Յանա Եգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յանա Եգորյան
Yana Egorian 2014-15 Orleans WC teams t171206.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ` իգական
Մասնագիտացում` սուսերամարտիկ
Երկիր` Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ` դեկտեմբերի 20, 1993(1993-12-20) (25 տարեկան)
Ծննդավայր` Երևան, Հայաստան

Յանա Կարապետի Եգորյան (ռուս.՝ Яна Карапетовна Егорян, դեկտեմբերի 20, 1993(1993-12-20), Երևան, Հայաստան)[1]՝ ռուսաստանաբնակ հայ սուսերամարտիկ: 2016 թվականի Օլիմպիական չեմպիոն[2], 2015 թվականի աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն (2012, 2014), Եվրոպայի քառակի չեմպիոն (2013, 2014, 2015, 2016), աշխարհի առաջնության կրկնակի մեդալակիր (2013, 2014): 2010 թվականին Սինգապուրում անցկացված պատանեկան օլիմպիական խաղերում նվաճել է 2 օլիմպիական ոսկի՝ դառնալով նման արդյունքի հասած Ռուսաստանը ներկայացնող միակ սուսերամարտիկը[3]: ՌԴ միջազգային կարգի սպորտի վարպետ (2012)[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանա Եգորյանը ծնվել է 1993 թվականին Թբիլիսիում[5]: Մինչև վեց տարեկանը նա ապրել է Երևանում, այնուհետև մոր հետ տեղափոխվել է Ռուսաստանի Խիմկի քաղաք, որտեղ Սերգեյ Սյոմինայի ղեկավարությամբ զբաղվել է սուսերամարտով: Հետագայում նրան մարզել է նաև Էլենա Ժեմաևան: Որպես մասնագիտություն ընտրել է թրասուսերը[6]:

2010-2012 թվականներին Եգորյանը զգալի հաջողությունների է հասել կրտսեր և պատանեկան մակարդակներում՝ ոսկե մեդալ Սինգապուրում (2010) պատանեկան օլիմպիական խաղերի անհատական և թիմային մրցումներում, Մոսկվայում (2012) աշխարհի պատանեկան առաջնությունում անհատական մրցույթի հաղթանակ[7]:

2012 թվականին Յանա Եգորյանը հաղթել է Ռուսաստանի առաջնությանը մեծահասակների պայքարում և ներգրավվել Ռուսաստանի հավաքականի կազմում: 2013 թվականին թրասուսերակիրների մրցապայքարում դարձել է աշխարհի առաջնության թիմային բրոնզե մեդալակիր[8]:

2016 թվականի Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն է[9]: Թրամարտի կանանց անհատական պայքարի եզրափակիչում Յանա Եգորյանը 15:14 հաշվով պարտության է մատնել Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սոֆյա Վելիկայային:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանա Եգորյանը հայտնի դերասան և օպերային երգիչ Հենրիկ Ալավերդյանի թոռնուհին է[10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Двукратная чемпионка Игр Яна Егорян: Мама, я не слабачка! – Интервью Interview with Yana Egorian
  2. Torosyan Vardan։ «Ռիո-2016. Յանա Եգորյան. «14-14 հաշվի ժամանակ հաջողության գործոնը որոշիչ էր» | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...»։ armfootball.com։ Վերցված է 2016-08-09 
  3. «Привет Нанкин!»։ uniorsport.ru։ Վերցված է 2016-08-09 
  4. Приказ о присвоении спортивного звания «Мастер спорта России международного класса» (20 апреля 2012 г.)
  5. «Яна Егорян держала удар!»։ 2010-10-26։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-14-ին 
  6. «MediaMax - Նորություններ - - Յանա Եգորյան. «Իմ հաջողությունների մասին Հայաստանում այնքան էլ տեղյակ չեն»»։ m.mediamax.am։ Վերցված է 2016-08-09 
  7. Яна Егорян: «Второе место для меня – проигрыш»
  8. Российские саблистки выиграли бронзовые медали Универсиады
  9. «Յանա Եգորյան. Անսահման երջանիկ եմ, մարզումների տարիներն ապարդյուն չանցան | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին»։ sport.news.am։ Վերցված է 2016-08-09 
  10. Կարապետ Ալավերդյան. Սպորտից հեռու հասարակ մարդ եմ, ում աղջիկը դարձել է Ռիոյի օլիմպիական չեմպիոն