Jump to content

Խալիլ փաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խալիլ փաշա
Ծնվել է1570
ԾննդավայրՔահրամանմարաշի մարզ, Թուրքիա
Մահացել է1629
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
ԳերեզմանՍտամբուլ
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Կրոնիսլամ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՕսմանյան կայսրության մեծ վեզիր և Օսմանյան կայսրության մեծ վեզիր

Խալիլ փաշա (1570, Քահրամանմարաշի մարզ, Թուրքիա - 1629, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), ծագումով հայ Օսմանյան կայսրության պետական գործիչ։ Սուլթան Ահմեդ Ա-ի (1610-1623) օրոք եղել է եպարքոս։ Մանկահավաքի ժամանակ տարվել է Պոլիս, բռնի կերպով իսլամացվել։ Նա սադրազամություն է արել Մուսթաֆա Ա և Օսման Բ սուլթաններին։

1609 թվականին ծովամարտի մելիտացիների դեմ ծովամարտի դուրս գալով գերել է 10 նավ և դրա համար ստացել է վեզիրի կոչում ու ամուսնացել սուլթան Ահմեդ Դ-ի դստեր հետ։

Վեզիր է եղել նաև Մուստաֆա Ա, Օսման Բ, Մուրադ Դ սուլթանների օրոք։ Այնուհետև դարձել է Մեծ վեզիր։ 1619 թվականին թուրք-պարսկական պատերազմի ժամանակ ստիպել է Շահ Աբասին հաշտության պայմանագիր կնքել։ 1620 թվականին կարճ ժամանակով հեռացվել է պաշտոնից, այնուհետև կրկին վերադարձել է պաշտոնին։ 1621 թվականին կռիվներ է մղել լեհերի դեմ, իսկ 1626-1627 թվականներին կրկին վերադարձել է Մեծ վեզիրի պաշտոնին։

  • Հ. Ստեփանյան «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում», Երևան, էջ 336