Վիքիպեդիա:WikiAutoDates

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գործիքի օգնությամբ Էդմոն Ռոստան հոդվածից տվյալների փոխադրում

WikiAutoDates, գործիք Հայերեն Վիքիպեդիայում, որը հնարավորություն է տալիս ծննդյան և մահվան թվականները կենսագրական հոդվածներից ավտոմատացված եղանակով փոխադրել համապատասխան տարեթվերի և ամսաթվերի հոդվածներ։

Ինչպե՞ս ակտիվացնել[խմբագրել կոդը]

Գործիքը օգտագործելու համար պետք է գրանցված լինել Վիքիպեդիայում։ Ակտիվացնելու համար ընդամենը պետք է ձեր մասնակցային commons.js էջում ավելացնել հետևյալ տողը․

importScript("Մասնակից:AngelaMars/main.js");

Այնուհետև հիշել էջը։ Գործիքը կավելանա էկրանի աջ վերին մասում՝ որոնման դաշտի ներքևում։

Պատմություն[խմբագրել կոդը]

Ստեղծել են Հրանտ Խաչատրյանի կազմակերպած «ՋավաՍկրիպտ» ծրագրավորման խմբակին մասնակցող ուսանողները։ Նախագծի ղեկավարը Հրանտ Խաչատրյանն է: Ծրագիրն առաջին անգամ պատրաստի տեսքով ներկայացվել է 2014 թվականի մայիսի 24-ին Վիքիմեդիայի գրասենյակում կայացած վորքշոփի ժամանակ:

Շնորհանդեսը կայացել է 2014 թվականի հունիսի 5-ին, ԵՊՀ-ում:

Աշխատանքի սկզբունքը[խմբագրել կոդը]

Ծրագիրը նախ հոդվածի մեջ որոնում է ծննդյան և մահվան թվականները, այնուհետև գտնում է տվյալ անձի ամենահարմար նկարագիրը («գրող, հրապարակախոս», «նկարիչ» և այլն)։ Հետո ստուգում է՝ արդյո՞ք տվյալներն արդեն առկա չեն տարեթվի և ամսաթվի համապատասխան հոդվածներում։ Եթե ոչ, ապա խմբագրի հաստատումից հետո, դրանք ավելացնում է այդ հոդվածներում։

Նախագծի մասնակիցներ[խմբագրել կոդը]

  • Հրանտ Խաչատրյան (ղեկավար)
  • Գայանե Հովհաննիսյան
  • Անժելա Մարկոսյան
  • Թագուհի Ասատրյան
  • Կարեն Համբարձումյան
  • Մարիամ Հարությունյան
  • Մարիամ Մարտիրոսյան
  • Սարո Մարկոսյան
  • Տիգրան Մամիկոնյան

Աղբյուրներ[խմբագրել կոդը]