Քննարկում:Ադրբեջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արցախ. ադրբեջանական տարածք թե՞ անկախ և իրավական պետություն[խմբագրել կոդը]

Բարեկամներ, խնդրում եմ հիշեք, որ մենք ճանաչում են Արցախի անկախությունը և տարածքային ամբողջականությունը։ Եվ ուրեմն չենք կարող Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։ --Vacio 06:30, 16 Մայիսի 2008 (UTC)

Համաձայն եմ և վստահ եմ բոլոր մասնակիցներն ել համաձայն են։ - Ֆետայի 21:46, 16 Մայիսի 2008 (UTC)
Ողջույն Վաչագան։ Այստեղ երկու հարց կա, թե ո՞վ ենք այդ «մենք»-ը։ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես չի ճանաչում ԼՂՀ-ի անկախությունը և դրանից բխող այլ բաները (այն, ինչպես նաև Վրաստանը, Պարսկաստանը և այլ հարևանի չի ճանաչել նաև Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» քանի որ դե յուրե սահմանները վերջնականորեն ճշգրտված չեն և ճանաչելու բան չկա, ինչքան էլ ազերական ագիտպրոմը գոռա դրա մասին)։ Եթե այդ մենքը ստեղ հավաքված վիքիփեդիացիներն ենք, արդյոք մենք իրավունք ունե՞նք հանրագիտարանում ներկայացնել իրականությունը կախված այն բանից թե ինչը մենք ճանաչում ենք, իսկ ինչը ոչ։ Նաև ես ինչքան հասկանում եմ փոխվել է միայն քաղաքական քարտեզի պատկերը, իսկ տարածքը, բնակչությունը, խտությունը և այլ տվյալները մնացել են հինը :) ։ Իմ առաջարկը հետևյալն է՝ ԼՂՀ-ն նշել ոչ թե սպիտակ, ընդհանրապես Ադրբեջանի հետ կապ չունեցող գույնով, այլ մեկ այլ գույնով (օրինակ բաց նարնջագույն/կամ սպիտակ/նարնջագույն գծերով) ցույց տալով որ դե ֆակտո անկախ և կայացած հանրապետությունը դեռևս միջազգային ճանաչում չունի։ Մենք պետք է օբյետիվ լուսաբանենք գոյություն ունեցող իրականությունը, անկախ մեր անձնական կարծիքներից և ցանկություններից։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 01:12, 19 Մայիսի 2008 (UTC)
Հարգելի բարեկամ, «մենք» ասելով առաջին հերթին իսկապես նկատի ունեի Հայ Վիկիպեդիան։ Եվ «մենք» այո, կարծում եմ իրավասու ենք, ինչպես իրավասու է ցանկացած խմբակցություն, կազմակերպություն, տեղեկատվական միջոց, ճշտել իր դիրքորոշումը այս կամ այն իրավաքաղաքական գործընթացի նկատմամբ։ Ինչպես օրինակ վերջերս «Ռուսական Մեծ Հանրագիտարանի» որոշումը՝ Արցախը ներկայացնել որպես անկախ պետություն, կամ ամերիկյան «Թայմս» ամսագրի հայտարարությունը, որ իրենք 1915-ը այսուհետ կոչելու են ցեղասպանություն։ Եվ այդ ամենը չնայած իրենց երկրների պաշտոնական դիրքորոշման։ Ինչ խոսք, որ իմ կողմից «հիշեցումը» գուցե այդքան կոռեկտ կամ պատշաճ չէր։ Ամեն դեպքում կարծում եմ, բոլոր հիմքերը կան Արցախը (կամ ԼՂՀ, ինչպես կուզեք) ներկայացնելու որպես Ադրբեջանից լիովին անկախ ու անջատ վարչաքաղաքական միավոր։ Ընդորում Ադրբեջանը, որի մասին է այս հոդվածը, իր անկախությունից ի վեր որևէ ազդեցություն չունի նրա վրա։ Ես համաձայն չեմ, որ ՀՀ-ն ԼՂՀ անկախությունը չի ճանաչում. քանի որ միջազգային իրավունքի մեջ կա ճանաչման երկու հիմնական կատեգորիա. «դե յուրե ճանաչում» և «դե ֆակտո ճանաչում», և որպես կանոն առաջինը հաջորդում է երկրորդին։ Ճանաչումը գործընթաց է (և ոչ գործողություն), որը սկսվում է ճանաչողությամբ և ես կարծում եմ այստեղ կարևոր անելիք ունի նաև Հայ Վիկիպեդիան, այսինքն՝ «մենք» ;)
Իսկ ինչո՞ւ ես չեմ ցանկանում, որ Արցախը դիտվի որպես դե յուրե Ադրբեջանի մաս, ինչո՞ւ չեմ «բավարարվում» դե ֆակտո իրողությամբ։ Որովհետև այդ դեպքում նշանակում է, Արցախը այնուամենայնից ադրբեջանական տարածք է, և մենք՝ հայերս էլ կոպիտ խախտում ենք միջազգային իրավունքը՝ համագործակցելով և աջակցելով և Ադրբեջանի տարածքում գործող անջատողականներին և զինված խմբավորումներին ... Եվ եթե վաղը Ադրբեջանը զինված հարձակում գործի Արցախի վրա(ինչը չափազանց հավանական) հայ երիտասարդը պիտի նայի քարտեզին և ասի. Ադրբեջանը փորձում է վերհասկողություն սահմանել իր տարածքի վրա, ամենաօրինավոր մի գործողություն... Հետևաբար ես չեմ ցանկանում, որ այստեղ՝ Հայ Վիկիպեդիայում մի հոդվածում այլ դիրքորոշում ունենանք, մյուսում այլ, ինքներս մեզ դնելով խիստ հակասական և վերջին հաշվով վտանգավոր իրավիճակի մեջ։
Ըստ էության, մենք (այսինքն՝ Հայ Վիկիպեդիան), թեկուզ և թերի, բայց դե ֆակտո ճանաչում ենք ԼՂՀ-ն որպես անկախ պետություն։ Այլապես մենք պիտի Ստեփանակերտը վերանվանեինք Խանքենդի, ԼՂՀ շրջաններ կոչեինք «ռայոններ»... Ուրեմն, ըստ իս, շտկելով թերությունները, մենք կարող ենք ապագայում նաև քննարկման դնել և ընդունել համապատասխան բանաձև առ այն, որ Հայ վիկիպեդիան ճանաչում է ԼՂՀ անկախությունը։
Ինչ վերաբերում է այն հարցին, որ ԼՂՀ-ն միջազգայնորեն ճանաչված չէ, կարծում դրան կարելի է անդրադառնալ «ԼՂՀ միջազգային կարգավիճակ» վերնագրով մի հոդվածում կամ ենթավերնագրում։ Այստեղ կարելի է անդրադառնալ նաև «ճանաչմանը» որպես գործընթացի և որպես միջազգային իրավունքի՝ իր երկու կարևորագույն կատեգորիաներով, օրինակներ բերել այլ երկրների պատմությունից, ճշտել ՀՀ-վերաբերմունքը ԼՂՀ նկատմամբ և այլն։ --Vacio 11:45, 19 Մայիսի 2008 (UTC)
P.S. Իրանը, ոնց որ թե շատ լավ էլ ճանաչում է Ադրբեջանի այսպես կոչված տարածքային ամբողջականությունը, դեռ մի բան էլ ավել [1]--Vacio 12:17, 19 Մայիսի 2008 (UTC)
Եթե ինչ որ մեկը հետևել է այս զրույցին, ապա հետաքրքիր կլինի տեղեկանալ թե ինչպիսի՜ քարտեզ են օգտագործում նրանք ադրբեջաներեն վիկիպեդիայում Զանգեզուր-Սյունիքի վերաբերմամբ [2] --Վաչագան 15:10, 21 Հուլիսի 2008 (UTC)
Եվ ցիտում են արև-արքապրեզիդենտի խոսքերը :))))) Ինչ ասեմ, նախ շատ չէի ուզենա որ մենք ընկնենք նրանց մակարադակին, երկրորդը մենք այդպիսի խնդիր ոչէլ ունենք, մեր ունեցաց իրական պատմությունը լիովին բավարար է և պատանիների հայրենասիրական դաստիրակման համար և արտաքին հարաբերություններում։ Ադպես որ, մենք փառք Աստծո հանրագիտարանում պատմությունը խեղաթյուրելու և ինքներս մեզ խաբելու կարիք չունենք։ :) --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 23:56, 5 Օգոստոսի 2008 (UTC)
Այո համաձայն եմ, նման բանի կարիք չունենք։ Կարծում եմ ցանկացած հարցում մենք կարող ենք քննարկան միջոցով ընդհանուր հայտարարի գալ և ընտրենք իրերը ներկայացնելու հնարավորինս ճիշտ և մեր ազգային շահերին համապատասխանող տարբերակը։ Սակայն տեսնելով նրանց վերաբերմունքը, մենք ավելի ևս պարտավորված ենք զգում տեր կանգնել այն հողին, որ ձեռք է բերվել հազարների արյան գնով։ Ինչպես երևում է նրանք նախագահի պարզ ու շիտակ հայտարարություններից (ինչպես նաևայսպիսի քարտեզներից) Արցախը միայն առաջին արգելապատնեշ է ադրբեջանական հավանական ագրեսիայի ՀՀ նկատմամբ։--Vacio 09:19, 6 Օգոստոսի 2008 (UTC)

Եթե չեմ սխալվում, պաշտոնական անվանումը Ադրբեջանական Հանրապետություն է, ոչ թե Ադրբեջանի Հանրապետություն: A-boy 06:46, 7 Հոկտեմբերի 2008 (UTC)

Հոդվածի անվանումը[խմբագրել կոդը]

Կարծում եմ լավ կլինի, որ վերջապես համաձայնության գանք այդ հոդվածի անվանման շուրջ: Այս հոդվածի անվանման մասին քննարկման ծանոթանալու համար խնդրում եմ այցելեք այս քննարկումը: Գուգլում որոնելիս, պարզ է, որ ամենատարածված Ադրբեջան բառի օգտագործումը հենց վերաբերվում է հանրապետության, և ոչ Իրանի պատմական և մասամբ այժմյան տարածքի: Հայերենում տարածված իմաստը նկատի առնելով, այժմ անձամբ կողմ եմ, որ հանրապետության մասին հոդվածը ներկայացվի հենց Ադրբեջան անունով (Ադրբեջանի հանրապետությունից վերահղում թողնելով): Եթե այլ տեսակետներ կան, խնդրեմ ներկայացնել: Chaojoker 08:35, 11 Մարտի 2010 (UTC)

Անցյալ անգամ ես հակված էի «Ադրբեջանական Հանրապետություն» տարբերակին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետություն» և այլն, սակայն ավելի ուշ եկա այն կարծիքի, որ նման անվանումները ճիշտ կլինեին, եթե գրեինք միայն պետության մասին, իսկ քանի որ հոդվածներում գրում ենք երկրի մասին, ավելի ճիշտ է Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, Պարսկաստան (և ոչ Իրանի Իսլամական Հանրապետություն)։ Այսպիսով այժմ ես հակված եմ «Ադրբեջան» տարբերակին։ Բայց, նման մի իրավիճակ ունենք Արցախ/Լեռնային Ղարաբաղ/Լեռնային Ղարաբաղի հանրապետություն հոդվածների դեպքում, կարծում եմ կան նաև այլ օրինակներ օրինակ Մակեդոնիա հոդվածի դեպքում, հույները նույն ձև չեն ընդունում Մակեդոնիա անվանումը, և այդ պետությունը օգտագործում է, Նախկին Հարավսլավականան Պետություն Մակեդոնիա անվանումը։ Եթե նաև այդ դեպքերի համար ինչ–որ որոշում կարող ենք կայացնել, շատ լավ կլիներ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 13:33, 11 Մարտի 2010 (UTC)
Միանշանակ համաձայն եմ հայերենում ավելի տարածված անվան օգտագործելով, հատկապես այն հաշվի առնելով, որ պատմությունը միայն երկրի ներկա պետության չի վերաբերվում (անցյալ անգամ ես էլ էի Հանրապետության անվանման կողմ -- կարծեմ պատմության մասին էլի ենք խոսե՞լ): Իսկ վիճելի պարագաներում, կարծում եմ կարելի է դարձյալ նայել ավելի տարածված տարբերակին հայերենում, օրինակ՝ եթե «Մակեդոնիա» բառը հայերենում գործածելիս մեծ եզրով առավելությամբ վերաբերվում է ներկա երկրին, ապա Մակեդոնիա կոչել հոդվածը, իսկ եթե ավելի շատ վերաբերվում է պատմականին կամ փոքր եզրով է առավել, ապա երկրի մասին հոդվածը կոչել Նախկին Հարավսլավականան Պետություն Մակեդոնիա: Ադրբեջան բառի օգտագործումը հայերեն աղբյուրներում (ըստ Գուգլի որոնման) շատ մեծ եզրով երկրին է վերաբերվում, ուրեմն կարծում եմ երկրի մասին հոդվածը այդպես կոչելը արդարացված կլինի: Chaojoker 14:26, 11 Մարտի 2010 (UTC)

Պաշտպանություն[խմբագրել կոդը]

Անհրաժեշտ է լրիվ պաշտպանություն սահմանել այս էջի հանդեպ, իսկ այս ազիկներին նույնպես արգելափակել` փաթեթային տարբերակով:6AND5 18:08, 31 Հոկտեմբերի 2010 (UTC)


Արա բայց ինչքան ասում եմ, այս թեմաներից հեռու մնամ, չի ստացվում: Սենց հումորային քարտեզ չէի տեսել, բեսամ լավ է ստացվել: Թող մնա, դրանից մեզ վնաս չկա, ուղղակի հերթական գլուխգործոցը ավելացավ ազվիքիում:6AND5 10:31, 29 Նոյեմբերի 2010 (UTC)

карта Азербайджана[խմբագրել կոդը]

здравствуйте,хотел бы узнать это почему в карте Азербайджана нет карабаха? википедия не принадлежит народам а делиться на языки а то что вы делаете это просто ненависть к Азербайджану прошу убрать карту и поставить обычную которая присутствует в каждой википедии --Azeri Warrior 13:13, 27 Նոյեմբերի 2010 (UTC)

Hello Azeri Warrior. Sorry I have to answer in English, I don't speak Russian very well. The map shows Azerbaijan with its factual borders. Nagorno-Karabakh is currently not part of the de facto territory of Azerbaijan, hence it is not included in this map. --Vacio 11:39, 28 Նոյեմբերի 2010 (UTC)
Hello vacio sorry I don't speak Russian very well.Nagorno-karabakh is part of Azerbaijan in every wikipedia Azerbaijan map shows with Karabakh but in Armenian wikipedia shows this map BUT in Georgian map Abkhazia and Osetia shows with Georgia why? take this map please http://ru.wikipedia.org/wiki/%D0%A4%D0%B0%D0%B9%D0%BB:Europe_Location_Azerbaijan_uncontrolled_and_disputed_territories_highlighted.svg --Azeri Warrior 09:31, 29 Նոյեմբերի 2010 (UTC)
Armenians want this map? http://az.wikipedia.org/wiki/%C5%9E%C9%99kil:Armenia_%28orthographic_projection%291.png no and Azeris dont want this map.Let's put an end to this conflict to cards --Azeri Warrior 11:32, 29 Նոյեմբերի 2010 (UTC)
I restored the previous map of Azerbaijan. As I mentioned above, most users in the Armenian Wikipedia prefer a map where Nagorno-Karabakh is depicted with its factual borders. Furthermore, I don't think Wikipedia is the place where we can settle conflicts. We all wait and hope that the Nagorno-Karabakh conflict will be resolved in a peaceful way. If as a result of the current negotiations, the people of NK will accept a legal status within Azerbaijan, then we will modify the map of Azerbaijan. But for now, the people of Nagorno-Karabakh are not citizens of Azerbaijan and its territory is no governed by Azerbaijan, and that is what most users of the Armenian Wikipedia consider more important. --vacio 14:37, 16 Դեկտեմբերի 2010 (UTC)

Բոլոր Վիքիփեդիաներ քարտեզը Ադրբեջանի ցուցադրվում է Լեռնային Ղարաբաղի հետ, եթե դուք այդքան կարեւոր է ընդգծել ներկայությունը ԼՂՀ քարտեզի վրա դուք կարող եք վերցնել քարտ է Ռուսաստանի wikipedia, որտեղ Ղարաբաղը նշված է որպես կանաչ ին Ադրբեջանի տարածքում --Azeri Warrior 15:18, 18 Դեկտեմբերի 2010 (UTC)

Компромис[խմբագրել կոդը]

Здравствуйте, давайте сделаем одну хорошую вешь=). Поменяем карту Азербайджана на нормальную, а в Азербайджанской Википедии поменяем карту Армении также на настояшую, не будем фальсифицировать хотя бы карту...Если согласны напишите, и Я поговорю с участниками АзВики. Хотите пишите на армянском, я пойму. Шнорхакал йем.--Hüseynli Zeynalabdin Cavanşir oğlu 10:15, 10 Մայիսի 2011 (UTC)

Արգելաբացում[խմբագրել կոդը]

Հոդվածը պաշտպանվել էր վանդալություններից խուսափելու համար, սակայն վիճակն արդեն այդքան էլ սուր չէ։ Հնարավո՞ր է հանել պաշտպանվածությունը։ --ջեօ » 20:57, 11 Հունիսի 2013 (UTC)

Հետաքրքիր փաստեր և «անհետաքրքիր» դիտարկումներ[խմբագրել կոդը]

#Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը այն սահմաններով, ինչ ՄԱԿ–ն է ճանաչել։ Ես նաև չգտա մի փաստաթուղթ կամ հայտարարություն, որտեղ նշված լինի, որ ՀՀ–ն պաշտոնապես ճանաչում է Ադրբեջանի Հանրապետությունը թեկուզ առանց Արցախի Հանրապետության։ Բայց արի ու տես, որ այս հոդվածի ծանոթագրությունների երրորդ կետը «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ (2012)։ Աշխարհի պետությունների եւ տարածքների համառոտ տեղեկատու-բառարան։ Երևան: «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ, 5։ ISBN 978-99941-2-663-7։» կարդալիս տեղեկանում ենք, որ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեն ճանաչում է Ադրբեջանը՝ նշելով, որ Ադրբեջանի տարածքը կազմում է 74145 քառ/կմ, այսինքն՝ Արցախն էլ հետը։ Ճիշտ է ծանոթագրություններում շատ փոքրիկ ակնարկ կա՝ «դե ֆակտո» գրությամբ։ Բայց արի ու տես, որ Ադրբեջանի Հանրապետություն հոդվածում այդ ծանոթագրությունը չկա և գրված է՝ «Մակերես. 75.142[1] կմ² (0,6% ջրային)»։ Հիմա Հայերեն Վիքիպեդիան ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մա՞ս, թե պարզապես «փոքրիկ» բացթողում է։

  1. ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեն այս տեղեկատու–բառարանում նշում է Azərbaycan բառի հայերեն թարգմանությունը՝ Ատրպատական։ Հիմա սա ընդունենք որպես ՀՀ–ի պաշտոնական դիրքորոշում և հետևաբար «հավաստի» ու մենք էլ այդպես կիրառե՞նք։ Ես դեմ եմ, բայց կարող են լինել նաև լեզվաբան–քաղաքագետ–իրավաբաններ, ովքեր կհիմնավորեն․․․։ Ասածս այն է, որ եթե ՀՀ ԱԳԿՊ կոմիտեի տեղեկատու բառարանը օգտագործում ենք որպես աղբյուր նույն հոդվածի ա) մասում, ապա դա պետք է հավաստի լինի նաև բ) մասի համար։
  2. Ադրբեջանի Հանրապետության մասին հոդվածում արդյոք թույլատրելի է օգտագործել տվյալ երկրի սահմանադրությունը որպես աղբյուր կամ ծանոթագրություն։ Ես կողմ եմ, բայց միայն որոշակի դեպքերում։ Օրինակ այստեղ՝ «Ադրբեջան (ադրբեջաներեն՝ Azərbaycan, պաշտոնապես Azərbaycan Respublikası, Ադրբեջանական Հանրապետություն<ref>[http://www.meclis.gov.az/?/ru/topcontent/67 Ադրբեջանի Հանրապետության սահմանադրություն]</ref>) հանրապետություն է»։--Գարդմանահայ (քննարկում) 20:24, 17 Սեպտեմբերի 2014 (UTC)

Карта Азербайджана[խմբագրել կոդը]

Огромная просьба к участникам армянской википедии заменить текущую карту Азербайджана на карту с изображением Нагорного Карабаха как спорной территории. Не нарушайте главное правило википедии о нейтральности. Хорошим примером правильной иллюстрации является изображение Грузии со спорными Абхазией и Южной Осетией. http://ru.wikipedia.org/wiki/%D0%A4%D0%B0%D0%B9%D0%BB:Europe_Location_Azerbaijan_uncontrolled_and_disputed_territories_highlighted.svg. Если вы хотите ответить на эту просьбу в обсуждении, то пишите, пожалуйста на русском языке, ибо обсуждение сразу на трех языках, как это сделано ранее, вызывает неудобства. --JustRussia (քննարկում) 20:43, 18 Մարտի 2016 (UTC)

Map of Azerbaijan[խմբագրել կոդը]

Hello @Ավետիսյան91, I am so sorry because I wrote in English. Why you revert my edit for map. Nagorno-Karabakh is de-jure part of Azerbaijan. Why you change it? --Drabdullayev17 (քննարկում) 11:18, 2 Փետրվարի 2019 (UTC)