Լարիսա Շիլովա
Արտաքին տեսք
Լարիսա Շիլովա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 16, 1934 (90 տարեկան) |
Ծննդավայր | Յարոսլավլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | նկարչուհի |
Լարիսա Շիլովա (ռուս.՝ Шилова, Лариса Александровна, նոյեմբերի 16, 1934, Յարոսլավլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս կինոյի նկարիչ։ Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լարիսա Շիլովան ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 16-ին, Յարոսլավլ քաղաքում։
1955 թվականին ավարտել է Յարոսլավլի գեղարվեստական ուսումնարանը։ Մի քանի տարի անց ընդունվել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի գեղարվեստական ֆակուլտետը (Ի. Շպինելի արվեստանոցը), որն ավարտել է 1964 թվականին[1]։
Քառասուն տարվա ընթացքում` 1955-1995 թվականներին, նա աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում[1]։ 1968 թվականից աշխատել է որպես հաստիքային բեմադրող նկարիչ։
Արվեստի իր գործերը ցուցադրել է գեղարվեստական տարբեր ցուցահանդեսներում։
- Հավաքական ցուցահանդեսներ. «Աշուն» (ՌԽՍԴՀ նկարիչների միության Լենինգրադի մասնաճյուղ), 1987, 1988. (Սանկտ Պետերբուրգի նկարիչների միություն, 1997, 1998, 1999), «Լենֆիլմի կինոստուդիայի ութ նկարիչ» (Լենինգրադի Կինոյի տուն, 1990) և այլն[1]։
- Անհատական ցուցահանդեսներ. Ամառային այգի (Թեյատուն, 1970), Կոլիզեում կինոթատրոն (1981 թվական)[1]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1968 թվական՝ Վիրինեա (ռեժիսոր՝ Վլադիմիր Ֆետին)
- 1969 թվական՝ Սպիտակ հողմացույց (ռեժիսոր՝ Դավիթ Քոչարյան)
- 1971 թվական՝ «Դուք կատակո՞ւմ ենք» կինոալմանախ, «Դուք կատակո՞ւմ եք» պատմվածք (ռեժիսոր՝ Վալերի Չեչունով)
- 1972 թվական՝ Բոբան ու փիղը (ռեժիսոր՝ Աուգուստ Բալտրուշայտիս)
- 1973 թվական՝ Որտե՞ղ է այն երևացել, որտե՞ղ է այն լսվել (կարճամետրաժ, ռեժիսոր՝ Վալենտին Գորլով)
- 1977 թվական՝ Սպանվել է կատարման ժամանակ (ռեժիսոր՝ Նիկոլայ Ռոզանցև)
- 1978 թվական՝ «Զավիալովյան հրաշքները» կինոալմանախ, «Երկրորդ նստաշրջանի տոմս» պատմվածք (ռեժիսոր՝ Անատոլի Դուբինկին)
- 1980 թվական՝ Բազենե՛ր, հեռացեք արծիվներից (ռեժիսոր՝ Նիկոլայ Ռոզանցև)
- 1980 թվական՝ Հրեշտակի օր (ռեժիսորներ՝ Սերգեյ Սելյանով, Նիկոլայ Մակարով)
- 1981 թվական՝ Ընկեր Իննոտեկին (ռեժիսորներ՝ Եվգենի Մեզենցև, Իոսիֆ Շապիրո)
- 1982 թվական՝ Վարվառայի օրը (ռեժիսորներ՝ Անատոլի Դուբինկին, Իոսիֆ Շապիրո)
- 1982 թվական՝ Լյուդմիլան (ռեժիսորներ՝ Վալենտին Մորոզով, Սերգեյ Դանիլին)
- 1984 թվական՝ Օլգան և Կոնստանտինը (ռեժիսոր՝ Եվգենի Մեզենցև)
- 1985 թվական՝ Կհանդիպենք մետրոյում (ռեժիսոր՝ Վիկտոր Սոկոլով)
- 1987 թվական՝ Բողոքարկում (ռեժիսոր՝ Վալերի Գուրյանով)
- 1987 թվական՝ Սպիտակ անեծք (ռեժիսոր՝ Նիկոլայ Կովալսկի)
- 1987 թվական՝ Լավ մնացեք (կարճամետրաժ, ռեժիսոր՝ Սերգեյ Բելոշնիկով)
- 1990 թվական՝ Պանցիր (ռեժիսոր՝ Իգոր Ալիմպիև)
- 1991 թվական՝ Սպիտակ գիշերներ (ռեժիսոր՝ Լեոնիդ Կվինիխիձե)
- 1991 թվական՝ Սոկրատես (Էլվիրա Կարատիշկինայի հետ համատեղ, ռեժիսոր՝ Վիկտոր Սոկոլով)
- 1994 թվական՝ Ռուսական սիմֆոնիա (ԽՍՀՄ/Ֆրանսիա) (ռեժիսոր՝ Կոնստանտին Լոպուշանսկի)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Шилова Лариса Александровна». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ««Լարիսա Շիլովա»». Персоналии. Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
- ««Լարիսա Շիլովա»». Статья. Онлайн энциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
- ««Լարիսա Շիլովա»». Энциклопедия кино. Академик. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
|