Սերգեյ Սազոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Սազոնով
ռուս.՝ Сергей Дмитриевич Сазонов
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 10, 1860(1860-08-10)
ԾննդավայրՌյազան, Ռուսական կայսրություն
Մահացել էոչ վաղ քան դեկտեմբերի 23, 1927 և ոչ ուշ քան դեկտեմբերի 25, 1927
Մահվան վայրՆիս, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն
ԳերեզմանRussian Orthodox Cemetery in Nice
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
ԿրթությունՑարսկոյե սելո լիցեյ
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքական գործիչ
ԱմուսինAnna Neidhardt?
Ծնողներհայր՝ Dmitry Sazonov?, մայր՝ Yermioniya Sazonova?
Զբաղեցրած պաշտոններՌուսաստանի դեսպան և member of the State Council of the Russian Empire?
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg Sergey Sazonov Վիքիպահեստում

Սերգեյ Դմիտրիի Սազոնով (ռուս.՝ Сазонов, Сергей Дмитриевич}), օգոստոսի 10, 1860(1860-08-10), Ռյազան, Ռուսական կայսրություն - ոչ վաղ քան դեկտեմբերի 23, 1927 և ոչ ուշ քան դեկտեմբերի 25, 1927, Նիս, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն), ոուս պետական գործիչ, դիվանագետ։ Դիվանագիտական պաշտոններ է վարել Լոնդոնում, Վաշինգտոնում, Վատիկանում։ 1909 թվականից՝ արտգործնախարարի օգնական (տեղակալ), 1910 թվականից՝ նախարար։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ձգտել է ամրապնդել Անտանտը և սերտացնել նրա կապերը Ռուսաստանի հետ, գործուն մասնակցություն է ունեցել հայկական հարցի նոր արծարծման և 1914 թվականին Ռուս-թուրքական համաձայնագրի կնքման, 1913 թվականի անգլո-ֆրանս-ոուսերեն գաղտնի համաձայնագրի (նախատեսում էր սևծովյան նեղուցների, Կ. Պոլսի և հարակից շրջանների հանձնումը Ռուսաստանին), ինչպես նաև նրա շարունակությունը կազմող 1916 թվականի Սայքս-Պիկոյի համաձայնագրի նախապատրաստմանն ու ստորագրմանը, որով Ռուսաստանին էին անցնելու Թուրքիայի հայկական նահանգներն ու Հյուսիսային Քրդստանը («դեղին գոտի»)։ Չբաժանելով Գերմանիայի հետ անջատ հաշտություն կնքելու ցարի կարծիքը՝ 1916 թ. Սազոնովը հրաժարական է տվել։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մտել է Կոլչակի և Դենիկինի սպիտակգվարդիական կառավարությունների մեջ, դրանք ներկայացրել 1919-20 թվականների Փարիզի հաշտության կոնֆերանսում։ Գրել է հուշեր, որտեղ լայն տեղ է հատկացրել հայկական հարցին ու հայկական բարենորոգումների շուրջ տեղի ունեցած դիվանագիտական բանակցություններին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական հարց. հանրագիտարան, Ե., 1996, էջ 395
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 111 CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png