Վիքիպեդիա:Ինտերֆեյսի ադմինիստրատորի իրավունքների դիմումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Այստեղ Դուք կարող եք դիմել ինտերֆեյսի ադմինիստրատորի իրավունքների համար։

Մասնակիցը կարող է դիմել ինտերֆեյսի ադմինիստրատորի իրավունքների համար, եթե համապատասխանում է հետևյալ պայմաններին.

  • 24 ամիս վիքիստաժ (հաշվի են առվում այն ամիսները, երբ մասնակիցը իր հաշվից կատարել է առնվազն 1 խմբագրում «Մասնակից» անվանատարածքից դուրս, որը հետ չի շրջվել),
  • Նվազագույնը 3000 գործողություն, որից 1500-ը հոդվածներում (մասնակցի կողմից ավտոմատ ծրագրով, այդ թվում ԱՎԲ-ով կատարված խմբագրումները հաշվի չեն առնվում),
  • Առաջադրվելուց առաջ վերջին 6 ամսվա ընթացքում չունենա արգելափակում, իսկ վերջին 9 ամսում առավելագույնը մեկ արգելափակում ունենա (առավելագույնը 7 օր ժամկետով),
  • Մինչ առաջադրվելն անձնական տիրույթում ունենա տեխնիկական խմբագրման փորձ, որը կարժանանա տվյալ պահին գործող ինտերֆեյսի ադմինիստրատորներից գոնե 2-ի հավանությանը, կամ հաճախակի ինչ-որ հարցով դիմած լինի գլոբալ փոփոխությունների համար (mediawiki:common.js-ի կամ որևէ գադջեթի քննարկման էջերում հանդես է եկել կառուցողական առաջարկներով)[Ն 1]:
  • Բացառիկ դեպքերում, ադմինիստրատորների ընդհանուր ձայների 2/3 -ով (խոսքը վերաբերում է անխտիր բոլոր ադմինիստրատորների թվաքանակի հանդեպ 2/3-ին, անկախ նրանից ակտիվ են թե ոչ), հնարավոր է վերը նշված պայմաններին չբավարարող թեկնածուի գրանցում (խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ նոր ադմինի խիստ անհրաժեշտություն կա, իսկ ակտիվ մասնակիցներից ոչ մեկ չի բավարարում վերընշված պայմաններին), ով ընտրվելու դեպքում կստանձնի պարտականությունները երեք ամսով, հետագա երկարաձգման համար հարկավոր կլինի վերահաստատման քվեարկություն:

Եթե Դուք ցանկանում եք ինտերֆեյսի ադմինիստրատոր դառնալ, ապա ավելացրեք Ձեր մասնակցի անունը ստորև բերված համապատասխան բաժնում։ Բոլոր գրանցված անձինք՝ բացառությամբ թեկնածուից, կարող են քվեարկել միայն մեկ անգամ։

Քվեարկությունը տևում է 1 ամիս (30 օր)[1]։ Նվազագույնը 7 կողմ ձայներ և 66.6 տոկոս դրական արդյունք ապահովված թեկնածուին կտրվի ինտերֆեյսի ադմինիստրատորի կարգավիճակ քվեարկության ավարտից հետո։

Ադմինիստրատորի իրավունքներ ստանալուց հետո, խնդրում ենք թարմացնել Ինտերֆեյսի ադմինիստրատորների ցանկը։

Անցյալ դիմումների ամբողջական ցանկի համար այցելեք դիմումների արխիվ։

Դիմումի ներկայացում[խմբագրել կոդը]

Դիմումը ներկայացնելուց առաջ պետք է կարդալ Վիքիպեդիա:Ինտերֆեյսի ադմինիստրատորներ էջը։

Մուտքագրեք թեկնածուի անունը «/» նշանից հետո և սեղմեք «ստեղծել».

Դիմումի տեքստը կարելի է գրել ցանկացած (ոչ հանրագիտարանային) ոճով։ Անպայման պատասխանեք ստանդարտ հարցերին։ Նշեք կոնկրետ այն աշխատանքը, որը Դուք պատրաստվում եք վերցնել՝ համապատասխան Ձեր գիտելիքների, փորձի և հետաքրքրությունների։

Պահպանեք («Հիշել էջը» կոճակը) նորաստեղծ ենթաէջը և ավելացրեք նոր դիմումը ներքևում գտնվում աղյուսակում Նաև կարելի է հաղորդել վիքիհամայնքին Ձեր դիմումի մասին Խորհրդարանում։ Ցանկության դեպքում, Ձեր անձնական էջում կարող եք տեղադրել {{Տեխադմինի թեկնածու}} մասնակցի կաղապարը։

Ադմինիստրատորների ընտրության և իրավունքների զրկման քվեարկության մասնակցության կանոնակարգ և լրացուցիչ այլ պայմաններ[2][խմբագրել կոդը]

Քվեարկությանը մասնակցելու համար քվեարկությունը սկսելու օրվա դրությամբ մասնակիցը պետք է ունենա.

  • 6 ամիս վիքիստաժ (այսինքն մասնակցային հաշիվը պետք է գրանցված լինի, ոչ ուշ քան քվեարկությունը սկսվելուց 6 ամիս առաջ):
  • Նվազագույնը 1000 գործողություն, որից 500-ը հոդվածներում: Մասնակցի կողմից ավտոմատ ծրագրով, այդ թվում ԱՎԲ-ով կատարված խմբագրումները հաշվի չեն առնվում, սովորաբար պարտադիր կերպով ադմինիստրատորները պարտավոր են ստուգել մինչև 2000 խմբագրության դեպքում, մնացած դեպքերում կասկածի պարագայում:
  • Վերջին մեկ ամսում 33 գործողություն, վերջին ամսվան նախորդող 3 ամիսների ընթացքում ամսական նվազագույնը մեկ գործողություն
  • Ունենա գործող մեկ հաշիվ, տարբեր հաշիվներից քվեարկելու դեպքում ենթակա է անժամկետ արգելափակման:

Կասկածելի դեպքերում, օրինակ՝ նպատակային ցուցանիշ լրացնելու դեպքում հնարավոր է բոլոր ադմինների ձայների 2/3-ով քվեն չեղյալ համարել:

Ինչպես նաև ադմինների իրավունքների հեռացման դեպքում նույն պայմանները գործեն, ինչ ընտրության դեպքում, այսինքն նվազագույնը 7 կողմ ձայն, ընդ որում դրանք պետք է կազմեն ձայների 66.6%-ը: Քվեարկության ժամկետը հավասար է հարցման ժամկետին՝ 1 ամիս:

  • Հատուկ դեպքերում ադմինների ընդհանուր ձայների 2/3-ով հնարավոր է ընթացիկ քվեարկության ժամկետը երկարաձգել:
  • Ադմինիստրատորի նոր թեկնածուի առաջադրման կամ կարգավիճակի հեռացման հայտի մասին անպայման ահրաժեշտ է տեղեկացնել խորհրդարանում՝ բացմանը օրը:
Ստուգի՛ր քվեարկելու քո իրավունքը


Ընթացիկ դիմումներ[խմբագրել կոդը]

  • Չկան

Նախկին դիմումներ[խմբագրել կոդը]

Իրավունքների շնորհումը արտացոլվում է մասնակիցների իրավունքների մատյանում։

Տես նաև[խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել կոդը]

  1. Ինտերֆեյսի ադմինիստրատորների բացակայության կամ ինքնաառաջադրման դեպքում ստուգումը կատարվում է տվյալ պահին գործող ադմինների կողմից