Hugo (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Hugo
Hugo
Hugo logo.png
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3], արկածային ֆիլմ[1][2], ֆենթեզի ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում և միստիկ ֆիլմ
ՀիմքThe Invention of Hugo Cabret?
Թվականհոկտեմբերի 10, 2011[4] և փետրվարի 9, 2012[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարտին Սկորսեզե[6][1][2][7][3][8]
ՊրոդյուսերՄարտին Սկորսեզե, Ջոնի Դեփ, Գրեհեմ Քինգ և Թիմոթի Հեդինգթոն
Սցենարի հեղինակԼոգան Ջոն[6][3]
ԴերակատարներԱսա Բատերֆիլդ[6][1][7][9], Քլոե Գրեյս Մորեց[7][9], Բեն Քինգսլի[6][7][10][9], Սաշա Բերոն Կոեն[6][7][9], Ջուդ Լոու[6][9], Քրիստոֆեր Լի[6][9], Հելեն Մաքքրորի[6][9], Մայքլ Ստալբերգ[6][9], Էմիլի Մորտիմեր[6][9], Ռեյ Ուինսթոն[6][9], Ֆրենսիս դե լա Տուր[6][10][9], Ռիչարդ Գրիֆիտս[6][10][9], Angus Barnett?[9], Մարտին Սկորսեզե[9], Robert Gill?[9], Ed Sanders?[9], Ժորժ Մելիես[11], Ջոնի Դեփ, Մայքլ Փիթ, Բրայան Սելզնիկ, Gulliver McGrath?[11] և Francesca Scorsese?[11]
ՕպերատորՌոբերտ Ռիկարդսոն
ԵրաժշտությունՀովարդ Շոր
ՄոնտաժԹելմա Շունմեյքեր
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրԼոնդոն և Փարիզ
ԿինոընկերությունInfinitum Nihil? և GK Films
Տևողություն127±1 րոպե
Պաշտոնական կայքէջ
Hugo Վիքիպահեստում

Hugo-ն ռեժիսոր Մարտին Սքորսեզեի 2011 թվականի ընտանեկան արկածային ֆիլմն է: Այն էկրանի համար հարմարեցրել է Ջոն Լոգանը։ Նկարահանվել է Բրայան Սելզնիքի The Invention of Hugo Cabret գրքի հիման վրա, այն պատմում է մի տղայի պատմություն, ով 1930-ական թվականներին միայնակ ապրում է Փարիզի Gare Montparnasse երկաթուղու կայանում։

Hugo-ն Սքորսեսի կողմից նկարահանված առաջին 3D ֆիլմն է, որի մասին կինոռեժիսորը նշել է. «Ես պարզեցի, որ 3D-ն իսկապես հետաքրքիր է, որովհետև առաջ է դրվում դերասանների հուզականությունը։ Նրանց թեթևագույն շարժումը, նրանց փոքրագույն մտադրությունն ավելի մանրամանսն է ցուցադրվում»[12]: ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2011 թվականի նոյեմբերի 23-ին[13]։

Hugo-ն արժանացել է քննադատության և Օսկարի 11 անվանակարգի (այդ թվում լավագույն նկար), որն այդ տարում ամենից շատն էր բոլոր ֆիլմերից՝ հաղթել է հինգ անվանակարգում․ լավագույն կինեմատոգրաֆիա, արվեստի լավագույն ուղղություն, ձայնի լավագույն խառնուրդ, ձայնի լավագույն խմբագրում և լավագույն տեսողական էֆեկտներ[14]։ Այն նաև անվանակարգվել է 8 BAFTAs-ի համար և հաղթել երկուսը, 3 Golden Globe awards-ի, տալով Սքորսեզեին իր երրորդ Golden Globe Award-ը՝ լավագույն ռեժիսոր անվանակարգում։ Չնայած այս ամենին, ֆիլմն առևտրային ձախողում էր, քանի որ ծավալված 185 միլիոն դոլարի դիմաց ծախսեց 150–170 միլիոն դոլար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին Փարիզում 12-ամյա Հյուգո Կաբրեն (Էյսա Բաթերֆիլդ) ապրում է իր արի, ժամագործ հոր (Ջուդ Լոու) հետ, ով նաև աշխատում է թանգարանում։ Պարոն Կաբրեն թանգարանում գտնում է մի կոտրված ավտոմատոն։ Հայրն ու որդին փորձում են նորոգել այն, պարոն Կաբրեն փաստագրում էր ավտոմատոնի մասին նոթատետրում։ Երբ հայրը մահանում է հրդեհում, Հյուգոն գնում է ապրելու իր ջղայն, հարբեցող քեռի՝ Քլոդի (Ռեյ Ուինստոն) հետ։ Նա ստիպված էր գործի դնել Gare Montparnasse-ի կայանի ժամացույցը: Երբ Քլոդը մի քանի օր շարունակ բացակայում է, Հյուգոն շարունակում է աշխատացնել ժամացույցը՝ վախենալով, որ կայանի ոխակալ հսկիչ՝ Գուստավ Դաստեն (Սաշա Բարոն Կոհեն) իրեն կուղարկի որբանոց: Հյուգոն փորձում է գողացած մասերով նորոգել ավտոնոմը, հավատալով որ այն պարունակում է հաղորդագրություն իր հորից, բայց մեքենան աշխատացնելու համար հարկավոր է սրտաձև բանալի, որը հայրը մինչև մահանալը չէր հասցրել պատրաստել :

Հյուգոյին բռնում են խաղալիք գողանալիս: Կրպակի տեր Ժորժը (Բեն Կինգսլեյ), աչքի տակով անց է կացնում Հյուգոյի հոր նոթատետրն ու խլում այն տղայից, սպառնալով ոչնչացնել այն: Ժորժի սանուհի Իզաբելլան (Քլոի Գրեյս Մորեց) առաջարկում է օգնել Հյուգոին վերադարձնել նոթատետրը՝ Ժորժի կրպակում օգնական աշխատելու դիմաց: Կոտրված խաղալիք մուկը նորոգելուց հետո նա անցնում է գործի, չնայած ուներ ժամապահի գործը:

Նրանց ընկերությունն ամրանում է, նա պատահաբար հայտնաբերում է, որ Իզաբելլան որպես վզնոց կրում է բացակայող բանալին, որը ստացել է Ժորժի կողմից: Նա ցույց է տալիս աղջկան ավտոմատոնը և երբ վերջինս սկսում է աշխատել, նկարում է մի նկար, որը Հյուգոն ճանաչում է A Trip to the Moon ֆիլմի հոր նկարագրությունից: Իզաբելլան նմանեցնում է իր կնքահոր ստորագրությունը ավտոմատոնի թողածի հետ, որն էր «Ժորժ Միլիես»։ Նա Հյուգոին թաքուն բերում է իր տուն, որտեղ գտնում են Միլիեսի գաղտնի պահեստը լցված էլ ավելի շատ պատկերանկարներով, սակայն նրանց բռնացնում է Ժորժն, ու Հյուգոյին վռնդում իր տնից։

Հյուգոն ու Իզաբելլան Film Academy Library-ից գտնում են կինոթատրոնի մասին մի գիրք, որը գովաբանում է Միլիեսի ավանդը: Նրանք հանդիպում են Ռենե Տաբաղին (Միշել Ստալբարգ)՝ գրքի հեղինակին, ֆիլմերի գիտակի, ով զարմանում է լսելով, որ Միլիեսը դեռ ողջ է, քանի որ նա անհետացել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, իր ֆիլմերի գրեթե բոլոր պատճենների հետ միասին։ Ոգևորված նրան հանդիպելու հնարավորությունից Ռենեն համաձայնում է հանդիպել Իզաբելլային ու Հյուգոյին Ժորժի տանը, որպեսզի ցույց տա A Trip to the Moon ֆիլմի իր պատճենը, հուսալով, որ այն արիություն կներշնչի Ջորջին։

Հաջորդ օրը, Հյուգոն պարզում է, որ բանալին անհասկանալի կերպով տեղակայվել է կայանի երկաթագծերի վրա։ Հենց որ իջնում է երկաթագծերի վրա, նրա վրա է սլանում մի անկառավարելի գնացք, որը վերջիվերջո ջախջախում է կայանի պատերը։ Հյուգոն արթնանում է հայտնաբերելով, որ սարսափահար իրողություններն ընդամենը մղձավանջ էին։ Իր տան գերանից կախված գրպանի ժամացույցի բացակայությունը նկատելուց հետո Հյուգոն դեռ շարունակում էր լսել չարագուշակի տկտկոցն իր հետևից։ Պարզում է, որ վերածվել է ավտոմատոնի, հետո միայն արթնանում է պարզելու, որ այս էլ զուտ մղձավանջ էր, հավանաբար ու խանգարողաբար խորհրդանշելով Հյուգոյի հավատը, որ յուրաքանրյուր արարած կյանքում ունի իր բացառիկ նպատակը:

Պլանավորած գիշերը Ժորժի կինը՝ Ջիաննը (Հելեն ՄքՔրորի) փորձում է ներս չթողնել նրանց, բայց Ռենեն հաճոյախոսում է Ջիաննին իր դերասանական խաղի համար Մելիեսի մի շարք ֆիլմերում և նա թույլ է տալիս նրանց շարունակել։ Ֆիլմի դիտման ընթացքում Ժորժն արթնանում է Ռենեյի ձեռքով կառավարվող ֆիլմի պռոեկցիոն լապտերի ձայներից և Ջիաննը վերջաապես համոզում է նրան փայփայել իր ձեռքբերումները և ոչ թե վշտանալ իր կորած երազանքի համար։ Ժորժը պատմում է, որ լինելով բեմական մոգ՝ նա հիանում էր կինոարվեստով և օգտագործում էր մեդիումը իր Star Film ընկերության համար երևակայական պատկերներ ստանալու նպատակով, բայց պատերազմը հասցրել է նրան սնանկության, փակելով իր կինոստուդիան ու վաճառելով իր ֆիլմերը։ Նա հառաչանքով է նշում, որ անգամ իր ստեղծած ավտոմատոնը, որ նվիրաբերել է թանգարանին՝ կորել է։ Հյուգոն հասկանում է, որ սա նույն ավտոմատոնն է, որը նա ունի և շտապում է կայան այն վերստանալու համար։ Սակայն նրան բռնում է Գուստավը, որը պարզել էր, որ Քլոդի մարմինը գտնվել է որոշ ժամանակ առաջ և սպառնում էր Հյուգոյին տանել որբանոց։ Հյուգոն փախչում է նրանից, բայց գցում է այն ռելսերին։ Նա գրեթե կմնար սլացող գնացքի տակ ինչպես եղել է իր երազում, բայց Գուստավը փրկում է նրան և ավտոմատոնին։ Ժորժը ժամանում է և ասում Գուստավին, որ նա այսուհետ հոգ կտանի Հյուգոյի մասին և կորդեգրի նրան։

Որոշ ժամանակ անց Ժորժը ստանում է Ֆիլմի Ակադեմիայի դասախոսի կոչում և Ռենեյի կողմից պահպանված ֆիլմի դիտմամբ տուրք է մատուցվում նրան։ Հյուգոն միանում է իր նոր ընտանիքին և նրանք տոնում են այս ամենը իրենց բնակարանում՝ հրավիրելով հյուրերի, որոնց թվում է բարեհոգի Գուստավը։ Նա ունի ոտքի նոր ձգափոկ (որը նշվում է, որ նախագծել է Հյուգոն) և նա ակնհայտորեն սիրահարված է Լիզետին (Էմիլի Մորտիմեր)՝ կայանի ծաղկավաճառին։ Ֆիլմն ավարտվում է Հյուգոյի կյանքի Իզաբելլայի գրառումներով, ըստ որի ավտոմատոնը Հյուգոյի նոր սենյակում է։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էյսա Բաթերֆիլդ՝ Հյուգո Կաբրետ
  • Քլոի Գրեյս Մորեց՝ Իզաբելլա
  • Բեն Քինգսլի՝ Ժորժ Մելիես/Հայրիկ Ժորժ
  • Սաշա Բարոն Կոեն՝ հսկիչ Գուստավա Դաստե
  • Ռեյ Ուինստոն՝ Կլաուդ Կաբրետ
  • Էմիլի Մորտիմեր՝ Լիսետ
  • Ջուդ Լաուվ՝ Պարոն Կաբրեդ

Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաարտադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին գրքի թողարկումից կարճ ժամանակ անց GK Films-ը պահանջել է The Invention of Hugo Cabret-ի էկրանացման իրավունքները: Սկզբնականապես Քրիս Ուեդջը նշանակված էր հարմարեցումների, իսկ Ջոն Լոգանը՝ սցենարի համար[15]: Ֆիլմը սկզբնականպես վերնագրված էր Hugo Cabret: Վարձվեցին մի քանի դերասաններ, որոնց թվում էր Բեն Կինգսլին, Սաշա Բարոն Կոհեն, Էյսա Բաթերֆիլդը, Քլոե Գրեյս Մորացն ու Հելեն ՄքՔրորին: Ջուդ Լոուն, Ռեյ Ուինստոնը, Քրիստոֆեր Լին, Ֆրանսե դե լա Տուրն ու Ռիչարդ Գրիֆիսը քիչ անց միացել են ծրագրին: Hugo-ի սկզբնական բյուջեն գնահատվել է 100 միլիոն դոլար, սակայն սահմանն անցել է՝ կազմելով 156-170 միլիոն դոլար[16]: 2012 թվականի փետրվարին Գրահամ Քինգն ամփոփել է Hugo-ի արտադրաման իր փորձը. «Ուղղակի կասեմ, որ դա ինձ համար ընդամենը մի քանի ոչ հեշտ ամիսներ էին, լցված անքնությամբ»:

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրությունը սկսվել է Լոնդոնում՝ 2010 թվականի հունիսի 29-ին, նկարահանման առաջին վայրը՝ Shepperton Studios[17]: 2010 թվականի օգոստոսին արտադրությունը երկու շաբաթով տեղափոխվել է Փարիզ:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Տևողություն
1. «The Thief»   4:20
2. «The Chase»   2:50
3. «The Clocks»   4:28
4. «Snowfall»   1:50
5. «Hugo's Father»   3:24
6. «Ashes»   2:33
7. «The Station Inspector»   1:10
8. «Bookstore»   1:51
9. «The Movies»   1:29
10. «The Message»   4:36
11. «The Armoire»   2:32
12. «Purpose»   2:04
13. «The Plan»   2:48
14. «Trains»   2:50
15. «Papa George Made Movies»   1:52
16. «The Invention of Dreams»   6:28
17. «A Ghost in the Station»   6:00
18. «A Train Arrives in the Station»   3:25
19. «The Magician»   2:33
20. «Cœur volant (feat Zaz)»   4:19
21. «Winding it Up»   4:11
01:07:33

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.filmaffinity.com/en/film504011.html
  2. 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt0970179/
  3. 3,0 3,1 3,2 http://www.cinemarx.ro/filme/Hugo-Hugo-2418514.html
  4. Freebase Data DumpsGoogle.
  5. Person Profile // Internet Movie Database — 1990.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 https://www.siamzone.com/movie/m/6328
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=136181.html
  8. http://bbfc.co.uk/releases/hugo-2011-1
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 http://www.imdb.com/title/tt0970179/fullcredits
  10. 10,0 10,1 10,2 http://www.telerama.fr/cinema/films/hugo-cabret,430901,critique.php
  11. 11,0 11,1 11,2 ČSFD — 2001.
  12. Savage Mark (2011-12-01)։ «Can Martin Scorsese's Hugo save 3D?»։ BBC News։ Վերցված է 2012-12-09 
  13. «Global Sites & Release Dates»։ Paramount Pictures։ Վերցված է 2011-08-11 
  14. «Oscars 2012: 'The Artist' and 'Hugo' Tie for 5 Awards, But Silent Film Wins Best Picture»։ Reuters։ 2012-02-27։ Վերցված է 2012-03-02 
  15. Siegel Tatiana (2008-05-05)։ «Chris Wedge to direct 'Hugo Cabret'»։ Variety։ Վերցված է 2012-08-24 
  16. Goldstein Patrick (2012-02-06)։ «Graham King on 'Hugo's' box-office woes: 'It's been painful'»։ Los Angeles Times։ Վերցված է 2012-04-08 
  17. Fernandez Jay A. (2010-06-29)։ «Jude Law cast in Scorsese's 'Cabret'»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2012-08-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]