Վիքիպեդիա:Բոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Բոտը («ռոբոտ» բառի հակիրճ ձևը) ավտոմատացված ծրագիր-գործընթաց է, որը Վիքիպեդիայի հետ համագործակցում է որպես կենդանի մասնակից-խմբագրող։ Սրանք Վիքիներում օգտագործվում են հիմնականում մանրակրկիտ կրկնվող խմբագրումներ կատարելու համար, որոնք մարդկային ռեսուրսների անբարենպաստ օգտագործում կպահանջեին բոտերի բացակայության դեպքում։

Հայերեն Վիքիպեդիայում բոտերի կիրառությունը խրախուսվում է, սակայն բոտերի տերերից ակնկալվում է պատասխանատու վերաբերմունք իրենց հնարավորությունների հանդեպ, ինչպես նաև հարգալից վերաբերմունք Վիքիպեդիա նախագծի, մասնակիցների ներդրած ջանքերի և բոլորի հաճելի համագործակցության նկատմամբ։ Որպեսզի բոտերի կրկնվող բազմաթիվ խմբագրումները չաղտոտեն վերջին փոփոխությունների մատյանը, վիքիմեդիա ծրագրում նախատեսված է հատուկ կարգավիճակ բոտերի համար, որն ունենալու դեպքում բոտի խմբագրումներն այլևս չեն հրապարակվի այդ մատյանում։

Բոտերի գործածման կանոնակարգ[խմբագրել]

Հայերեն Վիքիպեդիայում գործածվող կամայական բոտ պետք է ունենա բոտի կարգավիճակ։ Այս պատճառով յուրաքանչյուր բոտի տեր, որը ցանկանում է գործածել իր բոտը այս վիքիում, պարտավոր է բոտի կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնել Վիքիպեդիա:Բոտի կարգավիճակի դիմումներ էջում, որտեղ և նկարագրված է դիմումներ ներկայացնելու կարգը։


Խնդրում ենք չսկսել բոտի գործածումը առանց հետևյալ նախապայմանների բավարարման.
  1. Բոտի կեղծանունը պետք է պարունակի տիրոջ կեղծանունը և ավարտվի "Bot" բառով
  2. Բոտը պետք է ունենա քննարկման էջ, որտեղ նկարագրված են սրա գործածման ֆունկցիաները
  3. Բոտի մասնակցային էջում պետք է տեղադրվի {{Bot|բոտի_տեր}} կաղապարը
  4. Տիրոջ կողմից պետք է ներկայացվի բոտի կարգավիճակի դիմում


Բոտապահի ուսերին է դրված ապացուցել, որ բոտը.

  1. անվնաս է
  2. օգտակար է
  3. հրապարակված է ուրիշների ծանոթության համար

English version of the policy[խմբագրել]

Bots running on the Armenian WIkipedia must have a bot flag. For this reason every bot owner wishing to run a bot on this wiki should request aproval/bot status at Requests for bot status, which contains a description of the procedure of making the request.

Please do not start running your bot without:

  1. Chosing a username for the bot that contains the user name of the owner and ends in "Bot"
  2. Creating a talk page for the bot, describing its functions
  3. Listing it on Requests for bot status
  4. Putting the {{Bot|bot_owner}} template on the top of the bot's user page (If you don't have a user page on this project, please use {{Bot|bot_owner|site=LC}}, where "LC" is the language code of your project).


The burden of proof is on the bot-maker to demonstrate that the bot:

  1. is harmless
  2. is useful
  3. has been publicized