Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Հունվար 2024

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

միջլեզվային հղում չունեցող կատեգորիաներ

Ողջույն։ Մենք ունենք լիքը կատեգորիաներ, որոնք չունեն միջլեզվային հղումները։ Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/միջլեզվային հղում չունեցող կատեգորիաներ ցանկում առանձնացրել եմ այն միջլեզվային հղում չունեցող կատեգորիաները, որոնց հոդվածներից գոնե մեկը ունի միջլեզվային հղում (խիստ հայկական կատեգորիաները, առանձնացնելու համար)։ Որոշ կատեգորիաներ իրոք միայն հայերենում կան, բայց շատերը պարզապես հղում չունեն։ Հավես ունենալու դեպքում կարող եք ավելացնել հղումներ, ցանկից ջնջել կատեգորիները, որոնք ստուգել եք կամ ավելացրել (կամ չջնջել, ոնց կուզեք ։Ճ)։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:43, 8 հունվարի 2024 (UTC)[reply]

Շնորհակալություն ցանկի համար, մանրից ավելացնում եմ հղումներ։ Ջնջել կարելի է ոչ թե հղում չունեցողը, այլ չունեցող հանրագիտարային նշանակալիություն ) ։ - Kareyac (քննարկում) 16:18, 8 հունվարի 2024 (UTC)[reply]

Տարվա հոդված / առաջադրում

Հարգելի՛ գործընկերներ, այստեղ կարող եք առաջադրել 2023 թվականի տարվա հոդվածների Ձեր թեկնածությունները։ Վերանայումից հետո համապատասխան թեկնածուները 2024 թվականի հունվարի 25-ից կառաջադրվեն քվեարկության: 2023 թվականի ընթացքում կարգավիճակ ստացած հոդվածներն ու ցանկերը ինքնաբերաբար առաջադրվում են որպես 2023 թվականի «Տարվա հոդվածի» թեկնածու:--Օmıcrօn 08:06, 9 հունվարի 2024 (UTC)[reply]

Reusing references: Can we look over your shoulder?

Apologies for writing in English.

The Technical Wishes team at Wikimedia Deutschland is planning to make reusing references easier. For our research, we are looking for wiki contributors willing to show us how they are interacting with references.

  • The format will be a 1-hour video call, where you would share your screen. More information here.
  • Interviews can be conducted in English, German or Dutch.
  • Compensation is available.
  • Sessions will be held in January and February.
  • Sign up here if you are interested.
  • Please note that we probably won’t be able to have sessions with everyone who is interested. Our UX researcher will try to create a good balance of wiki contributors, e.g. in terms of wiki experience, tech experience, editing preferences, gender, disability and more. If you’re a fit, she will reach out to you to schedule an appointment.

We’re looking forward to seeing you, Thereza Mengs (WMDE) 08:53, 10 հունվարի 2024 (UTC)[reply]

Հայերեն Վիքիպեդիայի ամանորյա պատկերանիշ

Հարգելի՛ խմբագիրներ, առաջարկում եմ ավանդույթի համաձայն փոխել Հայերեն Վիքիպեդիայի պատկերանիշը։ Կարող եմ պատրաստել նաև նոր դիզայնի համար ադապտացված տարբերակը։ Դեմ/կողմ/ձեռնպահ կարծիքնե՞ր։ — GeoØ () 15:09, 19 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]

Այո, լոգոն տեխնիկապես պատշաճ ձևով փոխելու համար պետք է նախապես, մի 2 շաբաթ առաջ դիմել Ֆաբրիկատորում։ Մենք կարող ենք «հեք» անել ու այլ տարբերակով վրայից փոխել, քանի որ մեկ է ժամանակավոր բնույթի է, կարծում եմ ներողամիտ կլինեն։ Սակայն այստեղ կա նույն խնդիրը, ինչ որ կար օգոտոսին՝ հին Վեկտոր դիզայնով վիքին հիմա տեսնում են միայն հին խմբագիրները ու փոքրաթիվ նոր խմբագիրներ որոնք դա փոխել են իրանց Նախընտրություններում։ Մեծամասնությունը Վիքին տեսնում է նոր սքինով կամ բջջային կայքով/ափփով։ Եթե գոնե դեսքոփային տարբերակի նոր դիզայնի համար պատրատեք լոգոն, կփոխեմ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 12:22, 26 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
@Xelgen ջան, ես ինչպես հասկացա, նոր՝ վեկտորային ինտերֆեյսի լոգոն բաղկացած է երեք ֆայլերից՝ մեկ, երկու և երեք։ Այսինքն կարող ենք միայն երրորդ լոգոն փոխարինել սրանով և վեկտորայինի հետ կապված խնդիրը կլուծվի։ Թե՞ սխալ եմ հասկանում։ — GeoØ () 17:26, 26 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
@Xelgen ջան, արդեն կարո՞ղ ենք հեռացնել պատկերանիշը, կարծում եմ՝ բավարար է ։) — GeoØ () 19:31, 12 հունվարի 2024 (UTC)[reply]
Հեռացրի։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:07, 12 հունվարի 2024 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, Աշոտ ջան։ 12:06, 13 հունվարի 2024 (UTC) — GeoØ () 12:06, 13 հունվարի 2024 (UTC)[reply]

Վիքիպեդիան մամուլ չէ

Հարգելի խմբագիրներ և ադմինիստրատորներ, ցանկանում եմ այս թեմայով քննարկում բացել, քանի որ շատ հաճախ եմ հանդիպում այս արտահայտությանը: Այս արտահայտության հետ կապված ունեմ մի քանի դիտարում. Վիքիպեդիայում կա Նորություններ բաժին, որտեղ ներկայացվում են ընթացիկ տարբեր իրադարձություններ, բացի դա՝ կան թվականներին և կոնկրետ երկրներին վերաբերվով հոդվածներ (մի մասն էլ ինքս եմ ավելացրել և ավելացնում), որտեղ ներկայացվում են և՛ ընթացիք և՛ անցած՝ պատմություն դարձած իրադարձությունները: Անգլերեն և Ռուսերեն Վիքիպեդիաներում էլ նորությունները գրեթե հանգմանալից ներկայացվում են ու կարծես թե ոչ մի խնդիր չի առաջանում իրենց մոտ ու ոչ մեկ չի գրում, որ «Վիքիպեդիան մամուլ չէ», կամ, ավելի ճիշտ, ես չեմ տեսել, որ այդպես գրեն: Խնդրում եմ նաև ինձ ցույց տալ ժամանակակից պատմության ներկայացնելը արգելող կանոններ, կամ թեկուզ ուղեցույց, որպեսզի հասկանամ իմ հետագա գործունեության ուղղվածություններից մեկը Հայերեն Վիքիպեդիայում: Atheist Armenian (քննարկում) 17:58, 11 հունվարի 2024 (UTC)[reply]

Ողջույն։ Եթե նորությունը հանրագիտարանային նշանակալիություն ունի, ապա իրավունք ունի տեղ գտնել և՛ նորությունների բաժնում, և՛ համապատասխան հոդվածներում։ Այստեղ խոսք չի կարող գնալ «վիքիպեդիան մամուլ չէ»-ի մասին։ Սակայն պետք է ճիշտ գտնել այդ սահմանը։ Ենթադրում եմ, որ ձեր նշած այդ ձևակերպումը վերաբերել է հենց ոչ հանրագիտարանային նորությանը։ Սահմանազատող կանոնակարգ չկա, ուստի խմբագիրը ինքը պետք է որոշի նորության կարևորությունը, իսկ այլ կարծիքների դեպքում մասնակցի քննարկումներին, որտեղ ընդունված որոշումը կամ կոնսեսուսը կարող է նախադեպ դառնալ նմանատիպ այլ դեպքերի համար։ Նշեմ, որ չկա նաև ձեր նշած ժամանակակից պատմությունը ներկայացնելն արգելող կանոն, դա պետք է որոշեն խմբագիրները։ Օրինակ եթե այսօր երկրի ղեկավարը հրաժարական տա, դա ինքս կհամարեմ հանրագիտարանային ու կավելացնեմ և՛ նորություններում, և՛ համապատասխան հոդվածներում, սակայն եթե հրաժարական տա որևէ մարզպետ, ինքս դա նշանակալի չեմ համարի նորություններում գրելու համար, փոխարենը թարմացումը կանեմ մարզի ու այդ անձի հոդվածում։ Եթե երկրի ղեկավարը այցելի օրինակ Մարալիկ, դա հանրագիտարանային նորություն չէ, իսկ եթե այդ քաղաք այցելի Հռոմի պապը, ապա նույնիսկ առանձին հոդված միգուցե գրեմ՝ «Հռոմի պապի այցը Մարալիկ»։ Հուսով եմ ճիշտ եմ հասկացել ձեր հարցադրումը։ Ավետիսյան91 (քննարկում) 18:19, 11 հունվարի 2024 (UTC)[reply]
Ողջույն։ Եթե ճիշտ եմ հասկանում, նկատի է առնվել Ինչ չէ Վիքիպեդիան կանոնակարգի «Վիքիպեդիան նորությունների հարթակ չէ» բաժինը, որը Հայերեն Վիքիպեդիայի գործող կանոնակարգերից մեկն է։ — GeoØ () 18:34, 11 հունվարի 2024 (UTC)[reply]
Ողջույն, եթե ցանկություն կա նորություններով զբաղվելու, ապա կարելի է հայերեն Վիքիլուրեր ստեղծել։ Առաջին քայլը Ինկուբատորում բացել փորձնական, և ապա ստեղծել հիմնական--ԲեքոՔննարկում 18:44, 11 հունվարի 2024 (UTC)։[reply]

Գուցե որոշ օգնություն գտնվելու է այստեղ։

Խնդրում եմ թարգմանել հայերեն Википедия:Википедия не журналистика, Википедия:Не забор, Wikipedia:Notability, Wikipedia:Wikipedia is not a newspaper էջեր։

--Kareyac (քննարկում) 18:42, 11 հունվարի 2024 (UTC)[reply]

Շնորհակալ եմ բոլորիցդ արագ արձագանքելու և ձեր կարծիքների համար։ Հետագա խմբագրումներում անպայման հաշվի կառնեմ կանոնակարգը։ Բեքո ջան, այո ցանկություն կա զբաղվելու, սակայն դժվար թե կարողանամ փորձնականը ստեղծել, կխնդրեմ ինչ-որ մեկը օգնի ինձ այդ հարցում։--Atheist Armenian (քննարկում) 18:46, 12 հունվարի 2024 (UTC)[reply]

Կատեգորիաներ, որոնք կարող են գալ Վիքիդատայից

Ողջույն։ Ինչպես գիտեք, մեր տեղեկաքարտերի շատ տվյալներ ավտոմատ գալիս են Վիքիդատայից։ Տեղեկաքարտերը ստեղծված են այնպես, որ տվյալներից բացի նաև հնարավոր է ավտոմատ ավելացնել շատ կատեգորիաներ (Օրինակ՝ Լոնդոնում նկարահանված ֆիլմեր կատեգորիան Hugo (ֆիլմ) հոդվածում)։ Բայց, կատեգորիան ավտոմատ ավելանում է միայն այն դեպքում, երբ Հայերեն Վիքիպեդիայում նման կատեգորիա արդեն գոյություն ունի և այն կապված է մյուս լեզուների հետ։ Այս ցանկում հավաքել եմ այն կատեգորիաների անունները, որոնք մեր մոտ դեռ չկան, բայց ստեղծելու դեպքում արագ կլցվեն։ Ցանկը պարբերաբար կթարմացնեմ, հավես ունենալու դեպքում կարող եք ստեղծել կատեգորիաները։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:08, 15 հունվարի 2024 (UTC)[reply]

կփորձեմ անել, դանդաղ բայց կանեմ։ --ERJANIK (քննարկում) 18:47, 15 հունվարի 2024 (UTC)[reply]
սա առաջինն էր որ ստեղծեցի, կսկսեմ կամաց քայլերով:--ERJANIK (քննարկում) 16:43, 16 հունվարի 2024 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան, իսկ ինչից է, որ այս կատեգորիան դատարկ է, իսկ այս մեկը արդեն ընդգրկում է: --ERJANIK (քննարկում) 18:58, 16 հունվարի 2024 (UTC)[reply]
@ERJANIK ջան, որոշ ժամանակ է պետք քեփի թարմացման համար։ Արդեն երկուսում էլ հոդվածներ կան։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:38, 16 հունվարի 2024 (UTC)[reply]

Feminism and Folklore 2024

Please help translate to your language

Dear Wiki Community,

You are humbly invited to organize the Feminism and Folklore 2024 writing competition from February 1, 2023, to March 31, 2023 on your local Wikipedia. This year, Feminism and Folklore will focus on feminism, women's issues, and gender-focused topics for the project, with a Wiki Loves Folklore gender gap focus and a folk culture theme on Wikipedia.

You can help Wikipedia's coverage of folklore from your area by writing or improving articles about things like folk festivals, folk dances, folk music, women and queer folklore figures, folk game athletes, women in mythology, women warriors in folklore, witches and witch hunting, fairy tales, and more. Users can help create new articles, expand or translate from a generated list of suggested articles.

Organisers are requested to work on the following action items to sign up their communities for the project:

  1. Create a page for the contest on the local wiki.
  2. Set up a campaign on CampWiz tool.
  3. Create the local list and mention the timeline and local and international prizes.
  4. Request local admins for site notice.
  5. Link the local page and the CampWiz link on the meta project page.

This year, the Wiki Loves Folklore Tech Team has introduced two new tools to enhance support for the campaign. These tools include the Article List Generator by Topic and CampWiz. The Article List Generator by Topic enables users to identify articles on the English Wikipedia that are not present in their native language Wikipedia. Users can customize their selection criteria, and the tool will present a table showcasing the missing articles along with suggested titles. Additionally, users have the option to download the list in both CSV and wikitable formats. Notably, the CampWiz tool will be employed for the project for the first time, empowering users to effectively host the project with a jury. Both tools are now available for use in the campaign. Click here to access these tools

Learn more about the contest and prizes on our project page. Feel free to contact us on our meta talk page or by email us if you need any assistance.

We look forward to your immense coordination.

Thank you and Best wishes,

Feminism and Folklore 2024 International Team

Stay connected  

--MediaWiki message delivery (քննարկում) 07:26, 18 հունվարի 2024 (UTC)[reply]

Wiki Loves Folklore is back!

Please help translate to your language

Dear Wiki Community, You are humbly invited to participate in the Wiki Loves Folklore 2024 an international photography contest organized on Wikimedia Commons to document folklore and intangible cultural heritage from different regions, including, folk creative activities and many more. It is held every year from the 1st till the 31st of March.

You can help in enriching the folklore documentation on Commons from your region by taking photos, audios, videos, and submitting them in this commons contest.

You can also organize a local contest in your country and support us in translating the project pages to help us spread the word in your native language.

Feel free to contact us on our project Talk page if you need any assistance.

Kind regards,

Wiki loves Folklore International Team

-- MediaWiki message delivery (քննարկում) 07:26, 18 հունվարի 2024 (UTC)[reply]

Հայտնի մարդիկ և քույր քաղաքներ

Ողջույն, բնակավայրերը ներկայացնող հոդվածներում հաճախ կարող ենք հանդիպել բաժիններ, որոնց մասով իմ և միգուցե այլ խմբագիրների մոտ տեխնիկական, բովանդակային և այլ բնույթի հարցեր են առաջանում։ Դրանք երկուսն են, առանձին-առանձին ներկայացնում եմ ստորև։

  1. Բնակավայրերի մասին բազմաթիվ հոդվածներում առկա է («Հայտնի մարդիկ», «Նշանավոր մարդիկ» և նմանատիպ վերնագրերով) բաժիներ, որտեղ ներկայացված են տվյալ բնակավայրում ծնված մարդկանց անուններ։ Որոշ հոդվածներում բաժնում առկա է մինչև 5-6, որոշներում մինչև 10 և ավելի անուններ։ Իհարկե, ես կողմ եմ, որ բնակավայրի մասին հոդվածում այնտեղ ծնված նշանավոր անձանց կամ նշանակալի գործունեություն իրակնացրած մարդկանց մասին հակիրճ գրվի, բայց կան որոշ խնդրահարույց դրվագներ։ Քննարկման ենթակա հարցերը հետևյալն են՝ 1․ի՞նչ սկզբունքով պետք է որոշենք, թե ում մասին գրենք, իսկ ում մասին՝ ոչ (միգուցե ով Հայերեն Վիքիպեդիայի տեսակետից ունի հանրագիտարանային նշանակալիությո՞ւն, միայն հոդված ունեցողների մասին գրե՞նք, թե՞ հոդված չունեցողների նույնպես), 2․եթե առանձին բաժնով ու ցանկով պետք է ներկայացվեն անձանց անունները, ապա յուրաքանչյուր հոդվածում քանի՞ անունն է տրամաբանական, որովհետև եթե փոքր բնակավայրերում կարող է մոտ 10 անուն լինել, ապա համեմատաբար մեծ բնակավայրերում դրանց թիվը կարող է անցնել հարյուրները (օրինակ եթե փոքր գյուղի հոդվածում 3 մարդու անուն գրելով ինչ-որ տեղ ծավալային տեսքը չի խաթարվի, ապա նույն կերպ Երևան հոդվածում կարող է հազարավոր անձանց ցանկ գրվի, իսկ տրամաբանությունը հուշում է, որ այդպես չպետք է արվի, իսկ եթե պետք է այդ հազարներից ընտրենք օրինակ 10-ին, ապա ի՞նչ տրամաբանությամբ պետք է ընտրենք), 3․արդյո՞ք ճիշտ է առանձին բաժնով գրել այդպիսի անձանց անունները ցանկի տեսքով, թե՞ ավելի նպատակահարմար է յուրաքանչյուրին հակիրճ ներկայացնել այն բաժնում, որն առավել մոտ է տվյալ անձի գործունեությանը (օրինակ մշակութային գործչի մասին գրել «Մշակույթ» բաժնում, պատմական գործչի մասին գրել «Պատմություն» բաժնում և այլն)։ Ինչպե՞ս վարվել, ի՞նչ առաջարկներ կան։
  2. Բնակավայրերի մասին հոդվածներում կարող ենք հաճախ հանդիպել «Քույր քաղաքներ» և նմանատիպ վերնագրերով բաժինների, որտեղ ներկայացված է այն բնակավայրերի անունները, որոնք (ենթադրելի է պաշտոնական ստորագրված) պայմանագրով հռչակվել են «քույր» կամ գործընկեր քաղաքներ (բնակավայրեր)։ Սովորաբար այդ բաժիններն ունեն ցանկի տեսք, որտեղ ներկայացված է տվյալ երկրի դրոշը, բնակավայրի անունը։ Որոշ բնակավայրերի դեպքում այս ցանկը կարճ է, որոշների դեպքում փոքր ինչ երկար։ Արդյո՞ք այս տեղեկություններն իրենից այնպիսի առանձնահատուկ տվյալներ են պարունակում, որ պետք է առանձին բաժնով գրենք և եթե այո, ապա ի՞նչ տեսքով (ցանկի՞)։ Միգուցե այդ մասին գրենք բնակավայրի վարչական, կառավարման վերաբերյալ բաժիններում և ոչ թե ցանկի տեսքով, այլ պարզապես 1-2 նախադասությամբ նկարագրական մասով։ Ինչպե՞ս վարվել, ի՞նչ առաջարկներ կան։ Գարդմանահայ (քննարկում)

Քանի որ քննարկմանը մասնակցելու հետաքրքրություն չկա, ուստի ևս մեկ անգամ ուշադրություն եմ գրավում բարձրաձայնածս հարցերի վրա։ Եթե առաջարկներ կան, ցանկալի է ներկայացնեք։ Ճիշտ կլինի, որ այս հարցը բարձիթողի չմնա կամ մեկ խմբագրի պատկերացումներով չկիրառվի։--Գարդմանահայ (քննարկում) 10:43, 8 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]

Առաջին կետի հետ համաձայն եմ, անհրաժեշտություն չեմ տեսնում նման բաժնի, քանի որ նույնիսկ անհականալի է, թե ինչ սկզբունքով են որոշվում՝ ովքեր պետք է լինեն այդ ցանկում։
Իսկ ինչ վերաբերում է քույր քաղաքներին, կարծում եմ, որ պետք չէ հեռացնել, կարող ենք ցանկի տեսքով թողնել, չի խանգարում։ — GeoØ () 11:44, 8 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
1. Փոքր բնակավայրերի դեպքում կարելի է պահպանել «Հայտնի անձինք» բաժինը, եթե ներկայացուցիչների քանակը չի գերազանցում 4-5-ը։ Թիվը կոնկրետ չէ և պետք է գտնվի ողջամտության սահմաններում։ Պետք է ներառել միայն ոլորտի առավել հաջողակ, ճանաչում ունեցած անձանց։ Այդ սկզբունքից ելնելով թիվը կարող է տարբեր լինել։ Օրինակ եթե Չարդախլու հոդվածի համապատասխան բաժնում 16 անունները արժանի են հիշատակման, ապա հավանական է, որ մեկ այլ գյուղի 5 անուններից 2-ը ենթակա լինեն հեռացման, քանի որ էական ներդրում չեն ունեցել իրենց գործունեության որոլրտի զարգացման գործում կամ առնվազն չունեն Վիքիպեդիայում հոդված։ Ամիսներ առաջ Լոռու մարզի գյուղերից մեկի այդ բաժնից հեռացրել եմ մի քանի տասնյակ անուններ, որոնք հիշատակվում էին որպես «Հայրենական պատերազմի մասնակիցներ», իսկ միջին մեծության գյուղում այդ թիվը կարող է անցնել 100-ը։
Մեծ բնակավայրերի դեպքում այդ բաժինը ավելորդ է։ Իսկ այդ բնակավայրում ծնված/ապրած համաշխարհային հռչակ ունեցող մարդու մասին, ենթադրվում է, որ այլ բաժիններում կլինեն հիշատակումներ, օրինակ՝ Մոցարտի մասին Վիեննա հոդվածում։
2. «Քույր քաղաքները» իրականում այնքան էլ նշանակալի չեն և հիմնականում միայն խորհրդանշական բնույթ ունեն։ Կողմ կլինեի հիշատակմանը, եթե այդ քույր քաղաքը էական ազդեցություն ունենար բնակավայրի կյանքի կազմակերպման, զարգացման գործում։ Օրինակ եթե այդ քաղաքը կառուցված լիներ քույր քաղաքի հատակագծի նմանությամբ, ունենար կառավարման նույն մոդելը, նույն համակարգերը։ Սակայն որևէ պահի, որևէ առիթով քույր քաղաքի կարգավիճակ ստացած քաղաքի մասին հիշտակումը, հասկանալի չէ։ Ավետիսյան91 (քննարկում) 21:11, 11 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]

Առաջարկում եմ՝

1. «Հայտնի մարդիկ» բաժնում թողնել միայն մարդկանց, որոնք ազդել են հենց հոդվածի բնակավայրի կյանքի վրա, բացառություն թողնել միայն գյուղերի համար։ Կարելի է սահմանափակել — 10 անձ։
1.1 Պարտադիր չի հոդված արդեն ունենանք, բավական է նշանակալիությունը։
1.2 Կարդալու համար հարմար է տողով, պարզ նախադասությունով, 5 և ավելի մարդկանց դեպքում կարելի է նաև ցանկով։
1.3 Մեկ նախաքասություն հոդվածի վերջում կամ ցանկ ցանկ առանձին բաժնում բավական է։
2.«Քույր քաղաքներ» թողնել ոնց կա։ - Kareyac (քննարկում) 05:49, 16 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]

Շնորհակալություն ձեր տեսակետները հայտնելու համար։ Որոշ ժամանակ անց կամփոփեմ քննարկումը, միգուցե մինչ այդ այլ խմբագիրներ էլ ներկայացնեն իրենց դիրքորոշումը։--Գարդմանահայ (քննարկում) 09:01, 28 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]

1-ին կետի մասով իմ կարծիքով այդ բաժինը պետք է ձուլել մյուս բաժինների մեջ (մանրամասն ձևն արդեն առաջարկել եմ վերևում), որովհետև անունների ընտրության խնդիր կա, նաև հնարավոր է անտրամաբանական մեծ ցանկերի հանդիպենք։ Բացի այդ, այդպես առավել պատկերավոր կներկայացվեն տվյալ անձինք, իրենց գործունեությւոնը, ներդրումը, իսկ հոդվածի որակը կբարձրանա։

Կարծես նույն դիրքորոշումն ունի GeoØ-ն։

Ավետիսյան91, 1-ին կետի մասով մի քանի հարց ունեմ, որպեսզի առավել հստակ ու առարկայական ընկալելի լինի քո դիրքորոշումը։ Նշել ես, որ «Փոքր բնակավայրերի դեպքում կարելի է պահպանել «Հայտնի անձինք» բաժինը, եթե ներկայացուցիչների քանակը չի գերազանցում 4-5-ը։ Թիվը կոնկրետ չէ և պետք է գտնվի ողջամտության սահմաններում»։ Կխնդրեմ առավել մանրամասն ու հստակ ձևակերպես, քանզի մենք կամ պետք է սահմանենք թվերի հստակ միջակայք կամ կբախվենք «դե այս մի անունն էլ ավելացնենք ոչինչ, շատ չի» տարբերակի հետ և այդպես թվաքանակը կարող է 10-ի փոխարեն հասնել օրինակ 40-ի։ Մյուս կողմից եթե սահմանենք առավելագույն թվաքանակ (օրինակ 10), ապա կարող ենք հանդիպել մեկ այլ խնդրի, երբ ունենանք 15 նշանավոր անձ, բայց չիմանանք ինչպես ընտրենք 10-ին։ Նշել ես, որ «Պետք է ներառել միայն ոլորտի առավել հաջողակ, ճանաչում ունեցած անձանց։ Այդ սկզբունքից ելնելով թիվը կարող է տարբեր լինել»։ Այսինքն անձի մասին բնակավայրի հոդվածում գրում ենք, եթե նա ծնվել է այդ բնակավայրում և հաջողությունների է հասել, հայտնի է դարձել կամ եթե այնտեղ չի ծնվել, բայց, բնակվելով տվյալ բնակավայրում, հաջողությունների է հասել, հայտնի դարձել։ Միգուցե հավանական խնդիրներից, խոչընդոտներից խուսափելու համար այդ բաժինը պարզապես ձուլենք մյուս բաժինների հե՞տ։ Այդպես ցանկում ներկայացված անձինք առավել պատկերավոր և որոշակի հստակեցնող տեղեկություններով կներկայացվեն հոդվածում։ Ի՞նչ կարծիքի ես։

Kareyac, նշել ես, որ «Հայտնի մարդիկ» բաժինը պետք է թողնել ցանկի տեսքով և ցանկում ներառված անձանց թվաքանակը սահմանափակել 10-ով։ Կխնդրեմ հստակեցնել, թե ի՞նչ ենք անելու, եթե հոդվածի այդ բաժնում գրելու 15, 30 և ավել թեկնածու կա։ Ո՞նց ենք որոշելու, թե որ 10-ին պետք է ընտրենք։ Նշել ես, որ «Կարդալու համար հարմար է տողով, պարզ նախադասությունով, 5 և ավելի մարդկանց դեպքում կարելի է նաև ցանկով»։ Եթե փորձենք խուսափել քեզ ուղղված նախորդ հարցադրումիցս բխող հավանական խնդիրներից, ապա ավելի լավ չէ՞ այդ բաժինը ձուլենք մյուս բաժիններում (տնտեսագետինը Տնտեսություն բաժնում, գիտնականինը Կրթություն բաժնում, պատմական դեմքերինը՝ Պատմություն բաժնում և այլն կամ էլ եթե որևէ բաժնի հետ կապ չենք գտնում, ապա գրենք Բնակչություն բաժնում) և քո ասած ձևով 1 նախադասությամբ ներկայացնենք անձին։ Այդպես տվյալ բաժիններն առավել պատկերավոր կլինեն։ Ի՞նչ կարծիքի ես։ --Գարդմանահայ (քննարկում) 13:36, 12 հունվարի 2024 (UTC)[reply]

1-ին կետի հետ կապված. չեմ կարծում, թե այս պահին կա ակնհայտ խնդիր, որ տասնյակներով անձանց անուններ կան փոքր բնակավայրի 1 հոդվածում։ Ինձ համար չափանիշ է հանրագիտարանում հոդված ունեցող անձանց անունները։ Իսկ այդպիսիները փոքր և միջին մեծության հայաստանյան բնակավայրերում միջինը 4-5 են (ինչպես նշել էի)։ Առանձնակի դեպքերում միշտ կարելի է քննարկումով հասկանալ որևէ մեկի անհրաժեշտությունը կամ ավելորդությունը։ Հարցի երկրորդ մասի հետ կապված. ողջամիտ եմ համարում գրել այն մարդկանց անունները, որոնք իրենց կենսագրությամբ կապված են այդ բնակավայրի հետ (ծնվել են, կյանքի էական մասն այդտեղ են ապրել, մեծ ներդրում են ունեցել բնակավայրի զարգացման գործում)։ Այլ բաժինների ձուլման դեպքում էլ ենթադրյալ խնդիրը չի լուծվի, քանի որ այդ բաժնում էլ կարող են ավելացնել այդ տասնյակ անունները։ Ավետիսյան91 (քննարկում) 16:20, 19 հունվարի 2024 (UTC)[reply]

Խնդիր նոր հոդվածում

Բարև Ձեզ, Այժմ ես աշխատում եմ և մեծ փոփոխություններ եմ կատարում Հայաստանի համայնքներ հոդվածում։ Սակայն հոդվածի տեքստը առաջ է եկել։ Խնդրում եմ օգնել, որպիսի հոդվածը ստանա պատշաճ տեսք։

Կանխավ շնորհակալություն, Tigran Ovanyan/ 💬 17:49, 18 հունվարի 2024 (UTC)[reply]

  1. Խնդիրը պարզեցի, Հայաստանի քաղաքականություն կաղապարը շեղում է տեքստը։ --Tigran Ovanyan/ 💬 17:57, 18 հունվարի 2024 (UTC)[reply]
    Բարև Ձեզ, հարգելի @Tigran Ovanyan։ Կնայե՞ք նորից, մի փոքրիկ բան ուղղեցի։ — GeoØ () 18:28, 18 հունվարի 2024 (UTC)[reply]
    Բարև Ձեզ,
    Անկեղծ ասած չեմ տեսնում, թե ինչ փոփոխություն եք կատարել։ Ամենայն դեպս խնդիրը լուծվել է։ --Tigran Ovanyan/ 💬 18:37, 18 հունվարի 2024 (UTC)[reply]

Vote on the Charter for the Universal Code of Conduct Coordinating Committee

You can find this message translated into additional languages on Meta-wiki. Please help translate to your language

Hello all,

I am reaching out to you today to announce that the voting period for the Universal Code of Conduct Coordinating Committee (U4C) Charter is now open. Community members may cast their vote and provide comments about the charter via SecurePoll now through 2 February 2024. Those of you who voiced your opinions during the development of the UCoC Enforcement Guidelines will find this process familiar.

The current version of the U4C Charter is on Meta-wiki with translations available.

Read the charter, go vote and share this note with others in your community. I can confidently say the U4C Building Committee looks forward to your participation.

On behalf of the UCoC Project team,

RamzyM (WMF) 18:08, 19 հունվարի 2024 (UTC)[reply]

A new feature for previewing references on your wiki

Montage of two screenshots, one showing the Reference Previews feature, and one showing the Page Previews feature

Apologies for writing in English. If you can translate this message, that would be much appreciated.

Hi. As announced some weeks ago [1] [2], Wikimedia Deutschland’s Technical Wishes team introduced Reference Previews to many wikis, including this one. This feature shows popups for references in the article text.

While this new feature is already usable on your wiki, most people here are not seeing it yet because your wiki has set a gadget as the default for previewing references. We plan to remove the default flag from the gadget on your wiki soon. This means:

  • The new default for reference popups on your wiki will be Reference Previews.
  • However, if you want to keep using the gadget, you can still enable it in your personal settings.

The benefit of having Reference Previews as the default is that the user experience will be consistent across wikis and with the Page Previews feature, and that the software will be easier to maintain overall.

This change is planned for February 14. If you have concerns about this change, please let us know on this talk page by February 12. – Kind regards, Johanna Strodt (WMDE), 09:30, 23 հունվարի 2024 (UTC)[reply]

ծանոթագրություն ունեցող հոդվածներ առանց ծանցանկի

Ողջույն։ Մենք ունենք լիքը հոդվածներ, որոնք ունեն ծանոթագրություններ, բայց չունեն ծանցանկ կաղապար և/կամ ծանոթագրություններ բաժին (ցանկը)։ Վաղը կփորձեմ հեշտերը բոտով անել, բայց մեծ մասը ձեռքով անելու կարիք կլինի։ Եթե չգիտեք, թե ինչ անել, կարող եք սա անել ։) ԱշոտՏՆՂ (քննարկում) 04:28, 20 հունվարի 2024 (UTC)[reply]

@ԱշոտՏՆՂ ջան, սա իրոք բոտի աշխատանք է ։) Ձեռքով որո՞նք պետք է անել։ — GeoØ () 11:10, 20 հունվարի 2024 (UTC)[reply]
@ԱշոտՏՆՂ ջան, թեմայի հետ կապ չունի, բայց ամեն դեպքում, մեզ մոտ Սպասարկող:Սպասարկողէջերը թարմացվու՞մ են առհասարակ։ Եթե այո, կարո՞ղ է իմանաս՝ որքան ժամանակում։ — GeoØ () 11:14, 20 հունվարի 2024 (UTC)[reply]
@GeoO ջան, թարմացվում են ոնց որ բոլոր Վիքիներում։ Որոշները շատ արագ, որոշները ամսական մեկ կամ երկու համար։ Քեզ ո՞ր էջն է պետք, որոշների դեպքում կարող եմ ավելի թարմ ցանկը տալ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:15, 20 հունվարի 2024 (UTC)[reply]
@GeoO խուճուճ ու իրարից տարբեր սխալներ կան, վստահ չեմ, որ բոտս որակով գործ կանի։ Նման պարզ դեպքերը (մոտ 1200 հոդված) բոտով արեցի։ Բայց ասենք նման դեպքերում բոտը ավելի շատ վնաս կտա, քան օգուտ։ Ընթացքում եթե ուրիշ տարածված օրինաչափություն գտնեմ, էլի բոտով կանեմ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 02:22, 21 հունվարի 2024 (UTC)[reply]
Իսկ հնարավո՞ր է այն հոդվածների ցանկը, որոնք չունեն ծանոթագրություններ, բայց ունեն կաղապարը։--A.arpi.a (քննարկում) 10:32, 24 հունվարի 2024 (UTC)[reply]
Արփ ջան, հնարավոր է, դեռ կիսատ ցանկը՝ Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/ծանցանկ ունեցող հոդվածներ առանց ծանոթագրության։ Էս Պանդորայի տուփը շատ վախենալու ա, որովհետև լիքը հոդվածներ իրականում անաղբյուր են, ուղղակի չեն պիտակվել {{անաղբյուր}} կաղապարով, որովհետև {{ծանցանկ}} կաղապար են ունեցել։ Նույնիսկ բոտով ստեղված Ռուսաստանի բնակավայրերի մասին հոդվածները հանելուց հետո (սրանց համար էլ է պետք աղբյուր գտնեմ, կամ գոնե Ռուսերեն Վիքիպեդիայից բոտով գողանալ)։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:10, 25 հունվարի 2024 (UTC)[reply]
Ցանկն ամբողջությամբ պատրաստ է (հղում)։ Փաստորեն մենք ունենք 18112 հոդված, որտեղ {{ծանցանկ}} կաղապարը կա, բայց ծանոթագրություն չկա։ Ջնջելը ավելացնելուց հեշտ է, հետևաբար մեծ մասը բոտով կարող եմ հանել։ Բայց նախքան դա ուզում եմ լսել ձեր կարծիքը։ Խնդրում եմ արձագանքել, քանի որ խոսքը 18 կիլո հոդվածի մասին է։ Ի՞նչ անել այս հոդվածների հետ, հանելուց հետո {{անաղբյուր}}-ով պիտակե՞մ։ Ռուսաստանի բնակավայրերի դեպքում մտածում եմ, որ կարող ենք Ռուսերեն Վիքիպեդիայի նման օգտվել {{ՌԴբնակչություն}} կաղապարից։ Ahaik ջան, մինչև այս հոդվածների հետ ինչ-որ բան անելը կուզեի քո կարծիքը լսել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:18, 25 հունվարի 2024 (UTC)[reply]
Առանց Ռուսաստանի բնակավայրերի, ունենք մոտ 3000 նման հոդված (հղումԱշոտՏՆՂ (քննարկում) 10:32, 25 հունվարի 2024 (UTC)[reply]
Շնորհակալություն ցանկի համար։ Իմ կարծիքով՝ պետք է դնել «անաղբյուր» կաղապարը, բայց իհարկե սա ընդհանուր քննարկման հարց է։ Մյուս հարցը, եթե հնարավոր է, կարո՞ղ ենք գտնել հոդվածները, որոնք ունեն ծանոթագրություններ, բայց դրված է «անաղբյուր» կաղապարը։--A.arpi.a (քննարկում) 11:02, 25 հունվարի 2024 (UTC)[reply]
Հա, ի դեպ, որոշներում ՀՍՀ-ն կար որպես աղբյուր, դրանք պետք է հանել։--A.arpi.a (քննարկում) 11:06, 25 հունվարի 2024 (UTC)[reply]
Ահա, նման ավտոմատ թարմացվող, դինամիկ ցանկ էլ կարող ենք ունենալ՝ https://petscan.wmflabs.org/?psid=26822286 ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:07, 25 հունվարի 2024 (UTC)[reply]

Բարի օր բոլորին, Աշոտ ջան հա իրականում ափսոս կլինի ջնջել եդ բոլորը․․․ կարելի է գտնել մի հատ կայք, որը կամ տեղը, կամ բնակչությունն ա պարունակում ու բոտով խծկել։ Եդպիսի մի կայք գտել եմ, պաշտոնական ենտեղ բնակչությունն ա բերված բոլոր բնակավայրերի, բայց ինքս չեմ անի, կներեք, ժամանակից դժգոհում եմ․․․--Ahaik (քննարկում) 12:50, 25 հունվարի 2024 (UTC)[reply]

Ոչ ազատ պատկերներ ապրող անձանց հոդվածներում

Ողջույն, այս ցանկում կան ապրող անձանց մասին հոդվածներ, որոնք ունեն ոչ ազատ պատկերներ։ Ցանկը պարբերաբար բոտով կթարմացնեմ։ Մեկ հարց կանոնակարգի մասին․ օրինակ Անուշ Ստեփանյան հոդվածում օգտագործվում է Պատկեր:Անուշ Ստեփանյան.jpg պատկերը, որը ձայնասկավառակի պաստառ է։ Դա թույլատրվո՞ւմ է։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:11, 25 հունվարի 2024 (UTC)[reply]

Որոշ դեպքերում սխալը ոչ թե ոչ ազատ պատկերի կիրառումն է, այլ հոդվածում Ապրող անձինք կատեգորիայի գոյությունը: ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:43, 25 հունվարի 2024 (UTC)[reply]
Ողջույն, @ԱշոտՏՆՂ ջան, շնորհակալ եմ ցանկի համար, ես առանձնահատուկ ուշադրություն եմ դարձնում ոչ ազատ պատկերների՝ Հայերեն Վիքիպեդիայում ճիշտ կիրառմանը։ Ոչ, չի կարող օգտագործվել, որովհետև չի արդարացվում հոդվածում դրա կիրառվելը։ Կհեռացնեմ քիչ հետո։ Իսկ կարո՞ղ եմ խնդրել այս կատեգորիան էլ ժամանակ առ ժամանակ թարմացնել։ Շնորհակալ եմ։ GeoØ () 08:05, 26 հունվարի 2024 (UTC)[reply]
@GeoO ջան, ես դա թարմացնելու վրա ազդեցություն չունեմ, քանի որ քեշի հետ խնդիր է։ Բայց կատեգորիան ավելացնող կտորի համար նոր մոդուլ սարքեցի, փոխարինելուց հետո հույս ունեմ ավելի արագ կթարմանա, քանի որ մոդուլները սովորաբար ավելի թեթև են աշխատում։ Եթե էլի խնդիրը չլուծվի, կատեգորիային փոխարինող ցանկ կսարքեմ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:10, 26 հունվարի 2024 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, Աշոտ ջան։ GeoØ () 10:32, 26 հունվարի 2024 (UTC)[reply]

Միայն կարմիր կատեգորիա ունեցող հոդվածներ

Մենք ունենք 232 հոդված, որոնք ունեն միայն կարմիր կատեգորիա։ Այսինքն այս հոդվածները կատեգորիայի ծառի մեջ չկան (ցանկ)։ Եթե հավես ունեք, կատող եք կատեգորիաները ստեղծել կամ հոդվածներում այլ կատեգորիաներ ավելացնել։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:01, 26 հունվարի 2024 (UTC)[reply]

Հավանաբար մահացած ապրող անձինք

Վերևի քննարկումից պարզ դարձավ, որ մենք նաև նման ցանկի կարիք ունենք՝ Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/հավանաբար մահացած ապրող անձինք։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:55, 25 հունվարի 2024 (UTC)[reply]

Ինքս իմ հետ խոսում եմ ու անունը դնում եմ քննարկում ։Դ երդվում եմ, որ ես չեմ գժվել, ժողովուրդ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:11, 26 հունվարի 2024 (UTC)[reply]
Այս ցանկը ըստ ինչի՞ է կազմվել։ Մի քանիսը նայեցի, նկար չկար, մահացած չէին, ապրող անձինք կատեգորիա չկար։ Օրինակ՝ Լարիսա Շիլովա։--A.arpi.a (քննարկում) 06:15, 26 հունվարի 2024 (UTC)[reply]
​@A.arpi.a ջան, հոդվածում գրված է, որ նա թաղված է ​Նովոդևիչյան գերեզմանատանը, բայց հոդվածում կա Ապրող անձինք կատեգորիան։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:04, 26 հունվարի 2024 (UTC)[reply]
Ուփս, չէի տեսել, որ արդեն թաղված է))--A.arpi.a (քննարկում) 09:06, 26 հունվարի 2024 (UTC)[reply]

Այս ցանկում հայտնվել են նաև այն հոդվածները, որտեղ տեղեկաքարտում մահվան օրը լրացված է ձեռքով կամ այդ տողը դրված է, բայց լրացված չէ։ Այդ դեպքում ավտոմատ հայտնվում է «Ապրող անձինք» կատեգորիան։ Տեղեկաքարտի տողերը ջնջելուց հետո այդ կատեգորիան վերանում է։ --23artashes (քննարկում) 06:23, 26 հունվարի 2024 (UTC)[reply]

Ես սկսել եմ կամաց-կամաք մաքրել ։) Եթե միացող կա, թող սկզբից գա ։ճ GeoØ () 09:28, 26 հունվարի 2024 (UTC)[reply]
Ավարտեցի ուղղումները, հեռացրի տեղեկաքարտերից ավելորդ կաղապարները։ Կատեգորիայում որոշ հոդվածներ կան, որոնք ստուգման կարիք ունեն։ GeoØ () 12:05, 27 հունվարի 2024 (UTC)[reply]

Ցանկում ընդգրկված է XV դարի անձ, հույս կ՞ա։ - Kareyac (քննարկում) 15:49, 27 հունվարի 2024 (UTC)[reply]

Ենթադրաբար՝ չէ ։) GeoØ () 15:52, 27 հունվարի 2024 (UTC)[reply]

Թվականների հոդվածները բարելավող գադջեթ

Ես հիշում եմ, որ ժամանակին գադջեթ կար, որը կիսաավտոմատ լրացնում էր թվականների հոդվածները (ծնունդներ, մահեր)։ Չեմ կարողանում գտնել։ Կօգնե՞ք։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:32, 28 հունվարի 2024 (UTC)[reply]

Երևի սա ես փնտրում, Աշոտ ջան՝ Վիքիպեդիա:WikiAutoDates։ -- 23artashes (քննարկում) 09:47, 28 հունվարի 2024 (UTC)[reply]
@23artashes ջան, այո։ Շնորհակալություն։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:53, 28 հունվարի 2024 (UTC)[reply]
@23artashes ջան, քո մոտ աշխատո՞ւմ ա հիմա։ Ես ավելացրի, բայց կոճակը չեմ տեսնում։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:01, 28 հունվարի 2024 (UTC)[reply]
Չէ, վաղուց չկա, Աշոտ ջան։ Որ սարքես, լավ կլինի. հարմար բան է։ -- 23artashes (քննարկում) 10:07, 28 հունվարի 2024 (UTC)[reply]

դատարկ էջեր

Ողջույն։ Մենք ունենք լիքը դատարկ էջեր։ Մի մասը պետք է ջնջել, մի մասը պետք է հետ տալ վանդալությունը, մի մասի դեպքում էլ պետք է կատեգորիա ավելացնել (դատարկ կատեգորիաների դեպքում)։ Ցանկը օրական կթարմացնեմ, կարող եք ավելացնել ձեր հսկացանկում, եթե մաքրելու հավես ունեք։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:24, 28 հունվարի 2024 (UTC)[reply]

Հավես կա, կարևոր ցանկ է։--ԲեքոՔննարկում 15:46, 28 հունվարի 2024 (UTC)[reply]
Ես էլ հավես ունեմ, կմիանամ ։) GeoØ () 17:14, 28 հունվարի 2024 (UTC)[reply]
Ցանկից այս կատեգորիան հոդվածներից պետք է դուրս գա, բայց ջնջելուց առաջ կարելի է կաղապար սարքել ու դնել հոդվածների քննարկման էջերում։--ԲեքոՔննարկում 14:42, 29 հունվարի 2024 (UTC)[reply]
@Beko ջան, կաղապար կա արդեն՝ {{Հուշ-հոդված/Ռուդիկ_Ղարիբյան}}։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:49, 29 հունվարի 2024 (UTC)[reply]
Ուրեմն, կարող ենք հանգիստ հեռացնել հոդվածներից ու ջնջել կատեգորիան։ Կաղապարը կատեգորիա չուներ՝ կատեգորիան ավելացրի այնտեղ։--ԲեքոՔննարկում 14:55, 29 հունվարի 2024 (UTC)[reply]
Շնորհակալություն։ Ես ամեն դեպքում ստեղծեցի Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/դատարկ էջեր/բացառություններ էջը, որտեղ ավելացված էջերը հաջորդ թարմացման մեջ չեն հայտնվի։ Եթե ինչ-որ էջ գտնվի, որի շատ կարճ կամ դատարկ լինելը նորմալ է, կարելի է ավելացնել այս ցանկում, որ հետո չխանգարի։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:20, 29 հունվարի 2024 (UTC)[reply]

Մոտ 12% անաղբյուր հոդված

Բարի օր։ Վերևի քննարկումից պարզվեց, որ մենք ունենք լիքը հոդվածներ, որոնք ունեն {{ծանցանկ}} կաղապար, բայց ոչ մի ծանոթագրություն չունեն։ Ես մոտ 9000-ում ավելացրի բնակչության աղյուսակ (Ռուսերեն Վիքիպեդիայից), որը աղբյուրներ էլ ունի։ Բայց վերջը էլի 8900 հոդված մնաց ցանկում։ Քանի որ հոդվածները ծանոթագրություն բաժին ունեն, ժամանակին ավտոմատ չեն պիտակվել։ Էս հոդվածների հետ ի՞նչ ենք անում։ Բոտով կաղապարը հանելը շատ հեշտ ա, բայց հետո պիտակե՞լ։ Մենք այս պահին Անաղբյուր և լրացուցիչ աղբյուրների կարիք ունեցող հոդվածներ կատեգորիայում ունենք ~28000 հոդված, սրանք էլ հետը ստացվում, որ Հայերեն Վիքիպեդիայի հոդվածների 12%-ը անաղբյուր են։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:51, 29 հունվարի 2024 (UTC)[reply]

Դրանց մի մասը ներքևում աղբյուրի կաղապար ունի (օրինակ՝ ՀՍՀ-ի հոդվածները)։--Voskanyan (քննարկում) 12:51, 29 հունվարի 2024 (UTC)[reply]
Ոսկանյան ջան, ճիշտ ես։ Եթե որոշվի, որ անաղբյուր կաղապար պետք է ավելացնել, բոտով կավելանեմ, բայց կիսաավտոմատ ու բաց կթողնեմ նման հոդվածները։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:51, 29 հունվարի 2024 (UTC)[reply]

էջ-քննարկում վերահղման անհամապատասխանություն

Բարև, հույս ունեմ՝ չեմ չարաշահում ձեր համբերությունը։ Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/էջ-քննարկում վերահղման անհամապատասխանություն էջում հավաքված են այն հոդված-քննարկում զուգերը, որոնցից մեկը վերահղում է, մյուսը վերահղում չէ։ Հիմնականում անհաջող անվանափոխություններից հետո առաջացած խնդիրներ են։ Իմ մնացած ցանկերի նման պարբերաբար կթարմացնեմ, երբ ինչ-որ բան ջնջելու կամ ջնջման դնելու հավես ունենաք, ստեղ լիքը թեկնածուներ կան։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:02, 30 հունվարի 2024 (UTC)[reply]

կեղտոտ ցանկ այլ կիրառումների համար

Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/այլ կիրառումների համար էջում հավաքել եմ այն էջերը, որոնք հավանաբար բազմիմաստության փարատման էջի կարիք ունեն։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել հավանաբար բառի վրա :) ցանկը կեղտոտ է, ուղղակի նայել եմ փակագծերին, որոշ դեպքերում նման էջի կարիք չկա։ Ցանկը վաղուց կար, բայց հազվադեպ էր թարմանում։ Էսօր ավելի հեշտ թարմացնելու ձև եմ գտել ու շուտ-շուտ կթարմացնեմ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:19, 31 հունվարի 2024 (UTC)[reply]

Last days to vote on the Charter for the Universal Code of Conduct Coordinating Committee

You can find this message translated into additional languages on Meta-wiki. Please help translate to your language

Hello all,

I am reaching out to you today to remind you that the voting period for the Universal Code of Conduct Coordinating Committee (U4C) charter will close on 2 February 2024. Community members may cast their vote and provide comments about the charter via SecurePoll. Those of you who voiced your opinions during the development of the UCoC Enforcement Guidelines will find this process familiar.

The current version of the U4C charter is on Meta-wiki with translations available.

Read the charter, go vote and share this note with others in your community. I can confidently say the U4C Building Committee looks forward to your participation.

On behalf of the UCoC Project team,

RamzyM (WMF) 17:00, 31 հունվարի 2024 (UTC)[reply]

Գիտական միտքը Վիքիպեդիայում

Հարգելի համայնք, «Ցանցային պետությունը» «Աշխատանքներ վիքիպեդիայում» և «Վիքիմեդիա Հայաստանը» «Վիքին սիրում է գիտություն» նախագծերի շրջանակներում՝ համատեղ կազմակերպել են խմբագրաթոն՝ նպատակ ունենալով Վիքիպեդիա տեղափոխել գիտական միտքը: Խմբագրաթոնն իրականացվելու է և՛ հայերեն, և՛ օտարալեզու Վիքիպեդիա հարթակներում: Աղբյուրների հետ աշխատողները կարող են միանալ, բարելավել և ստեղծել հոդվածներ։ Խմբագրաթոնը կսկսվի փետրվարի 1-ից։ ԲեքոՔննարկում 18:42, 31 հունվարի 2024 (UTC)[reply]