Գինկգո
Գինկգո | |
![]() Գինկգո | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Ginkgophyta |
Դաս | Ginkgoopsida |
Ընտանիք | Գինկոազգիներ (Ginkgoaceae) |
Ցեղ | Գինկո (Ginkgo) |
Տեսակ | Գինկգո (G. biloba) |
Միջազգային անվանում | |
Ginkgo biloba | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Վտանգված տեսակ |
Գինկգո երկբլթակ (լատիներեն՝ Ginkgo biloba), գինկոազգիների ընտանիքի միակ պահպանված ներկայացուցիչն է։
Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Գինկոն աճեցվում է երկրագնդի շատ բուսաբանական այգիներում, դենդրոպարկերում, տարբեր տիպի դեկորատիվ տնկարկներում։ Գինկոն տերևաթափ խոշոր ծառ է, մոնոպոդիալ ճյուղավորվածությամբ։ Երկտուն է։ Միկրոսպորատերևները պարուրաձև են, իսկ իգական մեգասպորատերևները թմբիկի ձև ունի, երկուական սկզբնակներով։ Փոշոտումը (քամու միջոցով) կատարվում է մայիս-հունիսին, սերմերը հասունանում են հոկտեմբերին։ Միջին երկարակյաց է, ապրում է մինչև 200 տարի։
Տերևաթափ խոշոր ծառեր են, մոնոպոդիալ, առատ ճյուղավորությամբ։ Տերևներն ունեն լայն թիթեղ, որը կազմվել է դիխատոմիական մասերի միաձուլումից։ Երկտուն են։ Առէջները պարուրաձև են, դասավորված են կատվիկի առանցքի վրա։ Մեգասպորատերևիկը թմբիկի ձև ունի և կրում է երկուական սերմնասկզբնակներ, որոնցից նորմալ զարգանում է միայն մեկը։ Փոշոտումը կատարվում է քամու միջոցով։ Ծաղկում է մայիս - հունիս ամիսներին։ Սերմերը հասունանում են հոկտեմբերին։ Արմատային համակարգը պլաստիկ է, հողադիմացկուն։ Ապրում է մինչև 2000 տարի[1]։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում աճեցվում է Երևանի բուսաբանական այգում, Իջևանի դենդրոպարկում։ Բազմանում է սերմերով, արմատային և ցողունային կտրոններով։ Երևանի կիսանապատային գոտու խիստ ցամաքային կլիմայի պայմաններում տուժում է սառնամանիքներից, սակայն օժտված է բավարար երաշտադիմացկունությամբ։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում աճում է Երևանում և Իջևանում։ Երևանում նախկին բուսաբանական այգու տերիտորիայում 60 տարեկան հասակում բարձրությունը հասնում է 14 մ, բնի հաստությունը' 54 սմ։ Աճում է նորմալ, սաղարթը բավականին գեղեցիկ է, ցրտահարության կամ արևահարության դեպքեր չեն եղել։ Արական նմուշ է։ Երևանի Կոնդ թաղամասում նույնպես աճելիս է եղել գինկգոյի մի այլ խոշոր ծառ, որը պատահաբար կտրել են 1955 թ.: Ներկայումս մասսայական կարգով աճեցվում է Իջևանի դենդրարիում։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երևանի պայմաններում գինկգոն բավականին ցրտադիմացկուն և երաշտադիմացկուն է, վնասատուներով և հիվանդություններով չի վարակվում։ Կանաչապատման մեջ խորհուրդ է տրվում օգտագործել որպես հնագույն և խիստ հետաքրքրական ծառատեսակ, գլխավորապես ուսումնադաստիարակչական նպատակներով։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շյոնբրուն, Վիենա, Ավստրիա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 72)։ ![]() |
|