննայի 3-րդ աստիճանի շքանշանով
  • 1892 թ. նոյեմբերի 26-ին Ս. Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանով
  • 1901 թ. սեպտեմբերի 22-ին Ս. Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով
  • 1904 թ. “Ոսկյա զենքովՙ քաջության համար”
  • 1905 թ. մարտի 3-ին Ս. Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշանով
  • 1915 թ. մարտի 25-ին Ս. Ստանիսլավ 1-ին աստիճանի շքանշանով
  • 1915 թ. մարտի 15-ին Ս Աննայի 1-ին աստիճանի շքանշանով
  • 1915 թ. հունիսի 15-ին Ս. Գեորգիի շքանշանի 4-րդ աստիճանի շքանշանով
  • 1916 թ. հունիսի 10-ին Ս. Վլադիմիրի շքանշանի 2-րդ աստիճանի շքանշանով

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]