Անուշ Ստեփանյան
Անուշ Ստեփանյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | մարտի 3, 1988 (35 տարեկան) Երևան, Հայաստան |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ժողովրդական երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի, նկարչուհի |
Գործիքներ | վոկալ |
![]() |
Անուշ Ստեփանյան (մարտի 3, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի[1] և նկարչուհի, «Հայ ավանդական երաժշտության անսամբլի» և Նարեկացի արվեստի միության մեներգչուհի[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուշ Ստեփանյանը ծնվել է 1988 թվականին Երևանում։ Սովորել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Կիրառական արվեստ բաժնում։ Ավարտել է Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի կիթառի բաժինը։
Երգել սկսել է մանուկ հասակից՝ հիմնականում ժողովրդական և հոգևոր ժանրի երգեր։ Մինչ օրս (2015) երգում է Նարեկացի արվեստի միության երգչախմբում։ Երգչախմբի հետ շրջագայել է Հայաստանի տարբեր մարզերում, արտերկրում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա[3]։
2016 թվականին Թուրքմենստանում տեղի ունեցած ԱՊՀ երկրների միջմշակութային սիմպոզիումին ներկայացրել է Հայաստանը։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2-3 տարի իր աշխատանքներով մասնակցում է Հայաստանի նկարիչների միությունում ընթացող հանրապետական ցուցահանդեսներին։ 2008 թվականից «Նարեկացի ժողովրդական նվագարանների համույթ»-ի մեներգչուհի[2]։
2014 թվականի հունիսի 16-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Հայ ավանդական երաժշտության անսամբլի» համերգ-շնորհանդեսը, որտեղ Անուշ Ստեփանյանը հանդես է եկել որպես մեներգչուհի[3]։
2014 թվականի հուլիսի 19-ին Գաֆեսճյան կենտրոնի համերգասրահում Հայ ավանդական երաժշտության անսամբլի կազմում մասնակցել է հոգևոր, ժողովրդական, աշուղական, Կոմիտասյան և Համշենական ստեղծագործությունների համերգին[4]։
2014 թվականի հոկտեմբերի 20-ին «Հայ ավանդական երաժշտության անսամբլի» կազմում մասնակցել է Գյումրիի օրվան նվիրված միջոցառումներին և ստացել՝ «Գյումրի երիտասարդ վարպետ կատարողների կոչում»[5]։
2014 թվականի նոյեմբերի 8-ին Եվա Ստեփանյանի հետ «Նարեկացի արվեստի միությունում» ներկայացրել է «Երկու քույր ենք» համերգ-ցուցահանդեսը[6]։
Նարեկացի համույթի կազմում լույս է տեսել նրա երկու ձայնասկավառակները՝ «Նարեկացի Համույթ։ Առաջին ձայնասկավառակ» և «Վերածնունդ»[7]։ 2010 թվականին «Նարեկացի Համույթ։ Առաջին ձայնասկավառակ»-ը «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» ժամանակ ճանաչվել է այդ թվականի «Ազգային լավագույն ձայնասկավառակ»[7]։ 2012 թվականին լույս է տեսել «Վերածնունդ» ձայնասկավառակը[8]։
2014 թվականի փետրվարի 1-15-ը շրջագայություններ է ունեցել Հնդկաստանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ազգային նվագարանների հանդեպ հետաքրքրությունը հնարավոր է վերականգնել, «Առավոտ» օրաթերթ, Հունիս 10, 2014։
- ↑ 2,0 2,1 «Նարեկացի ժողովրդական համույթի կազմը «Նարեկացի արվեստի միության» կայքում։»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-14-ին։ Վերցված է 2015-01-12
- ↑ 3,0 3,1 Եթե հոգուս մոտ է, ուրեմն իմն է. Անուշ Ստեփանյան(չաշխատող հղում), հունիսի 17, 2014։
- ↑ Music Cascade: Armenian Traditional Ensemble
- ↑ Երկար ձգձգումներից հետո Գյումրիում այսօր նշվեց քաղաքի օրը
- ↑ Թե ժողովրդական, թե հոգևոր երգը անբաժան է եղել մեր ընտանիքից(չաշխատող հղում)
- ↑ 7,0 7,1 Երկու քոյր, Վեմ ռադիոկայան, 2014 թվական, Հոկտեմբեր 29
- ↑ «Նարեկացի համույթի ձայնասկավառակներ»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-01-12