Պորտալ:Ֆուտբոլ/Հայկական ֆուտբոլ/Արխիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1-15 դեկտեմբերի 2012 16-31 դեկտեմբերի 2012
համապատասխան բաժինը ստեղծված չի եղել Հայաստանի առաջնության 2012/2013 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը 16.12.2012 դրությամբ
Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Շիրակ 32 21 6 5 56 31 +25 69
2 Միկա 32 20 6 6 49 32 +17 66
3 Գանձասար 32 13 9 10 35 28 +7 48
4 Իմպուլս 3 14 6 12 54 49 +5 48
5 Փյունիկ 32 14 4 14 53 45 +8 46
6 Ուլիս 32 8 8 16 33 43 -10 32
7 Բանանց 32 4 12 16 33 50 -17 24
8 Արարատ 32 7 3 22 21 56 -35 24
1-15 հունվարի 2013 16-31 հունվարի 2013
Ռոման Բերեզովսկին Մոսկվայի «Դինամոյի» կազմում

Ռոման Անատոլիի Բերեզովսկի (օգոստոսի 5, 1974, Երևան) ռուսազգի հայկական ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս Մոսկվայի «Դինամո» ֆուտբոլային ակումբում և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում` որպես դարպասապահ։

Ռոման Բերեզովսկին իր կարիերան սկսել է Երևանի «Կոշկագործ» (հետագայում` «Շենգավիթ») ֆուտբոլային ակումբում, որի կազմում 1991թ. մասնակցել է ԽՍՀՄ 2-րդ խմբի Բ մրցաշարում։ Հայաստանի անկախացումից հետո` 1992թ.-ին «Շենգավիթ» թիմի կազմում մասնակցել է Հայաստանի անդրանիկ առաջնությանը։ 1992թ. ամռանը տեղափոխվել է «Սյունիք», որտեղ հանդես է եկել մինչև տարեվերջ։ Պատերազմի և ֆինանսական ծանր պայմանների պատճառով «Սյունիք» ֆուտբոլային ակումբը 1993թ. հրաժարվել է մասնակցել առաջնությանը և լուծարվել է, իսկ Ռոման Բերեզովսկին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։ 1993թ.-ին հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի «Կոսմոս-Կիրովեց» թիմում, որը մասնակցում էր Ռուսաստանի 2-րդ խմբի առաջնությանը։ 1994թ.-ին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ», որտեղ հանդես է եկել մինչև 2000թ. ավարտը։ Այդ ընթացքում 1997թ.-ին ճանանչվել է Ռուսաստանի լավագույն դարպասապահ, իսկ 1998թ. դարձել Ռուսաստանի գավաթակիր։ (մանրամասն...)

Սարգիս Հովսեփյանը Հայաստանի ազգային հավաքականի ավագի թևկապով

Սարգիս Ռուբենի Հովսեփյան (նոյեմբերի 2, 1972, Երևան) հայ ֆուտբոլիստ է, որը հանդես էր գալիս «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում որպես պաշտպան։ Նա նաև Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկն էր։

Սարգիս Հովսեփյանը իր կարիերան սկսել է Երևանի «Մալաթիա» ֆուտբոլային ակումբում, որի կազմում 1990թ. մասնակցել է ԽՍՀՄ 2-րդ խմբի Բ մրցաշարում։ 1991-ին տեղափոխվել է Վանաձորի «Լոռի», որտեղ հանդես է եկել ԽՍՀՄ վերջին առաջնության 2-րդ խմբում։ Հայաստանի անկախացումից հետո տեղափոխվել է նորաստեղծ ՀՄԸՄ ակումբ, որի կազմում 1992թ. դարձել է Հայաստանի անդրանիկ առաջնության չեմպիոն։ Վեց տարի հանդես գալով ՀՄԸՄ-ի (հետագայում` «Փյունիկ») կազմում դառնում է Հայաստանի եռակի չեմպիոն և գավաթակիր։ 1998թ. տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ», որտեղ հանդես է գալիս մինչև 2003թ.։ 1998թ. ամռանը տեղափոխվում է Ռուսական Պրեմիեր Լիգայի մեկ այլ` Մոսկվայի «Տորպեդո-Մետալուրգ» ակումբ։ 2004թ. գարնանը մարզչի հետ տարաձայնությունների պատճառով լքում է Մոսկվան և վերադառնում «Փյունիկ», ուր հանդես է եկել մինչև 2012թ. սեպտեմբերի 20-ը։ (մանրամասն...)

1-14 փետրվարի 2013 15-28 փետրվարի 2013
Վարդան Մինասյան

Վարդան Ռազմիկի Մինասյան (5 հունվարի, 1974թ., Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), նախկին խորհրդային և հայ ֆուտբոլիստ, ներկայումս հանդիսանում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։

Հանդես է եկել «Զանգեզուր», ՀՄՄ (հետագայում՝ «Փյունիկ»), «Էրեբունի», «Լոզան», «Լոկոմոտիվ» (Սանկտ-Պետերբուրգ) թիմերում։

1996-1999թթ. համարվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում մասնակցել է 11 հանդիպման։

Նա սկսել է իր մարզչական կարիերան Փյունիկում որպես մարզիչի օգնական։ Նա նաև եղել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Յան Պորտերֆիլդի օգնական։ 2008 թվականի հունվարին, երբ Հայաստանի հավաքականի մարզիչ դարձավ Յան Պոուլսենը, Վարդան Մինասյանը մնաց մարզչի օգնական։ Այնուհետև 2009 թվականի մարտին, երբ Պուլսենը հեռացավ Հայաստանի հավաքականից, Վարդան Մինասյանը դարձավ Հայաստանի հավաքականի մարզիչ։ (մանրամասն...)

Հայաստանի առաջնության 2012/2013 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը 15.02.2013 դրությամբ
Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Շիրակ 32 21 6 5 56 31 +25 69
2 Միկա 32 20 6 6 49 32 +17 66
3 Գանձասար 32 13 9 10 35 28 +7 48
4 Իմպուլս 3 14 6 12 54 49 +5 48
5 Փյունիկ 32 14 4 14 53 45 +8 46
6 Ուլիս 32 8 8 16 33 43 -10 32
7 Բանանց 32 4 12 16 33 50 -17 24
8 Արարատ 32 7 3 22 21 56 -35 24
հունիսի 15, 2016 հունիս 16, 2016
Algérie - Arménie - 20140531 - Henrikh Mkhitaryan.jpg

Հենրիխ Համլետի Մխիթարյան (հունվարի 21, 1989, Երևան, ՀԽՍՀ), հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Հենրիխ Մխիթարյանը ծնվել է տաղանդավոր ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։ Հայաստանի ազգային հավաքական|այաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։ Հանդես է գալիս գերմանական «Բորուսիա Դորտմունդ» ակումբում որպես կիսապաշտպան։ Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում (2012)։ Վեց անգամ (հինգերորդ անգամ անընդմեջ) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015 թվականներին)։մանրամասն...

Algérie - Arménie - 20140531 - Aras Ozbiliz.jpg

Արազ Օզբիլիզ (Արաքս Զբիլիզյան) (մարտի 9, 1990, Ստամբուլ, Թուրքիա), հայազգի ֆուտբոլիստ, հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում և թուրքական Բեշիկթաշում:

Արազը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայկական ընտանիքում: Իրեն անվանակոչել են Արաքս գետի անունով: Տոհմը Տիգրանակերտից էր: Տոհմի ազգանունը Զբիլիզյան էր, այստեղից էլ թուրքական անվանվամբ ՝ Օզբիլիս: 1990-ականների սկզբում ընտանիքով տեղափոխվում է Նիդերլանդներ: 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել Խորնի ՀՎՎ Հոլանդիա թիմում: Երբ նա դառնում է 8 տարեկան, սկսում է հանդես գալ Ամստերդամի «Այաքս»-ում: Հանդես գալու սկզբում ստանում է երկու լուրջ վնասվածք ՝ ոտքի խաչաձև կապանների վնասվածք և ուսի վնասվածք։ մանրամասն...

հունիսի 17-24, 2016 հունիսի 29, 2016

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական, ֆուտբոլի ազգային հավաքական, որը ներկայացնում է Հայաստանը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Խորհրդային Միության անկումից հետո հավաքականը իր առաջին միջազգային խաղն անցկացրել է Մոլդովայի դեմ՝ 1992 թվականի հոկտեմբերի 12-ին։ Հայաստանի անկախացումից հետո՝ 1992 թվականի հունվարի 18-ին, հիմնադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը նույն թվականին կապ է հաստատել ՖԻՖԱ-ի, իսկ 1993 թվականին՝ ՈՒԵՖԱ-ի հետ: Հայաստանի ազգային հավաքականի պատմությունն սկսվում է 1992 թվականի հոկտեմբերի 14-ին, երբ Հայաստանը խաղում է Մոլդովայի հավաքականի դեմ: Հանդիպման ընթացքում ոչ մի գոլ չի արձնագրվում, և խաղն ավարտվում է ոչ-ոքի: 1996 թվականին Հայաստանի հավաքականը դառնում է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների որակավորման փուլերի մասնակից: 1994 թվականից սկսած Հայաստանը մասնակցել է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի ու ՖԻՖԱ Աշխարհի առաջնության բոլոր որակավորման փուլերին:

Հայաստանի ազգային հավաքականի առաջին գլխավոր մարզիչն է եղել Խորհրդային Հայաստանի ֆուտբոլի աստղ Էդուարդ Մարգարովը: ՈՒԵՖԱ-ի հոբելյանական մրցանակի դափնեկիր և նախկին ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը նույնպես եղել է Հայաստանի հավաքականի մարզիչ: Սկզբնական շրջանում հավաքականի մարզիչներից շատերն այդ պաշտոնում մնում էին երկու տարուց ոչ ավելի: 2006 թվականին Հայաստանի հավաքականի մարզիչ է դառնում շոտլանդացի Իան Պորտերֆիլդը, ում շնորհիվ թիմը հասնում է իր առաջին հաջողություններին: Հայաստանի հավաքականն անցկացնում է հաղթական խաղեր Ղազախստանի (2:1) և Լեհաստանի (1:0) հավաքականների դեմ, իսկ Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղը, որին մասնակցում էր նաև Կրիշտիանու Ռոնալդուն, ավարտվոմ է 1:1 հաշվով: մանրամասն...

«Արարատ» ֆուտբոլային ակումբ, արհեստավարժ ֆուտբոլային ակումբ, որը հանդես է գալիս Երևանում։ Հիմնադրվել է 1935 թվականի մայիսի 10-ին Վռամշապուհ Մերանգուլյանի գլխավորությամբ:

Առաջին նվաճմանը ակումբը հասել է հիմնադրմանից 5 տարի անց՝ նվաճելով Հայաստանի ֆուտբոլի գավաթը, որի իրավահաջորդը ներկայումս գործող Հայաստանի անկախության գավաթն է։ 1954 թվականին այն ժամանակվա Երևանի «Սպարտակը» ԽՍՀՄ տարածքում իր առաջին բարձունքին է հասնում՝ մասնակցելով ԽՍՀՄ գավաթի եզրափակչին։ Սպարտակցիների մրցակիցը Կիևի «Դինամոն» էր, որը և մեծ դժվարությամբ տիրանում է գավաթին։ 1971 թվականից սկսվում են արդեն Երևանի «Արարատի» ոսկե տարիները։ Նախ նույն թվականին թիմը տիրանում է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալներին։ Հաջորդ տարի թիմի ղեկին է կանգնում ամբողջ ԽՍՀՄ-ում ճանաչված նախ ֆուտբոիստ, Մոսկվայի «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, այնուհետև փայլուն մարզիչ Նիկիտա Սիմոնյանը։ Վերջինս էլ սկիզբ է դնում 73-յան երազներին։ Թիմը հասնում է անհավանական հաջողությունների. ԽՍՀՄ առաջնության և գավաթի ոսկե մեդալներ… Դա մեծագույն նվաճում էր ամբողջ ԽՍՀՄ տարածքում, որը ռուսներն անվանեցին. «Հայկական ֆուտբոլի բում»։ 1973-ը կարող ենք համարել թիմի բոլոր ժամանակների լավագույն տարին, քանի որ ԽՍՀՄ առաջնության կարևորագույն չեմպոնությունը «Արարատի» համար առաջինն ու վերջինն էր։ 1975-ին երևանցիները երկրորդ անգամ են տիրանում բաղձալի գավաթին։ Հաջորդ տարի մասնակցում են եզրափակչին, կրկին մոտ լինելով երկրորդ անընդմեջ նվաճմանը։

1974 թվականին արարատցիները հաջող էին խաղում Չեմպիոնների գավաթ (ներկայումս Չեմպիոնների լիգա՝ ՉԼ) մրցաշարում։ Քառորդ եզրափակչում մեր մրցակիցը Եվրոպայի այդ թվականների լավագույն ակումբն էր՝ Մյունխենի «Բավարիան», որը նախորդ տարի դարձել էր ԽՍՀՄ առաջնության հաղթող։ Երևանում մերոնք ցուցադրելով փայլուն խաղ՝ հաղթեցին մի ակումբի, որի կազմում խաղում էին այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ֆրանց Բեկենբաուերը, Կարլ-Հայնց Ռումենիգեն, Գերդ Մյուլլերը, որը Գերմանիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է, և այլք։ Հանդիպման միակ գնդակը 34-րդ րոպեին հեղինակում է Արկադի Անդրեասյանը։ Ափսոս, որ Մյունխենում տեղացիները հաղթում են 2։0 հաշվով և դուրս գալիս կիսաեզրափակիչ։ Այդ տարի նույնպես «Բավարիան» նվաճում է Եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը, իսկ «Արարատից» կրած պարտությունը միակն էր ողջ մրցաշարում։ մանրամասն...

հունիսի 30, 2016 հուլիսի 1, 2016
Nikita Simonyan.jpg

Նիկիտա Պողոսի Սիմոնյան (հայ. Մկրտիչ Պողոսի Սիմոնյան), ծնվել է հոկտեմբերի 12-ին 1926, ԽՍՀՄ-ի Հյուսիսկովկասյան շրջանի, Արմավիր քաղաքում։ Խորհրդային ֆուտբոլիստ, մարզիչ, այժմ զբաղեցնում է ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։ ՍՍՀՄ վաստակավոր մարզիկ (1954). Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ (1968). ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970). «Հայրենիքի հանդեպ ծառայությունների շքանշանի» դափնեկիր։ «Սպարտակ» Մոսկվա ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկում խփած - 160 գնդակով, միաժամանակ նա գլխավորում է արդյունավետությամբ ազգային առաջնություններում լավագույն ցուցանիշը - 133 գնդակ.

2011 թվականի մարտի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանն ուղղված գործունեության, ինչպես նաև հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ծանրակշիռ ձեռքբերումների, ֆուտբոլի ասպարեզում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար պաևգևատրվել է Պատվո շքանշանով։

2013 թվականի հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: մանրամասն...

Adamyan Armen.jpg

Արմեն Արմոյի Ադամյան (հոկտեմբերի 14, 1967, Ստեփանակերտ, ԼՂՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ֆուտբոլիստ (ենթահարձակվող), մարզիչ։

1984-1985 և 1988 թվականներին նա խաղացել է «Ղարաբաղ» (Ստեփանակերտ) թիմում։ 1988 թվականին տեղափոխվել է Աբովյանի «Կոտայք», թիմը խաղում էր ԽՍՀՄ-ի առաջին խմբում։ Խաղաշրջանի վերջում՝ 1991 թվականին, խախացել է Ստեփանակերտի «Երազանք» և «Արցախ»-ի թիմերում։ 1992 թվականին վերադառնում է «Կոյտայք», որտեղ անցկացնում է ամբողջ խաղաշրջանը։ 1994 թվականին տեղափոխվում է Ռուսաստան, որտեղ խաղում է «Չերնոմորեց» և «Կուբան» ակումբների կազմում, ակստեղ էլ նա անցկացրել է իր ամբողջ խաղաշրջանը։ 1995-2000 թվականներին խաղացել Սոմոլենսկի «Կրիստալ» (Սմոլենսկ) ակումբում (165 խաղ, 50 գնդակ, որից 36-ը տուգանայիններից)։ Ավելի ուշ խաղացել է ԼիբանանԻ «Սալամ» ակումբում (2000-2001), Բելգորոդի «Սայլուտ-Էներգիի» ակումբում (2001-2002)։ Ամենալավ տարինները հայ կիսապաշպանը անցկացրել է Սոմոլենսկի «Կրիստալ» ակումբում՝ վեց տարում նա դարձել է ակումբի խորհրդանիշը։

2005 թվականի փետրվարին գլխավորել է Աշտարակի «Միկա» ակումբը։ Ադամյանի գլխավորությամբ թիմը 2005-2006 թվականներին, երկու խաղաշրջանի ընթացքում դարձել է Հայասատանի գավաթակիր, նաև 2005 թվականին արծաթե մեդալակիր։ 2006 թվականին «Միկան» ձևակերպել է գավաթային դուբլ, գավաթին ավելացնելով սուպերգավաթ։ Երկու տարի անց գլխավորել է Սմոլենսկի «Դնեպրը»։ Դրանից հետո վերադաձել է «Միկա»։ Երկրպագուների և ակումբի կողմից Ադամյանի վերադարձը դրականորեն դիմավորվեց։ Դա կապված էր առաջին հերթին իր նախկին ձեռքբերումների հետ։ Առաջնություններում «Միկան» մրցանակային տեղերից հետ է մնացել։ Անբավարար արդյունքների պատճառով Ադամյանը օգոստոսին լքեց ակումբը։ Գլխավոր մարզչի պաշտոնը գլխավորեց Արմեն Շահգերդյանը։ Ադամյանին ուրիշ առաջարկ արվեց գլխավորել «Միկա-2» ակումբը։ 2011 թվականի ամռանը Ադամյանին առաջարկ եկավ Ուլյանսկի «Վոլգա» ակումբից։ Նա ընդունեց առաջարկը և գլխավորեց մինչև տարվա վեջ։ Սա Ադամյանի երկրորդ ժամանումն էր Ուլյանսկի ակումբ, սրանից առաջ նա 2008 թվականին եղել էր օգնական։ Նրա գլխավորուտյամբ ակումբը դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր և Ռուսաստանի գավաթի խաղերում հասավ մինչև 1/16 եզրափակիչ, որտեղ պարտվեց Մախաչկալայի «Անժիին»-ին։ Հունվարի 14-15-ը Մոսկվայում անցկացվեցին ընդունելության քննություններ Ակադեմիայի համար, որտեղ անցկացվում էր ՌՖՄ մարզչական պրոֆեսոնալ դասընթացներ։ մանրամասն...