Մուկդենի ճակատամարտ

41°47′ հս․ լ. 123°26′ ավ. ե.HGЯO{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուկդենի ճակատամարտ
Ռուս-ճապոնական պատերազմի մաս


Ռուսական դաշտային թնդանոթը՝ Մուկդենի ճակատամարտի ժամանակ կրակելիս
Ամսաթիվ 20 փետրվար – 10 մարտ 1905

(2 շաբաթ և 4 օր)
Վայր
Մուկդեն (ժամանակակից Շենյան) քաղաքից հարավ, Մանջուրիա
Արդյունք

Ճապոնիայի հաղթանակը[1]

Տարածքային փափոխություններ

Ճապոնացիները գրավում են ամբողջ հարավային Մանջուրիան

Ռուսական զինված ուժերը նահանջում են դեպի հյուսիսային Մանջուրիա

Պատերազմող կողմեր

Japan Ճապոնիո կայսրություն

Russia Ռուսական կայսրություն

Զորահրամանատարներ և առաջնորդներ

Օյամա Իվաո

Ալեքսեյ Կուրոպատկին

Ուժեր

270,250 զորք

  • 262,900 հետևակ
  • 7,350 հեծելազոր

992 թնդանոթ

200 գնդացիր[2]

340,000 զորք[3]

1,219 թնդանոթ

88 գնդացիր

Զոհեր և կորուստներ

Ընդամենը՝ 77,504

  • 15,892 սպանված
  • 59,612 վիրավոր
  • 2,000 գերի[4][5]

Ընդամենը՝ 88,352

  • 8,705 սպանված
  • 51,438 վիրավոր
  • 28,209 անհայտ կորած, որոնցից 22,000 պարզվել է, որ գերի են ընկել[6]

Մուկդենի ճակատամարտ, 奉天会戦 (ճապ.՝ Hōten kaisen) ռուս.՝ Мукденское сражение, անգլ.՝ Battle of Mukden, խոշորագույն ցամաքային ճակատամարտերից մեկը, որը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմից առաջ։ Մուկդենի ճակատամարտը ռուս-ճապոնական պատերազմի վերջին և ամենավճռական խոշոր ցամաքային ճակատամարտը[7], տեղի է ունեցել 1905 թվականի փետրվարի 20-ից մինչև նույն թվականի մարտի10-ը՝  Ճապոնիայի և Ռուսաստանի միջև Մանջուրիայի Մուկդեն քաղաքի մոտ։ Քաղաքն այժմ կոչվում է Շենյան։ Այն հանդիսանում է Չինաստանի Լյաոնինգ կամ Լյաոնին նահանգի մայրաքաղաքը։

Մուկդենի ճակատամարտին մասնակցել է 610,000 մարտիկ։ Ճակատամարտի արդյունքում զոհվել է նրանցից 164,000-ը։ Այդպիսով՝ Մուկդենի ճակատամարտը ժամանակակից դարաշրջանի ամենամեծ ճակատամարտն էր Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և, հնարավոր է, այդ պահին համաշխարհային պատմության ամենամեծ ճակատամարտը[8]։ Մուկդենի ճակատամարտի մասշտաբները, հատկապես ծախսվող զինամթերքի քանակով, աննախադեպ էին համաշխարհային պատմության մեջ։ Մուկդենի ճակատամարտի ընթացքում՝ տասը օրից մի փոքր ավելի տևած տեղի ունեցած բոլոր բաղկացուցիչ մարտերի ընթացքում միայն ճապոնական կողմը կրակել է 20 միլիոն 110 հազար հրացանային և գնդացրային փափուշտ և 279 հազար 394 հրետանային արկ։ Իսկ ռուսներն ավելի շատ են կրակել, քան ճապոնական կողմը։ Միայն ճապոնական կողմի կրակած զինամթերքի քանակությունը համարժեք է գերմանական բանակի զինամթերքի սպառմանը ողջ 191-օրյա ֆրանս-պրուսական պատերազմի ընթացքում;[9]

Ճապոնացիները ցույց տվեցին իրենց գերազանցությունը մի ճակատամարտի ընթացքում, որտեղ ռուսներն ավելի շատ կենդանի ուժ, զենք ու զինամթերք, սպառազինություն ունեին (ռուսական զորքերըը՝ 350.000 զինվոր և սպա, ճապոնական զորքերը՝ 270.000 զինվոր և սպա)[10]։ Մուկդենի ճակատամարտը ցույց տվեց, որ եվրոպական տիպի բանակները, ինչպիսի բանակ է, մասնավորապես համարվում ռուսական կայսերական բանակը, այլևս ինքնաբերաբար չէին գերազանցում այլ ազգերի բանակներին և կարող էին նույնիսկ ճակատարատում վճռական պարտություն կրել ոչ եվրոպական բանակից, ինչպիսին էր ճապոնականը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյաոյանի կամ Լյաոյանգի ճակատամարտից հետո (այդ ճակատամարտը տեղի էր ունեցել 1904թ. օգոստոսի 24-ից սեպտեմբերի 4-ը), ռուսական զորքերը նահանջել էին մինչև Շա Հո գետը, որը գտնվում է Մուկդենից հարավ։ Ահա այդտեղ ռուսական զորքերը վերախմբավորվեցին։ Այնուհետև ռուսենրը փորձում էին կասեցնել ճապոնացիների առաջխաղացումը, սակայն անհաջողության մատնվեցին։ Մասնավորապես, 1904 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 1904 թվականի հոկտեմբերի 17-ը Շահոյի ճակատամարտի ժամանակ ռուսները անհաջող հակահարձակման անցան, բայց կարողացան ժամանակավորապես դանդաղեցնել ճապոնական առաջխաղացումը։ Ռուսական երկրորդ հակահարձակումը ` Սանդեպուի ճակատամարտը, որը տեղի ունեցավ 1905 թվականի հունվարի 25-ից 29-ը, նույնպես անհաջող էր։

Թեև գեներալ Ալեքսեյ Կուրոպատկինի գլխավորած ռուսական միացյալ բանակը պատրաստվում էր համալրումներ ստանալ անավարտ Անդրսիբիրյան երկաթուղով, Արյունոտ կիրակիի հետևանքները և այժմ շարունակվող ներռուսական խռովությունները՝ այսպես ասած անկարգությունները տանը, նույնքան ծանրաբեռնեցին ողջ կայսերական բանակին և դրանով իսկ սահմանափակեցին համալրումների հնարավորությունը, մասնավորապես՝ կենդանի ուժը։ Բնականաբար, ռուսական կողմն իր ռեսուրսներն այժմ պետք է հատկացվեր ապստամբությունները ճնշելուն իր ներքին տարածքներում։ Հետևաբար, սպասվում էր, որ ռուսական զորքերը իրենց երկրի ներսից քիչ կամ ընդհանրապես չեն ստանար համալրումներ և մատակարարումներ։ Իսկ ռազմական պատմությունից հայտնի է, որ ռուսական բանակները սովորաբար հաղթանակները տանում էին թվային մեծ գերազանցություն ապահովելու հաշվին։

Միևնույն ժամանակ՝ Ճապոնացիների համար ևս իրավիճակը հազիվ թե ավելի լավ լիներ։ Թեև գեներալ Մարեսուկե Նոգիի կողմից Պորտ Արթուրի գրավումը ազատ արձակեց ճապոնական 3-րդ բանակը, այսինքն հնարավորություն տվեց այլ ուղղություններում ազատ գործելու այդ բանակին, և վերջինս այնուհետև առաջ շարժվեց դեպի հյուսիս՝ ուժեղացնելու ճապոնական գծերը Մուկդենի մոտ՝ նախապատրաստվելով հարձակմանը, սակայն ընդհանուր առմամբ՝ ճապոնական բանակի կենդանի ուժի պաշարները սպառվել էին մինչև 1905 թվականի փետրվարը։ Այժմ ճապոնացիները ստիպված էին համեմատաբար փոքրաթիվ ուժերով մարտնչել քանակական գերազանցություն ունեցող ռուսական զորքերի դեմ։ Եւ ահա՝ ճապոնական հայտնի զորավարի՝ Գեներալ Նոգիի 3-րդ բանակի ժամանումով Ճապոնիայի ողջ մարտական ուժը կենտրոնացավ Մուկդեն քաղաքի մերձակայքում։ Ծանր զոհերը, դառը ցուրտ կլիման և ռուսական Բալթյան նավատորմի մոտեցումը ստիպում էին ճապոնական առավել հայտնի զորավարին՝ մարշալ Ույամային՝ իրականացնելու ռուսական ուժերի ամբողջական ոչնչացումը, այլ ոչ թե հերթական հաղթանակը, որից ռուսները կարող էին ավելի հեռուն քաշվել Մանջուրիա։

Ուժերի տեղաբաշխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական դիվիզիայի մարտական կարգը

Մուկդենից հարավ գտնվող ռուսական գիծը 90 մղոն, այսինքն 140 կմ երկարություն ուներ՝ 90 miles (140 km): Սակայն ռուսների պաշտպանական գիծը փոքր խորություն ուներ։ Ռուսական Մանջուրական զորաբանակի պաշտպանական գիծը ուներ կենտրոնական ռեզերվային զորք։

Ռուսների պաշտպանական ռազմաճակատը կազմում էին հետևյալ զորքերը.

  • Երկրորդ մանջուրական բանակը գեներալ բարոն ֆոն Քաուլբարսի գլխավորությամբ (ով փոխարինել էր դժբախտ գեներալ Օսկար Գրիպենբերգին ), աջ եզրում, հարթ գետնին,
  • Երրորդ մանջուրական բանակը գեներալ բարոն ֆոն Բիլդերլինգի գլխավորությամբ, կենտրոնում՝ պահելով երկաթուղին և մայրուղին,
  • Առաջին մանջուրական բանակը գեներալ Նիկոլայ Լինևիչի գլխավորությամբ պահպանում էր լեռնոտ տեղանքը արևելյան թևում։ Այս թեւը միաժամանակ պաշտպանում էր ռուսական հեծելազորի երկու երրորդը, գեներալ Պավել ֆոն Ռենենկամպֆի կամ Պոլ ֆոն Ռենենկամպֆի ղեկավարությամբ։

Գեներալ Կուրոպատկինն այսպիսով իր ուժերը տեղակայել էր էր զուտ պաշտպանական դասավորության մեջ, որտեղից դժվար և նույնիսկ անհնար կլիներ հարձակում իրականացնել առանց զորքերի պաշտպանական գծեերի միջև մեծ բացվածք առաջացնելու։

Ճապոնական կողմում ( ճապոնական մանջուրական բանակ ), մարտի պատրաստ վիճակում գտնվում էին հետևյալ ուժերը՝

  • ճապոնական առաջին բանակը (հրամանատար՝ գեներալ Կուրոկի) և
  • Ճապոնական չորրորդ բանակը (հրամանատար՝ Գեներալ Նոզու), որոնք երկուսն էլ պատրաստվում էին առաջ խաղալ դեպի երկաթուղային գծից արևելք,
  • ճապոնական երկրորդ բանակը (հրամանատար՝ գեներալ Օկու), որը պատրաստվում էր առաջ խաղալ դեպի արևմուտք,
  • Ճապոնական Երրորդ բանակը (հրամանատար՝ Գեներալ Նոգին) թաքնված էր 2-րդ բանակի հետևում մինչև ճակատամարտի սկիզբը։
  • Նորաստեղծ ճապոնական <i id="mwZg">Ōryokukō</i> (Յալու գետ) բանակը գեներալ Կավամուրայի գլխավորությամբ մեծ դիվերսիա իրականացրեց Ռուսաստանի արևելյան թևում։

Յալու գետի բանակը համեմատաբար թույլ կազմ ուներ և բաղկացած էր միայն IJA-ի 11-րդ դիվիզիայից (Պորտ Արթուրից) և պահեստազորայիններից։ Չնայած նրան, որ այս այսպես կոչված բանակը տեխնիկապես ոչ թե ճապոնական մանջուրական բանակի, այլ ուղղակիորեն կայսերական գլխավոր շտաբի ենթակայության տակ էր՝ նպատակ ունենալով Ռուսական կայսրության Պրիմորսկի երկրամասի վրա քաղաքական հարձակում իրագործելը, սակայն, ըստ էության, ճապոնական մանջուրական բանակի շտաբի ենթակայության ներքո էր՝ այդ բանակի հրամանատարի հրամաններին պատրաստ։

Գեներալ Կուրոպատկինը համոզված էր, որ ճապոնական հիմնական հարվածը կգա լեռնային արևելյան կողմից, քանի որ ճապոնացիներն ապացուցել էին իրենց արդյունավետությունը նման տեղանքում, և այդ տարածքում Ճապոնիայի նախկին 3-րդ բանակի վետերանների առկայությունը, որոնք գտնվում էին ճապոնական 11-րդ դիվիզիայում, ամրապնդեց ռուս զորահրամանատարի այդ համոզմունքները։

Ֆելդմարշալ Ույամայի ծրագիրն էր՝ իր բանակները կիսալուսնի ձևով դասավորել՝ Մուկդենը շրջապատելու համար՝ կտրելով ռուսների փախուստի հնարավորությունը։ Ֆելդմարշալ Ույաման հստակորեն նշում էր իր հրամանում, որ պետք է խուսափել մարտերից հենց Մուկդեն քաղաքում։ Պատերազմի ամբողջ ընթացքում ճապոնացիները վարում էին բծախնդիր քաղաքացիական քաղաքականություն, որն ուղղված էր քաղաքացիական զոհերից խուսափելուն և չինացիներին իրենց կողմը պահելու համար, ինչը կտրուկ հակադրվում էր նախորդ առաջին չին-ճապոնական պատերազմին և հաջորդ երկրորդ չին-ճապոնական պատերազմին ճապոնացիների դրսևորած քաղաքականությանը։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական հեծելազորը՝ Մուկդենի ճակատամարտի ժամանակ հետախուզական առաջադրանք կատարելիս

Ճակատամարտը սկսվեց Ճապոնական 5-րդ բանակի հարձակմամբ։ Ճապոնական այդ բանակը 1905 թվականի փետրվարի 20-ին գրոհեց ռուսական զորքերի ձախ թևը։ Փետրվարի 27-ին ճապոնական 4-րդ բանակը հարձակվեց ռուսական զորքերի աջ թևի վրա, իսկ միևնույն ժամանակ մյուս ճապոնական ուժերը նույնպես հարձակվեցին ռուսական ռազմաճակատի վրա։ Նույն օրը ճապոնական 3-րդ բանակը սկսեց իր առաջխաղացումը՝ պայմանականորեն գծելով լայն կորաձև սլաք՝ Մուկդենից դեպի հյուսիս-արևմուտք

1905 թվականի մարտի 1-ին արևելյան և կենտրոնական ճակատներում գործողությունները հիմնականում ստատիկ էին։ Ճապոնացիները փոքր առաջխաղացումներ էին կատարել, բայց ծանր կորուստների գնով։ Այնուամենայնիվ, մարտի 7-ին գեներալ Կուրոպատկինը սկսեց ուժերը դուրս բերել արևելյան ճակատից՝ հակազդելու ճապոնական 3-րդ բանակի առաջխաղացմանը՝ Մուկդենի արևմտյան թեւում։ Ռուսական գՄանջուրական բանակի գլխավոր հրամանատարը այնքան անհանգստացած էր գեներալ Նոգիի զորաշարժերից, որ վճռեց անձամբ ինքը ղեկավարել ռուսական զորքերի հակահարձակումը։ Սակայն զորքերի տեղափոխումն արևելքից արևմուտք լավ համակարգված չէր ռուսների կողմից, ինչի հետևանքով ռուսական 1-ին և ռուսական 3-րդ մանջուրական բանակները քաոսի մեջ ընկան և քայքայվեցին։ Այնուհետև Կուրոպատկինը որոշեց դուրս բերել իր զորքերը դեպի հյուսիս՝ դեպի Մուկդեն, որպեսզի դեմ առ դեմ կանգնի ճապոնական զորքերին քաղաքի հարավ-արևմուտքում և քաղաքի հարավ-արևելքում գտնվող Հուն գետի ափերին։

Այնուհետև ճապոնացի զորահրամանատարի ժամն եկավ։ Ահա այստեղ էր, որ ֆելդմարշալ Ույաման օգտվեց այն հնարավորությունից, որին նա սպասում էր, և նրա «հարձակման» հրամանները փոխվեցին «հետապնդելու և ոչնչացնելու» հրամանների։ Ճապոնացիների բախտն ավել բերեց, որ եղանակը ուշ տաքացավ։ Ուստի սառույցը ու էր հալվում։ Հուն գետը, որը պաշտպանում էր ռուսական ձախ եզրը՝ գեներալ-մայոր Միխայիլ Ալեքսեևի հրամանատարությամբ, մնում էր սառած և խոչընդոտ չէր ճապոնական հարձակմանը։ Այնուամենայնիվ, երբ ճապոնական զորքերը կտրեցին, անցան սառած Հուն գետը, ճապոնական հարձակումը խոչընդոտվեց, երբ նրանք հանդիպեցին կոշտ դիմադրության և ծանր հրետանու կրակի, որը գալիս էր ռուսական զորքերի կողմից, որոնք այժմ ղեկավարվում էին գեներալ Պոլ ֆոն Ռենենկամպֆի կողմից, ինչը հանգեցրեց ավելի մեծ զոհերի հարձակվող ճապոնական զորքերի կազմում։ Ծանր մարտերից հետո ճապոնացիներին հաջողվեց գրավել գետի հյուսիսային ափը, ինչի հետևանքով ափը պաշտպանող ռուսական պաշտպանական գծերը փլուզվեցին, իսկ ձախ եզրի ծայրը մասամբ կտրվեց Կուրոպատկինի բանակի հիմնական մասից։ Միևնույն ժամանակ Մուկդենից ընդամենը 15 կիլոմետր դեպի արևմուտք ձևավորվեց մի իրավիճակ, որը ճապոնացիներին հնարավորություն տվեց հետագայում ամբողջությամբ շրջապատել ռուսներին աջ թևում։

Ռուսական զորքերը՝ ճապոնական զորքերի դեմ կռվելիս

Գրեթե շրջապատված և հաղթանակի հույս չունենալով, գեներալ Կուրոպատկինը մարտի 9-ին ժամը 18:45-ին հրաման տվեց նահանջել դեպի հյուսիս։ Ռուսական զորքերի նահանջը բարդացավ գեներալ Նոզուի կողմից Հուն գետի վրայով ռուսական թիկունքային գծերի խախտմամբ և արագ վերածվեց անկազմակերպ երթուղու։ Խուճապի մատնված ռուսական ուժերը լքում էին իրենց վիրավորներին, զենքերն ու պաշարները՝ փախչելով դեպի հյուսիս՝ դեպի Թիելինգ կամ Թյելին։

Մարտի 10-ի առավոտյան ժամը 10:00-ին ճապոնական զորքերը գրավեցին Մուկդենը։ Մուկդենը գրավելուց հետո ճապոնացիները շարունակեցին ռուսների նկատմամբ իրենց կոշտ հետապնդումը, բայց դա խանգարվեց, երբ Ույաման իմացավ, որ իր բանակի մատակարարման գծերը չափազանց բարակ էին։ Այնուամենայնիվ Ույամայի զորքերը շարունակեցին խուճապահար փախչող թշնամու հետապնդումը, թեև արդեն ավելի ծույլ, դանդաղ ձևով։ Հետապնդումը դադարեցվեց Մուկդենից 20 կիլոմետր հեռավորության վրա, բայց ռուսներն արդեն արագ տեմպերով փախչում էին Թիելինգից ավելի հյուսիս դեպի չին-ռուսական սահման, և դրանով իսկ ճակատամարտն ավարտվեց։ Ավարտվեց ճապոնացիների բացահայտ հաղթանակով։ Սա ճապոնացիների փայլուն հաղթանակն էր ռուսների դեմ։ Համեմատաբար ավելի փոքրաքանակ ուժերով՝ 270 հազար ճապոնացի զինվոր ու սպա, ֆելդմարշալ Ույամայի բանակը վճռական հաղթանակն տարավ քանակապես զգալիորեն գերազանցող՝ 340 հազարանոց ռուսական բանակի դեմ։

Ճակատամարտի ընթացքում բազմաթիվ օտարերկրյա ռազմական դիտորդներ ներկա էին, որպեսզի հետևեին, և պարզեին, թե ինչպես կարող է տեղի ունենալ հաջորդ մեծ պատերազմը։ Ուստի կարող ենք ասել, որ Մուկդենի ճակատամարտը մեծապես նախանշեց Առաջին համաշխարհային պատերազմում կիրառվելիք մարտավարությունը։

Եզրակացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատամարտից հետո ռուս զինվորների նահանջը դեպի չին-ռուսական սահման

Ռուսական կորուստները կազմել են մոտ 90 հազար[4][5]։ Ռուսները կորցրել էին նաև իրենց մարտական պաշարների մեծ մասը, ինչպես նաև իրենց հրետանու և ծանր գնդացիրների մեծ մասը։ Վախենալով հետագա ճապոնական առաջխաղացումից, ռուսական Մանջուրական բանակի գլխավոր հրամանատարը՝ գեներալ Կուրոպատկինը հրամայեց, որ Թյելին քաղաքը՝ Թիելինգ, Tieling, ջահերով վառվի։ Հյուսիսային Մանջուրիայի այդ քաղաքը հրի մատնվեց, իսկ ռուսական պարտված գեներալը իր զորքերի մնացորդներով 10 օր շարունակեց նահանջը դեպի ավելի հյուսիս՝ դեպի նոր պաշտպանական գիծը Սփինգքայ կամ Hspingkai քաղաքի մոտ (ժամանակակից Սիպին քաղաքը՝ Siping, Ծիլին Jilin նահանգ, Չինաստան)։ Հենց Սիպին քաղաքում էլ ռուսական կայսերական բանակի Գեներալ Միխայիլ Բատյանովը (ով փոխարինեց գեներալ ֆոն Բիլդերլինգին որպես Երրորդ մանջուրական բանակի հրամանատար) կազմակերպել էր պաշտպանություն ճապոնական հնարավոր վերսկսվելիք հարձակման դեմ։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի բարոյալքված Մանջուրական բանակի գլխավոր հրամանատարը՝ գեներալ Կուրոպատկինը շատ երկար չպահեց այս գիծը և շուտով կազմակերպեց ռուսական ուժերի ամբողջական դուրսբերում տարածաշրջանից՝ Մանջուրիայից։ Ճապոնական ուժերը այս ճակատարտում տվեցին 75000 զոհ[4][5], որը ներառում էր սպանվածների և վիրավորների ավելի մեծ տոկոս՝ համատած ռուսների հետ։ Դա բացատրվում է նրանով, որ ճապոնական կողմը հարձակվում էր, իսկ ռուսականը՝ պաշտպանվում։ Բացի այդ, ճապոնացիները ցուցաբերեցին ոչ դաժան վերաբերմունք փախչող թշնամու նկատմամբ, թեպետ կարող էին հեշտությամբ ավելի մեծ կորուստներ պատճառել նրանց՝ հատկապես խուճապահար փախուստի ժամանակ։ Սակայն ճապոնացիները տվել են ընդամենը 2000 գերի, իսկ ռուսները ամենաքիչը 22000-ից մինչև 29000, ինչը նշանակում է որ ռուս գերիների թիվը 10-15 անգամ գերազանցում էր ճապոնացի գերիների թվին։ Դա խոսում է երկու բանակների բարոյահոգեբանական վիճակի մեծ տարբերության մասին։ Դա է երևում նաև այն հանգամանքից, որ Ճապոնացիները գրավել են 58 ռուսական հրանոթ[11]։

Այս ճակատամարտից հետո ցամաքում լուրջ կռիվներ տեղի չունեցան, քանի որ և՛ ռուսական, և՛ ճապոնական բանակները հյուծված էին հակամարտությունից։

Հետևանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական ռազմական քարոզչություն 1904-1905թթ. Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակից. փայտի վրա փորագրված, պատկերված է ռուսաց ցար Նիկոլայ II-ն արթնանում է ծեծված և վիրավոր ռուսական զորքերի մղձավանջից, որոնք վերադառնում էին մարտից: Նկարիչ Կոբայաշի Կիյոչիկա, 1904 կամ 1905 թ.

Մուկդենում ռուսական կայսրության այսպես կոչված Մանջուրական բանակի պարտությամբ ռուսական ուժերը դուրս մղվեցին հարավային Մանջուրիայից։ Այնուամենայնիվ, իր չափազանց ձգված մատակարարման գծերի հետ կապված խնդիրների պատճառով ճապոնական բանակը չկարողացավ ամբողջությամբ ոչնչացնել տարածաշրջանում տեղակայված ռուսական զորքերը, և Ռուսական կայսրության Մանջուրական բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Կուրոպատկինի զորքերը, թեև խիստ բարոյալքված, պաշարների պակասով և քայքայման եզրին էին, դեռ հիմնականում պահպանում էին իրենց գոյությունը։ Բայց Մուկդենի ճակատամարտը բավական վճռորոշ եղավ ռուսների բարոյահոգեբանական ոգին խարխլելու համար և, երբ անավարտ Տրանսսիբիրյան երկաթուղին այժմ հայտնվել էր ճապոնական տիրապետության ներքո, դրանով իսկ խաթարվում էին Ռուսաստանի ցարական կառավարության ագրեսիվ ռազմական նկրտումները։ Պետք է ասել, որ 1904-1905թթ. Ռուս-ճապոնական պատերազմի վերջին, վճռական ճակատամարտը, ի վերջո, կլինի ռազմածովային ուժերի միջև, այն տեղի կունենար Ցուշիմայի ջրերում։ [12]

Հաղթանակը ցնցեց Եվրոպայի կայսերական տերություններին, քանի որ ճապոնացիները ցույց տվեցին իրենց գերազանցությունը մի ճակատամարտի ընթացքում, որտեղ ռուսներն ավելի շատ կենդանի ուժ, զենք ու զինամթերք, սպառազինություն ունեին։ Մուկդենի ճակատամարտը ցույց տվեց, որ եվրոպական տիպի բանակները, ինչպիսի բանակ է, մասնավորապես համարվում ռուսական կայսերական բանակը, այլևս ինքնաբերաբար չէին գերազանցում այլ ազգերի բանակներին և կարող էին նույնիսկ ճակատարատում վճռական պարտություն կրել ոչ եվրոպական բանակից, ինչպիսին էր ճապոնականը։ Ցար Նիկոլայ II- ը հատկապես ցնցվեց, երբ լուրը հասավ Սանկտ Պետերբուրգի նրա պալատ, որ ասիական փոքրիկ կղզային երկիրը՝ Ճապոնիան, որի տարածքը կազմում է Ռուսաստանի կայսրության ցամաքային տարածքի մոտավորապես 2%-ը, կարող է հաղթել հզոր և հսկայական ռուսական կայսրությանը։ Ցարական կառավարությունը նյարդայնացած էր ճակատամարտի ժամանակ իրենց զորահրամանատարների ցածր ռազմագիտական պատրաստվածությունից, ապիկարությունից և ապաշնորհությունից։ Գեներալներ Ալեքսանդր Սամսոնովը և Պոլ ֆոն Ռենենկամպֆը սկսեցին փոխադարձ ատելության և գզվռտոցի մի պայքար միմյանց դեմ, քանի որ Սամսոնովը շատ հրապարակայնորեն մեղադրեց ֆոն Ռենենկամպֆին իրեն չօգնելու մեջ։ Ի դեպ, Առաջին համաշխարհային պատերազմում այս հենց երկու գեներալները կդառնային այն երկու զորաբանակների հրամանատարները, որոնք ներգրավված էին Ռուսական կայսերական բանակի համար ավելի աղետալի Տանենբերգի ճակատամարտում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tucker 2009, p. 1542: "Thus, the Battle of Mukden is not the decisive victory that the Japanese need."
  2. Clodfelter 2017, p. 359.
  3. Menning, p.187
  4. 4,0 4,1 4,2 Menning p.194
  5. 5,0 5,1 5,2 Martin p.207
  6. Russian Main Military Medical Directorate (Glavnoe Voenno-Sanitarnoe Upravlenie) statistical report. 1914.
  7. Palmer, Colton & Kramer 2007
  8. See List of battles by casualties.
  9. John Steinberg (editor). "The Russo-Japanese War in Global Perspective: World War Zero." Volume II. Brill Academic Pub: May 2005. Pages 191-192.
  10. Menning, Bruce W. Bayonets before Battle: The Imperial Russian Army, 1861–1914. Indiana University ISBN 0-253-21380-0
  11. "Russo-Japanese War, Lessons Not Learned," page 88, by Major James D. Sizemore. The Japanese captured relatively few Russian artillery pieces at Mukden.
  12. Tucker, 2009, էջ 1542

Հղումներ և հետագա ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Clodfelter, M. (2017). Warfare and Armed Conflicts: A Statistical Encyclopedia of Casualty and Other Figures, 1492–2015 (4th ed.). Jefferson, North Carolina: McFarland. ISBN 978-0786474707.978-0786474707
  • Connaughton, Richard (2003). Rising Sun and Tumbling Bear. Cassell. ISBN 0-304-36657-9 . Քոննոթոն, Ռիչարդ (2003թ.), Ծագող արև և շրջվող արջ։ Կասել։ Անգլերեն։ 0-304-36657-9ISBN 0-304-36657-9
  • Higgins, David R. "The Battle of Mukden: A Strategic & Tactical Analysis-The rising empire of Japan defeated the Russians in what was then the largest land battle ever fought." Strategy and Tactics 270 (2011): 26+. . Հիգինս, Դեյվիդ Ռ. «Մուկդենի ճակատամարտը. ռազմավարական և մարտավարական վերլուծություն. Ճապոնիայի աճող կայսրությունը հաղթեց ռուսներին այն ժամանակ երբևէ տեղի ունեցած ամենամեծ ցամաքային ճակատամարտում»։ Ռազմավարություն և մարտավարություն 270 (2011)։ Անգլերեն։ 26+.
  • Kowner, Rotem (2006). Historical Dictionary of the Russo-Japanese War. Scarecrow. ISBN 0-8108-4927-5 . Քաուներ, Ռոթեմ (2006)։ Ռուս-ճապոնական պատերազմի պատմական բառարան։ Անգլերեն։ Սքեյրքրոու՝ Խրտվիլակ.0-8108-4927-5ISBN 0-8108-4927-5
  • Martin, Christopher. The Russo-Japanese War. Abelard Schuman. ISBN 0-200-71498-8 . Մարտին, Քրիստոֆեր. Ռուս-ճապոնական պատերազմ։ Անգլերեն։ Աբելարդ Շուման.0-200-71498-8ISBN 0-200-71498-8
  • Menning, Bruce W. Bayonets before Battle: The Imperial Russian Army, 1861–1914. Indiana University ISBN 0-253-21380-0 . Մեննինգ, Բրյուս, Վ. Սվիններ ճակատամարտից առաջ. Կայսերական ռուսական բանակը, 1861–1914 թթ . Ինդիանայի համալսարան։ Անգլերեն։ 0-253-21380-0
  • Nish, Ian (1985). The Origins of the Russo-Japanese War. Longman. ISBN 0-582-49114-2 . Նիշ, Յան (1985). Ռուս-ճապոնական պատերազմի ակունքները։ Լոնգմեն։ Անգլերեն։ 0-582-49114-2ISBN 0-582-49114-2
  • Palmer, R. R.; Colton, Joel; Kramer, Lloyd (2007). A History of the Modern World (10th ed.). Boston: McGraw-Hill. ISBN 978-0-07-310748-6.978-0-07-310748-6
  • Tucker, Spencer (2009 թ․ դեկտեմբերի 23). A Global Chronology of Conflict: From the Ancient World to the Modern Middle East: From the Ancient World to the Modern Middle East. ABC-CLIO. ISBN 978-1-85109-672-5. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.978-1-85109-672-5
  • Левицкий Н. А., Быков П. Д. Русско-японская война. — М.: Эксмо; Изографус; СПб.: Terra Fantastica, 2003. — 672 с. — ISBN 5-7921-0612-6 ; 5-699-02964-8