Կարսի պաշարում (1877)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարսի պաշարում
Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)

Կարսի գրավման լուրի տարածումը
Թվական 1877 թվականի հոկտեմբերի 9 (21) - նոյեմբերի 6 (18)
Վայր Կարս, Օսմանյան կայսրություն
Արդյունք Ռուսական կայսրության հաղթանակ
Հակառակորդներ
Ռուսական կայսրություն Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Իվան Լազարև Հուսեյն Համի փաշա
Կողմերի ուժեր
28 000 զինծառայող, 119 հրանոթ 25 000 զինծառայող, 303 հրանոթ
Ռազմական կորուստներ
2300 սպանվածներ և վիրավորներ[1] 7 000 սպանվածներ, 18 000 գերիներ, 303 հրանոթ

Կարսի պաշարում, 1877-1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսական զինված ուժերի կողմից Կարս քաղաքի պաշարման և գրավման գործընթաց։

Կարսը եղել է Օսմանյան կայսրության արևելյան հատվածի խոշոր ամրոցներից մեկը։ Պատերազմի սկզբին հեծելազորի գեներալ Միքայել Լոռիս-Մելիքովի գլխավորած կորպուսը (30 000 զինծառայող և 96 հրանոթ) պաշարել է Կարսը, սակայն Ահմեդ Մուխտար փաշայի հինգ հազարանոց բանակի և 25 000-անոց անկանոն զորախմբերի հակահարվածի արդյունքում, հունիսի 28-ին (հուլիսի 9-ին) ստիպված է եղել է թողնել պաշարումը և նահանջել ռուսական սահմանների մոտ։

Ալաջայի ճակատամարտում թուրքական ուժերին ջախջախելուց հետո՝ ռուսական զորքերն սկսել են հարձակումը և հոկտեմբերի 9 (21)-ին գեներալ-լեյտենանտ Իվան Լազարևի ջոկատը (28 000 սուսերավորներ և 56 հրանոթներ ) մոտեցել են Կարսին։ Հոկտեմբերի 13-ից (25) մինչ հոկտեմբերի 20ը (նոյեմբերի 2) Կարսին է մոտեցել ծանր հրետանային զորախումբ (5 հատ 6 դյույմ տրամաչափ ունեցող, 24 հատ 24 ֆուտ տրամագիծ ունեցող, 28 հատ 9 ֆուտ տրամագիծ ունեցող հրանոթներ և 6 հատ 6 դյույմ տրամագիծ ունեցող ականանետեր)։

Հոկտեմբերի 30-ից (նոյեմբերի 12) սկսած մեկ շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել թուրքական ամրությունների ինտենսիվ ռմբակոծում։ Նոյեմբերի 5-ին (12) երեկոյան ժամը 9-ին սկսվել է ամրոցի պաշարումը։ Նոյեմբերի 6-ին (18) առավոտյան ժամը 8-ին գրոհի ժամանակ ողջ մնացած թուրքերը հանձնվել են։ Կարողացել են փախչել միայն հեծյալների փոքր խումբ և ամրոցի կառավարիչ Հուսեյն Համի փաշան։

Արտացոլումն արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թվականին ռուս կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկի գրել է «Կարսի նվաճումը» անունը կրող նվագախմբային հանդիսավոր քայլերգը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sandler S. Ground Warfare: An International Encyclopedia. V. 1. ABC-CLIO. 2002. P. 453

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Терентьев М. Взятие Карса 6 ноября // Иллюстрированная хроника войны. Приложение к «Всемирной иллюстрации» : журнал. — 1878. — № 67. — С. 135—136.
  • Терентьев М. Взятие Карса 6 ноября (продолжение) // Иллюстрированная хроника войны. Приложение к «Всемирной иллюстрации» : журнал. — 1878. — № 68. — С. 138—139, 142—143.
  • Терентьев М. Взятие Карса 6 ноября (окончание) // Иллюстрированная хроника войны. Приложение к «Всемирной иллюстрации» : журнал. — 1878. — № 70. — С. 155.
  • А. Б. Широкорад. «Русско-турецкие войны 1676—1918 гг.», АСТ-Харвест, Минск, 2000 ISBN 985-433-734-0