Վիքիպեդիա:Վանդալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Artículo bueno-blue.svg Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերից և ուղեցույցներից մեկն է, որի նպատակն է օգնել Վիքիպեդիայի համայնքին գործելու համաձայնեցված կերպով՝ ըստ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ուստի կարևոր է էջում փոփոխություն անելուց առաջ խորհրդակցել քննարկման էջում կամ Խորհրդարանում։

Վանդալիզմը Վիքիպեդիայում պարունակության ակնհայտ վնասակար ավելացումը, ջնջումը կամ փոփոխությունն է, որը կատարվում է մտածված՝ նպատակ ունենալով կասկածի տակ դնել հանրագիտարանի հավաստիությունն ու հեղինակությունը: Հիմնականում վանդալիզմ արտահայտվում է որակյալ հոդվածների պարունակությունը հայհոյանքներով, գրաֆիտիներով կամ այլ պարունակությամբ փոփոխելով, որը բացարձակ կապ չունի հոդվածի թեմայի հետ: Անկեղծ մոլորության հետևանքով ոչ հավաստի տեղեկատվության ներմուծումը չի համարվում վանդալիզմ:

Չնայած տարածված կարծիքին՝ վանդալիզմն իրականում Վիքիպեդիայի համար խնդիր չէ, քանի որ հոդվածների բոլոր փոփոխությունները պահպանվում են տվյալների շտմեարանում, այսպիսով վանդալները չեն կարող ամբողջովին վերացնել տեղեկատվությունը: Մասնակիցը, որը նկատել է հոդվածում վանդալություն, խորհուրդ է տրվում հետ շրջել այդ խմբագրումը, որը դժվար չէ: Որպեսզի վանդալին զգուշացվի, անհրաժեշտ է նրա քննարկման էջում տեղադրել {{Զգուշացում}} կամ {{Վանդալիզմ}} կաղապարները:

Վիքիպեդիայում վանդալիզմի բազմաթիվ դեպքեր չեզոքացվում են հաշված րոպեների ընթացքում: